
Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- Ալբերտ Բաղդասարյանը՝ տարածաշրջանային զարգացումների եւ Շավարշ Քոչարյանի մասին

- Ռուս-վրացական նոր հարաբերություններն ինչպիսի՞ անդրադարձ կունենան հայաստանյան զարգացումների վրա:
- Եթե Ռուսաստանի կողմից սկիզբ դրված այս նոր քաղաքականությանը նայենք բացառապես հայկական պրիզմայով, ապա, իմ կարծիքով, մեր հիմնական խնդրի՝ Ղարաբաղի հարցի առումով եւ դրական, եւ բացասական շտրիխներ կան: Դրական է այն առումով, որ աշխարհի եւս մեկ անկյունում իրացվեց ինքնորոշման իրավունքը: Ինչքան էլ հայտարարություններ հնչեն այն մասին, թե Կոսովոն նախադեպ չէ եւ չեն ընդունում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը՝ դա այլեւս փաստ է եւ կարող է նախադեպ դառնալ, եթե երբեւէ աշխարհաքաղաքական հարմար դասավորվածություն լինի եւ Հայաստանն ու Ղարաբաղը համապատասխան ուղի ընտրեն: Բայց կա մի մեծ բացասական բան, որը մեզ մոտ ընդհանրապես աչքաթող է արված. ղարաբաղյան խնդիրն իրավական որեւէ հարթությունում լուծում չունի: Եթե ընդունենք, որ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում իրացվեց ազգերի ինքնորոշման իրավունքը, ապա իրացվեց միայն ուժով: Նույնը եղավ նաեւ Կոսովոյում: Այսինքն, մի գերտերություն, ուժի կենտրոն պետք է շահագրգիռ լինի, որ իրացվի որեւէ ազգի ինքնորոշման իրավունքը:
- Պաշտոնական Հայաստանի կրավորական կեցվածքը կամ գովերգվեց, կամ սուր քննադատության արժանացավ. դուք որի՞ կողմնակիցն եք:
- Եթե նայենք զգուշավորության տեսանկյունից՝ իշխանության կոմպլեմենտարությունը շատ նորմալ է: Ճիշտ է, այն սկզբից միայն ռուսական ուղղվածություն ուներ, բայց երբ գնացքները դադարեցին գալ՝ մեր իշխանությունները հասկացան, որ կոմպլեմենտարիզմը պետք է երկկողմանի լինի: Բայց ողջ հարցն այն է, թե կա՞ արդյոք այն ռեսուրսը, որ ամենագռեհիկ «բազարից»՝ մենք ճանաչում ենք Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ ԼՂՀ անկախությունը՝ նույնը ձեզանից ակնկալելով եւ այլն, թե Հայաստանին կասվի՝ եթե չընդունես, ապա Վրաստանում, խաղաղության գոտում, մեկ անգամ էլ երկաթգիծը կպայթի, ատոմակայանը ոչ թե մեկուկես ամիս, այլ անհայտ ժամանակով կփակվի, միաժամանակ կապի բոլոր օպերատորները վերակառուցումներ կսկսեն: Կա՞ այս շանտաժին դիմակայելու ռեսուրսը. կարծում եմ, որ անցած տարիների ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձեւավորված ոչ լեգիտիմ իշխանությունն այդ քանակը մինիմումի է հասցրել: Հայաստանի իշխանությունը կարող է միայն իր իշխանությունը երկարաձգելու տեսանկյունից հարցը հետաձգելու ուղղությամբ տանել, բայց արդյո՞ք այդ իշխանության երկարաձգումը ՌԴ-ն ավելի բարձր կգնահատի, քան աշխարհաքաղաքական նոր իրավիճակը՝ կորոշի Մեդվեդեւը:
Ես հակված եմ կարծելու, որ Մեդվեդեւը «երկու ոտքը մի մաշիկ կդնի», եւ դրա դիմաց Հայաստանին տեսականում կխոստացվի, որ հետագայում ԼՂՀ հարցում ՌԴ-ն մեր թիկունքին կկանգնի ու դա շատ կնմանվի 1988-ի փետրվարին Սիլվա Կապուտիկյանին եւ Զորի Բալայանին Կենտկոմի կողմից խոստացված վարդերին, իսկ հետո տեսանք, թե ինչ եղավ, այդ թվում նաեւ «կոլցո» օպերացիան:
- Ինչպե՞ս եք այս իրավիճակում գնահատում առաջին նախագահի կեցվածքը, երբ նա անվերապահորեն ողջունեց Ռուսաստանի գործողությունները Վրաստանում:
- Հայկական խորամանկություն է: Կոմպլեմենտարիզմն ընդդիմության կատարմամբ: Ի վերջո, Լեւոն Տեր- Պետրոսյանի ռուսամետությունը նոր չսկսվեց: Բայց այս քայլը, կարծում եմ, հստակ հաշվարկի վրա է հիմնված: Ինչեւէ, ինչքան էլ եվրոպամետ լինենք, միեւնույն է, Մեթյու Բրայզան պաշտպանելու է Ադրբեջանի էներգետիկ տարածքային ամբողջականությունը, ինչքան էլ ռուսամետ լինի Լ. Տեր-Պետրոսյանը՝ համապատասխան առեւտրի դեպքում Մեդվեդեւը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Վատն այն է, որ ժողովրդին են փչացնում: Մարդկանց հոգեբանության մեջ այդպես էլ չի մտնում մի բան, որ քաղաքական դեկլարացիաներն իրական էություն չունեն: Մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանը դառնա այնպիսի նորմալ պետություն, որ հային հայրենիք լինի, որ ամենապաշտպանվածը լինի, որ ամենալավ սահմանադրությամբ նորմալ դատական համակարգերն աշխատեն, որից հետո բոլորը կհասկանան, որ քաղաքական լուծումները տվյալ պահի շահեր են հետապնդում:
- Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության մեջ ձեր երբեմնի գործընկերոջ՝ Շավարշ Քոչարյանի նշանակումը փոխարտգործնախարարի պաշտոնում:
- Սա շատ նման է 1998-ի սողացող իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, երբ ԱԺՄ-ն որոշում կայացրեց՝մտնել իշխանության մեջ: Դավիթ Վարդանյանը գնաց վերահսկողական ծառայություն եւ այլն: Մարդ կա՝ իր համար ժամանակ է որոշում եւ սկզբունքներն աշխատեցնում է այնքան, մինչեւ հոգնում է դրանցից: Շավարշ Քոչարյանն այն խելոք մարդկանցից մեկն է, ով, ի վերջո, գտավ իր սկզբունքների գինը: Ի՞նչն է փոխվել մեր երկրում 1992-ից՝ այն ժամանակաշրջանից, երբ Շ. Քոչարյանն ակտիվ ընդդիմություն էր: Այն գաղափարները, հանուն որոնց նա ընդդիմություն էր, որո՞նք են իրականացված: Արդար դատական իշխանություն՝ չունենք, տնտեսական արդար մրցակցություն՝ չունենք, սոցիալական պետություն՝ չունենք, հավասարակշիռ Սահմանադրություն՝ չունենք, արդար ընտրություններ՝ չունենք, իշխանություն ժողովրդի համար՝ չունենք, պետություն, որպես հայրենիք ժողովրդի համար՝ չունենք:
Նույն այսօրվա ընդդիմության հարթակում կանգնածների մեծ մասը, նույնիսկ բանտերում գտնվողների մեծ մասը՝ Գագիկ Ջհանգիրյանն էլ որպես ամենացայտուն ներկայացուցիչ, մինչեւ վերջերս էլ ամենատարբեր իշխանական կառույցներում շատ լավ ներկայացուցիչ էին եւ բավարարված էին այն բաներից, որոնց մասին ես ասում եմ, որ 92 թվականից ոչինչ չի փոխվել: Այնպես որ, Շավարշ Քոչարյանին ցանկանում եմ արտաքին քաղաքականությունում դեպի Եվրոպա՝ ի հակառակ Ռուսաստանի, իր նախագահի եւ նախարարի, կարողանա լուրջ քայլեր անել, եւ մենք դառնանք Եվրամիության անդամ՝ Շավարշ Քոչարյանի դրոշով:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՓԱԿՎԱԾ ԿՄՆԱ
Երեկ այսպիսին էր Ազատության հրապարակը, որտեղ բերված տեխնիկան եւ շինարարական այլ պարագաները վկայում են հրապարակի երկարաժամկետ փակ մնալու հեռանկարի մասին: Երեւանի քաղաքապետարանը, ինչպես հայտնի է, որոշել ...Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ալբերտ Բաղդասարյանը՝ տարածաշրջանային զարգացումների եւ Շավարշ Քոչարյանի մասին
- Ռուս-վրացական նոր հարաբերություններն ինչպիսի՞ անդրադարձ կունենան հայաստանյան զարգացումների վրա:
- Եթե Ռուսաստանի կողմից ...ԶԵԿՈՒՅՑ ԵՄ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԽոստանում է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը ՀԺԿ-ն 2003-ից համագործակցում եւ ծրագրեր է իրականացնում Շվեդիայի ձախ կուսակցության հետ, որը նախկինում իշխող էր, իսկ այժմ՝ ընդդիմադիր, եւ 22 պատգամավոր ունի երկրի ...ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԸ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸԱդրբեջանական մամուլը դա վերլուծում է Ադրբեջանի շահերի տեսանկյունից Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ առաջիկա օրերին Երեւան կատարելիք այցը շարունակում է բուռն քննարկման առարկա մնալ Ադրբեջանի քաղաքական ...ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ
Ա. Ի. Ռուբեն Հակոբյանի հարցազրույցը՝ վաղվա համարում:«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այն վերլուծություններին, թե քանի որ հայ-թուրքական հարաբերություններում նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը հարուցել են ՀՅԴ դժգոհությունը՝ վերջինս կփորձի նպաստել ...«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Վստահ է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը
- Թուրքիայի նախագահի այցին ընդառաջ՝ ՀՅԴ-ն հայտարարում է, թե բողոքելու է քաղաքակիրթ մեթոդներով: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ մեթոդները, եթե, ասենք, ...ՏՈՒԳԱՆՎԵՑԻՆ ԵՒ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ«Դվին Հոլդինգը» գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվեց, իսկ առեւտրային բանկերը՝ նախազգուշացվեցին: Գյուղատնտեսության նախարարության եւ պարարտանյութի ներկրմամբ զբաղվող «Դվին Հոլդինգ» ...ՍԱ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ Է
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳյուլին ուղղված հրավերն այսպես է մեկնում ՍԴՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ն դա համարում է «դիվանագիտական խոշոր քայլ» Երեկ «Հայելի» ակումբում ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու ...ԱԶԱՏՎԵՑ ԵՒՍ ՄԵԿ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԴրվագներ «Մարտի 1»-ի դատական նիստերից ՀՀՇ գործադիր քարտուղարն՝ այլեւս ազատության մեջ Երեկ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վարդգես Հայոցյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դատավոր ...ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ՝ ՇԻՐԱԿԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՈւսուցիչներից շատերը սեպտեմբերի 1-ը նշեցին լացուկոծով Գյումրիի գրեթե բոլոր դպրոցներում նոր թափ է առել օպտիմալացման գործընթացը, յուրաքանչյուր դպրոցում առնվազն 5-8 ուսուցիչ է դուրս մնում: Օրինակ, փոքրիկ ...ՕՊԵՐԱՆ ՕՂԱԿՎԱԾ Է ԳՈՎԱԶԴՆԵՐՈՎ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դրանք երբեմն ահռելի չափերի են ու ահավոր անճաշակ
Երեւանում հաճախ հանդիպող անճաշակ ազդագրերն աղավաղում են մայրաքաղաքի դեմքը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն ազդագրերին, որոնք «զարդարում» ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.
Սկսեց պարտությունով
Իսպանիայի Բիլբաո քաղաքում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը՝ աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ:
Վիճակահանությամբ Հայաստանի լավագույն ...«ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈՒՄ ՉԻ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՈՐԵՒԷ ԵՐԿՐԻ ՎՐԱ»
Ասում է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի երեկվա նիստում, ի թիվս ...
«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ԾԵԾՎՈՒՄ

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԴԻԱԿ ԹԱՔՑՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՓՈԽՎՈՒՄ Է
ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՓԱԿՎԱԾ ԿՄՆԱ
Ո՞Վ ԿԸՆՏՐՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
- 1834 Պադուայում (Հյուսիսային Իտալիա) իր առաջին տարեշրջանը սկսեց Մխիթարյանների հիմնած Մուրադյան վարժարանը:
- 1890 Վանաձորում ծնվեց հայ անվանի գրող Ստեփան Զորյանը: (Վախճ. 1967թ.-ին):
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերի կողմից (սկիզբը 1993 07 23) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիների ստեղծումն ավարտվեց:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

