
ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ՝ ԱՐՇԱԼՈՒՅՍՈՒՄ
Դպրոցականներին մեծ անակնկալ մատուցեց գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը
2008 թվականի Սեպտեմբերի 1-ը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի դպրոցականները դեռ երկար կհիշեն: Նրանք ամառային արձակուրդից առաջ ունեին քանդված, ավերված, հակասանիտարական պայմաններում գտնվող մի դպրոց, իսկ այսօր անգամ մայրաքաղաք Երեւանի դպրոցները կնախանձեն Արշալույսի՝ Սամվել Գրիգորյանի անվան դպրոցին:
«Երբ իմ ուսուցիչներին ասում էի, թե ինչու եք շուտ գնում տուն, դեռ գործեր կան, ասում էին՝ դպրոցում երկար մնալու որեւէ պայման չկա: Ո՛չ ջուր կար, ո՛չ զուգարան, ո՛չ մարդավարի աշխատելու պայմաններ: Իսկ ահա այսօր ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի, նրա եղբոր՝ նորընտիր գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի շնորհիվ մենք հրաշքի ականատես եղանք: Մենք այսօր բոլորովին այլ դպրոց ունենք: Նոր ջրագիծ է անցկացվել, հիմնանորոգվել են դասասենյակները: Ունենք նորագույն սարքավորումներով հագեցած ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիա, որի նմանը ամբողջ մարզում չկա, մեր ճաշարանը, ուսուցչանոցը, գրադարանը... եւ այս ամենը ընդամենը 3 ամսում: Սա իսկապես հրաշք է»,- մեզ հետ զրույցում սեպտեմբերմեկյան բարձր տրամադրությամբ նշեց դպրոցի տնօրեն Էմիլ Եղիազարյանը: Նա շատ էր ոգեւորվել ու անվերջ կրկնում էր, թե երջանիկ է, որ այնպիսի դպրոցի տնօրեն է, որտեղ աշխատելը անասելի հաճելի է: Այսպես պատմելով, ներկայացնելով, թե քանի միլիոններ են Գրիգորյանները ծախսել դպրոցի վերանորոգման վրա, մենք հասանք պարոն Եղիազարյանի աշխատասենյակ: «Ահա իմ աշխատասենյակը, որը նախկինից շա՛տ տարբեր է»,- ասաց դպրոցի տնօրենն ու հենց մեր ներկայությամբ սեպտեմբերի 1-ին հաստատեց դասացուցակը՝ ասելով. «Ողջ կյանքս երազել եմ սեպտեմբերի 1-ին ունենալ կազմված դասացուցակ: Ահա այն իմ ձեռքին է ու ես իմ ստորագրությամբ, կնիքով կհաստատեմ»: Գոհունակության ժպիտներով էին ընդգծված նաեւ դպրոցի ուսուցիչների դեմքերը: Մանկավարժի համար նորմալ աշխատանքի բոլոր պայմանները ամենաբարձր մակարդակով կամ, ինչպես ասում են՝ եվրոչափանիշներով ապահովված են:
Բայց միայն դպրոցի վերանորոգումը չէ, որ արվել է Գրիգորյան եղբայրների կողմից: Հենց 61 առաջին դասարանցիները մտան դպրոց՝ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի կողմից ստացան անվճար գրենական պիտույքներ ու պայուսակներ: ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն էլ, սեպտեմբերի 1-ից սկսած, անվճար ավտոբուսներ է տրամադրում գյուղի ուսանողներին՝ մայրաքաղաք գնալ-գալու համար: Նրա նախաձեռնությամբ բացվել է «Արշալույս» հիմնադրամ, որտեղ հենց իրենք էլ փոխանցում են գումարներ՝ գյուղացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես տեղեկացանք գյուղապետարանից, Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանն իր աշխատավարձը ամբողջությամբ փոխանցում է բացված հիմնադրամին: Փոքր եղբորից հետ չի մնում նաեւ բանակային N կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Գրիգորյանը՝ Ակոն: Նա եւս իր աշխատավարձից անպայման բաժին է հանում հիմնադրամին, որպեսզի արշալույսցուն որեւէ կերպ կարողանա օգնել: Մի խոսքով, Հանրապետական կուսակցության Արմավիրի մարզխորհրդի նախագահ Հրանտ Գրիգորյանն ամեն ինչ անում է իր երեք եղբայրների հետ՝ Արշալույսը օրինակելի համայնք դարձնելու համար: Եվ, ի տարբերություն հայկական սովորույթների, դա Գրիգորյաններն անում են ընտրություններից հետո, ոչ թե առաջ՝ մարդկանց քվեները մուրալու համար: Այսպիսի բան, հավատացեք, Հայաստանում քիչ է լինում:
Այսօր՝ մայիսի 25-ին կայացած ընտրություններից 3 ամիս հետո, անզեն աչքով կարելի է նկատել, թե ինչքան դրական փոփոխություններ են կատարվել Արշալույս գյուղում: Այն օրից, երբ գյուղապետ է ընտրվել Զարզանդ Գրիգորյանը, գյուղում անխափան աշխատում են ցայտաղբյուրները, ավազապատվել են գյուղի բոլոր փողոցները՝ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի միջոցներով... Մի խոսքով, նկատելի է, որ հոգատար ձեռք կա Արշալույսում, որ գյուղապետն ավելի շատ մտածում է գյուղի, քան սեփական գրպանը հարստացնելու մասին: Անշուշտ, ուրախալի է, որ մեր երկրում կան այսպիսի համայնքներ: Մեզ մնում է հուսալ, որ Արշալույսի օրինակը վարակիչ կլինի մյուս համայնքների համար:
- R
«ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻՉՈՎ ՉԻ ՋՆՋՎԻ»
ՀՅԴ-ն երեկ հանրահավաքի ժամանակ տարածեց մի հայտարարություն, որում ասվում է. «1) Արցախի խնդրի կարգավորման բանակցությունները կարող են արդյունավետ լինել եւ խաղաղության պահպանմանը նպաստել միայն այն ...ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 5Դաշնակցության հանրահավաքը, որի կարգախոսն էր՝ «Միասին, պայքար, հաղթանակ», նման էր պատմության դասագրքի ընթերցման: Մատենադարանի մոտ դաշնակցության կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար միկրո ...ՆՈՐ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԴրանք երեկ արեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանն ու խոստացավ դեռ շարունակել բացահայտել ՀՀ առաջին նախագահ եւ 2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ...ԱՐԴՅՈ՞Ք ԿԲԱՑՎԵՆ «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ»
«Դաշնակից Վրաստանի թուլացման ժամանակաշրջանում Թուրքիային հարմար առիթ է ընձեռվել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարմար: Եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մեկնի Երեւան, երկու երկրների ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Խորհրդային կայսրության օրոք քաղբանտարկյալ ճանաչված Շահեն Հարությունյանի որդին՝ Շանթ Հարությունյանը, երեկ դիմել է խորհրդային տարիների քաղբանտարկյալներ Պարույր Հայրիկյանին եւ Ռազմիկ Զոհրաբյանին, որոնք, ...ՍԴՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Ս.Դ.Հնչակյան կուսակցության մամլո դիվանը երեկ կոչ է հղել ՀՀ քաղաքացիներին եւ ֆուտբոլի ազգային հավաքականին, որում մասնավորապես ասվում է. «Գիտակցելով, որ մեր հայրենիքի եւ Թուրքիայի միջեւ կան բազմաթիվ ...ՆԺԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
«Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնալով իշխանությունների ջանքերին՝ էական շրջադարձ կատարել հայ-թուրքական հարաբերություններում, նշված ...ՇԻՄՈՆ ՊԵՐԵՍՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ 2Համեմատությունը Իսրայելի նախագահի օգտին չէ Անցած շաբաթ Իսրայելի իշխանությունները որոշում կայացրին համաներում շնորհել բանտերում իրենց պատիժը կրող պաղեստինյան զինված խմբավորումների մոտ 200 անդամների: Մեծ ...ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԻ՞Ն Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԱրարատի քաղաքապետարանը հրաժարվում է հատկացնել հասանելիք բնակարանը «Տարիներով պայքարում եմ, որ օրենքով ինձ հասնող բնակարանն ու ավտոտնակը ստանամ, բայց պաշտոնյաները տարբեր պատճառաբանություններով մերժում ...ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ՝ ԱՐՇԱԼՈՒՅՍՈՒՄ
RԴպրոցականներին մեծ անակնկալ մատուցեց գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը 2008 թվականի Սեպտեմբերի 1-ը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի դպրոցականները դեռ երկար կհիշեն: Նրանք ամառային արձակուրդից առաջ ունեին քանդված, ...ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ Է՝ ՄԻԱՅՆ «ՕԴԻ» ՄԵՋ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՆերկա իշխանությունը եւս հրաժարվում է օգնել ԽՍՀՄ անձնագրի հույսին մնացած նախկին զինծառայողին: Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ, Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի նախկին զինծառայող Մելիքսեթ ...«ԱՄԲԻՈՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԻՆԵՄ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՊաշտոնանկությունից հետո իր ապագան այսպես է պատկերացնում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ՄԱԱ երեկվա հյուրն էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա խոսեց համալսարանի սուղ բյուջեի (17-18 մլն դոլար), կենտրոնացված համակարգով ...«ԿԵՆՍԱԳԻՐ ԲԱՌԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵ՛ՆՔ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳոհար Գասպարյանի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը անդրադարձողներից պահանջում է մեծանուն երգչուհու դուստր Սեդա Գասպարյանը: «Առավոտի» օգոստոսի 8-ի եւ 20-ի «Գոհար Գասպարյանը մեկին ...ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է»
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը լրագրողներին ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տարբերանշանը եւ բոլոր հավաքականների նոր մարզահագուստը: Նա ընդգծեց, որ նոր տարբերանշանը խորհրդանշում ...ԹՈՒՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԵՐԿՅՈՒՂԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԻՑ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆ1905 թվականին հայ ֆուտբոլային թիմը 5:0 հաշվով հաղթել է թուրքական «Գալաթասարային», մնում է՝ նույն հաշվով հաղթի սեպտեմբերի 6-ին: Սեպտեմբերի 6-ին կայանալիք հայ-թուրքական ֆուտբոլային հավաքականների ...ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԾՆՈՒՆԴԸ
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ Արցախի օրն էր. 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախի մարզային խորհրդի եւ Շահումյանի շրջանի պատգամավորները որոշեցին հռչակագրով ամրագրել Արցախի ինքնուրույնությունը: «Ուրբաթ» ակումբում գրող-հրապարակախոս, ...
«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ԾԵԾՎՈՒՄ

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԴԻԱԿ ԹԱՔՑՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ

ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ ՆՍՏԱՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՓՈԽՎՈՒՄ Է
ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԳԱ ՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Ո՞Վ ԿԸՆՏՐՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
- 1804 Ռուսական զորքերը վերացնում են Երևանի բերդի պաշարումը և վերադառնում Վրաստան:
- 1826 Շամխորի ճակատամարտում ռուսական բանակը հաղթանակ է տանում պարսիկների դեմ` գեներալ Վ. Գ. Մադաթովի հրամանատարությամբ:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

