
ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԻ՞Ն Է
Արարատի քաղաքապետարանը հրաժարվում է հատկացնել հասանելիք բնակարանը
«Տարիներով պայքարում եմ, որ օրենքով ինձ հասնող բնակարանն ու ավտոտնակը ստանամ, բայց պաշտոնյաները տարբեր պատճառաբանություններով մերժում են, միայն թե ոչ մի բան չտան: Խեղճ կին են տեսել ու ոնց ուզում՝ վարվում են»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էր դիմել Արարատ քաղաքի բնակիչ Սիրվարդ Կիրակոսյանը: Դեռեւս Արարատ քաղաքի Գազի հիմնարկությունում աշխատելու տարիներին՝ 1992թ., որպես բարելավում նա 2 սենյականոց բնակարան է ստացել Արարատի Օրջոնիկիձե 15/10 հասցեում: Եվ մինչ շինարարները Ս. Կիրակոսյանի բնակարանը վերջնական տեսքի կբերեին, տանտիրոջ փոխարեն բնակարանամուտ է տոնել Բաքվից բռնագաղթած մի ընտանիք: Ս. Կիրակոսյանի պատմելով՝ 4-5 անգամ ոստիկանության օգնությամբ այդ ընտանիքին դուրս է հանել իր բնակարանից: Քանի որ տիկինը պետք է մեկներ Սանկտ Պետերբուրգ՝ բուժվելու, եւ որպեսզի իր բացակայության ընթացքում այդ փախստական ընտանիքը կրկին ապօրինի չտիրանա բնակարանին, Ս. Կիրակոսյանը Օրջոնիկիձե 15/10 բնակարանը հանձնել է Արարատի քաղխորհրդի գործկոմին, որի հետ էլ պայմանագիր-պարտավորագիր է կնքել՝ հետագայում Արարատի Շահումյան 37 հասցեում կառուցվող շենքից նոր բնակարան ստանալու պայմանով: Մի քանի տարի Շահումյան 37 շենքի շինաշխատանքները դադարեցված են եղել: Սակայն 1996-ից երբ վերսկսվել են՝ արդեն կառուցված 4 մուտքերից Ս. Կիրակոսյանին այդպես էլ բնակարան չեն հատկացրել: Եվ քանի որ շենքի 2 մուտքն էլ դեռ պետք է կառուցվեր, Ս. Կիրակոսյանը գործկոմի հետ կնքած պայմանագրով եւ որոշումով ներկայացել է Արարատի քաղաքապետարան, որտեղից նրան պատճառաբանել են, թե 1992թ. գործկոմի հետ կնքած պայմանագիրը հին է եւ որ նրան Շահումյան 37 շենքում բնակարան չի հասնում: «Նախկին քաղաքապետն ասաց՝ դեռ քո հերթը չի, մի քիչ էլ սպասի, ես էլ սպասում էի: Հիմա էլ նոր քաղաքապետ Աբրահամ Բաբայանն ընդհանրապես հրաժարվում է բնակարան տալ: Բայց ես Շահումյան 37 շենքում հերթագրվածների ցուցակում էի: Ինչպե՞ս եղավ, որ հիմա չկամ»,- դժգոհեց Ս. Կիրակոսյանը: Ուշագրավ է, որ այդ հասցեում բնակարաններ ստացողների մեծ մասը հերթագրված է եղել 1992-ից եւ եթե այդ տարիների որոշումն այսօր ուժը կորցրած է համարվում, ապա այդ շենքում բնակարան ստացած մի խումբ բնակիչների պայմանագրերն էլ պետք է ուժը կորցրած համարվեին:
Ս. Կիրակոսյանին չի հաջողվում նաեւ սեփականաշնորհել ավտոտնակը: Ավտոտնակի տարածքը եւս 1988-ին Արարատի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ տրվել է Սիրվարդ Կիրակոսյանին, որն էլ հասցրել է ավտոտնակի հիմքն ու պատերը կառուցել. «Երբ սկսվեց ավտոտնակների սեփականաշնորհման գործընթացը, ես որոշեցի նորից դիմել քաղաքապետարան: Քաղաքապետ Ա. Բաբայանն ասաց՝ 3 տարվա վարձը մուծի եւ արի, ես էլ 6 հազար դրամ մուծեցի ու ավտոտնակի փաստաթղթերով ներկայացա քաղաքապետարան: Քաղաքապետը նայեց թղթերն ու ասաց, որ որոշումը հին է եւ ուժը կորցրած: Կարո՞ղ է 70-80-ականներին ստացած բնակարանների փաստաթղթերն էլ ուժը կորցրած համարեն: Ուրիշ պատճառաբանություն չունե՞ն: Մինչ այդ էլ ասում էին, թե 150 հազար դրամ տուր՝ կսեփականաշնորհենք, բա այդ ինչպես եղավ, որ հիմա էլ ուժը կորցրած է»: Այս առնչությամբ Ս. Կիրակոսյանը դիմել է ՀՀ վարչապետին, նախագահին, նախագահի աշխատակազմի ղեկավարին: Ի պատասխան այս գերատեսչությունների հարցմանը, Արարատի մարզպետարանը հիմք է ընդունել քաղաքապետարանի հիմնավորումը՝ «տիկնոջ ներկայացրած փաստաթղթերը հին են»:
ՀՀ իշխանություններն էլ, «հալած յուղի» տեղ ընդունելով Արարատի քաղաքապետարանի եւ մարզպետարանի պարզաբանումները, հարկ չեն համարել լրացուցիչ ուսումնասիրություն կատարել՝ իրականությունը պարզելու համար:
- ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻՉՈՎ ՉԻ ՋՆՋՎԻ»
ՀՅԴ-ն երեկ հանրահավաքի ժամանակ տարածեց մի հայտարարություն, որում ասվում է. «1) Արցախի խնդրի կարգավորման բանակցությունները կարող են արդյունավետ լինել եւ խաղաղության պահպանմանը նպաստել միայն այն ...ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 5Դաշնակցության հանրահավաքը, որի կարգախոսն էր՝ «Միասին, պայքար, հաղթանակ», նման էր պատմության դասագրքի ընթերցման: Մատենադարանի մոտ դաշնակցության կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար միկրո ...ՆՈՐ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԴրանք երեկ արեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանն ու խոստացավ դեռ շարունակել բացահայտել ՀՀ առաջին նախագահ եւ 2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ...ԱՐԴՅՈ՞Ք ԿԲԱՑՎԵՆ «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ»
«Դաշնակից Վրաստանի թուլացման ժամանակաշրջանում Թուրքիային հարմար առիթ է ընձեռվել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարմար: Եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մեկնի Երեւան, երկու երկրների ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Խորհրդային կայսրության օրոք քաղբանտարկյալ ճանաչված Շահեն Հարությունյանի որդին՝ Շանթ Հարությունյանը, երեկ դիմել է խորհրդային տարիների քաղբանտարկյալներ Պարույր Հայրիկյանին եւ Ռազմիկ Զոհրաբյանին, որոնք, ...ՍԴՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Ս.Դ.Հնչակյան կուսակցության մամլո դիվանը երեկ կոչ է հղել ՀՀ քաղաքացիներին եւ ֆուտբոլի ազգային հավաքականին, որում մասնավորապես ասվում է. «Գիտակցելով, որ մեր հայրենիքի եւ Թուրքիայի միջեւ կան բազմաթիվ ...ՆԺԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
«Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնալով իշխանությունների ջանքերին՝ էական շրջադարձ կատարել հայ-թուրքական հարաբերություններում, նշված ...ՇԻՄՈՆ ՊԵՐԵՍՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ 2Համեմատությունը Իսրայելի նախագահի օգտին չէ Անցած շաբաթ Իսրայելի իշխանությունները որոշում կայացրին համաներում շնորհել բանտերում իրենց պատիժը կրող պաղեստինյան զինված խմբավորումների մոտ 200 անդամների: Մեծ ...ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԻ՞Ն Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԱրարատի քաղաքապետարանը հրաժարվում է հատկացնել հասանելիք բնակարանը «Տարիներով պայքարում եմ, որ օրենքով ինձ հասնող բնակարանն ու ավտոտնակը ստանամ, բայց պաշտոնյաները տարբեր պատճառաբանություններով մերժում ...ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ՝ ԱՐՇԱԼՈՒՅՍՈՒՄ
RԴպրոցականներին մեծ անակնկալ մատուցեց գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը 2008 թվականի Սեպտեմբերի 1-ը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի դպրոցականները դեռ երկար կհիշեն: Նրանք ամառային արձակուրդից առաջ ունեին քանդված, ...ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ Է՝ ՄԻԱՅՆ «ՕԴԻ» ՄԵՋ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՆերկա իշխանությունը եւս հրաժարվում է օգնել ԽՍՀՄ անձնագրի հույսին մնացած նախկին զինծառայողին: Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ, Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի նախկին զինծառայող Մելիքսեթ ...«ԱՄԲԻՈՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԻՆԵՄ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՊաշտոնանկությունից հետո իր ապագան այսպես է պատկերացնում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ՄԱԱ երեկվա հյուրն էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա խոսեց համալսարանի սուղ բյուջեի (17-18 մլն դոլար), կենտրոնացված համակարգով ...«ԿԵՆՍԱԳԻՐ ԲԱՌԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵ՛ՆՔ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳոհար Գասպարյանի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը անդրադարձողներից պահանջում է մեծանուն երգչուհու դուստր Սեդա Գասպարյանը: «Առավոտի» օգոստոսի 8-ի եւ 20-ի «Գոհար Գասպարյանը մեկին ...ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է»
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը լրագրողներին ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տարբերանշանը եւ բոլոր հավաքականների նոր մարզահագուստը: Նա ընդգծեց, որ նոր տարբերանշանը խորհրդանշում ...ԹՈՒՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԵՐԿՅՈՒՂԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԻՑ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆ1905 թվականին հայ ֆուտբոլային թիմը 5:0 հաշվով հաղթել է թուրքական «Գալաթասարային», մնում է՝ նույն հաշվով հաղթի սեպտեմբերի 6-ին: Սեպտեմբերի 6-ին կայանալիք հայ-թուրքական ֆուտբոլային հավաքականների ...ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԾՆՈՒՆԴԸ
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ Արցախի օրն էր. 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախի մարզային խորհրդի եւ Շահումյանի շրջանի պատգամավորները որոշեցին հռչակագրով ամրագրել Արցախի ինքնուրույնությունը: «Ուրբաթ» ակումբում գրող-հրապարակախոս, ...
«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ԾԵԾՎՈՒՄ

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԴԻԱԿ ԹԱՔՑՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ

ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ ՆՍՏԱՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՓՈԽՎՈՒՄ Է
ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԳԱ ՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Ո՞Վ ԿԸՆՏՐՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
- 1804 Ռուսական զորքերը վերացնում են Երևանի բերդի պաշարումը և վերադառնում Վրաստան:
- 1826 Շամխորի ճակատամարտում ռուսական բանակը հաղթանակ է տանում պարսիկների դեմ` գեներալ Վ. Գ. Մադաթովի հրամանատարությամբ:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

