
ՀԵՐԹԱԿԱՆ MEA CULPA-ԱԿԱՆ «ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ»
Սարոյանական «փաթեթավորմամբ»
Կիրակի օրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Սամսոն Ստեփանյանի բեմադրած «Օպերա, օպերա» ներկայացման (ըստ Վիլյամ Սարոյանի) հանձնումը: Պրեմիերան կլինի ավելի ուշ: Նշենք, որ այն սարոյանական միջոցառումների շրջանակներում է եւ ՀՀ մշակույթի նախարարության պատվերով: Արդարության դեմ չմեղանչելու համար փաստենք, որ, չնչին բացառություններով, բավական լավ կազմ էր հավաքված՝ Հրատ Թոխատյան, Սերգեյ Դանիելյան, Լեւոն Հարությունյան եւ այլք, այսինքն՝ առանձին-առանձին վերցրած անհատականություններ, որոնց միատեղ խաղը, այդպես էլ, չէր ստացվել: Ափսոս էր այն ջանքը, որ զուր թափում էին ու հանդիսատեսին չէին կարողանում «տիրել», «իրենցով անել»: Ընդամենը մատուցվեց անհամ, բովանդակազուրկ, հումորազուրկ, հորանջահարույց կատակերգություն՝ Հրանտ Թոխատյանի խիստ «ջանջալ» նախաբանով: Դահլիճում, որտեղ հիմնականում տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ էին, տեղ-տեղ փռթկոց էր լսվում, պատճառն էլ Սերգեյ Դանիելյանի ինքնատիպությունն էր ու մեկ էլ մի քանիսի մեկ-երկու զվարճալի ժեստերը, որոնցով փորձում էին «էշը ցեխից հանել» ու ծիծաղ կորզել՝ չեղած ներկայացման մեջ: Նկատենք, որ մշակույթի փոխնախարար, կինոգետ Դավիթ Մուրադյանի նյարդերն էլ հավանաբար տեղի տվեցին, դրա համար 15 րոպե անց լքեց դահլիճը:
Ներկայացման առանցքում կոնկրետ ինձ համար շատ հարգելի դերասան Հրանտ Թոխատյանի տաղտկալի մենախոսությունն էր կամ՝ իբր զվարճալի ցուցումները՝ իր խաղընկերներին: Մեկ էլ բոլոր դերասանները կամ սերենադ էին երգում, կամ էլ պարում՝ վերջին 2 տարում ամենաշատը «ռասկրուտկա» արվող դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի մեջքը բռնած: Ինչ վերաբերում է այժմ հեռուստասերիալներում գլխավոր դերեր խաղացող Արտաշես Ալեքսանյանին, նրա առաքելությունն այն էր, որ Լուիզա Ներսիսյանի հետ մի փոքրիկ կտոր խաղաց, այնուհետեւ ներկայացման առաջին մասի ընթացքում երկուսով լուռումունջ նստած մնացին, միայն վերջում ասացին, որ «կոնչերտոն» արդեն «ֆինիտո»:
Ամեն դեպքում, ինձ թվում է, մեծ հայորդին, նկատի ունեմ՝ Վիլյամ Սարոյանին, արժանի չէր նման խղճուկ ներկայացման, ոչ էլ ազգային ակադեմիական թատրոնի բեմն էր դրան հարիր: Թեթեւ, Mea Culpa- ական դրսեւորումները կարելի է այլ դահլիճներում էլ խաղալ, իսկ նախարարությունն էլ՝ ավելի օգտակար նախագծեր ֆինանսավորել: Առանց այն էլ Հրանտ Թոխատյանը կարողանում է իր բիզնես-նախագծերի համար «Շարմ»-ական կապերի միջոցով համապատասխան ֆինանսավորում, աջակցություն գտնել ու հասկանալի պատճառներով հովանավորվել «ամենավերեւներից»:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԱՐՏՈՆԵՑԻՆ»՝ ՈՒԺ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՎ
Ընդդիմության երեկվա հանրահավաքը, որը տեղի ունեցավ Մատենադարանին հարող տարածքում, «արտոնված» էր: Այդուհանդերձ, զրահաբաճկոններ հագած իրավապահները երեկ էլ ամուր շղթայով փակել էին Մատենադարանի ...ՀԱՆՈՒՆ «ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱԺ նախագահի փոփոխությունը ՀՀԿ-ն կատարում է այս նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակամուտ գյուղում, պատասխանելով ԱԺ նախագահի փոփոխության մասին ՀՀԿ գործադիր մարմնի որոշմանը վերաբերող հարցին, ասել էր. ...«ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԵրեկ կարծիք հայտնեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցավ ընդդիմության հերթական հանրահավաքը, որը նախորդներից տարբերվում էր նրանով, որ մարտիմեկյան դեպքերից ...ԱՄՆ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ ՃՆՇԻ
1ԱՄՆ-ը Հայաստանի վրա ճնշում չի գործադրի՝ ստիպելով նրան այս կամ այն ընտրությունը կատարել: Այս մասին «Մեդիամաքսի» հետ զրույցում ասել է ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի Տրանսատլանտյան կենտրոնի ...ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՁԵԶ ԽԱԲԵՑ
«Ցանկացած մեկի, որը դատապարտվել է իր հայացքների համար՝ համարում եմ քաղաքական կալանավոր»,- նախ այսպես արձագանքեց նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը Շանթ Հարությունյանի հայտարարությանը, ...«ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՃԻԳԵՐ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱյսպես է անվանում Գյուլի հայտարարությունները Պարույր Հայրիկյանը եւ ասում, որ դրանք իրավական ու քաղաքական հետեւանքներ չեն կարող ունենալ: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից «Առավոտը» հետաքրքրվեց, ...ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԴԵ՞Մ Է ՏՈՒՐԻԶՄԻՆ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆՖրանսիայի դեսպանատունը մերժում է տուրիստներին մուտքի արտոնագիր տրամադրել՝ կասկածելով, որ նրանք երկրից փախչելու մտադրություն ունեն: Վերջերս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը «մենք ձեր վրա ինֆորմացիա ...ՈՉԽԱՐ ՊԱՀՈՂՆԵՐԻՆ ԹՈՂԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԵզդի բնակիչների հավաստմամբ, մեր կառավարությունն իրենց եւ հայերի միջեւ «ջոկողություն» է դնում: Կոտայքի մարզի Զովունի գյուղի ազգությամբ եզդի բնակիչների ներկայացմամբ, մարզպետարանի պաշտոնյաներն ...ԱՌԱՆՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԿառավարությունն ուզում է բակալավրիատում ուսումն ավարտածներին ուղարկել զինծառայության՝ հնարավորություն չընձեռելով ուսումը շարունակել մագիստրատուրայում: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ, ԲԱՅՑ՝ ՄԵԿ ԱՄՍՈՎ
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆԸստ տուժած չինովնիկի՝ այս համակարգը քարհատ մեքենան էլ չի կարող կոտրել Հուլիսի 10-ին «Առավոտը» «Հաղթել է, բայց պաշտոն չեն տալիս» հրապարակման մեջ անդրադարձավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ...ՍԻՐԵՆՔ ՇԵՆԳԱՎԻԹԸ ԵՎ ԼԻՆԵՆՔ ԼԱՎԱՏԵՍ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ RՀամայնքի բնակիչներին կոչ է անում Շենգավիթի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը - Պարոն Հովհաննիսյան, արդեն մեկ տարի է՝ ինչ Դուք ղեկավարում եք այս համայնքը: Ձեր նախընտրական ծրագրերից որո՞նք եք հասցրել իրականացնել: ...«ԴԱՍԱԿԱՆ ԵՒ ԱՐԴԻԱԿԱՆ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱյլ երկրների Շեքսպիրյան փառատոների նախագահները՝ Շեքսպիրի ու հայաստանյան փառատոնի մասին «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին սեպտեմբերի 7-ին մեկնարկած, Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում Հայաստան ...ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՆԵՐԸ
Ո՞ր մարզաձեւն է մարզիկի կյանքի համար ամենից ավելի վտանգավոր: Այս հարցին միանշանակ պատասխանելը դժվար է՝ վիճակագրական ամբողջական տվյալների բացակայության պատճառով: Սակայն «Forbes» հանդեսն, այնուամենայնիվ, ...ՀԵՐԹԱԿԱՆ MEA CULPA-ԱԿԱՆ «ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1Սարոյանական «փաթեթավորմամբ» Կիրակի օրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Սամսոն Ստեփանյանի բեմադրած «Օպերա, օպերա» ներկայացման (ըստ Վիլյամ Սարոյանի) ...
ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԳԵՆԵՐԱԼԻ ՈՐԴԻՆ ՉԱՆՑՆԻ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
ԱԼԻԿԻ ՀԵՏ ՉԷՐ ԽՈՍԵԼ
Ա. Ի.
ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՍԱԴՈՅԱՆՆԵՐԻ ՏԱՆԸ
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ ԱՌԱՐԿԱՅԻՆ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԺԻՐՈՆ՝ ԸՆԴԴԵՄ ԹՈՄԱՍԻ

«ԿԳԲ-ԱԿԱՆ» ԵՎ «ՍՏԱԼԻՆԱԿԱՆ» ՄԵԹՈԴ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՀԵՄՈՌՈՅ ԵՎ ԼՈՒԾ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ՎԻՑՑԵ ՄԻՍՍԸ» ԹՄՐԱՆՅՈՒԹԵ՞Ր Է ՔԱՐՈԶՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՍՊԱՐԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ

ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԾՆՎԵԼ Է ԽՈՅԻ ՆՇԱՆԻ ՏԱԿ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1822 Կ. Պոլսում ծնվեց հայ նշանավոր վիպասան, հրապարակախոս Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Վախճ. 1888թ.-ին, Թիֆլիսում):
- 1943 Գերմանական զավթիչների դեմ մղված մարտերում զոհվեց Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանը: (Ծնվ. 1914 թ.-ին):
- 1980 Շարք մտավ Արփա-Սևան ստորգետնյա ջրամբարի գլխամասային հանգույցը՝ Կեչուտի ջրամբարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

