
«ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉԵՄ ԳՐԵԼ»
- Երեկ հայտարարեց մեծանուն ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան

Երեկ կայացավ աշխարհահռչակ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի մամուլի ասուլիսը:
Մեծանուն բեմադրիչը 20-րդ դարի համաշխարհային ռեժիսուրայի խոշորագույն դեմքերից է, ում անունը գրվում է Ջ. Սթրելերի եւ Պ. Բրուքի անունների կողքին: Նա հատկապես նշանավոր դարձավ Շեքսպիրի եւ Բրեխտի պիեսների իր բեմադրություններով: Հին է ռեժիսորի բարեկամությունը հայ թատրոնի եւ հայ թատերական գործիչների հետ. Վարդան Աճեմյան, Սերգեյ Փարաջանով, Արուս Ասրյան եւ այլ երեւելիներ կամուրջ եղան Ստուրուայի եւ հայ թատրոնի միջեւ:
Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերը Ռ. Ստուրուային:
- Ստեղծագործական ու բարեկամական կապեր եք ունեցել հայ արվեստի մեծերից Փարաջանովի, Աճեմյանի հետ, որոնք իրենց ժամանակին անդրադարձել են Սայաթ-Նովային: Արդեն համաձայնել եք Երեւանում բեմադրել Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան, որը 1960-ականներին եւ միակ անգամ իրականացրել է Աճեմյանը: Դա կարելի՞ է ընկալել իբրեւ կոլեգիալ մրցակցություն հիշյալ բեմադրիչների հետ:
- Փարաջանովից լավ չեմ բեմադրի, իսկ Աճեմյանի աշխատանքը չեմ տեսել: Մի բան միայն հաստատ կարող եմ ասել, որ հայկական մշակույթը ինձ ձգել է դեռ մանկուց: Ծնվել ու մեծացել եմ ճարտարապետական արժեք ներկայացնող մի տանը, որտեղ ոչ միայն հայեր էին բնակվում, այլեւ հեղինակն էլ էր հայ: Տարիների ընթացքում ոչ միայն պարզապես հետեւել եմ հայ թատրոնի ընթացքին, այլեւ ձեռք եմ բերել հիանալի ընկերներ ու համախոհներ: Թատերական ոլորտը շատ բարդ է, օրինակ, ես ծնվածս օրվանից լսում եմ՝ իբր թատրոնը մեռնում է, ինչն այդպես չէ: Այո, ինչ-որ ժամանակ այն պետք է բարձրանա, ինչ-որ ժամանակ էլ՝ իջնի: Եթե ուզում եք իմանալ, հայերիդ թատրոնը կարող եմ որակել մեկ բառով՝ իմաստուն, ինչը չեմ կարող ասել մեր թատրոնի մասին: Եթե մեկ բառով, ապա կօգտագործեմ էքստրավագանտ բառը: Սիրահարված եմ ընդհանրապես բոլոր ազգերի հանդիսատեսին: Ճիշտ է, մեր օրերում մարդիկ կառչած են հեռուստասերիալներին, ինչ-որ տեղ պետությունն է աչքաթող անում թատրոնը, օրինակ՝ չտրամադրելով ֆինանսներ, ինչ-որ տեղ էլ մերօրյա պետական այրերն իրենց շուրջը համախմբել են չգիտես որտեղից հայտնված եւ երիտասարդ տարիքում արդեն աստղ դարձած այդքան երգիչ-երգչուհիների: Բայց թատրոն սիրող մարդն ուրիշ է, նա եղել է ու կլինի միշտ:
- Ըստ մեզ հասած տեղեկության, մտահոգ լինելով մեր Մայր թատրոնի ճակատագրով, ձեր ստորագրությամբ նամակ եք հղել ՀՀ նախագահին, թե սատարում եք Վահե Շահվերդյանին:
- Հայտարարում եմ՝ ես Սերժ Սարգսյանին նամակ չեմ հղել եւ, բնականաբար, չէի կարող չգրածիս տակ ստորագրություն դնել: Ինչ կատարվում է ձեր մշակութային օջախներում, դա միայն ու միայն ձեր ներքին խնդիրն է: Ուրիշ բան է, որ ես կարող եմ համակրել, ընդունել կամ չընդունել այս կամ այն ռեժիսորին ու դերասանին: Երիտասարդ տարիքում ընդամենը մեկ անգամ եմ ստորագրել նամակի տակ, որից հետո երդվել եմ այլեւս նման... չանել:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՂՈՏԱՆ ԷԼ «ԳՐԱՎԵՑ»
2
Երեկ Հյուսիսային պողոտայում թվով վեց կանայք անժամկետ հացադուլ էին հայտարարել: Նրանք «Հացադուլ» մակագրությամբ մեծ պաստառ էին փակցրել պողոտայի էլիտար շենքերից մեկի դիմաց եւ քաղբանտարկյալների ...«ԿԳԲ-ԱԿԱՆ» ԵՎ «ՍՏԱԼԻՆԱԿԱՆ» ՄԵԹՈԴ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 3
Իր հեռախոսը գաղտնալսելն ու ամուսնու հետ իրենց հեռախոսային խոսակցությունը մերձիշխանական թերթերում հրապարակելն այսպես որակեց Մելիսա Բրաունը:
Անցյալ եւ այս շաբաթ հայաստանյան մերձիշխանական միանգամից երկու ...ՇԱ՜Տ ՀՈՒՄԱՆԻՍՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ TV-ՆԵՐԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Կառավարությունն անչափ մտահոգված է արտոնագրի վճարի համար հեռուստաընկերությունների ծախսելիք 300-400 հազար դրամով:
Երեկ սխալվել էինք՝ ենթադրելով, թե քանի որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության ...«ԿԵՑՑԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱյսպես կարելի է բնութագրել «Ազգային միաբանություն» կուսակցության ակտիվի երեկ կայացած հավաքի բովանդակությունը: Դրական գնահատելով նախագահության չորս ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանի կատարած ...ԲԱՑԱԿԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀՆԳՅԱԿԸ
Ա. Ի.«ԱԺ կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Եվ այսուհանդերձ՝ անցած նստաշրջանի ընթացքում էլ բազմաթիվ էին պատգամավորները, որոնք բացակայել ...«ՀՀԿ-Ն ԲԱՑ Է ԱՇԽԱՏՈՒՄ»
Մ. ԵՍԱՅԱՆԵրեկ «Հայացք» ակումբին հյուրընկալված ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանից լրագրողներն ուզում էին ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված ԱԺ նախագահի փոփոխության մտադրությունը՝ ինչո՞վ ...«ՆՏ»-Ն ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
Ա. Ի.ԲՀԿ խմբակցության անդամ Էռնեստ Սողոմոնյանը երեկ ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց, թե «Ա1+»-ը եւ «Նոյյան տապանը» գտնվել են խղճուկ պայմաններում. «Թող բարի լինեին մարդիկ, որոնց ...«ՈՍԿՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՂԵՏԱԲԵՐ ԿԼԻՆԻ»
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Բնապահպանները մտավախություն ունեն, որ ոսկու նոր ֆաբրիկայի կառուցման հետեւանքով կվտանգվի խմելու ջրերի համակարգը:
«Արարատի ոսկու արտահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) նոր սեփականատեր «GeoProMining» ...ՏՈՒԳԱՆՔՆ ԱՆՏԵՂԻ՞ ԵՆ ԿԻՐԱՌԵԼ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸստ «Դվին հոլդինգի» նախագահի, իրենց ընկերությունն անարդարացի է տուգանվել Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գերիշխող դիրքի չարաշահման եւ պարարտանյութը տարբերակված ...«ԿԱՄՈՒՐՋ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Թըրքիշ դեյլի նյուզի» պոլսահայ լրագրողուհի Վերջիհան Զիֆլիօղլուն այս կարծիքին է պոլսահայության մասին
Թուրքիայից Հայաստան ժամանած մի խումբ լրագրողներ, որոնք մեր երկրում էին գտնվում Հայաստան-Թուրքիա ...ՔՆՆԻՉՆ՝ ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ
Ռ. Մ.Ճանապարհային ոստիկանության կազմած վարչական ակտերն իրարից տարբերվում էին ՀՀ վարչական դատարանում, Տիգրան Մուկուչյանի նախագահությամբ, նախորդ ուրբաթ սկսվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության դեմ բերված՝ նախկին ...«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույց ՍԴՀԿ անդամ, ՀՀ առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր Արարատ Մկրտչյանի հետ
- Դուք առողջապահության համակարգում առանցքային պաշտոններ եք զբաղեցրել ոչ միայն 2000 թվականից, ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Կիսաեզրափակիչ չմտավ
Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում ընթացող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում որոշվեցին կիսաեզրափակիչի մասնակիցները: Ավաղ, Լիլիթ Մկրտչյանին չհաջողվեց մտնել չորս ...«ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉԵՄ ԳՐԵԼ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Երեկ հայտարարեց մեծանուն ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան
Երեկ կայացավ աշխարհահռչակ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի մամուլի ասուլիսը:
Մեծանուն բեմադրիչը 20-րդ դարի համաշխարհային ռեժիսուրայի խոշորագույն դեմքերից է, ...
«ԿԳԲ-ԱԿԱՆ» ԵՎ «ՍՏԱԼԻՆԱԿԱՆ» ՄԵԹՈԴ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԱՅՍՊԵՍ Է ԽՈՍՈՒՄ ԳՅՈՒԼԸ
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ
ԲՈՂՈՔԻ ՊԱՌԿԵԼԱՑՈՒՅՑ

«ՕԼԻՄՊԻԱԴԱ»՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԾՆՎԵԼ Է ԽՈՅԻ ՆՇԱՆԻ ՏԱԿ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱ՜Տ ՄԵԾ-ՄԵԾ ԷՐ ԽՈՍՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՂՈՏԱՆ ԷԼ «ԳՐԱՎԵՑ»

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՓԱԿՎԱԾ ԿՄՆԱ
- 0 Հոռին հայոց հին տոմարի երկրորդ ամիսն է (սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 9-ը): Այս ամսանունը, ըստ պատմագիր ու տոմարագետ Վանական Վարդապետի (1181-1251) առնչվում է հոր բառի հետ: Դա հավանաբար կապվում է տարվա այն ժամանակի հետ, երբ մարդիկ իրենց հավաքած բերքը, ամբարում էին հորերում: Ըստ ակադեմիկոս Ստ. Մալխասյանի, Հոռի նշանակում է ուռի ամիս, այսինքն՝ որթատունկի՝ այգեստանի ամիս:
- 1826 Ավարտվեց Շուշվա բերդի (Արցախ) հերոսական պաշտպանությունը:
- 1869 Փոքր Ասիայում Կուտինա գյուղաքաղաքում ծնվեց Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյանը): (Վախճ. 1935թ.-ին, Փարիզում):
- 1890 Պրագայում ծնվեց ավստրիացի վիպասան Ֆրանց Վերֆելը: 1933 թ.-ին նա գրել է «Մուսա լեռան քառասուն օրը» ամենատարածված դյուցազնական պատմությունը՝ թուրքերի կողմից հայերի ցեղասպանության մասին: (Վախճ. 1945թ.-ին):
- 1896 Հայերի զանգվածային կոտորածներ սկսվեցին Ակնում:
- 1896 Վարդգեսի և Վարդանի ղեկավարությամբ սկսվեց Վանի երկրորդ կռիվը:
- 1898 Գերմանիայում մահացավ նշանավոր գիտնական Անդրեաս Արծրունին: (Ծնվ. 1847թ.-ին):
- 1920 Բաքվում տեղի է ունենում Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների ժողովը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

