
«ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈՒՄ ՉԻ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՈՐԵՒԷ ԵՐԿՐԻ ՎՐԱ»
- Ասում է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի երեկվա նիստում, ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկվել է նաեւ վրաց-հարավօսական հակամարտության եւ մասնավորապես ՀԱՊԿ-ի անդամ երկրների կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչմանը վերաբերող հարցը: Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն այս կապակցությամբ հայտարարել է, թե Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցը յուրաքանչյուր պետության իրավասությունն է, եւ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն պետք է որոշի ճանաչել, թե ոչ այդ երկրները:
«Ռուսաստանը ճնշում չի գործադրի որեւէ երկրի վրա, որպեսզի տվյալ երկիրը ճանաչի Հարավային Օսիան ու Աբխազիան, սակայն մենք հետաքրքրված ենք, որ առանձին պետություններ, եւ մենք վստահ ենք, որ այդպես էլ կլինի, երբ կգիտակցեն եւ կունենան կատարվածի իրական պատկերը, կճանաչեն Հարավային Օսիան ու Աբխազիան»,- ասաց Պատրուշեւը՝ հույս հայտնելով, թե «այս երկու պետությունները կճանաչեն մեծ թվով երկրներ»:
Վրաստանի նախագահ Սահակաշվիլու իրականացրած գործողությունները Հարավային Օսիայում որակելով որպես «ցեղասպանություն», Պատրուշեւը հայտարարեց, թե Ռուսաստանի գործողությունները հավանության է արժանացրել անվտանգության խորհրդի քարտուղարների խորհուրդը.- «Հույս ունեմ, որ անդամ երկրների ղեկավարները եւս հավանության կարժանացնեն Ռուսաստանի գործողությունները, քանի որ այլ տարբերակ չկա: Եթե Ռուսաստանը քայլեր չձեռնարկեր, զոհերի թիվն ավելի մեծ կլիներ»:
ՀԱՊԿ-ի անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի երեկվա նիստում անդամ երկրների ներկայացուցիչները ստորագրեցին տարբեր ոլորտներում հետագա փոխգործակցությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր:
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ՀԱՊԿ-ի անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարներին նիստից հետո ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հաղորդում են նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հարավային Օսիայի վերջին իրադարձությունները ցույց տվեցին Հարավային Կովկասում ազգամիջյան կոնֆլիկտների ուժային ճնշման փորձերի վտանգավորությունը:
«Ազգի կամքին հակառակ ուժային լուծումներ պարտադրելու փորձերը Հարավային Կովկասում հղի են ռազմական եւ աշխարհաքաղաքական լուրջ հետեւանքներով»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՓԱԿՎԱԾ ԿՄՆԱ
Երեկ այսպիսին էր Ազատության հրապարակը, որտեղ բերված տեխնիկան եւ շինարարական այլ պարագաները վկայում են հրապարակի երկարաժամկետ փակ մնալու հեռանկարի մասին: Երեւանի քաղաքապետարանը, ինչպես հայտնի է, որոշել ...Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ալբերտ Բաղդասարյանը՝ տարածաշրջանային զարգացումների եւ Շավարշ Քոչարյանի մասին
- Ռուս-վրացական նոր հարաբերություններն ինչպիսի՞ անդրադարձ կունենան հայաստանյան զարգացումների վրա:
- Եթե Ռուսաստանի կողմից ...ԶԵԿՈՒՅՑ ԵՄ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԽոստանում է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը ՀԺԿ-ն 2003-ից համագործակցում եւ ծրագրեր է իրականացնում Շվեդիայի ձախ կուսակցության հետ, որը նախկինում իշխող էր, իսկ այժմ՝ ընդդիմադիր, եւ 22 պատգամավոր ունի երկրի ...ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԸ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸԱդրբեջանական մամուլը դա վերլուծում է Ադրբեջանի շահերի տեսանկյունից Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ առաջիկա օրերին Երեւան կատարելիք այցը շարունակում է բուռն քննարկման առարկա մնալ Ադրբեջանի քաղաքական ...ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ
Ա. Ի. Ռուբեն Հակոբյանի հարցազրույցը՝ վաղվա համարում:«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այն վերլուծություններին, թե քանի որ հայ-թուրքական հարաբերություններում նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը հարուցել են ՀՅԴ դժգոհությունը՝ վերջինս կփորձի նպաստել ...«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Վստահ է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը
- Թուրքիայի նախագահի այցին ընդառաջ՝ ՀՅԴ-ն հայտարարում է, թե բողոքելու է քաղաքակիրթ մեթոդներով: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ մեթոդները, եթե, ասենք, ...ՏՈՒԳԱՆՎԵՑԻՆ ԵՒ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ«Դվին Հոլդինգը» գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվեց, իսկ առեւտրային բանկերը՝ նախազգուշացվեցին: Գյուղատնտեսության նախարարության եւ պարարտանյութի ներկրմամբ զբաղվող «Դվին Հոլդինգ» ...ՍԱ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ Է
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳյուլին ուղղված հրավերն այսպես է մեկնում ՍԴՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ն դա համարում է «դիվանագիտական խոշոր քայլ» Երեկ «Հայելի» ակումբում ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու ...ԱԶԱՏՎԵՑ ԵՒՍ ՄԵԿ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԴրվագներ «Մարտի 1»-ի դատական նիստերից ՀՀՇ գործադիր քարտուղարն՝ այլեւս ազատության մեջ Երեկ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վարդգես Հայոցյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դատավոր ...ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ՝ ՇԻՐԱԿԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՈւսուցիչներից շատերը սեպտեմբերի 1-ը նշեցին լացուկոծով Գյումրիի գրեթե բոլոր դպրոցներում նոր թափ է առել օպտիմալացման գործընթացը, յուրաքանչյուր դպրոցում առնվազն 5-8 ուսուցիչ է դուրս մնում: Օրինակ, փոքրիկ ...ՕՊԵՐԱՆ ՕՂԱԿՎԱԾ Է ԳՈՎԱԶԴՆԵՐՈՎ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դրանք երբեմն ահռելի չափերի են ու ահավոր անճաշակ
Երեւանում հաճախ հանդիպող անճաշակ ազդագրերն աղավաղում են մայրաքաղաքի դեմքը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն ազդագրերին, որոնք «զարդարում» ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.
Սկսեց պարտությունով
Իսպանիայի Բիլբաո քաղաքում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը՝ աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ:
Վիճակահանությամբ Հայաստանի լավագույն ...«ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈՒՄ ՉԻ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՈՐԵՒԷ ԵՐԿՐԻ ՎՐԱ»
Ասում է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի երեկվա նիստում, ի թիվս ...
«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ԾԵԾՎՈՒՄ

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԴԻԱԿ ԹԱՔՑՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ՎԱՅՐԻ ԱՂՋԻԿԸ»՝ ԲՈԼՈՐ ԱՆՈՒՇ ՏՂԱՆԵՐԻՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ

«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՓՈԽՎՈՒՄ Է
ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՓԱԿՎԱԾ ԿՄՆԱ
- 1834 Պադուայում (Հյուսիսային Իտալիա) իր առաջին տարեշրջանը սկսեց Մխիթարյանների հիմնած Մուրադյան վարժարանը:
- 1890 Վանաձորում ծնվեց հայ անվանի գրող Ստեփան Զորյանը: (Վախճ. 1967թ.-ին):
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերի կողմից (սկիզբը 1993 07 23) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիների ստեղծումն ավարտվեց:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

