
ԿՐԹԱԿԱՆ ՇՔԵՐԹ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻՈՒՄ»
- Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը վարչապետին խորհուրդ է տալիս այնպես անել, որ Հայաստանը դառնա սովորող պետություն:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմարյա սրահում երեկ կրթական շքերթ էր, որին մասնակցում էին «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով օտար լեզուներ, համակարգչային հմտություններ ուսումնասիրած վեց տարեկան 169 առաջին դասարանցի եւ նախապատրաստական ուսուցման հինգ տարեկան 114 երեխա:
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով՝ շքերթը կազմակերպվում է ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ՝ 4-ին, այն պատճառով, որ այդ օրն իր ծննդյան տարեդարձն է: Շքերթի ընթացքում երեխաները երգեցին, պարեցին, հետո տեղի ունեցավ ծափահարությունների շքերթ: Ինչպես տեղեկացրեց Ա. Բլեյանը, այսօր իրենց սաները, ծնողները, ուսուցիչները ավտոբուսներով գնալու են ոչ թե նախընտրական քարոզարշավի, այլ՝ Ջրաշխարհ: Կրթահամալիրի տարբեր դպրոցներ երեկ միմյանց նվերներ մատուցեցին. ճագարներ, որպեսզի ստեղծվի կենդանաբանական այգու պես մի վայր, ձեռքի աշխատանքի գործիքներ, թվային ֆոտոխցիկներ եւ այլն: Իսկ ծնողներին Ա. Բլեյանը զգուշացրեց. «Մյուս տարի առաջին դասարան ենք ընդունելու միայն մեր նախապատրաստական խմբերում սովորող երեխաներին: Առաջին դասարան չենք ընդունելու այն երեխային, ում՝ Ձմեռ պապիկը համակարգիչ չի նվիրել»: Շքերթից հետո «Առավոտը» զրուցեց Ա. Բլեյանի հետ: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կգնահատի վարչապետի այն հայտարարությունը, որ բոլոր այն մանկավարժները, որոնք ուսումնական հաստատություններում կզբաղվեն քաղաքական գործունեությամբ՝ կազատվեն աշխատանքից: «Քաղաքականությունից դուրս հասարակական կյանքը գոյություն չունի՝ վարչապետը պահանջի դա, թե մեկ ուրիշը: Ապաքաղաքական լինել՝ նշանակում է լինել ժամանակավրեպ: Իսկ Սեւակն ասում էր, թե կարելի է ամեն ինչ լինել, բայց ո՛չ ժամանակավրեպ: Կրթական, տնտեսական քաղաքականությունը, մարդու իրավունքների քաղաքականությունը ուրիշ բան է, իսկ կուսակցականացումը՝ ուրիշ: Վերջինի դեպքում խտրություն է դրվում մարդկանց մեջ, իսկ քաղաքականը նշանակում է իմ ու ձեր քաղաքական, նաեւ քաղաքացիական իրավունքների իրականացում: Գաղափարների տարածումը, փնտրումը, գտնումը անօտարելի իրավունք է, իսկ կուսակցականացումը բերում է խտրության. մարդուն պաշտոնի են ընդունում, քանի որ հանրապետական է, կամ մարդուն, տնօրենին պատժում են, որովհետեւ ՀՀԿ-ի թեկնածուին չի պաշտպանել, նրա նախընտրական միտինգին ուսուցիչներին չի քշել: Ուսուցիչներին միտինգի քշող տնօրենը ապաքաղաքական է, նա հանցագործ է, քանի որ ոտնահարել է մարդու իրավունքները: Իսկ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը եւ խտրության բացառումը կրթական համակարգում՝ այսօր թիվ մեկ խնդիրն է: Դրա դեմն առնելու համար ոչ միայն հայտարարություն, այլեւ ամեն օր պայքարել է պետք»,- համոզված է Ա. Բլեյանը: Մեր զրուցակցից նաեւ հետաքրքրվեցինք, թե ո՞րն է այն հիմնաքարը, որի վրա պիտի կառուցվի երեխայի դաստիարակությունը: «Երեխայի զարգացումն է ապահովում իմացումը, զարգացման արդյունքում կարող է լինել ճանաչում, յուրացում, ճանաչումը սոցիալական շփում է, մանկավարժությունը մեթոդն է... դա ի՛նչը չէ, ինչպե՛սն է: Այսինքն ՝մեթոդը երեխայի ներքին օրենքի հարցն է: Երեխան պիտի ազատ լինի գործունեության մեջ, որ իմանա ու հմտանա, որ անգիրի դպրոցը վերանա: Ախր բոլորս պիտի սովորենք, իսկ վարչապետը լավ կլինի նախ զբաղվի այն խնդրով, որ Հայաստանը դառնա սովորող պետություն»,- հնչեց պատասխանը:
- ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
Ռոբերտ գրել է:
Հազար ամոթ Հայաստանի կառավարություններին եվ այն ծնողներին, որ երեխաների դաստիարակությունը վստահել են այս ազգադավին:
ԲՈՂՈՔԻ ՊԱՌԿԵԼԱՑՈՒՅՑ
7
Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստի օրն էր, ու հայրենի բանակում խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների ծնողներն առավոտից բողոքի նստացույց էին սկսել հենց կառավարության շենքի մուտքի աստիճաններին: ...«ՄԵՄՈՒԱՐՆԵՐ» «ՄԱՐՏԻ 1»-Ի ՄԱՍԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱյսպես կարելի է գնահատել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի որոշումը, որտեղ ամեն ինչ կա «Մարտի 1»-ի դեպքերի մասին, բացի մեղադրյալի մեղքն ապացուցող հիմնավոր փաստերից: Օգոստոսի ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈԽՎԵԼ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Կանխատեսում է Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի նախկին
գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը:
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Սոչիում կայացած ...«ԿԱՐԾԵՍ ՄԵՐ ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐՆ ԵՆՔ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԹուրքիայի նախագահի այցի շուրջ սկսված իրարանցման մասին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Այսօր մեզ համար շատ անհասկանալի, կենցաղային մակարդակի ոգեւորություն է այս ամենի ...ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Հաշմանդամ երեխաները նման ցանկություն ունեն ոչ թե հարստանալու համար, այլ՝ որպեսզի իրենց նմանների կյանքը փոքր-ինչ թեթեւացնեն:
Տիգրանը հույս ունի, երբ դառնա ԱԺ նախագահ՝ Սերժ Սարգսյանի հետ երկիրը շենացնելու ...ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՌԿԱԾՆԵՐԻՆ ՉՆԿԱՏԵՑ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԿոռումպացված դատական համակարգից դժգոհող ցուցարարներին երեկ գլխավոր դատախազն անուշադրության մատնեց: «Առավոտ գիշերով էս ի՞նչ շոու եք սարքել: Հավաքվեք գնացեք էստեղից»,- երեկ կառավարության նիստից ...«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՍՄԵՏԻԿԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այսպես է բնութագրում մարքսիստը Գյուլի՝ Հայաստան կատարելիք այցը ու կանխատեսում է ԱԺ-ի լուծարում, իսկ կոմունիստը ՀՅԴ-ին իր տեղն է ցույց տալիս:
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ...ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՊաշտոնատար անձի գնահատմամբ՝ «կատարվածը հաջողված բեմադրություն էր» «Օգոստոսի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ես՝ Անի Միքայելյանս, չորս զավակների մայր, 58 տարեկան, իմ տանը (Ֆրունզեի ...ԿՐԹԱԿԱՆ ՇՔԵՐԹ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻՈՒՄ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը վարչապետին խորհուրդ է տալիս այնպես անել, որ Հայաստանը դառնա սովորող պետություն:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմարյա սրահում երեկ կրթական շքերթ էր, որին ...«ՕԼԻՄՊԻԱԴԱ»՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ ստուգվում էին ոչ թե աշակերտները, այլ նրանց դասավանդող մանկավարժները Երեկ ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ Հայ եկեղեցու պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն եւ բնագիտական ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆ. «ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻ ՃՆՇՎԱԾ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լրագրողներին ազգային հավաքականի թեկնածուների հետ «Հրազդան» ստադիոնում
մարզումներից առաջ հանդիպելու հնարավորություն էր ընձեռել, որին հաջորդեց գլխավոր մարզիչ ...ԵԿԵԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՄԵՐՈՆՑ ՍԱՏԱՐԵԼՈՒ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Արգենտինահայ Արմեն Սիրույանը ծնվել է Բուենոս Այրեսում, իսկ 16 տարի առաջ տեղափոխվել է Իսպանիա՝ Բարսելոն
Մասնագիտությամբ ճարտարապետ է, ունի իր նախագծային ֆիրման: Ֆուտբոլի մեծ սիրահար է եւ Հայաստանի հավաքականի ...ԿԴԱՏԱԿՈՉՎԻ ՏՈՒԺՈՂԸ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆԵրեկ Երեւանի քրեական վերաքննիչ դատարանում սկսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ եւ արդեն Երեւանի քրեական դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանի ...ՀԱՊԿ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդը այսօր Մոսկվայում կայացած նիստի ժամանակ հայտարարություն է ընդունել Հարավային Օսիայում տեղի ունեցած ...
«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ԾԵԾՎՈՒՄ

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԴԻԱԿ ԹԱՔՑՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԲՈՂՈՔԻ ՊԱՌԿԵԼԱՑՈՒՅՑ

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՓՈԽՎՈՒՄ Է
ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՓԱԿՎԱԾ ԿՄՆԱ
Ո՞Վ ԿԸՆՏՐՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1835 Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում ծնվեց հայ մեծ վիպասան Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան): (Վախճ. 1888թ.-ին, Թիֆլիսում):
- 1835 Կ. Պոլսում ծնվեց գրող, հրապարակախոս, թարգմանիչ Արմենակ Հայկունին (Համբարձում Ճիզմեճյան): (Վախճ. 1866թ.-ին):
- 1835 Մոսկվայում ծնվեց հայագետ Կարապետ Հարությունի Եզյանը (Էզով): (Վախճ. 1905թ.-ին, Պետերբուրգում):
- 1877 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոնադրություն է հաստատում Երևանի նահանգի և Թիֆլիսի նահանգի Ախալցխայի գավառի պետական գյուղացիների մասին: (Կանոններ «բարձր դասին» չպատկանող հողատերերի և նրանց հողերի վրա ապրող գյուղացիների մասին):
- 1923 Ծնվեց արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը: Նրա «Մենք ենք մեր սարերը» - «Ղարաբաղցիներ» հուշարձան կոթողը (1967) արցախյան ազատագրական շարժման և նոր պետականության խորհրդանիշը դարձավ: (Վախճ. 2001)
- 1969 Թիֆլիսում վախճանվեց ակադեմիկ (հայագետ) Մելիքսեթբեկը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

