
ԱՇԽԱՐՀԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ
ԱՊՀ անդամ որոշ երկրներ արդեն իսկ արձագանքել են Աբխազիայի եւ Հարավoսեթիայի անկախությունը ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահի հրամանագրին: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, Ուկրաինան երկրի արտգործնախարարության տարածած մի հաղորդագրությամբ խստորեն դատապարտել է Ռուսաստանի որոշումը, որը «հակասում է միջազգային նորմերին եւ սկզբունքներին»: «Ցավալի է, որ Ռուսաստանը, որպես ԱՊՀ հիմնադիր երկրներից մեկը, անտեսել է ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագիրն ու հռչակագիրը, որտեղ նշված է, որ անդամ երկրները ճանաչում են այդ կառույցի մյուս երկրների տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Վրաստանի»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հղած հայտարարությունում:
Ադրբեջանի արտգործնախարարությունը, իր հերթին, նախօրեին հայտարարել է, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: «Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել»,- մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի որոշումը՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը: ԱՊՀ անդամ մյուս երկրներն առայժմ որեւէ հայտարարություն չեն արել: Մոսկվայում, բնականաբար, ակնկալում են առաջին հերթին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների աջակցությունը:
Արեւմտյան գրեթե բոլոր առաջատար պետություններն ու գործիչներն արդեն արձագանքել են Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ Կրեմլի որոշմանը: Պաղեստինում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ սա «ծայրահեղ անհաջող եւ ափսոսանքի արժանի քայլ էր Ռուսաստանի կողմից»: Ռայսը նաեւ նշել է, թե Միացյալ Նահանգների համար Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնում են ուժի մեջ:
«Մենք արգելափակելու ենք Ռուսաստանի ցանկացած փորձ՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի կարգավիճակները փոխելուն»,- հայտարարել է պետքարտուղարը: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում եւս նշված է, թե պաշտոնական Lոնդոնը ճանաչում է Վրաստանի՝ միջազգայնորեն ընդունված սահմանները՝ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ներառյալ: Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը «անընդունելի» է որակել Ռուսաստանի որոշումը: «Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախ կարգավիճակը ճանաչելու համար առկա իրավական հիմքերը բավարար չէին»,- Հռոմում հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ինչ վերաբերում է վրացական կողմի արձագանքին, ապա այն, ինչպես եւ սպասվում էր, խիստ բացասական է: Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Կախա Lոմայան հայտարարել է, թե «Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները դադարեցվում են երկար ժամանակով, եթե ոչ՝ ընդմիշտ»: ՌԴ նախագահի որոշումը խստորեն դատապարտել է նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը:
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ
2
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն «Առավոտին» տված հարցազրույցում անդրադառնալով հրապարակված այն լուրին, թե ինքը եւ ԵԿՄ-ին իրենց անդամակցությունը փետրվարի 24-ին դադարեցրած մյուս 14 գեներալներն ...ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Արաբկիրի համայնքապետի թեկնածու, «Ժառանգության» վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը վկայում է ընտրախախտումների մասին:
Արաբկիրի թաղապետի թեկնածու Զոյա Թադեւոսյանը պնդում է, որ եթե քարոզարշավի ...«ՊԵՏՔ ՉԷ ԳԱԶԱԶԵՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը վստահ է, որ Ղարաբաղի անկախությունն առաջինը պետք է ճանաչի Ադրբեջանը:
- Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը, համաձայնեք՝ դժվարին իրավիճակ ...ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 16
Սա Ժիրայր Սեֆիլյանի կարծիքն է
Արդյոք Սամցխե-Ջավախքի համար անկախություն ձեռք բերելը ռեալ հեռանկա՞ր է այն իրավիճակում, որը ստեղծվել է տարածաշրջանում՝ վրաց-օսական եւ ռուս-վրացական ռազմական առճակատումից ...ԱՇԽԱՐՀԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ
ԱՊՀ անդամ որոշ երկրներ արդեն իսկ արձագանքել են Աբխազիայի եւ Հարավoսեթիայի անկախությունը ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահի հրամանագրին: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, Ուկրաինան երկրի ...ՆՍՏԱՑՈՒՑԱՎՈՐՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ՎԻՃԻ
Հյուսիսային պողոտայում շուրջօրյա նստացույցի մասնակիցները երեկ օրը սկսել են պողոտայից իրենց ներքնակներն ու ծածկոցները հավաքելով: «Ա1+»-ի փոխանցմամբ, ոստիկանները երեքշաբթի ուշ երեկոյան, նստացույցի ...ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ
Մ. ԵՍԱՅԱՆԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցը վստահ է, որ Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումն է՛լ ավելի սրեց լարվածությունը ...ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ ՄԻՇՏ ԷԼ ԿԳՏՆՎԻ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Թեեւ կառավարությունն «ակտիվորեն» փորձում է անբարեխիղճ հարկատուներին «ստվերից հանել», սակայն պետբյուջեն դրանից չի ավելանում:
Հարկային բարեփոխումների մասին խոսելիս մեր պաշտոնյաները ...ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 3Իսկ դրանց որսացող կազմակերպությունները՝ պակասում Այսօր մայրաքաղաքում անգամ օրը ցերեկով խիստ վտանգավոր է միայնակ զբոսնել, բայց ոչ այն պատճառով, որ ձեզ հնարավոր է «մանյակ» հանդիպի կամ գող-ավազակ, ...«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ»
www.a1plus.am Հարցազրույցը տպագրվում է որոշ կրճատումներով:
«Ա1+»-ի հարցազրույցը Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանի հետ
- Պարոն Շահինյան, ինչո՞ւ եք կրկին առաջադրել Ձեր թեկնածությունը:
- Չնայած Երեւան քաղաքի թաղային համայնքների ընտրությունները մեկ ...ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԳՈՀ ՉԵՆ ԻՐԵՆՑ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻՑ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Ստեփանակերտ-Երեւան 7Բայց նրանք «Առավոտին» հավաստիացնում էին, որ այս պայմաններն էլ են իրենց ձեռք տալիս, միայն թե խաղաղ ապրեն ու բռնագաղթի ճանապարհը չբռնեն: Երեկ ԵԿՄ անդամները, գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԵՏ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կրթության ոլորտի պատասխանատուները մանկավարժների հետ քննարկում են երբեմն ոչ նրանց սրտից բխող հարցեր:
Օգոստոսի 20-28-ը Երեւանում եւ ՀՀ մարզերում անցկացվում են հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ...«ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՔԱՂՑԿԵՂՆ Է»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 1Կարծում է ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանը եւ մեր ընդդիմությանը կոչ անում մտածել Հայաստանի առջեւ ծառացած լուրջ վտանգների մասին: «Արցախ» ակումբի երեկվա հյուրը ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանն էր, որն ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ՆՎԵՐ՝ ՄԵՆԱՄԱՐՏԻՑ ԱՌԱՋ Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WIBF-ի եւ WBA-ի վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն, 20-ամյա Սյուզի Կենտիկյանը, որին ռինգում տվել են «Մարդասպան թագուհի» ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ
Ռ. Մ.Ինչ է պահանջվում գազի հսկիչից Հրատարակիչ, դասախոս Ալինա Մարգարյանը 2005թ. նոյեմբերի 1-ին թիվ 628 հրամանով ընդունվել էր աշխատանքի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երեւանի գազիֆիկացման եւ գազամատակարարման ...ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ 1
«Այն մասին, որ Սիլվա Կապուտիկյան ը դպրոցն ավարտելուց հետո դիմել է կոնսերվատորիա եւ մերժվել՝ գիտեին շատ քչերը: Նա մանուկ հասակում երգել է եւ հատկապես տարված եղել հայկական ժողովրդական երգով: Այսինքն՝ ...ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ԿՍՈՎՈՐԵՆ ԲՈՒՀՈՒՄ
Ռ. Մ.Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության կողմից լրատվամիջոցներին տրամադրած տրանսպորտային միջոցի անսարքության պատճառով՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նշանակված ...ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեկ մեկնարկեց «Հայաստանում Լիբանանի մշակույթի շաբաթը»: Նախագծի առիթը Լիբանանի մշակույթի նախարարության ուղարկած գրությունն էր՝ ՀՀ մշակույթի նախարարությանը, որով ցանկություն էր հայտնվում ՀՀ ...ԱՐՑԱԽՈՒՄ՝ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Ստեփանակերտ-Երեւան 1Օգտվելով առիթից, որ ԼՂ-ում եմ, որոշեցի այցելել Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ ակնկալելով հարցազրույց ունենալ Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ, որը ...
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
 

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ՀՈԳԵԿԱՆ» Է, ԱԼՄ-Ն՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ

ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ ՆՍՏԱՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ

ԼՂ-Ն ԿՀԵՏԵՎԻ՞ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՈՒ ՕՍԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Սեփ. լր.
ՄԵԶ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
 

ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԳԱ ՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԷՐ ՏՎԵԼ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1795 Երևանի խանը բերդը հանձնում է Աղա-Մուհամադ շահին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

