
«ԼՎԱՑՔԸ» ՉԹՈՂԵՑԻՆ ՓՌԵԼ
ՀՀ նախագահի նստավայրի մոտ ոստիկանների ջանքերի արդյունքում չստացված «լուռ ակցիայի» մասնակիցները Բաղրամյան պողոտայից շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ պիտի կայանար նախօրոք հայտարարված ոչ զանգվածային «Լվացք» բողոքի ակցիան:
Ակցիայի նախաձեռնողները նոր էին պարաններ կապել պողոտայի մի փոքրիկ հատվածում, որտեղ կախելու էին ՀՀ եռագույն դրոշները, երբ հայտնվեցին երկու ոստիկաններ, որոնցից մեկը հատկապես ագրեսիվ էր: «Դուք իրավունք չունեք, մենք պտի իմանանք՝ ինչ եք անում, հավաքեք»,- կանանց վրա հոխորտում էին ոստիկանները: Ցուցարարների հարցին, թե իրենք ո՞ր օրենքը կամ հասարակական ո՞ր կարգն են խախտում եւ ո՞ւմ հանգիստն են խանգարում իրենց ակցիայով՝ որեւէ պատասխան չեղավ: Օգնություն կանչելուց այս երկու ոստիկանին միացան նաեւ ոստիկանության երկու փոխգնդապետերը՝ ՊՊԾ հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերի Օսիպյանը: Նրանք ժպիտը դեմքներին, բայցեւ բռնի ուժով պոկեցին «լվացքի» պարաններն ու հավաքեցին դրանց վրա կախված «եռագույնները»: Թե ինչու ՀՀ քաղաքացին չի կարող օգտվել կարծիք հայտնելու, բողոքի խաղաղ ակցիա անելու սահմանադրական իր իրավունքից` այս ոստիկանները չպարզաբանեցին: Չեղավ նաեւ պատասխան այն հարցին, թե ո՞րն է ոստիկանների գործողությունների տրամաբանությունը: Ակնհայտ է միայն մի բան. իշխանություններին ահավոր նյարդայնացնում է այլախոհության որեւէ՝ անգամ փոքրիկ դրսեւորում:
ԼՈՒՌ ԲՈՂՈՔԵԼՆ ԷԼ Է ԱՐԳԵԼՎՈՒՄ
Երեկ երեկոյան ՀՀ քաղաքացիների մի խումբ, նախօրոք արած հայտարարության համաձայն, հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ լուռ բողոքի ակցիա անցկացնելու նպատակով: Նրանք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը: ...ՀԱՅՐԵՆԱՍԵ՞Ր, ԹԵ՞ ԴՐՍԻ ՈՒԺԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքով՝ ընդդիմությունն իր առաջիկա պահվածքով պետք է պատասխանի այս հարցին: - Հերթական անգամ որոշ վերլուծաբաններ պնդում են, որ այս աշունն արդեն իսկապես լինելու ...ՉՈՒՆԵՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Ասում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
- Փետրվարի 24-ին Դուք եւ 13 այլ գեներալներ ու գնդապետներ հայտարարեցիք, թե դադարեցնում եք ձեր անդամակցությունը ԵԿՄ-ին, քանի որ նախագահական ընտրություններից ...ԳՅՈՒԼԻ «ԱԽՐԱՆԱՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Սեփ. լր.Թուրքիայի պետական պահպանության ծառայությունը պատրաստվում է երկրի նախագահի՝ Երեւան կատարելիք հնարավոր այցին: Ըստ «Նոյյան տապանի», այս մասին հաղորդում է թուրքական «Զաման» օրաթերթը, ...ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստերում եւ դատավոր Ռուբեն Ափինյանի որոշմամբ երրորդ անգամ եւ եւս երկու ամսով երկարացրեց ԱԺ պատգամավորներ Մյասնիկ ...«ԼՎԱՑՔԸ» ՉԹՈՂԵՑԻՆ ՓՌԵԼ
ՀՀ նախագահի նստավայրի մոտ ոստիկանների ջանքերի արդյունքում չստացված «լուռ ակցիայի» մասնակիցները Բաղրամյան պողոտայից շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ պիտի կայանար նախօրոք հայտարարված ...ՀԵՐՔՄԱՆ ՀԵՐՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն ավելի լավ է տիրապետում Սուրեն Սիրունյանի առողջական վիճակի մասին տեղեկատվությանը, քան ինքը՝ Սիրունյա՞նը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական ...«ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆԸ» ՀՈՒՍԱԽԱԲ Է ԱՐԵԼ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
40 հազար դրամի համար՝ 6 հոգանոց ընտանիքին բարեգործությամբ հատկացրած բնակարանից վտարել են:
Մարատ Պետրոսյանն ու իր անչափահաս 5 երեխաները «տնավորվել» են քաղաքապետարանի դիմացի այգում: Նրանք արդեն ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ Է
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ընդդիմության ներկայացուցիչները ջանում են մերկացնել քրեակատարողական հիմնարկներում գոյություն ունեցող բացերը:
«Այսօր 76 ընկերներ գտնվում են կալանավայրերում, որը մեր իրականության ամոթալի փաստերից ...ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը հույս ունի, որ դրանք ժամանակին կհասնեն հասցեատերերին
Երեկ կրթության եւ գիտության նախարարությունում կայացավ փոխնախարար Բագրատ Եսայանի ասուլիսը, որը վերաբերում էր նոր ուսումնական ...«ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՊԵ՛ՏՔ ԵՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ասում է ռեժիսոր, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ «դրսի» եւ հայաստանյան թատրոնների միջեւ զուգահեռ անցկացնելով:
Առայսօր մեզանում գործում է թատրոնի կառավարման խորհրդային սկզբունքն ...ԿԱՆՑԿԱՑՎԻ ՊԱՐԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՉնայած, մասնագետներից ոմանց կարծիքով, բազմաթիվ խմբերի՝ «3»-ից բարձր չարժե գնահատել Երեկ «Նովոստի Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության մամուլի ակումբի հյուրերն էին Կատարողական ...«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆ Է»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը թուրքական «Ռադիկալ» օրաթերթին
- Սեպտեմբերի 6-ին կայանալիք Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը կարող է դիտվել որպես մեր ...ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ԲԻՐՏ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՆ
Լ. ԱՐԱԲՅԱՆՀուլիսին ես առաջին անգամ ժամանեցի Հայաստան՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի։ Որպես Արեւմուտքում մեծացած հայ՝ ինձ համար անակնկալ էր փառատոնի ծրագրում տեսնել մեծ թվով թուրքական ...ԱԿՆ-ԹԱՐԹ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ- ԳՈՒԼԱՆՅԱՆԺամանակը՝ թարթ-թարթ, ինչպես աներեւույթ մի զարկերակ իր մեջ հավաքում, ամփոփում է մարդու եւ ժողովուրդների արդեն ապրածը՝ կտրելով չորրորդ չափման սահմանը՝ անցնում է անդին, որտեղ դու արդեն քո օրվա եւ խոսքի տերը ...ԵՐԹԵՎԵԿՈՒՄ ԵՆ ԷՇԵՐՈՎ
Գ. Բ.Այս օրերին Արցախի գյուղերից քաղաք տանող ճանապարհների երկայնքով ձգվում են ավանակների «քարավանները»: Հադրութում, Ստեփանակերտում, Մարտակերտում եւ Ղարաբաղի այլ քաղաքներում շքեղ ավտոմեքենաներին ... 
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 18:00Սիրելի հայրենակից. - Պատերազմը Կովկասում եւ դրա հետեւանքները նոր իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում: - Ռազմական ճանապարհով հարցը լուծելու ձախողված փորձը ակնհայտ դարձրեց, որ եթե միջազգային հանրությունը ...
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
 

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ՀՈԳԵԿԱՆ» Է, ԱԼՄ-Ն՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ

ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ ՆՍՏԱՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ

ԼՂ-Ն ԿՀԵՏԵՎԻ՞ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՈՒ ՕՍԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Սեփ. լր.
ՄԵԶ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
 

ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԳԱ ՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԷՐ ՏՎԵԼ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1865 Կ. Պոլսում վախճանվեց Կարապետ Շահնազարյանը: (Ծնվ. 1814թ.-ին):
- 1997 Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Բ.Ելցինի և Լ.Տեր-Պետրոսյանի կողմից ստորագրվեց «ՌԴ-ի և ՀՀ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիր:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

