
«ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»
Ասում է Վահան Շիրխանյանը՝ հայրենի իշխանություններին խորհուրդ տալով չվտանգել երկրի գոնե ռազմական անվտանգությունը՝ ՀԱՊԿ-ի թիկունքում խաղեր տալով ՆԱՏՕ-ի հետ:
- Պարոն Շիրխանյան, վերջին հանրահավաքից հետո հասարակության մեջ մի տեսակ հոռետեսական տրամադրվածություն է առաջացել. մարդիկ կարծում են, որ ընդդիմությունը գնում է գործողությունների սառեցման ճանապարհով:
- Սառեցո՞ւմ: Իսկ ի՞նչ է, ազատ են արձակվել քաղբանտարկյալնե՞րը, դադարել են դատավարական մայմունական ներկայացումնե՞րը, վերականգնվել է ժողովրդի վստահությո՞ւնը, դադարել է արտագաղթը եւ սկսվել է ներգա՞ղթ, ղարաբաղյան խնդի՞րն է լուծվել, թե՞ իշխանությունը ձեռքերը քշտած սկսել է անհաշտ պայքար համատարած անարդարության ու անօրինականության դեմ: Եթե սրանցից ոչ մեկը չկա՝ ուրեմն չկա նաեւ սառեցում:
- Այդ դեպքում ինչո՞վ բացատրել առաջին նախագահի ելույթում էմոցիաների եւ սուր քննադատության պակասը:
- Էմոցիոնալ ելույթ ես Լեւոն Տեր-Պետրոսյանից երբեք չեմ լսել, իսկ քննադատության պակաս չկար: Ավելին, շատ տեղին եւ հիմնավոր քննադատվեց հատկապես իրականացվող արտաքին քաղաքականությունը: Եվ հետո, ընդդիմադիր պայքարի ձեւերը բազմազան են եւ չեն սահմանափակվում միտինգով ու երթով:
- Արտաքին քաղաքական զարգացումներն ի՞նչ անմիջական ազդեցություն կարող են ունենալ հայաստանյան ներքաղաքական զարգացումների վրա:
- Քանի որ Հայաստանը ոչ միայն փոքր երկիր է, այլեւ ծանրաբեռնված է բազում խնդիրներով՝ շրջափակում, ԼՂՀ, ներքին ճգնաժամ, ոչ լեգիտիմ իշխանություն, ցանկացած արտաքին լուրջ իրադարձություն իր հետքը կարող է թողնել: Ահավասիկ՝ ռուս-վրացական կոնֆլիկտը, որից հետո ՀՀ-ի ոչ միայն իշխանության, այլեւ ողջ հայ հասարակության, նաեւ՝ ընդդիմության առջեւ շատ ավելի ծանր խնդիրներ ծնվեցին: Խոսվում է կենցաղայինից մինչեւ արտաքին կողմնորոշման վերանայման մասին: Սա նաեւ պետության չկայացվածության ցուցանիշն է:
- Այս համատեքստում՝ նաեւ իբրեւ պաշտպանության ոլորտի նախկին պաշտոնյա, ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը ո՞ր պաշտպանական համակարգում պետք է լինի:
- Խոսենք ռազմական անվտանգության մասին, որն, իր կարեւորությամբ, արցախյան խնդիր ունեցող իշխանության համար առաջին տեղում պետք է լինի: Երկրի ռազմական անվտանգությունը հնարավոր չէ ապահովել, այնպես, ինչպես էկոլոգիական, պարենային անվտանգությունները, որոնց դեպքում կարող ես համագործակցել ցանկացած, այդ թվում՝ ոչ բարեկամ երկրի հետ: Կոմպլեմենտարություն ռազմական անվտանգությունը չի հանդուրժում, իսկ ՀՀ պարագայում՝ առավել եւս: Պետք է լինես գոյություն ունեցող անվտանգության համակարգերից որեւէ մեկում՝ իբրեւ վստահելի, հուսալի եւ պայմանագրային պարտավորություններին հավատարիմ դաշնակից: Խաղեր տալ անվտանգության համակարգերի՝ ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի միջեւ անթույլատրելի է: Ես չեմ բացառում, որ ընթանում է ինտենսիվ քաղաքական առեւտուր: Սա պանրով կամ ցորենով ապահովելու խնդիր չէ: ՀԱՊԿ-ը եղել ու պետք է շարունակի մնալ ՀՀ-ի համար նախընտրելի համակարգ: Անդրկովկասում ստեղծվել է բարդագույն իրավիճակ, որից Հայաստանը պետք է ձգտի դուրս գալ հնարավորինս անկորուստ, բայց կարող է նաեւ շատ մեծ կորուստներ ունենալ:
- Ի՞նչ խոստումներ կարող էր տալ ՆԱՏՕ-ն եւ որքանո՞վ դրանք վստահելի կլինեն այն պարագայում, երբ այդ կառույցը Հայաստանի նկատմամբ մշտապես երկդիմի քաղաքականություն է վարել:
- Միջազգային հարաբերություններում բոլոր երկրները ղեկավարվում են իրենց ազգային շահով: ՆԱՏՕ-ն էլ՝ ի դեմս ԱՄՆ-ի, իր ազգային շահն ունի այս տարածաշրջանում, որոնք պայմանավորված են հաղորդակցման ուղիներով՝ Միջին Ասիա-Կասպից ծով-Անդրկովկաս-Եվրոպա: Դա իրենց համար ստրատեգիական նշանակություն ունի: Ապա՝ բնական ռեսուրսները՝ նավթ, գազ: Այս երկու խնդիրներում էլ Հայաստանը լուրջ տեղ զբաղեցնել չի կարող, ուստի ՆԱՏՕ-ի անդրկովկասյան ստրատեգիական շահերի սանդղակում Հայաստանն առաջին տեղերում չի կարող լինել: Մեր քաղաքականությունը դրանից պետք է բխի:
- Այսինքն՝ ՆԱՏՕ-ից անվերապահ աջակցություն ակնկալել չի՞ կարելի, ինչպես պնդում են որոշ քաղաքական գործիչներ:
- ՆԱՏՕ-ի աջակցությունը կարելի է ակնկալել այնքան, որքան դա չի վնասի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի շահերին: ՆԱՏՕ-ի քաղաքական, ռազմական ղեկավարությունը, նրա անդամ բոլոր երկրները Հայաստանին հայտարարել են ագրեսոր եւ պահանջում են Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Ես նրանց պաշտոնական դիրքորոշման մեջ փոփոխություններ չեմ նկատել: Ի՞նչ պետական կամ ազգային շահ կարող ենք ակնկալել:
- Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիա-Հայաստան նորացող հարաբերությունները:
- Ես խորհուրդ կտայի դրանց վերաբերվել այնպես, ինչպես կենացներին: Ի դեպ, Հայաստանի շահերից է բխում եւ լավ է, որ դրանք լոկ խոսքեր են:
- Ինչո՞ւ:
- ՀՀ կիսաիշխանությունը չի պատկերացնում ոչ իր անելիքը, ոչ երկրի վիճակը, ոչ ճգնաժամի էությունը, որն ուտում, քայքայում է Հայաստանը. կիսատ-պռատ օրենսդրական, հարկային, մաքսային դաշտ եւ հանկարծ՝ հայ-թուրքական սահմանի բացում: Հայաստանի համար դա աղետ կլինի, որովհետեւ շատ կարճ ժամանակում կվերանա ներքին արտադրողը: Կլինի այն, ինչ եղավ Վրաստանում: Նույնիսկ Սեւ ծովի լողափերը պատկանում են թուրքերին: Սեւանի լողափերն էլ կպատկանեն թուրքերին, որովհետեւ մեր Սահմանադրությունը օտարերկրացուն հողի սեփականության իրավունք է տալիս: Մինչեւ ՀՀ-ն չունենա օրինական իշխանություն, օրենսդրորեն պաշտպանված ներքին արտադրող, հողի վաճառքը օտարերկրացուն արգելող օրենք, երկրի զարգացումը չխաթարող ներմուծման քաղաքականություն, ներգաղթող, վաղվա օրվան վստահ, համերաշխ հասարակություն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին պետք է մոռանալ:
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ հարցի լուծման մեջ Թուրքիայի ակտիվացումը:
- Թուրքիան միշտ էլ հայտարարել է, որ ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանին համարում է ագրեսոր եւ պահանջում է դուրս բերել զորքերը ԼՂ տարածքից, երկու անգամ պատերազմով է սպառնացել մեզ: Գրեթե ամեն ամիս Բաքու են այցելում Թուրքիայի բարձրաստիճան զինվորականներ, զինում եւ վարժեցնում են ադրբեջանական բանակը, համատեղ պլանավորում են զինուժի կիրառումն ընդդեմ ՀՀ-ի: Դա Հայաստանին եւ հայությանը հերթական անգամ խաբելու ծրագիր է: Ուրիշ ոչինչ:
- Իրանն էլ էր ԼՂ հարցի կարգավորմանը մասնակցելու պատրաստակամություն հայտնել:
- Եթե Թուրքիան կարող է միջնորդ հանդիսանալ, ապա Իրանը առավել եւս կարող է:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԵ՛Ր, ԽԱՂԵՐ ՄԻ՛ ՏՎԵՔ
4«Չնայած Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը «Համագործակցություն հանուն խաղաղության» պայմանագրի անդամ պետություններ են, բայց ակնհայտ է, որ մեր հարեւաններին ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ...«ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում է Վահան Շիրխանյանը՝ հայրենի իշխանություններին խորհուրդ տալով չվտանգել երկրի գոնե ռազմական անվտանգությունը՝ ՀԱՊԿ-ի թիկունքում խաղեր տալով ՆԱՏՕ-ի հետ: - Պարոն Շիրխանյան, վերջին հանրահավաքից հետո ...«ՔԱՇՔՇՈՒԿ»՝ «ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆԻ» ՎՐԱ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 1Դրա համար ոստիկանները չեն դատվի, իսկ քաղաքացիները կդատապարտվեն անպայման Երեկ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել (որի ...ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՀԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Մ. ԵՍԱՅԱՆԵրեկ բացահայտեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը - Կարծես կատարվում է Ձեր երազանքը, երբ ասում էիք, թե համապետական ընտրություններից առաջ ընդդիմությունը նախ թող մասնակցի ՏԻՄ ընտրություններին: - ՏԻՄ ընտրություններ ...ԵԼՈՒՅԹՆԵՐ՝ ՄԱԿ-ՈՒՄ
Սեփ. լր.ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկվանից սկսվել են տարբեր երկրների ղեկավարների ելույթները: Մեզ համար, անշուշտ, երեկ հնչած ելույթներից առավել ուշագրավ են երեքը՝ մատուցված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, ...ՀԺԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՊՆԴՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Մ. Ե.«Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ իր գործունեությունն իրականացնելու է բացառապես քաղաքական, օրինական մեթոդներով, այնպես որ, այդ մերժումները պարզապես անհեթեթություններ են»,- պատասխանելով ...«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԸ ԽՐՏՆԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 83Օտարերկրացիների հավաստմամբ, մուտքի արտոնագիր ստանալու համար իրենք ստիպված են օդանավակայանում ժամերով սպասել: Ցանկացած երկիր մեկնող օտարերկրացին տվյալ երկրի մասին առաջին տպավորությունը ստանում է օդանավակայանից, ...ՍՅՈՒՆԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՄԱՀԱՊԱՏԻ՞Ժ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 1ԱԺ պատգամավորներն առաջարկում են պետական միջոցները յուրացնողներին գնդակահարել: Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրին ...ՈՍՏԻԿԱՆԻ ԿՆՈՋԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 3Թիվ 124 դպրոցում թեժ պայքար է տնօրենի թափուր պաշտոնի համար Ավան համայնքի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի տնօրեն Հովհաննես Ավետիսյանին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը՝ իր աշխատաոճի համաձայն, ...ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2Ասուլիս՝ պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ Ինչպես հայտնի է՝ քաղաքապետարանը սեպտեմբերի 26-ին կայանալիք ընդդիմության հերթական հանրահավաքը չի արտոնել Մատենադարանին հարող հրապարակում, մինչդեռ ընդդիմության ...«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԿԲԵՐԵՄ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ 5Իտալիայում ուսանող գեղանկարիչ Վահան Հարությունյանի նկատառումները Դեռ խորհրդային տարիներից արվեստի ճանաչված հայ գործիչներից շատերն էին իրենց զավակներին ուղարկում էին արտերկիր՝ կրթություն ստանալու: Այդ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱրմեն Իսկանդարյանի համոզմամբ՝ մեր բնությունն աննման է Արմեն Իսկանդարյանը երկու տարի է՝ զբաղվում է լուսանկարչությամբ: Dino Systems կազմակերպության տնօրենն ասում է, որ դա ոչ թե ընդամենը հոբի է, այլ լուրջ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԱնդրե Աղասին՝ սպորտի մեծագույն լեգենդ Նյու Յորքի «Ուոլդորֆ-Ասթորիա» հյուրանոցում, ի պատիվ 2008 թվականին «Սպորտի մեծագույն լեգենդներ» տիտղոսին արժանացած մարզիկների, կազմակերպվել ...ՎՃԻՌԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
1Դավիթ Մաթեւոսյանի «3 տարին» վերաքննիչը թողեց անփոփոխ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Համաժողովրդական շարժման ակտիվիստ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Դավիթ Մաթեւոսյանի ...
«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԸ ԽՐՏՆԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԱՅԵ՛Ր, ԽԱՂԵՐ ՄԻ՛ ՏՎԵՔ

ՍՅՈՒՆԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՄԱՀԱՊԱՏԻ՞Ժ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«ՔԱՇՔՇՈՒԿ»՝ «ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆԻ» ՎՐԱ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՀԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Մ. ԵՍԱՅԱՆ«ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԵԼՈՒՅԹՆԵՐ՝ ՄԱԿ-ՈՒՄ
Սեփ. լր.ՈՍՏԻԿԱՆԻ ԿՆՈՋԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍԵՖԻԼՅԱՆԸ ԶԻՆԱԿԻՑ ԿՈՐՑՐԵՑ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԿԲԵՐԵՄ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
- 1796 Աստրախանում ծնվեց Հարություն Ալամդարյանը: (Վախճ. 1834թ.-ին):
- 1930 Երևանում լույս է տեսնում քրդական «Ռյա թազա» թերթի առաջին համարը:
- 1944 Երևանում մահացավ անվանի հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1946 Բացվում է Հայաստանի խորհրդային գրողների երկրորդ համագումարը: Երրորդ համագումարը կայացել է 1954 թ.-ին, չորրորդը՝ 1959 թ.-ին և հինգերորդը՝ 1966 թ.-ին:
- 1963 Բացվում է գյուտարարների և ռացիոնալիզատորների հանրապետական առաջին համագումարը (երկրորդը՝ 1965 թվականին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

