
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
- ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ
Գլուխ քսանյոթերորդ
ԲԱՐԻ, ԳԵՂԵՑԻԿ, ԱՌԱՔԻՆԻ
Եվ Ջահանը ծիծաղեց ու ասաց՝ «էդ «Ջուխտակ շամամները» Շերին լավ էլ բռնում ա. ինքն էդ երգը շատ լավ կերգի», եւ ես Ջահանին հարցրի՝ «Շերին տեսե՞լ ես», եւ Ջահանը պատասխանեց ու ասաց՝ «ժիվոյ՝ չէ, բայց տելեվիզորով շատ եմ տեսել», եւ Պողոսիկը Ջահանին հարցրեց՝ «իրա երգերը հավանո՞ւմ ես», եւ Ջահանը պատասխանեց ու ասաց՝ «հավանելը հավանում եմ, բայց սպրոս չկա», եւ ես ասացի՝ «որ սկսի Ջիվանի երգել՝ սպրոս էլ կըլնի», եւ Ջահանը ծիծաղեց ու ասաց՝ «մանավանդ՝ որ «Ջուխտակ շամամները» երգի», եւ Պողոսիկը ժպտալով Ջահանին հարցրեց՝ «իսկ իրան հավանո՞ւմ ես», եւ Ջահանը հարցրեց՝ «ո՞ւմ», եւ Պողոսիկն ասաց՝ «Շերին», եւ Ջահանն ասաց՝ «ասեցի՝ հավանում եմ, բայց սպրոս չկա», եւ Պողոսիկը նորից ժպտաց ու հարցրեց՝ «երգելը չեմ ասում. իրան որպես կին հավանո՞ւմ ես», եւ Ջահանը կարմրեց ու ասաց՝ «ասում են՝ հիսունն անց ա, բայց էրեկ որ տելեվիզորով ցույց տվին, իրա տարիքից էրկու անգամ ջահել էր էրեւում», եւ ես Ջահանին ասացի՝ «այսինքն, հավանում ես», եւ Ջահանը ձայնը զլեց ու երգեց՝ «ջուխտակ շամամները դրախտ ծոցի՜դ մեջ», եւ Պողոսիկն ասաց՝ «էդ երգը ոնց որ ծանոթ երգ ա», եւ Ջահանը Պողոսիկին ասաց՝ «Լոսի հայերից լսած կըլնես», եւ Պողոսիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վայ թե՝ տատս էդ երգը երգում էր», եւ Ջահանը հարցրեց՝ «ո՞ր տատդ», եւ Պողոսիկը պատասխանեց ու ասաց՝ «հորական», եւ Ջահանն ասաց՝ «հորական տատդ աղա կնիկ էր» եւ հարցրեց՝ «տատդ հիմի կա՞», եւ Պողոսիկն ասաց՝ «մեր գնալուց հետո ընդամենը չորս տարի ապրեց», եւ Ջահանն ասաց՝ «խեղճին որ իրա հայրենիքից կտրել եք՝ չի դիմացել», եւ Պողոսիկն ասաց՝ «մինչեւ գնալներս ինքն արդեն հիվանդ էր», եւ Ջահանն ասաց՝ «Սիրուշ տատդ աղա կնիկ էր. օղորմի իրան», եւ Պողոսիկը հոգոց հանեց ու ասաց՝ «սկզբի չորս տարին իրա թոշակով ենք յոլա գնացել», եւ Ջահանն ասաց՝ «փաստորեն, ձեզ փրկել ա», եւ Պողոսիկն ասաց՝ «սկզբնական շրջանում իրա թոշակը որ չըլներ, շատ դժվար կըլներ», եւ Ջահանը Պողոսիկին հարցրեց՝ «ասում ես՝ «Ջուխտակ շամամներն» է՞ր երգում», եւ Պողոսիկն ասաց՝ «էդ երգածիդ շատ նման էր», եւ Ջահանն ասաց՝ «փաստորեն, երաժշտական տաղանդիդ գծով տատիդ ես քաշել», եւ Պողոսիկը ժպտաց ու ասաց՝ «երեւի», եւ Ջահանն անսպասելի ասաց՝ «որ մի քիչ էլ մարդկային կողմերով իրան քաշած ըլնեիր՝ հեչ չէր խանգարի», եւ Պողոսիկը միանգամից լրջացավ ու ասաց՝ «չհասկացա», եւ Ջահանը հարցրեց՝ «պարզ չե՞մ խոսում», եւ Պողոսիկն ասաց՝ «անդուր բաներ ես խոսում», եւ Ջահանը հարցրեց՝ «որ տատիդ գովում եմ՝ անդուր ա՞», եւ Պողոսիկն ասաց՝ «ոչ թե տատիս ես գովում, այլ ի՛նձ ես նիզաշտո կպնում», եւ Ջահանը ժպտալով հարցրեց՝ «էդ արդեն գողական ե՞ս խոսում», եւ Պողոսիկը հարցրեց՝ «ի՞նչն ա գողական», եւ Ջահանը պատասխանեց ու ասաց՝ «նիզաշտոն» եւ ժպտալով ավելացրեց՝ «որ Մետաքս էիր ապրում, մայրիկդ չէր թողում էդ տեսակ բառեր ասես», եւ Պողոսիկը նեղացած ասաց՝ «գոնե մեր մանկության տարիները հարգի», եւ Ջահանը Պողոսիկին ասաց՝ «մեր մանկության տարիները որ հարգեիր, ամեն Հայաստան գալուց մի հատ ինձ կհանդիպեիր», եւ ես Ջահանին ասացի՝ «առաջին անգամ ա Հայաստան էկել», եւ Ջահանն ասաց՝ «թեկուզ առաջին անգամ. բա չի մտածո՞ւմ՝ մի հատ Ջահան անունով ոչ բարով ընկեր ունեի, էթամ տենամ՝ սաղ ա՞, թե մեռած», եւ Պողոսիկը նեղացած ասաց՝ «հիմի չեմ էկե՞լ», եւ Ջահանը քմծիծաղ տվեց ու ասաց՝ «Ջիվանի՛ համար ես էկել, ոչ թե՝ իմ», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ոչ թե Ջիվանի՛ համար ա էկել, այլ՝ Ջիվանու», եւ Ջահանն ասաց՝ «կարեւորն էդ մի տառը չի. կարեւորը մարդկությունն ա», եւ Պողոսիկը Ջահանին ասաց՝ «մարդկությունից դու է՛լ առանձնապես չես փայլում», եւ Ջահանն ասաց՝ «կակոյ պրիվետ՝ տակոյ ատվետ», եւ Պողոսիկն ասաց՝ «էդ արդեն ռուսերեն ե՞ս խոսում», եւ Ջահանն ասաց՝ «ամեն լեզվով էլ խոսում եմ», եւ ես Պողոսիկին ասացի՝ «տասը լեզու գիտի», եւ Պողոսիկը Ջահանին հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Ջահանը ծիծաղելով ասաց՝ «Արմենը մինչեւ տասը հաշվել գիտի», եւ ես Ջահանին հարցրի՝ «նոր լեզու ե՞ս սովորել», եւ Ջահանն ասաց՝ «ոչ թե լեզու, այլ՝ լեզուներ», եւ ես հարցրի՝ «էսօրվա դրությամբ քանի՞ լեզու գիտես», եւ Ջահանը պատասխանեց ու ասաց՝ «տասնչորս», եւ ես զարմացած հարցրի՝ «էս մի քանի տարվա մեջ չորս լեզու ե՞ս սովորել», եւ Ջահանն ասաց՝ «տասիրեք հատից հետո մտածեցի՝ տասիրեքը լավ թիվ չի, ու մի հատ էլ ավելացրի», եւ ես հարցրի՝ «էս թազեքն ի՞նչ լեզուներ են», եւ Ջահանն ասաց՝ «չինարեն, վիետնամերեն ու էրկու հատ էլ ուրիշ», եւ Պողոսիկը նայեց ինձ ու հարցրեց՝ «հանաք ա՞ անում», եւ ես ասացի՝ «մոռացե՞լ ես, որ ինքը փոքրուց լեզուներ գիտեր», եւ Ջահանն ասաց՝ «ինքը շատ բան ա մոռացել», եւ Պողոսիկն ինձ ասաց՝ «հիշում եմ, որ աշխարհագրությունից էր ուժեղ. սաղ երկրների անուններն ու տեղերը գիտեր», եւ ես ասացի՝ «լեզուներ էլ էր շատ հեշտ սովորում», եւ Պողոսիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի սկսում եմ հիշել», եւ Ջահանը Պողոսիկին ասաց՝ «որ մի քիչ քեզ զոռ տաս, ուրիշ բաներ էլ կհիշես», եւ Պողոսիկը հարցրեց՝ «ի՞նչ ուրիշ բաներ», եւ Ջահանը պատասխանեց ու ասաց՝ «ընկերության ու մարդկության մասին», եւ Պողոսիկն ասաց՝ «ես ամեն ինչ հիշում եմ», եւ Ջահանն ասաց՝ «որ մի քիչ հիշողությունդ լարես՝ ավելի լավ կհիշես», եւ Պողոսիկն ինձ հարցրեց՝ «անգլերեն էլ գիտի՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ջրի պես», եւ Պողոսիկը ժպտաց ու հարցրեց՝ «կարա՞ հետս խոսա», եւ ես ասացի՝ «գործ չունես», եւ Ջահանը Պողոսիկին ասաց՝ «որ իրար հետ անգլերեն խոսանք՝ վախենամ տակ տաս», եւ ես նորից Պողոսիկին ասացի՝ «գործ չունես», եւ Ջահանը ժպտալով Պողոսիկին ասաց՝ «վայ թե մենակ ջութակ նվագելով կարենաս ինձ կրես», եւ Պողոսիկը զարմացած հարցրեց՝ «ջութակ նվագել էլ գիտե՞ս», եւ Ջահանն ասաց՝ «էն վախտերը որ թողեիր ջութակիդ մի թեթեւ քսվեի, հիմի Շերի խմբի հետ ոչ թե դու ջութակ կնվագեիր, այլ՝ ես», եւ ես Ջահանին ասացի՝ «ինքը Շերի խմբում ջութակ չի նվագում. ինքն էդ խմբի պրոդյուսերն ա», եւ Ջահանն ինձ հարցրեց՝ «կարող ա՞ դու էլ Պողոսի պրոդյուսերն ես», եւ ես ասացի՝ «չէ», եւ Ջահանն ինձ ասաց՝ «բա խի՞ ես մի գլուխ իրան ինձանից պաշտպանում» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «մոռանում ես, որ ինքը վախտին իմ հետ ավելի մոտիկ ա էղել, քան՝ քո», եւ ես ասացի՝ «ես կարող ա՞ հակառակն եմ ասել», եւ Ջահանն ասաց՝ «մենք որ իրար հետ ընկերություն էինք անում՝ դու շատ փոքր էիր», եւ ես ասացի՝ «ճիշտ ես ասում. ես ձեզնից մի քանի տարով փոքր եմ», եւ Ջահանն ասաց՝ «էդքան բան էի ուզում ասեմ» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «հասկացողը կհասկանա», եւ Պողոսիկը Ջահանին ասաց՝ «պարզ չես խոսում, որ հասկանանք», եւ Ջահանն ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ ես ու դու ենք մանկության ընկեր էղել, բայց էսօրվա օրով Արմենի հետ ես կապ պաշտպանում», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ի՞նչ կապ. վերնիսաժում լրիվ պատահական ենք իրար տեսել», եւ Ջահանը ժպտաց ու ասաց՝ «ինձ էլ թվաց՝ որպես գրող ա հետդ կապ պաշտպանում», եւ ես կրկնեցի՝ «վերնիսաժում լրիվ պատահական ենք իրար տեսել», եւ Ջահանն ինձ աչքով արեց ու ասաց՝ «ինձ էլ թվաց՝ քեզ որպես Գրողների միության անդամի ա հատուկ հարգանքով վերաբերվում», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «Պողոսը հեչ չգիտի էլ, որ Գրողների միության անդամ եմ», եւ Պողոսիկը Ջահանին հարցրեց՝ «դրա համար ե՞ս հետս քթովմռթով», եւ Ջահանն ասաց՝ «քիչ պատճառ ա՞», եւ Պողոսիկն ասաց՝ «դրանք ֆընդըղ բաներ են», եւ Ջահանը հարցրեց՝ «ի՞նչը», եւ Պողոսիկը պատասխանեց ու ասաց՝ «Գրողների միության անդամությունն ու էդ տիպի բաները», եւ Ջահանը հարցրեց՝ «Ամերիկա Գրողների միություն կա՞», եւ Պողոսիկը պատասխանեց ու ասաց՝ «մեկի տեղակ՝ հազար հատ», եւ Ջահանը զարմացած հարցրեց՝ «ո՞նց», եւ Պողոսիկը պատասխանեց ու ասաց՝ «շատ հասարակ. մեկը խանութ ա բացում, մյուսը՝ Գրողների միություն, մի ուրիշը՝ բանկ», եւ Ջահանն ասաց՝ «բայց Գրողների միությունն ու բանկը տարբեր բաներ են», եւ Պողոսիկն ասաց՝ «շատ տարբեր են. բանկ հիմնադրելու համար նախնական կապիտալ պիտի ունենաս, բայց Գրողների միություն բացելու համար ոչ մի փող էլ պետք չի. գրանցում ես ու վերջ», եւ Ջահանն ասաց՝ «շատ հետաքրքիր երկիր ա», եւ ես Ջահանին ասացի՝ «իսկական քո տեղն ա», եւ Պողոսիկն ասածս հաստատելով ասաց՝ «Ջահանը որ էս երկրում ա մասնավոր գործ դրել, պատկերացնում եմ՝ Ամերիկայում ինչե՜ր կաներ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հաստատ սեփական Գրողների միություն կբացեր», եւ Ջահանը ժպտաց ու ասաց՝ «սեփական Գրողների միություն կբացեի ու մենակ տաղանդավորներին անդամ կդարձնեի», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «բա անտաղանդնե՞րը», եւ Ջահանը ժպտաց ու ասաց՝ «անտաղանդներն իրանց ճամփեն լավ էլ ինքնուրույն հարթում են», եւ Պողոսիկը Ջահանին ասաց՝ «լավ ասեցիր», եւ Ջահանն ասաց՝ «լավ ասեցի, բայց ափսոս՝ էդ միտքն ինձանից առաջ ուրիշն ա ասել», եւ Պողոսիկը հարցրեց՝ «ո՞վ ա ասել», եւ Ջահանն ասաց՝ «չեմ հիշում», եւ ես ասացի՝ «կարեւորը միտքն ա», եւ Պողոսիկը ժպտալով Ջահանին հարցրեց՝ «որ սեփական Գրողների միություն ունենայիր՝ Արմենին կընդունեի՞ր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես իմ ճամփեն ինքնուրույն կհարթեի», եւ Ջահանը Պողոսիկին պատասխանեց ու ասաց՝ «ես, ի տարբերություն որոշ մարդկանց, իմ մանկության ընկերներին չեմ մոռանում», եւ Պողոսիկն ասաց՝ «ես էլ չեմ մոռանում», եւ Ջահանն ասաց՝ «որ չմոռանայիր, Ամերիկայից գոնե մի հատիկ ծամոն կբերեիր», եւ Պողոսիկն ասաց՝ «ես չգիտեի, որ էսօր քեզ տենալու եմ», եւ Ջահանը քամահրանքով ասաց՝ «որ Ջիվանի կասետն ուրիշ տեղից ճարեիր, էսօր էլ լայաղ չէիր անի ինձ տենաս», եւ ես Ջահանին ասացի՝ «ոչ թե Ջիվանի՛ կասետը, այլ՝ Ջիվանո՛ւ կասետը», եւ Ջահանը ծիծաղելով ինձ ասաց՝ «որ տառակերությունդ շարունակես, Գրողների միության անդամ չեմ դարձնի», եւ ես Ջահանին ասացի՝ «անհարմար ա», եւ Ջահանը հարցրեց՝ «ի՞նչն ա անհարմար», եւ ես ասացի՝ «ծամոնի բազար ես անում», եւ Ջահանն ասաց՝ «օրինակի համար եմ ասում» եւ մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «կարող ա՞ մտածում ես՝ ծամոնի կարոտ եմ», եւ ես ասացի՝ «ըտենց բան չեմ մտածում», եւ Ջահանն ինձ աչքով արեց ու ասաց՝ «կարող ա Պողոսն ա մտածում», եւ ես ասացի՝ «ինքն էլ ըտենց բան չի մտածում», եւ Ջահանն ինձ ասաց՝ «ինքը լեզու չունի՞, որ իրա տեղակ դու ես պատասխանում», եւ Պողոսիկը շիվարած ինձ նայեց ու ասաց՝ «էս մարդը լրիվ շառ ա», եւ Ջահանը լրջացավ ու ասաց՝ «արդեն վիրավորում ես», եւ Պողոսիկն ասաց՝ «ո՞նց եմ վիրավորում», եւ Ջահանը ժպտաց ու ասաց՝ «նիզաշտո», եւ Պողոսիկն ասաց՝ «էսքանից հետո հըլը դու ե՞ս վիրավորվում», եւ Ջահանը միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «խորապես վիրավորված եմ», եւ Պողոսիկն ինձ ասաց՝ «էս մարդը լրիվ փորձանք ա», եւ Ջահանը Պողոսիկին ասաց՝ «շարունակում ես վիրավորել» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «Ամերիկայից էկել հասել ես ըստեղ, որ ինձ վիրավորե՞ս», եւ Պողոսիկը թախծոտ նայեց Ջահանին ու ասաց՝ «շա՜տ ես փոխվել», եւ Ջահանը ժպտաց ու հարցրեց՝ «ո՞նց եմ փոխվել», եւ Պողոսիկը պատասխանեց ու ասաց՝ «դեպի վատը», եւ Ջահանն ասաց՝ «այսինքն», եւ Պողոսիկն ասաց՝ «շատ ես չարացել», եւ Ջահանն ուշադիր Պողոսիկին նայեց, ժպտաց, հետո Պողոսիկին գրկեց, օդ բարձրացրեց, ահագին երկար գրկած ու գետնից կտրած պահեց, հետո իջեցրեց, նայեց Պողոսիկին, նորից ժպտաց ու ասաց՝ «կարեւորն էն ա, որ դո՛ւ հեչ չես փոխվել. առաջվա պես հանաքի չես դիմանում», եւ Պողոսիկը զարմացած հարցրեց՝ «էսքան վախտ հանաք էի՞ր անում», եւ Ջահանը քահ-քահ ծիծաղեց ու ասաց՝ «որ չպիտի փոխվեիր, էլ իզուր տեղը խի՞ էիր էթում հասնում Ամերիկա»:
Էս լավատեսական, մարդասիրական ու ընկերասիրական նոտայով էլ ուզում եմ ավարտել էս վեցերորդ գիրքս ու հավաստիացնել, որ էս վեցերորդին յոթերորդն է հաջորդելու, եւ չնայած գիտեմ, որ էս հավաստիացումս շատերի համար լավատեսական նոտաներ չի պարունակում, այդուհանդերձ, ստիպված եմ էս սկսածս շարունակել, մանավանդ որ՝ էս սկսածիս ավարտը փափագողները հիմնականում էն դաժաններն են, որոնք, իմանալով հանդերձ, որ էս գրածիս ավարտը մեկին մեկ համընկնելու է երկրային կյանքիս ու օրերիս ավարտին, շարունակում են էս գրվածքիս ավարտը փափագել ու պատկերացնել, ի տարբերություն «Առավոտի» էջադրող Զառայի, որն անգիտակցաբար ու առանց հետին մտքի է էս գրվածքիս ավարտը փափագում եւ յուրաքանչյուր նոր գլուխ էջադրելիս նույն տեքստն է բացականչում՝ «Աստված ջան, ե՞րբ պիտի էս Շեկոյանի վեպից պրծնեմ», բայց, էլի եմ ասում, Զառան իր էս բացականչությունն առանց որեւէ հետին մտքի ու միանգամայն մաքուր սրտով է անում, իսկ ինչ վերաբերում է գիտակցաբար ու հետին մտքով էս գրածիս շարունակությունը չուզողներին, նրանց հիմա մի բան պիտի ասեմ, որն ինձանից առաջ իր արձակ բանաստեղծությամբ մեր ջահել բանաստեղծներից Մանասէն է ասել, եւ չնայած Մանասէն երբեւէ էսպիսի անավարտ ու անվերջանալի վեպ չի գրել, այդուհանդերձ, նեղսրտության պահին հենց ինքն է իր չուզողներին դիմելով՝ գրավոր բացականչել ու ասել՝ «չհամարձակվե՛ք իմ գրականության դեմ նստացույց անել, որովհետեւ ձեր քամակները չեն դիմանա», եւ հետաքրքիրն էն է, որ Մանասէն էդ բանն ասել է ո՛չ թե նստացուցարարներին, այլ մեր Գրողների միությանը կից գրագետներին ու գրականագետներին, որոնք, ինչպես գիտեք, ոչ միայն նստացույցերի չեն մասնակցում, այլեւ սկզբունքորեն դեմ են ցանկացած նստացույցի, եւ չնայած էդ գրագետները երբեւէ սեւեռված չեն եղել Մանասէի գրականության վրա, այդուհանդերձ, դրանց դեմ հենց Մանասէն է էդ թեւավոր ու փոխաբերական բացականչությունն արել, որովհետեւ, ի տարբերություն ինձ, Մանասէն դեռեւս կարճ գրելու հնարավորություն ունի, եւ, ի տարբերություն ինձ, պարտավոր էլ չէ էսքան երկարբարակ իր երեսունհինգ տարվա ընկերներին անդրադառնալ, եւ անդրադառնալու հնարավորություն էլ չունի թեկուզեւ էն պատճառով, որ հազիվ երեսունհինգ տարեկան լինի. այսինքն, տարիքի բերումով ինքը երեսունհինգ տարվա կեղծ կամ անկեղծ ընկեր չէր կարող ունենալ, եւ, բացի այդ, ինքն էսքան երկարբարակ գրելու պատճառ ու դրդապատճառ էլ չունի, որովհետեւ որեւէ օրաթերթ դեռեւս հանձն չի առել իր գրածներն ամեն շաբաթ տպագրել, եւ չնայած «Առավոտն» իմ ու Մերուժի առումով էդ բանը հանձն է առել, ամեն ուրբաթ համոզվում եմ, որ, ի տարբերություն ինձ ու Նիկոլի, Մերուժին էլ է հաջողվում կարճ գրել, ու էս առթիվ չեմ կարող Իսրայելյան Աննայի ասածը չմեջբերել, որովհետեւ էս անվերջանալիիս կապակցությամբ հենց Աննան է ամենադիպուկն արտահայտվել՝ իր մշտապես միամիտ աչքերի արտահայտությամբ, եւ չնայած Աննայի ասածն ինձ ուղղված մի միամիտ հարց էր, այդուհանդերձ, իր մեջ ավելի շատ պատասխան էր պարունակում, քան՝ հարց, եւ էդ հարցն Աննան ինձ ընդամենը մի ժամ առաջ տվեց, եւ էդ հարցը հետեւյալն է՝ «որ եկամուտի այլ աղբյուր ունենայիր, էսքան երկար չէիր գրի, չէ՞», եւ ես չգիտեի՝ ինչ պատասխանեմ եւ ոչինչ չպատասխանեցի ու հիմա էլ Աննայի տված էդ հարցի պատասխանը չունեմ, որովհետեւ իսկապես չգիտեմ՝ էսքան երկար կգրեի՞, թե՝ չէ, բայց հաստատ, եթե չգրեի էլ, էս ամենը մտածելու էի՝ ներառյալ երեսունհինգ տարվա իմ ու ընկերներիս կեղծ ընկերությունը, որովհետեւ ես, ի տարբերություն որոշ գրողների, նախ մտածում եմ՝ հետո նոր եմ գրում, եւ, ի տարբերություն որոշ գրողների, հենց մտածածս եմ գրում եւ ոչ թե՝ այլ բան, եւ եթե երեսունհինգ տարվա ընկերությունդ փուչ է ստացվում, էդ մասին ինքնաբերաբար ես մտածում ու մտահոգվում, անկախ նրանից՝ էդ մտածածդ ու մտահոգությունդ որեւէ թերթ կտպի՞, թե՝ ոչ, եւ եթե երեսունհինգ տարվա ընկերությունդ կուտ է գնում, էդ հարցում պիտի նաեւ ինքդ քեզ մեղադրես, անկախ նրանից՝ էդ ինքնամեղադրանքդ որեւէ թերթ տպելո՞ւ է, թե՝ ոչ, եւ եթե գրող ես ու էդ ինքնամեղադրանքդ որեւէ թերթ հանձն է առնում տպագրել, նախ եւ առաջ ինքնամեղադրանքից պիտի սկսես եւ հետո նոր միայն անցնես ընկերներիդ արածներին ու մանավանդ չարածներին, որովհետեւ իրենց պես մի գրագետ էլ դու ես, եւ էս դեպքում ինձ կիսագրագետ չեմ անվանում, որովհետեւ հստակ գիտակցում ու հասկանում եմ, որ եթե Քրիստոսը եւս մեկ անգամ փորձի մարդկությանը փրկել, վերստին ստիպված է լինելու աշակերտներ փնտրել հենց կիսագրագետների մեջ, այլ ոչ թե՝ Գրողների միության, Ազգային ժողովի կամ, ասենք, Ազգային ակադեմիայի տարածքներում, եւ նույնիսկ հոգեւոր դասից աշակերտներ չի ընտրի, եւ էս անգամ մաքսավորներից ու ձկնորսներից էլ կդժվարանա ընտրել, որովհետեւ էս ընթացքում էս վերջիններս էլ են ահագին գրագիտացել, բայց, այդուհանդերձ, ռիսկ չեմ անում ենթադրել, որ էս անգամվա աշակերտները բոմժերից ու ֆահլաբազարի տղերքից են ընտրվելու, եւ էս բանը ռիսկ չեմ անում պնդել ո՛չ թե էն պատճառով, որ ուրիշ բնագավառներում էլ եմ մաքուր մարդկանց հաճախակի հանդիպել, այլ էն պարզ պատճառով, որ ժամանակ առ ժամանակ մեզ հետ շփվելով՝ բոմժերն ու ֆահլաբազարի տղերքն էլ են ահագին շուստրիացել, եւ հիմա էս տարօրինակ բաները ենթադրելով, մտածելով ու պատկերացնելով՝ սկսում եմ պատկերացնել նաեւ, որ էս անգամ Աստծո Որդին երեւի ստիպված լինի առանց աշակերտների գործել, ու էս բանը մտածելով՝ գլխիս մեջ առավել տարօրինակ մի միտք է առաջանում. իսկ միգուցե Աստծո Որդին արդեն եկել է, եւ քանի որ պատմությունը երբեւէ նույնությամբ չի կրկնվում, էս անգամ, հնարավոր է, Աստծո որդին ո՛չ թե մեզանից աշակերտներ ընտրի, այլ, ընդհակառակը, մեզ հնարավորություն տա, որպեսզի ինքներս հայտնաբերենք ու ընտրենք Իրեն, եւ էս ասածս բնավ չի նշանակում, թե մեր շարքերում Աստծո Որդուն աշակերտելու իմաստով արժանավորներ չկան, այլ, ընդհակառակը, է՛ն կարծիքին եմ, որ արժանավորները շատ են, բայց էդ արժանավորներն էնքան են կտրված ու չնկատված մեզանից, որ վերջնականապես դուրս են մեր տեսադաշտից եւ նույնիսկ մտահորիզոնից, բայց դա, իհարկե, բնավ չի նշանակում, թե՝ էս արժանավորներն ու մեջներիս մաքուրները նաեւ Աստծո Որդու տեսադաշտից ու մտահորիզոնից են դուրս, այլ ընդամենը մեր՝ գրողների՛ս տեսադաշտից են դուրս, այլապես՝ ոչ թե էսքան երկարբարակ մեր երեսունհինգ տարվա ուխտադրուժ ընկերությանը կանդրադառնայի, այլ՝ էդ արժանավորներից ու արդարներից գոնե մեկնումեկին, եւ եթե ժամանակ առ ժամանակ նաեւ Հավատացյալ Խորենին եմ անդրադառնում, դրա պատճառն էլ երեւի էն է, որ Հավատացյալ Խորենն այլեւս երկնքում է, եւ նմանապես Ջիվանին է երկնքում, եւ իրենց տեսնելուս ու նկատելուս պատճառն էլ էն է, որ ես անձնական շահիս բերումով ժամանակ առ ժամանակ վերեւ եմ նայում՝ ինչպես «Միլանի» Կական է ամեն գոլ խփելուց հետո հայացքը երկնքին հառում, բայց Կական, ի տարբերություն ինձ ու երեսունհինգ տարվա իմ ընկերների, միանգամայն երջանիկ մարդ է, որովհետեւ մշտապես կյանքով ու գոլ խփելով է զբաղված եւ երբեք պարապ չի մնում ու ժամանակ չի գտնում գոլ խփել չկարողացող իր ընկերներին ու գործընկերներին քննադատելու համար, եւ Կակայի երջանկությունը բացառիկ, շարունակական ու մշտապես Աստծով է, որովհետեւ Կական ամեն գոլ խփելիս նախ երկինք է նայում եւ հետո նոր միայն ողջագուրվում է իրեն պաս տվողի ու մյուս գործընկերների հետ, մինչդեռ շատերս միայն մեր նեղ վիճակներում ենք մեր Աստծուն հիշում ու տեղը բերում, բայց սա էլ է հասկանալի ու տրամաբանական, որովհետեւ Աստված իրականում Կակային էնքան է տվել՝ ինչքան իմ ֆուտբոլային երազներում ամեն անգամ ինձ էլ էր տալիս, բայց ինձ չհաջողվեց իմ երազներով բավարարվել ու գոհանալ եւ ահա ավելիին եմ ձգտում եւ ավելիին ձգտելով՝ սկսում եմ դժգոհել երեսունհինգ տարվա իմ ընկերներից, բայց էս վերջին դեպքը միանգամայն ուսանելի էր, եւ էս վերջին դեպքից հետո միանգամայն շահած դուրս եկա, եւ շահելս էլ էն է, որ այլեւս ցուցակով երկարբարակ աղոթքներ չեմ անում ու ընդամենը «Հայր մերն» եմ մտքիս մեջ մրմնջում ու եկեղեցում առանձնապես երկար չեմ լռվում, որովհետեւ վերջնականապես եմ հասկացել, որ եթե դեպքերի բերումով «Առավոտի» էջերում էսքան շատախոսում եմ, եկեղեցում ու աղոթելիս շատախոսությունը միանգամայն ավելորդ է եւ նույնիսկ անցանկալի, եւ ես դա միանգամայն ինքնուրույն գլխի ընկա ու հասկացա, որովհետեւ ահագին ժամանակ մոռացել ու չէի հիշում Մաթեւոսի ավետարանում գրվածը. «Աղոթք անելիս շատախօս մի՛ լինէք՝ ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն. արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք՝ նախքան որ դուք նրանից մի բան ուզէք»:
ՎԵՐՋ ՎԵՑԵՐՈՐԴ ԳՐՔԻ
- Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀՐԿԻԶԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՇՏԱԲԸ
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում վաղը կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած «Ժողովրդավարական ուղի» կուսակցության համակարգող Մանուել Գասպարյանը երեկ առավոտյան իր նախընտրական ...ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ 2010 Թ.
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԿառավարության արածը գնահատվում է իբրեւ դավադրություն ու խարդախություն Կառավարության օգոստոսի 28-ի նիստի օրակարգում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ...ՆՈՐ ՃԱԿԱՏ՝ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՈրպես այդպիսին է համարվում «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների գործը մեկ փաթեթով դատարան ուղարկելը «7»-ի գործը միասին կմտնի դատարան Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ավարտվել ...ԼՈՒԾՈՒՄԸ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Թուրքիայի նախագահի այցից հետո գոյություն չունեցող հայ-թուրքական հարաբերությունները կարող են փակուղում հայտնվել: «Հայաստանը պետք է փորձի ինչ-որ կերպ դիմակայել ընթացող ...ԱՆՏԵՂԻ «ՄՈՒՏԻԼՈՎԿԱ»՝ ՄԻ ԱՅՑԻ ՇՈՒՐՋ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵթե «Մարտի 1-ի» հանձնաժողովն իրոք քննարկի կալանավոր Ֆելիքս Գեւորգյանի դիմումը՝ կարող են պարզվել շատ ուշագրավ մանրամասներ: Մինչ այժմ հատուկ քննչական ծառայությունը որեւէ մեկին չէր մեղադրել ...ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՊետության կողմից համայնքներին տրամադրվող դոտացիայի գումարը հաշվարկելու ժամանակ շատ կարեւոր կետեր անտեսվում են: Համայնքների ֆինանսավորման համար ամեն տարի պետությունը ծախսում է պետբյուջեի եկամուտների 4%-ը: ...60 ԸՆՏԱՆԻՔ ԿՎՏԱՐՎԻ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՎթարային շենքի բնակիչները կհայտնվեն փողոցում Օրերս մի խումբ ոստիկաններ, Նոր Նորքի թաղապետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցներ՝ միացյալ ուժերով, Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի 5 հասցեից 60 ընտանիքի փորձում ...ՔԱՆԴԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՉՔ ԵՆ ՓԱԿՈՒՄ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԱպօրինի եւ վթարային կիսակառույց շենքի սեփականատիրոջը ոչ պատասխանատվության են ենթարկում, ոչ էլ շենքն են քանդում: Տարիներ առաջ Բուզանդի 49 հասցեում կառուցած ապօրինի 6 հարկանի կիսակառույց շենքը «Ստրոյսարդգրուպ» ...ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆԵրեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ Աիդա Հովհաննիսյանի նախագահությամբ, սկսեց Դավիթ Եղինյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Այս տարվա հունիսի 3-ին Հրազդան քաղաքում գտնվող ՀՀ հյուսիսային քրեական դատարանում ...ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԴԵՐՈՒՄ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2Համաձայն քաղաքագետ Արմեն Այվազյանի, իշխանությունները հրաժարվում են համարժեք գնահատականներ տալ մեր երկրի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությանը, իսկ ոչ մասնագետները փորձում են հասարակությանը քաղաքագիտության ...«ՌԵԿՏՈՐԸ» ՍՏՈՒՄ Է
ՍԱՍՈՒՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՀՀ եւ ԵՊՀ ղեկավարությանը քննադատելու համար ԵՊՀ-ից հեռացված դոցենտ 1Ես հեռացվել եմ ԵՊՀ-ում տիրող անառողջ բարքերը քննադատելու պատճառով Վերջերս ԵՊՀ շատ դասախոսներ իրար հաճախ հարցնում են՝ «այսօր թերթերին Սիմոնյան Արամը հարցազրույց չի՞ տվել» եւ հեգնական ծիծաղում: ...«ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱԶԱՏ ՉԵՆ ԻՐԵՆՑ ԱՆԵԼԻՔՆԵՐՈՒՄ»
ԱՆՈՒՇԻԿ ԲԵԿՅԱՆԱյս կարծիքին է Թուրքիայի «Մարմարա» թերթի խմբագիր Ռոպեր Հատեճյանը Պոլսահայությունը ոգեւորված է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ Հայաստան այցով: Այդպես է կարծում Թուրքիայում հրատարակվող ...«ԱՆԳՐԱԳԵՏ ԵՆ ԾԱԽՍՎՈՒՄ ՓՈՂԵՐԸ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՄոսկվաբնակ երգչուհի, երգահան, պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը՝ հայկական շոու-բիզնեսի մասին - Այսօր ավելի շատ կազմակերպչական հարցերով եք զբաղված, արդյո՞ք շոու-բիզնեսում երգչուհու Ձեր կարիերան արդեն ավարտվել ...«ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԼիբանանի հայկական համայնքի «Ֆայհա» երգչախմբի ղեկավար Պարգեւ Թասլաքյանը մտահոգված է, որ Լիբանանում ապրող հայ երիտասարդները քիչ են կարդում: Լիբանանում այժմ բնակվում է շուրջ 500 000 հայ: Հայկական ...ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՈԲԻՆԵՐԸ ԿԱՄ՝ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1Սպարտակ Սեյրանյանը սիրում է լավ գրականություն, ռոք, խելացի կանանց ու կենդանիներ Նախարարը նաեւ երաժիշտ է Հանրությանը հետաքրքրում է, թե այս կամ այն պաշտոնյան ինչպիսին է ընտանիքում, ընկերական շրջապատում ...ՀԱՅԵՐԸ՝ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՄեկօրյա հայկական վարժարանները բավական չեն ազգային ինքնությունը պահպանելու համար Վերջերս Հայաստանում էր Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) ժամանած մտավորական եւ գործարար Նշան Բասմաճյանը, ով մասնակցում ...«ՀԱՐԳԻ» ՉԵՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆ ՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԸ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱրցախում հրապուրված են տնտեսագիտությամբ ու բանասիրությամբ Վերջերս Լեռնային Ղարաբաղի վիճակագրական ծառայությունը Ստեփանակերտում եւ հանրապետության 6 այլ շրջաններում (ընդհանուր առմամբ՝ 62 համայնքում) հանրակրթական ...«ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱյս կարծիքին է այդ երկրում կարիերա անող իտալացի դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոն «Առավոտը» տեղեկացրել էր սեպտեմբերի 2-24-ը «Ա. Խաչատրյան» համերգասրահում անցկացվող Երեւանյան երկրորդ ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆրանք արդարացնում են եւ ՀՀ նախագահի, եւ Դաշնակցության քայլերը Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, «Շարական» անսամբլի ...ԱՅՍՊԵՍ Է ԽՈՍՈՒՄ ԳՅՈՒԼԸ
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ 2Նաեւ՝ Ցեղասպանության մասին 2003 թվականի հունվարի 27-ն էր: Աբդուլլա Գյուլը ելույթ էր ունենում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում՝ իբրեւ Թուրքիայի նորանշանակ վարչապետ: Ստրասբուրգում ...«ՊԵՏՔ ՉԷ ՀՅՈՒՐԻՆ ԾԵԾԵԼ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Երիտասարդներն առաջարկում են, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանը դառնա խաղաղության աղավնի: Երեկ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը նամակ է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ ...ԽԱՂ՝ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՖուտբոլի Հայ աստան-Թուրքիա ազգային հավաքականների հանդիպման շուրջ հետաքրքրությունը ժամ առ ժամ ավելի է բորբոքվում: Առավել եւս՝ մրցակից թիմի Երեւան ժամանելուց հետո: Երեկ՝ հանդիպումից մեկ օր առաջ, երկու հավաքականների ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ քսանյոթերորդ
ԲԱՐԻ, ԳԵՂԵՑԻԿ, ԱՌԱՔԻՆԻ
Եվ Ջահանը ծիծաղեց ու ասաց՝ «էդ «Ջուխտակ շամամները» Շերին լավ էլ բռնում ա. ինքն էդ երգը շատ լավ կերգի», ...ՆՎԵՐՆԵՐԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ ԿԳՆ-ում կայացավ «Լավագույն ուսուցիչ, լավագույն դաստիարակ եւ լավագույն տնօրեն» հանրապետական մրցույթը: Այս առիթով ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտնեց. «Արդեն ...ՄԵՐ «ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ»
ՍԵՐԳԵՅ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երկրաբան, հանքաբանական գիտությունների թեկնածուՀայաստանը հաճախ է զբոսաշրջիկներին հնարավորություն տալիս հիանալ կողք կողքի դասավորված սյունաձեւ բազալտե սիմֆոնիայով: Շատերը դրանց տարբեր անվանումներ են տվել՝ «քարե ջրվեժ», «քարե երգեհոն», ...
«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ԾԵԾՎՈՒՄ

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԴԻԱԿ ԹԱՔՑՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱՅՍՊԵՍ Է ԽՈՍՈՒՄ ԳՅՈՒԼԸ
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ
ԲՈՂՈՔԻ ՊԱՌԿԵԼԱՑՈՒՅՑ

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՓՈԽՎՈՒՄ Է
ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՊԵՏՔ ՉԷ ՀՅՈՒՐԻՆ ԾԵԾԵԼ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՓԱԿՎԱԾ ԿՄՆԱ
Ո՞Վ ԿԸՆՏՐՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
- 1831 Կ. Պոլսում ծնվեց բանաստեղծ և հասարակական գործիչ Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ): (Վախճ. 1892թ.-ին):
- 1934 Տեղի է ունենում Ղափանի հարստացուցիչ գործարանի հանդիսավոր բացումը:
- 1956 Սկսվում է Երևան և Կիև քաղաքների սոցիալիստական մրցություն:
- 1965 Երևանում բացվում է անալիտիկ ֆունկցիաների տեսությանը նվիրված միջազգային գիտաժողով:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

