
ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԴԵՌ ԿԱՇԽԱՏԻ
«ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ ներդրում է ունեցել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում եւ կշարունակի գործունեությունը՝ անկախ Ռուսաստանի հետ հարաբերություններից»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին երեկ Բաքու ժամանելուն պես հայտարարել է ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Տվյալ պահին նկատելի են որոշ խնդիրներ Ռուսաստանի հետ, սակայն ես կարծում եմ, որ դրանք կվերանան, երբ Մոսկվան սկսի իրականացնել Վրաստանի նախագահի հետ ստորագրված համաձայնությունը»,- ասել է Բրայզան: APA-ի փոխանցմամբ, ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է, որ Բաքու իր այցի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, էներգետիկ հարցերի լուծումը եւ Նյու Յորքում ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացման մանրամասների հստակեցումը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի դերին առնչվող հարցին ի պատասխան, ամերիկացի համանախագահը հայտնել է, որ այդ կապակցությամբ բանակցություններ է անցկացրել Անկարայում:
«Անկարայի մեր բարեկամներն ասացին, որ ցանկանում են օգնել Մինսկի խմբի գործունեությանը: Թուրքիան կարող է իր ներդրումն ունենալ այդ գործում եւ Հայաստանին օգնել՝ հանդես գալու ավելի ճկուն դիրքերից»,- շարունակել է Բրայզան: Եվս մեկ անգամ նշելով, թե ինքը հարցի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծման կողմնակից է, ամերիկացի միջնորդը նշել է, որ «եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանագիր կնքեն, այդ փաստաթղթում կընդգրկվեն հավելյալ սկզբունքներ»:
Երեկ երեկոյան Բաքու է մեկնել նաեւ ֆրանսիացի համանախագահը: Ավելի վաղ Երեւանում կայացած ասուլիսին նա նույնպես ասել է, թե իր առաքելության նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում նախատեսվող հանդիպման կազմակերպումն է: «Նախարարների հանդիպումից ու հոկտեմբերին Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո արդեն պետք է ձեռնամուխ լինենք նախագահների հանդիպման կազմակերպմանը»,- երեւանյան ասուլիսում հայտարարել է Բեռնար Ֆասիեն: Արդյոք Նյու Յորքում կայանալո՞ւ է Նալբանդյան-Մամեդյարով երկու հանդիպում, որոնցից մեկը՝ Թուրքիայի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ. այս հարցին ի պատասխան՝ Ֆասիեն արձագանքել է. «Ես կարող եմ խոսել միայն իմ իրավասությունների շրջանակներում: Եթե կայանալու է նաեւ եռակողմ հանդիպում, ես չէ, որ պետք է դա հաստատեմ»:
Երեկ ԼՂ հարցին է անդրադարձել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բերնսը: «Մեդիամաքսի» փոխանցմամբ, վերջինս, մասնավորապես, հայտարարել է. «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ ԼՂ հակամարտության արդար եւ երկարաժամկետ կարգավորման ապահովման համար, որը կբխի մեր կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքից եւ կներառի միջազգային իրավունքի ու դիվանագիտական փորձի այլ սկզբունքներ»:
- Սեփ. լր.
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԸ ԹՈՂՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ՞Ն
2«Ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ սկսի ցույցեր անցկացնել երկրի ու քաղաքի այն հատվածներում, որտեղ ինչ-որ դերակատարություն է ունեցել: Ասենք, ինչո՞ւ են իրենք (նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանին ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԼԻՔՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՆԵԼԸ ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐ Է
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Կարծում է ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը՝ խորհուրդ տալով ակտիվ ընդդիմությանն ու իշխանությանը համագործակցության եզր գտնել: - Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ում տեղի ունեցող իրադարձությունները եւ, մասնավորապես, ...ՍԵՐՈԲ ՍԵՐՈԲԻ ՍԵՐՈԲՅԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸստ «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների պաշտպանական խմբի գործունեությունը համակարգող Արմեն Խաչատրյանի՝ այս գործի նյութերում կան նման կոդավորված անուններով «փակ վկաներ»: ՀՀ հատուկ ...ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ԱԺ նախագահի փոփոխությանն առնչվող բացատրություններից նախագահի խոսքն է համարում կարեւորը: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Մամուլի ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՂԻՆ ԴՈՒՐ ՉԵԿԱՆ
1Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը: Այն մեկնարկել է մոտ 2 ժամ ուշացումով, որովհետեւ, ...ՎՃՌԱԲԵԿԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՐՏՆԵՐՈՎԸ ՉԷ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԵրեկ կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները հավաստիացնում էին, որ վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահ Արման Մկրտումյանը տասնյակ կեղծ ու անհիմն վճիռներ է կայացրել: Երեկ, երբ հանրապետության նախագահ ...ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ՝ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻնչո՞ւ են դատապաշտպանները լքում դատարանի դահլիճները «Մարտի 1»-ի գործով հարուցված եւ, ըստ էության, փետրվարի 19-ին կայացած ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումներին առնչվող քրգործերում ...ԲԱ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ, ՊԱՐՈՆԱՅՔ...
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿազուս «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության ...ՊԱՌԱԿՏՈՒՄ ՀՅԴ-Ի ԳՅՈՒՄՐԻԻ ԿԱՌՈՒՅՑՈ՞ՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՆախկին դաշնակցականները ներկաներին մեղադրում են կառույցը քայքայելու մեջ Վերջին մի քանի օրվա ընթացքում ՀՅԴ-ի Գյումրու կառույցից հեռացրել են կուսակցականների մոտ 30%-ին, ընդ որում՝ այնպիսիններին, որոնք ...«ԱՄՈՒՍԻՆՍ ԽՍՏԱՊԱՀԱՆՋ Է»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻր իմպրեսարիոյից «դժգոհեց» իռլանդացի ճանաչված երգչուհի Սանդրա Մըքմաստերը Շարունակվում է սեպտեմբերի 2-ին մեկնարկած Երեւանյան երկրորդ միջազգային փառատոնը: Այսօր Կամերային երաժշտության տանը ...ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՆ ՈՒ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲՈՒՐԳԵՐԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄասնագետները նմանություններ են տեսնում Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա ամփոփեց մ.թ.ա. առաջին ...ՀՈՐ ՀԵՏՔԵՐՈՎ
Առաքել Միրզոյանը ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արժանացավ չեմպիոնի կոչման՝ նվաճելով երեք ոսկե մեդալ: Ալբանիայի Դյուրրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: ...ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՎԵՐԱԳՏՆԵԼ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԱրթուր Բաղդասարյանը փառաբանեց Սերժ Սարգսյանին եւ լուտանքներ տեղաց Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին: «Ձեւավորված է կուռ քաղաքական թիմ, որն ի վիճակի է երկրում իրականացնել համարձակ, հավակնոտ բարեփոխումներ՝ ...ՄԵՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻնչպես ջրերն են անվերջ հեռանում իրենց ակունքներից, այդպես էլ հեռանում են մեզանից մեր օրերն ու տարիները՝ իրենց հետ տանելով մեր մեջ ապրող կենդանի ջրի ջահելությունը: Հեռանում են՝ մեզ թողնելով կարեւոր ու ...ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԴԵՌ ԿԱՇԽԱՏԻ
Սեփ. լր.«ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ ներդրում է ունեցել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում եւ կշարունակի գործունեությունը՝ անկախ Ռուսաստանի հետ հարաբերություններից»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ...
ՍԵՖԻԼՅԱՆԸ ԶԻՆԱԿԻՑ ԿՈՐՑՐԵՑ

ԱԼԻԿԻ ՀԵՏ ՉԷՐ ԽՈՍԵԼ
Ա. Ի.
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԸ ԹՈՂՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ՞Ն

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ ԱՌԱՐԿԱՅԻՆ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԺԻՐՈՆ՝ ԸՆԴԴԵՄ ԹՈՄԱՍԻ

ՀՀԿ-Ն ՎԵՐԱԾՎԵԼ Է ԳՌԴՈՆՉԻՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ՎԻՑՑԵ ՄԻՍՍԸ» ԹՄՐԱՆՅՈՒԹԵ՞Ր Է ՔԱՐՈԶՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԳԱՂՏՆԱԼՍԵԼ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱԼԻԿԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՆ ՈՒ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲՈՒՐԳԵՐԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ՓԱՍՏՈՐԵՆ ՍՏԻՑ ԿԻՆՈ ԷԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1854 Դաշնակիցները սկսեցին շարժվել դեպի Սևաստոպոլ:
- 1883 Ծնվեց հայ կոմպոզիտոր, իրավաբան Ռոմանոս Մելիքյանը: (Վախճ. 1935թ.-ին):
- 1886 Ծնվեց բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Վախճ. 1965 թ.):
- 1912 Հայ հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչներից Թիֆլիսում հրավիրված ժողովը դիմեց ռուսական կառավարությանը Հայկական հարցի նոր արծարծման համար:
- 1918 Արարայի (Պաղեստին) ճակատամարտը: Արևելյան (Հայկական) լեգեոնի մարտիկների հաղթանակը թուրքական զորքերի դեմ:
- 1918 Հայկական լեգիոնը մղեց Արարայի հաղթական ճակատամարտը:
- 1956 Բյուրականի աստղադիտարանի հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

