
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ
Կարծես թե ոչ մի լուրջ պատճառ չկա, բայց երբ տեսնում եմ մեր կառավարության քայլերը... ոտքերս վախից թուլանում են: Այո, վախենում եմ, սարսափում:
Առաջին անգամ վախ զգացի, երբ, ինչպես այդ տարիների ընդդիմությունն էր պնդում, մի քանի կոպեկով մեր ազգային պարծանք Կոնյակի գործարանը նվիրեցին ֆրանսիացիներին: Որպես ավանդական հայկական մտածողության կրող, ենթադրում էի, որ ֆրանսիացիները գնել են գործարանը՝ կոնյակի բնագավառում իրենց միակ իրական մրցակցից ազատվելու համար: Արագ սպառելու են հնեցրած կոնյակի պաշարները ու քանդեն, սնանկացնեն «Արարատը»... Զարմանալիորեն՝ կատարվեց հակառակը: Գործարանը ոչ միայն աշխատեց, այլեւ վերականգնեց իր «բրենդը» Ռուսաստանում եւ այլուր...
Զգո՞ւմ եք վտանգը: Ո՞չ... Անկեղծ ասած՝ ես էլ այդ ժամանակ դեռ չէի զգում...
Հետո՝ էլեկտրական բաշխիչ ցանցերն արտաքին կառավարման տվեցին... Բնական է, սպասում էի, որ կիսամեռ ոլորտը արագորեն հոգին վերջնականապես կավանդի... Կարգի բերեցի տատիկիցս ժառանգած եւ 90-ականների սկզբին մեզ փառքով ծառայած նավթավառը, վառելափայտի ու մոմի մեծ պաշար ձեռք բերեցի ու սկսեցի սպասել... Մի որոշ ժամանակ անց նավթավառը վերադարձավ իր տեղը՝ խորդանոցի վերին դարակին.... Կրկին սխալվեցի:
Հետո էլ «Զվարթնոց» օդանավակայանի պատմությունը... Ինձ թվում է, 90-ականներին Հայաստանից մեկնածները «Զվարթնոցի» ծառայություններին կրկին առնչվելու ահից Հայաստան չվերադարձան եւ այլ երկրներում քաղաքական ապաստան խնդրեցին: Ու այսպես, մինչեւ մի օր օդանավակայանն էլ արտաքին կառավարման տվեցին... Հիմա, երբ Երեւան ես ժամանում, քեզ թվում է, թե ահաբեկիչներն օդանավը գերել են ու օդաչուներին ստիպել վայրէջք կատարել, ասենք՝ Վիեննայում:
Վերջապես հասկացա՞ք վտանգը: Ո՞չ, լավ, չշահագործեմ ձեր համբերությունը, ասեմ...
Մեր նոր կառավարության քայլերն ինձ մասամբ սկսել են դուր գալ, որոշակի ոլորտներում որոշ բարեփոխումներն ակնհայտ են: Իսկ, ինչպես փորձն է ցույց տալիս, մեզ մոտ բարեփոխվում են միայն այն կառույցները, որ կամ վաճառվում եմ արտասահմանցիներին, կամ գոնե արտաքին կառավարման են տրվում:
Ու հիմա վախով մտածում եմ՝ գուցե երկիրը «մի քանի կոպեկով» ինչ-որ արտասահմանցիների՞ են վաճառել կամ թաքուն, ինչպես սովորաբար անում են, առանց հայտարարությունների ու միջազգային մրցույթների տվել արտաքին կառավարմա՞ն...
Չգիտեմ... Բայց իսկապես վախենում եմ, վախենում եմ...
- ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՓՈԽՎՈՒՄ Է
«Մարտի 1»-ի գործով կալանավորված ընդդիմադիր մի շարք գործիչների գործերը, թերեւս, շատ շուտով եւ մեկ «փաթեթով» կուղարկվեն դատարաններ: Այդպես ենթադրում են նաեւ կալանավորվածների պաշտպանները: ...ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԴԻԱԿ ԹԱՔՑՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«Ժառանգության» պատգամավորներին արգելելով մտնել դիահերձարան՝ տեղիք տվեցին լուրերի, թե մարտի 1-ի զոհերն իրականում ավելի շատ էին: Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ...«ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ ԵՄ ՀՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ»
Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸԱսում է «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ «Հարավ» մասնաճյուղի փոխտնօրեն Մանուել Մանուկի Գասպարյանը, որը Քանաքեռ-Զեյթունի թաղապետի երեք թեկնածուներից մեկն է: - Դուք վատ աշխատանք չունեք, ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Ն. Մ.Այդ մասին երեկ ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը «Մտահոգված լինելով մեր երկրի միջազգային վարկով, ինչպես նաեւ կողմնակիցը լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ...ՆԻԿՈՅԱՆԸ ԴԺԳՈՀԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Ի.«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը օգոստոսի 19-ին մի շարք հարցեր էր ուղղել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, եւ ոստիկանությունը նրա գրությանը պատասխանել էր օգոստոսի ...Ո՞Վ ԿԸՆՏՐՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԳյումրեցիներն «ինտելիգենտ ու նամուսով» քաղաքապետ են ուզում Գյումրեցիների այս ցանկությանը հակառակ՝ աթոռակռիվը սկսվել է երկու վտանգավոր ու անզիջում գերդաստանների միջեւ՝ գործող քաղաքապետ Վարդան ...ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԿարծես թե ոչ մի լուրջ պատճառ չկա, բայց երբ տեսնում եմ մեր կառավարության քայլերը... ոտքերս վախից թուլանում են: Այո, վախենում եմ, սարսափում: Առաջին անգամ վախ զգացի, երբ, ինչպես այդ տարիների ընդդիմությունն ...ՄԱՇԿԻ ՎՐԱ ՉԵ՞Ն ԶԳԱՑԵԼ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՎարչապետ Տիգրան Սարգսյանը վստահ է, որ վրաց-հարավօսեթական պատերազմի հետեւանքով մեր երկրի քաղաքացիների բնականոն կյանքը չի խաթարվել: Նախօրեին կառավարության նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանն, անդրադառնալով ...ԱՄԵՆ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՏալիս են միայն ծանոթ-բարեկամին Մայրաքաղաքի թաղային համայնքներն իրենց հաշվեկշռում ունեն ազատ բնակֆոնդ, որն, ըստ սահմանված կարգի, պետք է հատկացվի հատուկ կատեգորիայի կարիքավորների, սակայն շատ դեպքերում ...ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻՆ ԴԻՄԵԼ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՕգոստոսյան տաք նամակները «Առավոտի» իրավական բաժինը օգոստոսին ստացել է 29 նամակ: Նամակագիրները հիմնականում դատապարտյալներ էին, դատախազությունից, դատարաններից ու ոստիկաններից տուժածներ, ՀՀ ...ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ
Ռ. Մ.Տուժող վարորդը հաղթեց 2007թ. նոյեմբերի 5-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 23 շենքի հարակից տարածքում Հովհաննես Մկրտչյանն իր «Մերսեդես-Բենց-Ե420» մակնիշի 01 UL ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը՝ «ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԾնողներն ամեն տարի այդ առիթով «թալանվում» են Ներկայումս ողջ հանրապետության տոնավաճառներում եռուզեռ է. մի քանի օրից սեպտեմբերի 1-ն է: Առեւտրականները իրենց զգում են՝ ինչպես ձուկը ջրում. աշակերտների ...«ՇԱՏ ԵՔ ԱՍՈՒՄ՝ «ՀՈՐՍ ԱՐԵՒ»
ՎԱՐԴՈՒՀԻ ՊԱՊՅԱՆՖրանսիացի Լյուք Կոմպանյոնը՝ Հայաստանի ու հայերի մասին Լյուք Կոմպանյոնը Հայաստան է եկել Ֆրանսիայից: Ութ ամիս կամավոր սկզբունքներով աշխատել է Հայաստանում: Նրան այստեղ ընդունող կազմակերպությունը Երիտասարդական ...«ՎԱՅՐԻ ԱՂՋԻԿԸ»՝ ԲՈԼՈՐ ԱՆՈՒՇ ՏՂԱՆԵՐԻՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՍիրված դերասանուհի եւ բեմադրիչ Տաթեւիկ Ղափլանյանը Հայաստանում ներկայանում է իր նոր բեմադրությամբ Հայաստանից ինչ-ինչ պատճառով հեռացած արվեստագետներից շատերը վերադառնում են կարոտով, անգամ մոռացած երբեմնի ...ԱՌԱՆՑ «ԲԱՐՈՅԱԿԱՆ» ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԱրվեստագետների երեք սերունդ՝ «Խորքային տեղաշարժեր» խորագրով ցուցահանդեսում Սեպտեմբերի 2-ին ՆՓԱԿ-ում կբացվի «Խորքային տեղաշարժեր» խորագրով ցուցահանդես, որին կմասնակցեն 3 սերնդի ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԼիլիթ Մկրտչյանը՝ աշխարհի առաջնությունում Երեկ Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում մեկնարկեց $450 հազար մրցանակային ֆոնդ ունեցող շախմատի աշխարհի կանանց առաջնությունը: Հայաստանն այդ հեղինակավոր մրցաշարում ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ քսանվեցերորդ
ՋԻՎԱՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Հիմա արդեն Վիոլետին տված հարցազրույցս ծայրեծայր վերափոխել ու վերաշարադրել եմ, ու խիղճս էլ համեմատաբար հանգիստ է, որովհետեւ Վիոլետին ...
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԴԻԱԿ ԹԱՔՑՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ՀՈԳԵԿԱՆ» Է, ԱԼՄ-Ն՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ

ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ ՆՍՏԱՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ

ԼՂ-Ն ԿՀԵՏԵՎԻ՞ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՈՒ ՕՍԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Սեփ. լր.
ՄԵԶ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՓՈԽՎՈՒՄ Է
 

- 1880 Թուրքական կառավարության հրամանով արգելվեց «Հայաստան» անվան օգտագործումը պաշտոնական գրողթյուններում:
- 1906 Ցարական կառավարության հրամանով փակվեց Էջմիածնում 13 օր առաջ բացված «Հայոց կենտրոնական ազգային ժողովը»:
- 1908 Թիֆլիսում վախճանվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Ծնվ. 1854թ.-ին):
- 1924 Կազմակերպվում է Հայաստանի գյուղատնտեսական կոոպերացիան՝ Հայգյուղկոոպը:
- 1927 Մահացավ ազգային հերոս Զորավար Անդրանիկը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1991 Խորհրդային Ադրբեջանն ընդունեց իր «Ադրբեջանի հանրապետության ազգային անկախության վերահաստատման հռչակագիրը», որը հռչակեց Ադրբեջանի անկախացումը ԽՍՀՄ-ից:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

