
ԼՈՒԾՈՒՄԸ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Թուրքիայի նախագահի այցից հետո գոյություն չունեցող հայ-թուրքական հարաբերությունները կարող են փակուղում հայտնվել:
«Հայաստանը պետք է փորձի ինչ-որ կերպ դիմակայել ընթացող աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական զարգացումներին, քանի որ մեր երկիրը ոչ թե գործոն է, այլ այդ զարգացումների հիմնական մասնակիցներից մեկը»,- ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ այս երկարատեւ եւ հեռուն գնացող գործընթացում մեր երկրին օդի եւ ջրի նման անհրաժեշտ են լեգիտիմ իշխանություններ եւ կայուն հասարակարգ՝ «որպեսզի կարողանանք փոքր կամ մեծ գործոն լինել, եւ, եթե չասեմ՝ շահեկան դուրս գանք այս իրավիճակից, ապա գոնե հնարավորինս քիչ կորուստներ ունենանք»: Այս համատեքստում Հ. Հովհաննիսյանը ոչ միայն համակարծիք է այն կանխատեսումներին, որ մինչեւ հունվար Հայաստանում կհասունանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այլ պահանջում է նաեւ նոր նախագահական ընտրություններ. «Մեզ հիմա պետք է մի փոքր դադար եւ լեգիտիմ ընտրություններ»: Միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր զրուցակիցը չի համարում ընդդիմության հաղթանակ, քանի որ արմատականների պայքարը կեղծված նախագահական ընտրությունների դեմ է, բայց դեմ չէ պայմանականորեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակել իբրեւ հաղթանակի առաջին փուլ:
Այսօր կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին ԱԺ նախկին պատգամավորը հետուստաէկրանից կհետեւի: «Առավոտի» դիտարկմանը՝ մեր հավաքականին չե՞ք վստահում, թե՞ պատճառն այն է, որ նույն մարզադաշտում են լինելու Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը, Հ. Հովհաննիսյանն արձագանքեց. «Նման խնդիր չկա, մեր երկրի հավաքականն է, մեր տղաներն են: Ես նման կոմպլեքս չունեմ եւ իմ քաղաքական տեսակետները սպորտի վրա չեմ տարածում, պարզապես Երեւանում շատ վաղուց ֆուտբոլ չեմ գնացել: Ընդհանրապես, վերջին մի տարին նման մասսայական տեղեր՝ համերգներ, թատրոններ, օպերա չեմ գնում, քանի որ իմ ընկերներից շատերը բանտում են, կան զոհված մարդիկ, այնպես որ, կարծում եմ՝ հիմա նման տեղեր գնալու ժամանակը չէ»: Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս չտարվել պատրանքներով, թե Թուրքիայի նախագահի այցը կարող է երկու երկրների հարաբերություններում շրջադարձ լինել. «Եթե Գյուլը ՀՀ գար իրականում Հայաստանի հրավերով՝ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների արդյունքում կարող էր ինչ-որ տեղաշարժ լինել: Բայց իրականում Գյուլի այցը պայմանավորված է ինչ-որ երրորդ երկրի՝ չասեմ ճնշմամբ՝ միջնորդությամբ, ուստի լուրջ տնտեսական համագործակցություն սպասելը միամտություն է: Դեռ տա Աստված, որ այդ այցից հետո հակառակ պրոցես չգնա եւ հակասությունները շատ ավելի չխորանան»: Ի՞նչն է մեր զրուցակցին նման մտահոգության առիթ տալիս: «Իրավիճակը սրվում է, եւ Թուրքիան էլ այն պետությունը չէ, որ իր շահերից կամ իր բարեկամ երկրների շահերից վերեւ կկանգնի, կփորձի Հայաստանի հետ բարեկամություն անել, քաղաքական կամ տնտեսական հարաբերություններ ձեւավորել: Այս այցից հետո նաեւ Թուրքիայի ներսում լուրջ գործընթացներ կգնան: Դրանք հիմա էլ կան՝ Թուրքիայի ընդդիմություն, տարբեր քաղաքական ուժեր, այցից հետո կարող է Թուրքիայում ներքին ճնշումներն այնքան մեծ լինեն, որ չեղած հարաբերությունները մնան էլի չեղած»,- ասում է ԱԺ նախկին պատգամավորը:
Քանի որ պարոն Հովհաննիսյանը նույնպես կողմնակից է, որ ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումներում կտրուկ եւ լուրջ փոփոխություններ լինեն՝ խնդրեցինք նշել մի քանի հիմնական թեզեր, որոնք պետք է որդեգրի Հայաստանը. «Հայաստանը նախեւառաջ իր ներքին հարցերը պիտի լուծի, ներքին կայունություն ապահովի, դրա համար Հայաստանում պիտի համապետական ընտրություններ անցնեն: Ձեւավորվի լեգիտիմ, կայուն, հասարակության ճնշող մեծամասնության վստահությունը վայելող իշխանություն, որը կմշակի նոր արտաքին քաղաքական դոկտրինա: Առանց լեգիտիմ իշխանության՝ նոր քաղաքական ուղեգիծը կամ նոր ակցենտները սին խոսակցություններ են»:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՐԿԻԶԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՇՏԱԲԸ
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում վաղը կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած «Ժողովրդավարական ուղի» կուսակցության համակարգող Մանուել Գասպարյանը երեկ առավոտյան իր նախընտրական ...ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ 2010 Թ.
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԿառավարության արածը գնահատվում է իբրեւ դավադրություն ու խարդախություն Կառավարության օգոստոսի 28-ի նիստի օրակարգում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ...ՆՈՐ ՃԱԿԱՏ՝ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՈրպես այդպիսին է համարվում «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների գործը մեկ փաթեթով դատարան ուղարկելը «7»-ի գործը միասին կմտնի դատարան Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ավարտվել ...ԼՈՒԾՈՒՄԸ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Թուրքիայի նախագահի այցից հետո գոյություն չունեցող հայ-թուրքական հարաբերությունները կարող են փակուղում հայտնվել: «Հայաստանը պետք է փորձի ինչ-որ կերպ դիմակայել ընթացող ...ԱՆՏԵՂԻ «ՄՈՒՏԻԼՈՎԿԱ»՝ ՄԻ ԱՅՑԻ ՇՈՒՐՋ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵթե «Մարտի 1-ի» հանձնաժողովն իրոք քննարկի կալանավոր Ֆելիքս Գեւորգյանի դիմումը՝ կարող են պարզվել շատ ուշագրավ մանրամասներ: Մինչ այժմ հատուկ քննչական ծառայությունը որեւէ մեկին չէր մեղադրել ...ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՊետության կողմից համայնքներին տրամադրվող դոտացիայի գումարը հաշվարկելու ժամանակ շատ կարեւոր կետեր անտեսվում են: Համայնքների ֆինանսավորման համար ամեն տարի պետությունը ծախսում է պետբյուջեի եկամուտների 4%-ը: ...60 ԸՆՏԱՆԻՔ ԿՎՏԱՐՎԻ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՎթարային շենքի բնակիչները կհայտնվեն փողոցում Օրերս մի խումբ ոստիկաններ, Նոր Նորքի թաղապետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցներ՝ միացյալ ուժերով, Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի 5 հասցեից 60 ընտանիքի փորձում ...ՔԱՆԴԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՉՔ ԵՆ ՓԱԿՈՒՄ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԱպօրինի եւ վթարային կիսակառույց շենքի սեփականատիրոջը ոչ պատասխանատվության են ենթարկում, ոչ էլ շենքն են քանդում: Տարիներ առաջ Բուզանդի 49 հասցեում կառուցած ապօրինի 6 հարկանի կիսակառույց շենքը «Ստրոյսարդգրուպ» ...ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆԵրեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ Աիդա Հովհաննիսյանի նախագահությամբ, սկսեց Դավիթ Եղինյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Այս տարվա հունիսի 3-ին Հրազդան քաղաքում գտնվող ՀՀ հյուսիսային քրեական դատարանում ...ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԴԵՐՈՒՄ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2Համաձայն քաղաքագետ Արմեն Այվազյանի, իշխանությունները հրաժարվում են համարժեք գնահատականներ տալ մեր երկրի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությանը, իսկ ոչ մասնագետները փորձում են հասարակությանը քաղաքագիտության ...«ՌԵԿՏՈՐԸ» ՍՏՈՒՄ Է
ՍԱՍՈՒՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՀՀ եւ ԵՊՀ ղեկավարությանը քննադատելու համար ԵՊՀ-ից հեռացված դոցենտ 1Ես հեռացվել եմ ԵՊՀ-ում տիրող անառողջ բարքերը քննադատելու պատճառով Վերջերս ԵՊՀ շատ դասախոսներ իրար հաճախ հարցնում են՝ «այսօր թերթերին Սիմոնյան Արամը հարցազրույց չի՞ տվել» եւ հեգնական ծիծաղում: ...«ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱԶԱՏ ՉԵՆ ԻՐԵՆՑ ԱՆԵԼԻՔՆԵՐՈՒՄ»
ԱՆՈՒՇԻԿ ԲԵԿՅԱՆԱյս կարծիքին է Թուրքիայի «Մարմարա» թերթի խմբագիր Ռոպեր Հատեճյանը Պոլսահայությունը ոգեւորված է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ Հայաստան այցով: Այդպես է կարծում Թուրքիայում հրատարակվող ...«ԱՆԳՐԱԳԵՏ ԵՆ ԾԱԽՍՎՈՒՄ ՓՈՂԵՐԸ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՄոսկվաբնակ երգչուհի, երգահան, պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը՝ հայկական շոու-բիզնեսի մասին - Այսօր ավելի շատ կազմակերպչական հարցերով եք զբաղված, արդյո՞ք շոու-բիզնեսում երգչուհու Ձեր կարիերան արդեն ավարտվել ...«ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԼիբանանի հայկական համայնքի «Ֆայհա» երգչախմբի ղեկավար Պարգեւ Թասլաքյանը մտահոգված է, որ Լիբանանում ապրող հայ երիտասարդները քիչ են կարդում: Լիբանանում այժմ բնակվում է շուրջ 500 000 հայ: Հայկական ...ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՈԲԻՆԵՐԸ ԿԱՄ՝ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1Սպարտակ Սեյրանյանը սիրում է լավ գրականություն, ռոք, խելացի կանանց ու կենդանիներ Նախարարը նաեւ երաժիշտ է Հանրությանը հետաքրքրում է, թե այս կամ այն պաշտոնյան ինչպիսին է ընտանիքում, ընկերական շրջապատում ...ՀԱՅԵՐԸ՝ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՄեկօրյա հայկական վարժարանները բավական չեն ազգային ինքնությունը պահպանելու համար Վերջերս Հայաստանում էր Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) ժամանած մտավորական եւ գործարար Նշան Բասմաճյանը, ով մասնակցում ...«ՀԱՐԳԻ» ՉԵՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆ ՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԸ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱրցախում հրապուրված են տնտեսագիտությամբ ու բանասիրությամբ Վերջերս Լեռնային Ղարաբաղի վիճակագրական ծառայությունը Ստեփանակերտում եւ հանրապետության 6 այլ շրջաններում (ընդհանուր առմամբ՝ 62 համայնքում) հանրակրթական ...«ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱյս կարծիքին է այդ երկրում կարիերա անող իտալացի դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոն «Առավոտը» տեղեկացրել էր սեպտեմբերի 2-24-ը «Ա. Խաչատրյան» համերգասրահում անցկացվող Երեւանյան երկրորդ ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆրանք արդարացնում են եւ ՀՀ նախագահի, եւ Դաշնակցության քայլերը Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, «Շարական» անսամբլի ...ԱՅՍՊԵՍ Է ԽՈՍՈՒՄ ԳՅՈՒԼԸ
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ 2Նաեւ՝ Ցեղասպանության մասին 2003 թվականի հունվարի 27-ն էր: Աբդուլլա Գյուլը ելույթ էր ունենում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում՝ իբրեւ Թուրքիայի նորանշանակ վարչապետ: Ստրասբուրգում ...«ՊԵՏՔ ՉԷ ՀՅՈՒՐԻՆ ԾԵԾԵԼ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Երիտասարդներն առաջարկում են, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանը դառնա խաղաղության աղավնի: Երեկ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը նամակ է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ ...ԽԱՂ՝ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՖուտբոլի Հայ աստան-Թուրքիա ազգային հավաքականների հանդիպման շուրջ հետաքրքրությունը ժամ առ ժամ ավելի է բորբոքվում: Առավել եւս՝ մրցակից թիմի Երեւան ժամանելուց հետո: Երեկ՝ հանդիպումից մեկ օր առաջ, երկու հավաքականների ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ քսանյոթերորդ
ԲԱՐԻ, ԳԵՂԵՑԻԿ, ԱՌԱՔԻՆԻ
Եվ Ջահանը ծիծաղեց ու ասաց՝ «էդ «Ջուխտակ շամամները» Շերին լավ էլ բռնում ա. ինքն էդ երգը շատ լավ կերգի», ...ՆՎԵՐՆԵՐԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ ԿԳՆ-ում կայացավ «Լավագույն ուսուցիչ, լավագույն դաստիարակ եւ լավագույն տնօրեն» հանրապետական մրցույթը: Այս առիթով ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտնեց. «Արդեն ...ՄԵՐ «ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ»
ՍԵՐԳԵՅ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երկրաբան, հանքաբանական գիտությունների թեկնածուՀայաստանը հաճախ է զբոսաշրջիկներին հնարավորություն տալիս հիանալ կողք կողքի դասավորված սյունաձեւ բազալտե սիմֆոնիայով: Շատերը դրանց տարբեր անվանումներ են տվել՝ «քարե ջրվեժ», «քարե երգեհոն», ...
«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ԾԵԾՎՈՒՄ

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԴԻԱԿ ԹԱՔՑՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱՅՍՊԵՍ Է ԽՈՍՈՒՄ ԳՅՈՒԼԸ
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ
ԲՈՂՈՔԻ ՊԱՌԿԵԼԱՑՈՒՅՑ

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՓՈԽՎՈՒՄ Է
ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՊԵՏՔ ՉԷ ՀՅՈՒՐԻՆ ԾԵԾԵԼ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՓԱԿՎԱԾ ԿՄՆԱ
Ո՞Վ ԿԸՆՏՐՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
- 1831 Կ. Պոլսում ծնվեց բանաստեղծ և հասարակական գործիչ Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ): (Վախճ. 1892թ.-ին):
- 1934 Տեղի է ունենում Ղափանի հարստացուցիչ գործարանի հանդիսավոր բացումը:
- 1956 Սկսվում է Երևան և Կիև քաղաքների սոցիալիստական մրցություն:
- 1965 Երևանում բացվում է անալիտիկ ֆունկցիաների տեսությանը նվիրված միջազգային գիտաժողով:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

