
«ԿԱՐԾԵՍ ՄԵՐ ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐՆ ԵՆՔ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ»
Թուրքիայի նախագահի այցի շուրջ սկսված իրարանցման մասին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Այսօր մեզ համար շատ անհասկանալի, կենցաղային մակարդակի ոգեւորություն է այս ամենի հետ կապված (նկատի ունի Թուրքիայի նախագահի այցը– Մ. Ե.), որ կարծես մեր կորած եղբորն ենք դիմավորում: Եվ բացի դրանից, երբեմն այնպիսի քայլեր ենք կատարում, որ ինքներս էլ չենք հասկանում, թե որքան ենք վտանգում մեր իսկ արժանապատվությունը: Մասնավորապես, ինձ համար անհասկանալի էր ֆուտբոլի ֆեդերացիայի վերջին գործողությունը. ի՞նչ է նշանակում՝ լոգոն փոխելը, որովհետեւ վրան պատկերված էր Արարատը: Արարատը հանելը, ավելին՝ մի նոր լոգո հրապարակ բերելը, որն աղավաղում է մեր զինանշանը. կենտրոնում դրել են ֆուտբոլի գնդակ: Սա ինչպե՞ս հասկանալ: Եթե սա Թուրքիայի ճնշումը չի եղել, ապա ինչո՞ւ են գնացել այդ քայլին, իսկ եթե ճնշումն է եղել, ապա ամոթ չի՞ մեզ, որ մենք գնում ենք այս քայլին»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա երեկ նաեւ հայտարարեց, որ եթե դաշնակցությունն իր բողոքի ձայնը չբարձրացնի, ապա դա լավ առիթ կլինի թուրքական կողմի համար՝ շահարկելու հարցը, թե Ցեղասպանության ճանաչումն այսօր միայն հայկական Սփյուռքին է հետաքրքրում եւ ոչ՝ Հայաստանի Հանրապետությանը: Դաշնակցությունն՝ իր կողմից նախապատրաստվող ակցիաներով, նպատակ ունի ի լուր աշխարհի հայտարարել, որ Հայ դատի խնդիրը համայն հայության խնդիրն է, եւ Թուրքիան պետք է սկսի Հայաստանի հետ հարաբերությունները, պետք է բացի ճանապարհները եւ պետք է դիվանագիտական համագործակցություն սկսի՝ առանց որեւէ նախապայմանի, քանի որ Ցեղասպանության հարցը որպես նախապայման կարող է ներկայացնել միայն Հայաստանը: Ա. Ռուստամյանը երեկ ներկայացրեց այն միջոցառումները, որոնք ՀՅԴ-ն պատրաստվում է իրականացնել Գյուլին դիմավորելիս. «Մենք ինքներս մեր բոլոր կառույցներին հրահանգել ենք, որ լինեն շատ ուշադիր, աչալուրջ, որպեսզի թույլ չտան աղավաղումներ եւ սադրանքներ»: Պրն Ռուստամյանն ասաց, որ օդանավակայանի մոտ «լինելու է բազմաթիվ, բազմահազարանոց մի զանգված, որն այդ խնդիրները բարձրացնելու է, ներկայացնելու է Գյուլին՝ անմիջապես օդանավակայանում: Երկրորդ՝ մենք պլանավորում ենք մինչեւ խաղի սկիզբը այցելություն Ծիծեռնակաբերդ եւ ծաղկամատույցի արարողություն Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Միեւնույն ժամանակ, խաղի ընթացքում, ժամը 21-ից մինչեւ ժամը 23-ը, հուշահամալիրի մոտ ջահեր են վառվելու: Նաեւ հենց մարզադաշտում, այո, լինելու են կոչեր՝ Ցեղասպանության ճանաչման հետ կապված: Սա նվազագույնն է, որն անհրաժեշտ է կատարել, չկատարելու պարագայում մենք ուղղակի կհայտնվենք Թուրքիայի հակաքարոզչության տակ: Պատկերացրեք, մենք այս ակցիաները չանենք: Մենք ուղղակի մեծ նվեր մատուցած կլինենք Թուրքիային, ահա սա է, որ ՀՅԴ-ն չի կարող թույլ տալ: Եթե ոմանք սա դեռ չեն հասկացել, ոչինչ, դեռ կհասկանան, եւ ժամանակը ցույց կտա, որ սա մեր արժանապատվության հարցն է, մենք այս ամենը պարտավոր էինք կատարել»: Ասաց նաեւ, որ դաշտը դաշնակցությունը չի կարող թողնել ուրիշներին, որոնք կարող են սադրանքներ անել. «Այս դաշտը չէր կարելի թողնել ինքնահոսի, ՀՅԴ-ն ամբողջ աշխարհով մեկ նման ակցիաներ կազմակերպելու մեծ փորձ ունի, եւ ճիշտ կլիներ, եւ դրա համար էլ մենք այս պատասխանատվությունը ստանձնում ենք՝ ղեկավարելու եւ ուղղորդելու այս պրոցեսը»:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԲՈՂՈՔԻ ՊԱՌԿԵԼԱՑՈՒՅՑ
7
Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստի օրն էր, ու հայրենի բանակում խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների ծնողներն առավոտից բողոքի նստացույց էին սկսել հենց կառավարության շենքի մուտքի աստիճաններին: ...«ՄԵՄՈՒԱՐՆԵՐ» «ՄԱՐՏԻ 1»-Ի ՄԱՍԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱյսպես կարելի է գնահատել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի որոշումը, որտեղ ամեն ինչ կա «Մարտի 1»-ի դեպքերի մասին, բացի մեղադրյալի մեղքն ապացուցող հիմնավոր փաստերից: Օգոստոսի ...ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈԽՎԵԼ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Կանխատեսում է Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի նախկին
գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը:
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Սոչիում կայացած ...«ԿԱՐԾԵՍ ՄԵՐ ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐՆ ԵՆՔ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԹուրքիայի նախագահի այցի շուրջ սկսված իրարանցման մասին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Այսօր մեզ համար շատ անհասկանալի, կենցաղային մակարդակի ոգեւորություն է այս ամենի ...ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Հաշմանդամ երեխաները նման ցանկություն ունեն ոչ թե հարստանալու համար, այլ՝ որպեսզի իրենց նմանների կյանքը փոքր-ինչ թեթեւացնեն:
Տիգրանը հույս ունի, երբ դառնա ԱԺ նախագահ՝ Սերժ Սարգսյանի հետ երկիրը շենացնելու ...ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՌԿԱԾՆԵՐԻՆ ՉՆԿԱՏԵՑ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԿոռումպացված դատական համակարգից դժգոհող ցուցարարներին երեկ գլխավոր դատախազն անուշադրության մատնեց: «Առավոտ գիշերով էս ի՞նչ շոու եք սարքել: Հավաքվեք գնացեք էստեղից»,- երեկ կառավարության նիստից ...«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՍՄԵՏԻԿԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այսպես է բնութագրում մարքսիստը Գյուլի՝ Հայաստան կատարելիք այցը ու կանխատեսում է ԱԺ-ի լուծարում, իսկ կոմունիստը ՀՅԴ-ին իր տեղն է ցույց տալիս:
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ...ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՊաշտոնատար անձի գնահատմամբ՝ «կատարվածը հաջողված բեմադրություն էր» «Օգոստոսի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ես՝ Անի Միքայելյանս, չորս զավակների մայր, 58 տարեկան, իմ տանը (Ֆրունզեի ...ԿՐԹԱԿԱՆ ՇՔԵՐԹ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻՈՒՄ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը վարչապետին խորհուրդ է տալիս այնպես անել, որ Հայաստանը դառնա սովորող պետություն:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմարյա սրահում երեկ կրթական շքերթ էր, որին ...«ՕԼԻՄՊԻԱԴԱ»՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ ստուգվում էին ոչ թե աշակերտները, այլ նրանց դասավանդող մանկավարժները Երեկ ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ Հայ եկեղեցու պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն եւ բնագիտական ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆ. «ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻ ՃՆՇՎԱԾ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լրագրողներին ազգային հավաքականի թեկնածուների հետ «Հրազդան» ստադիոնում
մարզումներից առաջ հանդիպելու հնարավորություն էր ընձեռել, որին հաջորդեց գլխավոր մարզիչ ...ԵԿԵԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՄԵՐՈՆՑ ՍԱՏԱՐԵԼՈՒ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Արգենտինահայ Արմեն Սիրույանը ծնվել է Բուենոս Այրեսում, իսկ 16 տարի առաջ տեղափոխվել է Իսպանիա՝ Բարսելոն
Մասնագիտությամբ ճարտարապետ է, ունի իր նախագծային ֆիրման: Ֆուտբոլի մեծ սիրահար է եւ Հայաստանի հավաքականի ...ԿԴԱՏԱԿՈՉՎԻ ՏՈՒԺՈՂԸ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆԵրեկ Երեւանի քրեական վերաքննիչ դատարանում սկսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ եւ արդեն Երեւանի քրեական դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանի ...ՀԱՊԿ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդը այսօր Մոսկվայում կայացած նիստի ժամանակ հայտարարություն է ընդունել Հարավային Օսիայում տեղի ունեցած ...
«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ԾԵԾՎՈՒՄ

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԴԻԱԿ ԹԱՔՑՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԲՈՂՈՔԻ ՊԱՌԿԵԼԱՑՈՒՅՑ

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՓՈԽՎՈՒՄ Է
ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՓԱԿՎԱԾ ԿՄՆԱ
Ո՞Վ ԿԸՆՏՐՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1835 Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում ծնվեց հայ մեծ վիպասան Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան): (Վախճ. 1888թ.-ին, Թիֆլիսում):
- 1835 Կ. Պոլսում ծնվեց գրող, հրապարակախոս, թարգմանիչ Արմենակ Հայկունին (Համբարձում Ճիզմեճյան): (Վախճ. 1866թ.-ին):
- 1835 Մոսկվայում ծնվեց հայագետ Կարապետ Հարությունի Եզյանը (Էզով): (Վախճ. 1905թ.-ին, Պետերբուրգում):
- 1877 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոնադրություն է հաստատում Երևանի նահանգի և Թիֆլիսի նահանգի Ախալցխայի գավառի պետական գյուղացիների մասին: (Կանոններ «բարձր դասին» չպատկանող հողատերերի և նրանց հողերի վրա ապրող գյուղացիների մասին):
- 1923 Ծնվեց արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը: Նրա «Մենք ենք մեր սարերը» - «Ղարաբաղցիներ» հուշարձան կոթողը (1967) արցախյան ազատագրական շարժման և նոր պետականության խորհրդանիշը դարձավ: (Վախճ. 2001)
- 1969 Թիֆլիսում վախճանվեց ակադեմիկ (հայագետ) Մելիքսեթբեկը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

