
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
- Սկսեց պարտությունով

Իսպանիայի Բիլբաո քաղաքում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը՝ աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ:
Վիճակահանությամբ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում հանդիպեց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ 51-րդ քայլում իրեն պարտված ճանաչեց: Վիշվանաթան Անանդ-Վասիլի Իվանչուկ, Թեյմուր Ռաջաբով- Վեսելին Տոպալով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Երեկ ուշ երեկոյան կայանալու էր երկրորդ տուրը: Արոնյանը սեւերով խաղալու էր Վեսելին Տոպալովի հետ: Մյուս զույգերը կազմել էին Իվանչուկն ու Կարլսենը, Անանդն ու Ռաջաբովը:
Լիլիթի գործերը լավ են
Նալչիկում շարունակվում է շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, որտեղ մեր հանրապետությունից հանդես է գալիս միայն Լիլիթ Մկրտչյանը: Երկրորդ շրջանում Լիլիթը երկու անգամ հանդիպելով Լեհաստանի ներկայացուցիչ Աննա Հաշեկի հետ՝ 1,5:0,5 ընդհանուր հաշվով հաղթանակ տարավ: ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Կատերինա Ռոխոնյանը առաջին պարտիայում ուկրաինուհի Իննա Գապոնենկոյին զիջելուց հետո երկրորդում վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Այժմ ավելի ուժեղին որոշելու համար նրանք խաղալու են թայբրեքում:
Մեկ ներկայացուցիչ՝ պարաօլիմպիկ խաղերում
Սեպտեմբերի 6-17-ը Պեկինում անցկացվելու են պարաօլիմպիկ խաղերը, որոնք իրենց նշանակությամբ չեն զիջում ամառային 29-րդ օլիմպիական խաղերին: Այնտեղ Հայաստանը ներկայացնելու է միայն Գրետա Խնձրցյանը: Գյումրեցի մարզուհին, որ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, հանդես է գալու պաուերլիֆթինգում (ծանրամարտ)՝ պայքարելով 48 կգ քաշային կարգում: Նա մրցահարթակ է մտնելու սեպտեմբերի 10-ին:
Վիկն ուզում է միավորել գոտիները
IBF-ի եւ IBO-ի վարկածներով մինչեւ 52,2 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, որի նպատակը բոլոր չեմպիոնական գոտիները միավորելն է, համաձայն որոշ լրատվական գործակալությունների տարածած տեղեկատվության, այդպիսի հնարավորություն կունենա արդեն նոյեմբերի սկզբներին: Նա այդ ժամանակ հանդիպելու է WBA-ի եւ WBC-ի վարկածներով աշխարհի չեմպիոն մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հետ: Ըստ նախնական տվյալների, կողմերին մնացել է ընդամենը համաձայնեցնել մենամարտի ճշգրիտ օրը եւ վայրը:
Միխարեսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 41 մենամարտ, տարել 36 հաղթանակ (15-ը՝ ժամանակից շուտ), կրել 3 պարտություն եւ 1 մարտ էլ ավարտել ոչ-ոքի:
Վիկի ցուցանիշներն այսպիսին են. 32 մենամարտ, 30 հաղթանակ (24-ը՝ նոկաուտով), 1 պարտություն, 1 ոչ-ոքի:
Իսպանիան էլ կորուստ ունի
Թեեւ այսօր մարզասերների ուշադրության կենտրոնում սեպտեմբերի 6-ին կայանալիք ֆուտբոլի Հայաստան-Թուրքիա հանդիպումն է, սակայն դրանից արդեն 4 օր անց աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի հաջորդ խաղում մեր ընտրանին Ալբասետե քաղաքի «Կառլոս Բելմոնտե» ստադիոնում ուժերն է չափելու Իսպանիայի հետ:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ իսպանացիների հիմնական կազմի հարձակվողներից Հայաստանի հետ հանդիպմանը չի կարողանա մասնակցել «Լիվերպուլի» խաղացող Ֆերնանդո Տորրեսը, որն Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Ասթոն Վիլլայի» հետ խաղում վնասել է ծունկը եւ երկու-երեք շաբաթ ի վիճակի չի լինելու խաղադաշտ մտնել: Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, Տորրեսին փոխարինելու համար, շտապ հրավիրել է «Բարսելոնի» 18-ամյա հարձակվող Բոյան Կրկիչին:
Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստան-Թուրքիա խաղի մրցավարները Նորվեգիայից են՝ Թոմ Հենինգ Օվրեբոն (գլխավոր մրցավար), Գեյր Ագե Հոլենը եւ Յան Պետեր Ռանդենը (եզրայիններ), իսկ Իսպանիա-Հայաստան խաղը սպասարկելու է Ֆինլանդիայի մրցավարական անձնակազմը՝ Տոնի Ասումաայի գլխավորությամբ:
«Մենք Հայաստան պատերազմելու չենք մեկնում»
Օգոստոսի 2-ին Ստամբուլում հրավիրված մամուլի ասուլիսում, որն ուղիղ եթերով հեռարձակել են թուրքական մի քանի հեռուստաընկերություններ, այսպես է արտահայտվել հավաքականի գլխավոր մարզիչ Ֆատիխ Թերիմը:
«Այդ խաղը ծայրաստիճան կարեւոր է լինելու ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հավաքականների համար: Մենք պատերազմելու համար չենք մեկնում Հայաստան: Մենք գնում ենք ֆուտբոլ խաղալու,- ասել է նա:- Մեզ բարդագույն հանդիպում է սպասվում: «Եվրո-2008»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Լեհաստանին, ոչ-ոքի արել Պորտուգալիայի հետ: Իսկ աշխարհի առաջնության մեկնարկի նախաշեմին խաղաղ դաշն է կնքել Հունաստանի հավաքականի հետ: Այս բոլոր արդյունքները խոսում են մրցակցի ուժի մասին»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ընտրանին այս պահին կադրային խնդիրներ ունի: Վնասվածքի պատճառով Հայաստանի հետ խաղին չեն մասնակցելու թիմի առանցքային ֆուտբոլիստներ Նիհաթ Ղահվեջին, Համիտ Ալթինթոնը, Սաբրի Սարիօղլուն, Էմրե Գյունգյուրը եւ Կաներ Էրկինը: Կասկածելի է նաեւ Էմրե Բելեզօղլուի եւ Մեհմետ Աուրելիոյի մասնակցությունը:
- Ա. Հ.
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՓԱԿՎԱԾ ԿՄՆԱ
Երեկ այսպիսին էր Ազատության հրապարակը, որտեղ բերված տեխնիկան եւ շինարարական այլ պարագաները վկայում են հրապարակի երկարաժամկետ փակ մնալու հեռանկարի մասին: Երեւանի քաղաքապետարանը, ինչպես հայտնի է, որոշել ...Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ալբերտ Բաղդասարյանը՝ տարածաշրջանային զարգացումների եւ Շավարշ Քոչարյանի մասին
- Ռուս-վրացական նոր հարաբերություններն ինչպիսի՞ անդրադարձ կունենան հայաստանյան զարգացումների վրա:
- Եթե Ռուսաստանի կողմից ...ԶԵԿՈՒՅՑ ԵՄ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԽոստանում է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը ՀԺԿ-ն 2003-ից համագործակցում եւ ծրագրեր է իրականացնում Շվեդիայի ձախ կուսակցության հետ, որը նախկինում իշխող էր, իսկ այժմ՝ ընդդիմադիր, եւ 22 պատգամավոր ունի երկրի ...ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԸ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸԱդրբեջանական մամուլը դա վերլուծում է Ադրբեջանի շահերի տեսանկյունից Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ առաջիկա օրերին Երեւան կատարելիք այցը շարունակում է բուռն քննարկման առարկա մնալ Ադրբեջանի քաղաքական ...ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ
Ա. Ի. Ռուբեն Հակոբյանի հարցազրույցը՝ վաղվա համարում:«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այն վերլուծություններին, թե քանի որ հայ-թուրքական հարաբերություններում նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը հարուցել են ՀՅԴ դժգոհությունը՝ վերջինս կփորձի նպաստել ...«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Վստահ է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը
- Թուրքիայի նախագահի այցին ընդառաջ՝ ՀՅԴ-ն հայտարարում է, թե բողոքելու է քաղաքակիրթ մեթոդներով: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ մեթոդները, եթե, ասենք, ...ՏՈՒԳԱՆՎԵՑԻՆ ԵՒ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ«Դվին Հոլդինգը» գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվեց, իսկ առեւտրային բանկերը՝ նախազգուշացվեցին: Գյուղատնտեսության նախարարության եւ պարարտանյութի ներկրմամբ զբաղվող «Դվին Հոլդինգ» ...ՍԱ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ Է
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳյուլին ուղղված հրավերն այսպես է մեկնում ՍԴՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ն դա համարում է «դիվանագիտական խոշոր քայլ» Երեկ «Հայելի» ակումբում ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու ...ԱԶԱՏՎԵՑ ԵՒՍ ՄԵԿ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԴրվագներ «Մարտի 1»-ի դատական նիստերից ՀՀՇ գործադիր քարտուղարն՝ այլեւս ազատության մեջ Երեկ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վարդգես Հայոցյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դատավոր ...ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ՝ ՇԻՐԱԿԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՈւսուցիչներից շատերը սեպտեմբերի 1-ը նշեցին լացուկոծով Գյումրիի գրեթե բոլոր դպրոցներում նոր թափ է առել օպտիմալացման գործընթացը, յուրաքանչյուր դպրոցում առնվազն 5-8 ուսուցիչ է դուրս մնում: Օրինակ, փոքրիկ ...ՕՊԵՐԱՆ ՕՂԱԿՎԱԾ Է ԳՈՎԱԶԴՆԵՐՈՎ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դրանք երբեմն ահռելի չափերի են ու ահավոր անճաշակ
Երեւանում հաճախ հանդիպող անճաշակ ազդագրերն աղավաղում են մայրաքաղաքի դեմքը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն ազդագրերին, որոնք «զարդարում» ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.
Սկսեց պարտությունով
Իսպանիայի Բիլբաո քաղաքում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը՝ աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ:
Վիճակահանությամբ Հայաստանի լավագույն ...«ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈՒՄ ՉԻ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՈՐԵՒԷ ԵՐԿՐԻ ՎՐԱ»
Ասում է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի երեկվա նիստում, ի թիվս ...
«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ԾԵԾՎՈՒՄ

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԴԻԱԿ ԹԱՔՑՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՓՈԽՎՈՒՄ Է
ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՓԱԿՎԱԾ ԿՄՆԱ
Ո՞Վ ԿԸՆՏՐՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
- 1834 Պադուայում (Հյուսիսային Իտալիա) իր առաջին տարեշրջանը սկսեց Մխիթարյանների հիմնած Մուրադյան վարժարանը:
- 1890 Վանաձորում ծնվեց հայ անվանի գրող Ստեփան Զորյանը: (Վախճ. 1967թ.-ին):
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերի կողմից (սկիզբը 1993 07 23) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիների ստեղծումն ավարտվեց:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

