
ԵՐԵՒԱՆՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԲԱՑՎՈՒՄ Է
Սակայն առանց հայ կոմպոզիտորների
Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Երեւանյան 2-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարներն են ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա) եւ դիրիժոր, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Փառատոնային օրերին կկայանան սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգներ՝ համապատասխանաբար «Ա. Խաչատրյան» համերգասրահում եւ Կամերային երաժշտության տանը: Հանդես կգան ինչպես երիտասարդ, այնպես էլ հայտնի երաժիշտներ: Փառատոնը կբացի նորվեգացի երիտասարդ դաշնակահար Քրիստիան Իլե Հադլանդը՝ ՀՊՖՆ-ի ընկերակցությամբ: Դաշնակահարը վաստակել է Նորվեգիայի նոր սերնդի ամենաճանաչված երաժիշտներից մեկի համբավը: «Առավոտը» Քրիստիանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս հաջողվեց դաշնակահարների «առատության» պարագայում իր կողմը գրավել մասնագետներին ու ունկնդրին: «Այսօր ե՛ւ շուկան է մեծ, ե՛ւ երեւալու, առաջ գնալու հնարավորություններն են մեծացել: Իմ պարագայում առաջինը պետք է նշեմ նորվեգացի պաշտոնյաների, ասել է թե՝ պետության աջակցությունը եւ ուշադրությունն արվեստիս հանդեպ, հետո արդեն սկսեցին ինձնով «զբաղվել» մեծահարուստները: Այսօր արդեն ֆինանսապես ապահովված եմ, ինչը ազատություն է տալիս զբաղվելու ոչ միայն կարիերայով: Հաջողությունն ինձ «գտավ» 2005թ., երբ մենահամերգ ունեցա Օսլոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ...»,- ասաց մեր զրուցակիցը: Դիտարկմանը, թե փառատոնային օրերին չի կատարվելու եւ ոչ մի հայ կոմպոզիտորի ստեղծագործություն, Էդուարդ Թոփչյանն ասաց. «Համերգներից մեկի ծրագրում ընդգրկված էր Ալեքսանդր Հարությունյանի ջութակի կոնցերտը եւ հրավիրված էր ռուսաստանցի ջութակահար Գրաֆ Մուրզան, որը համարվում է այդ ստեղծագործության լավագույն կատարողներից: Նրա հիվանդության պատճառով փառատոնի ընթացքում Հարությունյան չի հնչի, բայց ավելի ուշ՝ հոկտեմբերի 24-ին Մուրզան հանդես կգա հիշյալ ստեղծագործության կատարմամբ»: Այն մտայնությանը, թե Հայաստանում քիչ են երեւում մեր երաժիշտները եւ քիչ են կատարվում հայ կոմպոզիտորների երկեր, Էդ. Թոփչյանը հավաստիացրեց, որ ՀՊՖՆ-ի 2008-09թթ. համերգաշրջանի ընթացքում կկատարվեն Վաչե Շարաֆյանի, Դավիթ Հալաջյանի, արգենտինացի Ալիսիա Թերզյանի եւ այլոց ստեղծագործությունները, իսկ իր ղեկավարած նվագախմբի հետ ելույթ կունենան երիտասարդ երաժիշտներ՝ ջութակահար Անուշ Նիկողոսյանը, դաշնակահար Արուս Աճեմյանը, երգիչներ Լիանա Ալեքսանյանը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը եւ այլք:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ԾԵԾՎՈՒՄ
4Շաբաթ օրը, ժ. 23:30-ի սահմաններում Օպերայի տարածքում գտնվող «Ատլանտիկ» բացօթյա սրճարանում մոտ 10-15 երիտասարդներ, որոնք եղել են ոչ սթափ վիճակում, սկսել են վիճաբանել եւ բարձր հայհոյել: Օպերայի ...ԳՈՐԾԵՐՆ ԻՐՈՔ ՈՒՂԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ «ՓԱԹԵԹՈՎ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների գործերը դատարանում կքննվեն մեկ վարույթով Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը դեռ օգոստոսի 20-ին էր հայտնել «Առավոտին», ...«ՉԵՄ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ»
RԱսում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար, ղեկավարի թեկնածու Արայիկ Քոթանջյանը - Ինչպես բոլոր համայնքներում, այնպես էլ Քանաքեռ-Զեյթունում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Ցանկանում եք երկրորդ անգամ դառնալ ...ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԵրեկ դատարանում հերթական սկանդալն է եղել, այս անգամ` Գագիկ Ջհանգիրյանի դատավարության հենց սկզբում Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին ...ԳՅՈՒԼԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԳԱ
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, այնուամենայնիվ, կմեկնի Հայաստան՝ ներկա գտնվելու սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ...ԱՌԿԱ ԵՎ ՍՊԱՍՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Ա. Ի.«Ընտրական օրենսգրքի» 21 հոդվածի համաձայն՝ «Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների եւ անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ...«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՄԻ ԵՐՐՈՐԴ ՈՒԺ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎստահ է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ (թեեւ դեռ չկա պաշտոնական տեղեկատվություն)՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ընդունել է մեր երկրի նախագահի հրավերը ...ՇԵՆՔԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 1«Շին Պլաստ» ընկերության կողմից իրականացվող շինարարության հետեւանքով Հալաբյան փողոցի թիվ 34 ա շենքի բնակիչները քուն ու դադար չունեն: Մետաղապլաստե եւ ալյումինե դռների եւ պատուհանների արտադրությամբ ...«ԹՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՆ»
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱզատամարտիկները խորհուրդ են տալիս պաշտպանության նախարարի շուրջ հավաքված նախկին երկրապահներին: Արցախում Երկրապահ կամավորականների միության ուխտագնացության ժամանակ «Առավոտը» հետաքրքրվեց մի քանի ...ԲԱՑՎՈՒՄ ԵՆ «ԵՎՐՈ» ԴՊՐՈՑՆԵՐ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈւր այցելում են նախագահն ու վարչապետը Այս տարի սեպտեմբերի 1-ը նշանավորվեց ոչ միայն պաշտոնյաների եւ այլ գործիչների՝ աշակերտներին տրվող դասերով, այլեւ «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ...«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ՛ ԽԱՌՆԵՔ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է դիմում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը Կառավարության օգոստոսի 28-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստել էր, որ վերջին շրջանում փորձ է արվում քաղաքական կրքերը տեղափոխել ...ԵՐԵՒԱՆՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԲԱՑՎՈՒՄ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՍակայն առանց հայ կոմպոզիտորների Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Երեւանյան 2-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարներն են ճանաչված թավջութակահար Ալեքսանդր ...ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ
Ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները հրապարակել են այն ֆուտբոլիստների անունները, որոնց հրավիրել են՝ նախապատրաստվելու սեպտեմբերի 6-ին «Հրազդան» ստադիոնում ...ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ
Քաղաքական պատանդ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ 01.09.2008թ.Ըստ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը: ...ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում մեկնարկած շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում մեր հանրապետության միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, առաջին տուրի երկու հիմնական պարտիաներում ...
«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ԾԵԾՎՈՒՄ

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԴԻԱԿ ԹԱՔՑՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ

ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ ՆՍՏԱՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ

ԼՂ-Ն ԿՀԵՏԵՎԻ՞ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՈՒ ՕՍԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Սեփ. լր.
ՄԵԶ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՓՈԽՎՈՒՄ Է
ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԳԱ ՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Ո՞Վ ԿԸՆՏՐՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
- 1829 Ադրիանապոլսում ստորագրվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիր: Ռուսաստանին են միացվում Ախալքալաքը, Ախալցխան, Սև ծովի արևելյան ափը. Անապա ու Փոթի նավահանգիստները:
- 1837 Երևանում իր գործունեությունն է սկսում հայոց հոգևոր թեմական դպրոցը:
- 1905 Ծնվեց հայ թատրոնի նշանավոր գործիչ, ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1915 «Գիշենը» փրկում է Մուսա լեռան պայքարող հայերին:
- 1958 Սկսվում են ԽՍՀՄ Լենինի շքանշանակիր պետական ակադեմիական Մեծ թատրոնի հյուրախաղային ներկայացումները Հայաստանում:
- 1991 Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
- 1991 Արցախի տեղական օրենսդրական խորհուրդները միացյալ ընդունեցին «Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակումը», որն Արցախը հայտարարեց Ադրբեջանից անկախ (Շահումյան մարզը ներառյալ): Սա համապատասխանում էր 1990 04 03-ի խորհրդային «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի օրենք»-ին, որն ինքնավար մարզերին իրավունք էր տալիս անկախանալ հանրապետություններից, որոնց կազմում եղել են, եթե տվյալ հանրապետություններն անկախացել էին
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

