
«ՊԵՏՔ ՉԷ ԳԱԶԱԶԵՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»
- ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը վստահ է, որ Ղարաբաղի անկախությունն առաջինը պետք է ճանաչի Ադրբեջանը:

- Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը, համաձայնեք՝ դժվարին իրավիճակ է Հայաստանի համար՝ մի կողմում մեր անմիջական հարեւանն է, մյուս կողմում՝ ռազմավարական գործընկերը: Ի՞նչ ենք անելու հիմա:
- Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, ինչի մասին ինքս ամիսներ առաջ խոսում էի, բայց մարդիկ նայում էին թերահավատորեն: Ես ասում էի, որ կովկասյան հակամարտությունները գնալով ավելի շատ նմանություն են դրսեւորում կիպրական կոնֆլիկտի հետ, մարդիկ ասում էին՝ դա ի՞նչ զուգահեռ է: Այսօր եկանք մի վիճակի, երբ Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսեթիան եւ Աբխազիան եւ սպասում է, որ ուրիշ երկրներ միանան իր այդ քայլին: Մենք էլ ունենք համանման հարց՝ ԼՂՀ ճանաչումը: Մենք այդ հարցը մինչեւ հիմա չենք բարձրացրել հայոց խորհրդարանում, որովհետեւ հուսով ենք եղել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացն առաջ կգնա եւ կառուցողական հունից դուրս չի գա: Հիմա, երբ նոր իրավիճակ է ստեղծվել Հարավային Կովկասում, կարող է նորից մեջտեղ գալ ԼՂՀ ճանաչման հարցը: Մենք ունենք երկու ճանապարհ: Առաջին՝ միակողմանիորեն ճանաչելով Լեռնային Ղարաբաղը, փաստաթուղթ դնել մյուս բոլորի առաջ եւ ասել երկու բան: Մեկ՝ կարող ենք այլ բանակցությունների մասնակցել, եթե ուրիշները եւս ճանաչեն ԼՂՀ անկախությունը: Երկրորդ՝ այդ հարցը չդնենք եւ ցույց տանք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որ պատրաստ ենք առաջ տանել խաղաղ բանակցային գործընթացը, որպեսզի Ադրբեջանը իմանա, որ մենք բանակցությունների գնում ենք ոչ թե նրա համար, որ միակողմանի զիջումներ անենք եւ վերադառնանք 1980-1990 թվականների կարգավիճակին, այլ նրա համար, որպեսզի խաղաղությամբ լուծենք ԼՂ հարցը, որ Ղարաբաղի ինքնորոշումը ճանաչվի խաղաղ, կառուցողական մթնոլորտում: Եթե կարճ ասեմ՝ ԼՂՀ անկախությունը սկզբից պետք է ճանաչի Ադրբեջանը, հետո՝ մնացած աշխարհը: Սա է այդ բանակցությունների ավարտի կառուցողական ճանապարհը: Բայց եթե Ադրբեջանը կարծում է, որ բանակցությունների իմաստն այն է, որ ինքը վերադարձնի Լեռնային Ղարաբաղը եւ իրավիճակը ետ տանի 80-90-ականներ, ապա չարաչար սխալվում է: Ինչ-որ մի պահ պիտի գա, երբ Հայաստանը Ռուսաստանի օրինակով կարող է մտածել, որ ինքը ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը:
- Այնուամենայնիվ, եթե Հայաստանը որոշի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ստիպված կլինի դուրս գալ բանակցային գործընթացից, նույն Մինսկի խմբի երկրները դատապարտեցին, չէ՞, Ռուսաստանի քայլը՝ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը:
- Այո, ասում եմ՝ միակողմանի լուծումը վատ լուծում է, լավ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի շարունակությունն է եւ այնպիսի մթնոլորտի ձեւավորումը, որի արդյունքում փոխադարձ զիջումների հիման վրա ԼՂՀ անկախությունը ճանաչվի Ադրբեջանի եւ միջազգային հանրության կողմից: Անդրադառնամ հարցի հաջորդ մասին: Գիտե՞ք՝ Թուրքիայի կեցվածքը Հյուսիսային Կիպրոսի հարցում միջազգային հանրությունը դատապարտում է 1974-ից սկսած, եւ այս հարցը միջազգային հանրությանը չի հաջողվում լուծել արդեն 34 տարի: Կարող է ստեղծվել իրավիճակ, որ այս երկուսի ճանաչման դեմ էլ տասնյակ տարիներով որեւէ երկիր որեւէ բան չկարողանա անել: Նրանց խոսելը, դատապարտելը դեռ քիչ է, ուժերի բալանսն է թելադրելու, թե ինչպիսին կլինի քաղաքականությունն այս տարածաշրջանում: Այդ ուժերի բալանսի արդյունքում է ձեւավորվելու այն նոր հավասարակշռությունը, որը համեմատաբար երկարատեւ կլինի մեր տարածաշրջանի համար:
- Խնդրում եմ ավելի կոնկրետ՝ ստեղծված իրավիճակը ԼՂ հարցի լուծմանն օգտակա՞ր է, թե՞ վտանգավոր:
- Մենք պետք է շատ ուշադիր լինենք, որովհետեւ հիշում եք, թե վրաց-հարավօսեթական հակամարտության առաջին երկու օրերին ինչ տոնով էր խոսում Ադրբեջանը (տպավորություն կար, որ ինքն էլ իր հերթին է պատրաստվում պատերազմել ՀՀ-ի դեմ), եւ ինչպես հետագայում փոխվեց այդ տոնը: Իմիջիայլոց, ԲՀԿ քաղխորհուրդն այդ մասին արդեն հայտարարություն է արել: Մենք ասել ենք, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա: Կարծում եմ, որ առաջին հերթին ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն Կովկասում նոր հակամարտություն թույլ չեն տա, որովհետեւ դա այս փուլում չի համապատասխանում իրենց շահերին, չի համապատասխանում Կովկասի նավթային եւ գազային պաշարները Եվրոպա հասցնելու իրենց ծրագրերին: Բայց եթե Ադրբեջանում ինչ-ինչ տաքգլուխներ, այնուամենայնիվ, որոշեն հարցին տալ ռազմական լուծում, ապա իմացեք, սա չի լինելու վրաց-օսեթական հակամարտության նման, լինելու է շատ ավելի ընդգրկուն եւ աղետալի, շատ ավելի հզոր հարված է հասցնելու Հարավային Կովկասի շատ ավելի մեծ տարածքի:
- Ձեր պատասխաններից տպավորություն ստացա, որ չեք կարծում, թե Հայաստանն արդեն իսկ հայտնվել է վրաց-ռուսական հակամարտության կիզակետում, մինչդեռ մենք ենք տուժում՝ ճանապարհներ չունենք, բենզին չի մտնում եւ այլն:
- Կիզակետում Վրաստանն է, եւ մենք կրում ենք վնասները: Բայց եթե հակամարտությունը խորանա եւ լարվածությունը մեծանա, մենք էլ, Ադրբեջանն էլ այս հակասության մեջ կարող ենք ներքաշվել, որովհետեւ առկա տարբերություններով հանդերձ, ԼՂՀ հարցը եւս ազգամիջյան է, իսկ դրանք լուծվում են երկու ձեւով. կամ՝ երեքն էլ մի սցենարով, կամ՝ ամեն մեկը իր առանձին սցենարով: Հիմա երկուսի հարցը (Աբխազիա եւ Օսեթիա) լուծվել է միակողմանի ճանաչման ճանապարհով, սա վատ լուծում է, որովհետեւ միջազգային հանրությունը չի հաշտվելու այս մտքի հետ, բայց պետք է իմանալ, որ լարվածության մեծացման ծիրում այսպիսի զարգացման հեռանկարը նաեւ ԼՂ հակամարտության դեպքում է միանգամայն հնարավոր:
- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ՌԴ-ն սրում իրավիճակը Կովկասում:
- Շատ կարճ կասեմ՝ Ռուսաստանին գազազեցնել պետք չէ: Չափազանցրեցին իրենց հնարավորությունները նրանք, ովքեր կարծում էին, որ 18 տարի անընդհատ կարելի է ՌԴ-ի հետ խոսել արհամարհանքով եւ անթաքույց նախանձով նայել նրա բնական հարստություններին: Ռուս ժողովրդին սա վիրավորում էր, եւ ՌԴ նախագահն արել է համապատասխան քայլեր:
- Այսինքն՝ ավելի ճիշտ է լինել նրա ֆորպո՞ստը:
- Եթե նկատի ունեք Հայաստանը, ապա մենք ՀԱՊԿ երկիր ենք, ԱՊՀ անդամ ենք, ՌԴ ռազմավարական դաշնակիցն ենք տարածաշրջանում: Ես կարծում եմ, որ ՀՀ այսօրվա համեմատական խաղաղության եւ հարաբերական անդորրի հիմնական գրավականներն իմ ներկայացրած փաստերն են, թե դրանցից ով ինչ եզրակացություն կանի՝ թող անի, բայց մեր ժողովուրդն այսօր երկու բան է ուզում՝ խաղաղ ապրել եւ չկորցնել հարաբերությունները իր ավանդական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, մնացած բոլոր քաղաքական քայլերը պիտի գան լրացնելու այս իրողությունը:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Քննարկում
mard գրել է:
իսկ եթե մենք մի քանի ամիս առաջ ճանաչեինք առցախի անկախությունը ,որ դեվեց ժառանգության կողմից այդ հարց և այս իրադարձությունների ֆոնով շատ հետաքրքիր իրավիճակ կլիներ և հայաստանի համար բանակել մյուս պետությունների նախ և առաջ Րուսաստանի հետ Արցախի ճանաչման համար կլիներ երեևի ավելի հեշտ
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ
2
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն «Առավոտին» տված հարցազրույցում անդրադառնալով հրապարակված այն լուրին, թե ինքը եւ ԵԿՄ-ին իրենց անդամակցությունը փետրվարի 24-ին դադարեցրած մյուս 14 գեներալներն ...ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Արաբկիրի համայնքապետի թեկնածու, «Ժառանգության» վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը վկայում է ընտրախախտումների մասին:
Արաբկիրի թաղապետի թեկնածու Զոյա Թադեւոսյանը պնդում է, որ եթե քարոզարշավի ...«ՊԵՏՔ ՉԷ ԳԱԶԱԶԵՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը վստահ է, որ Ղարաբաղի անկախությունն առաջինը պետք է ճանաչի Ադրբեջանը:
- Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը, համաձայնեք՝ դժվարին իրավիճակ ...ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 16
Սա Ժիրայր Սեֆիլյանի կարծիքն է
Արդյոք Սամցխե-Ջավախքի համար անկախություն ձեռք բերելը ռեալ հեռանկա՞ր է այն իրավիճակում, որը ստեղծվել է տարածաշրջանում՝ վրաց-օսական եւ ռուս-վրացական ռազմական առճակատումից ...ԱՇԽԱՐՀԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ
ԱՊՀ անդամ որոշ երկրներ արդեն իսկ արձագանքել են Աբխազիայի եւ Հարավoսեթիայի անկախությունը ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահի հրամանագրին: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, Ուկրաինան երկրի ...ՆՍՏԱՑՈՒՑԱՎՈՐՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ՎԻՃԻ
Հյուսիսային պողոտայում շուրջօրյա նստացույցի մասնակիցները երեկ օրը սկսել են պողոտայից իրենց ներքնակներն ու ծածկոցները հավաքելով: «Ա1+»-ի փոխանցմամբ, ոստիկանները երեքշաբթի ուշ երեկոյան, նստացույցի ...ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ
Մ. ԵՍԱՅԱՆԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցը վստահ է, որ Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումն է՛լ ավելի սրեց լարվածությունը ...ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ ՄԻՇՏ ԷԼ ԿԳՏՆՎԻ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Թեեւ կառավարությունն «ակտիվորեն» փորձում է անբարեխիղճ հարկատուներին «ստվերից հանել», սակայն պետբյուջեն դրանից չի ավելանում:
Հարկային բարեփոխումների մասին խոսելիս մեր պաշտոնյաները ...ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 3Իսկ դրանց որսացող կազմակերպությունները՝ պակասում Այսօր մայրաքաղաքում անգամ օրը ցերեկով խիստ վտանգավոր է միայնակ զբոսնել, բայց ոչ այն պատճառով, որ ձեզ հնարավոր է «մանյակ» հանդիպի կամ գող-ավազակ, ...«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ»
www.a1plus.am Հարցազրույցը տպագրվում է որոշ կրճատումներով:
«Ա1+»-ի հարցազրույցը Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանի հետ
- Պարոն Շահինյան, ինչո՞ւ եք կրկին առաջադրել Ձեր թեկնածությունը:
- Չնայած Երեւան քաղաքի թաղային համայնքների ընտրությունները մեկ ...ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԳՈՀ ՉԵՆ ԻՐԵՆՑ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻՑ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Ստեփանակերտ-Երեւան 7Բայց նրանք «Առավոտին» հավաստիացնում էին, որ այս պայմաններն էլ են իրենց ձեռք տալիս, միայն թե խաղաղ ապրեն ու բռնագաղթի ճանապարհը չբռնեն: Երեկ ԵԿՄ անդամները, գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԵՏ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կրթության ոլորտի պատասխանատուները մանկավարժների հետ քննարկում են երբեմն ոչ նրանց սրտից բխող հարցեր:
Օգոստոսի 20-28-ը Երեւանում եւ ՀՀ մարզերում անցկացվում են հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ...«ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՔԱՂՑԿԵՂՆ Է»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 1Կարծում է ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանը եւ մեր ընդդիմությանը կոչ անում մտածել Հայաստանի առջեւ ծառացած լուրջ վտանգների մասին: «Արցախ» ակումբի երեկվա հյուրը ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանն էր, որն ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ՆՎԵՐ՝ ՄԵՆԱՄԱՐՏԻՑ ԱՌԱՋ Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WIBF-ի եւ WBA-ի վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն, 20-ամյա Սյուզի Կենտիկյանը, որին ռինգում տվել են «Մարդասպան թագուհի» ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ
Ռ. Մ.Ինչ է պահանջվում գազի հսկիչից Հրատարակիչ, դասախոս Ալինա Մարգարյանը 2005թ. նոյեմբերի 1-ին թիվ 628 հրամանով ընդունվել էր աշխատանքի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երեւանի գազիֆիկացման եւ գազամատակարարման ...ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ 1
«Այն մասին, որ Սիլվա Կապուտիկյան ը դպրոցն ավարտելուց հետո դիմել է կոնսերվատորիա եւ մերժվել՝ գիտեին շատ քչերը: Նա մանուկ հասակում երգել է եւ հատկապես տարված եղել հայկական ժողովրդական երգով: Այսինքն՝ ...ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ԿՍՈՎՈՐԵՆ ԲՈՒՀՈՒՄ
Ռ. Մ.Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության կողմից լրատվամիջոցներին տրամադրած տրանսպորտային միջոցի անսարքության պատճառով՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նշանակված ...ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեկ մեկնարկեց «Հայաստանում Լիբանանի մշակույթի շաբաթը»: Նախագծի առիթը Լիբանանի մշակույթի նախարարության ուղարկած գրությունն էր՝ ՀՀ մշակույթի նախարարությանը, որով ցանկություն էր հայտնվում ՀՀ ...ԱՐՑԱԽՈՒՄ՝ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Ստեփանակերտ-Երեւան 1Օգտվելով առիթից, որ ԼՂ-ում եմ, որոշեցի այցելել Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ ակնկալելով հարցազրույց ունենալ Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ, որը ...
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԸ ՊԻՏԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
 

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ՀՈԳԵԿԱՆ» Է, ԱԼՄ-Ն՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ

ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ ՆՍՏԱՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ

ԼՂ-Ն ԿՀԵՏԵՎԻ՞ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՈՒ ՕՍԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Սեփ. լր.
ՄԵԶ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
 

ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԳԱ ՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԷՐ ՏՎԵԼ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1795 Երևանի խանը բերդը հանձնում է Աղա-Մուհամադ շահին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

