
ՄԻԼԻԱՐԴՆԵՐ՝ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Վճարում ենք չկատարած ծառայությունների համար
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի թիվ 154 որոշմամբ ստեղծվեց «Գազի ներտնային տեխնիկական սպասարկման մասին» պայմանագիրը, որը, մեղմ ասած, պետականորեն օրինականացված գրպանահատություն է։ Խոսեմ փաստերով: Պայմանագրի 1.1.1. կետը, որով նախատեսվում է արտաքին զննում՝ որեւէ բացատրություն չունի:
Եթե խոսքը բնակարանից դուրս գտնվող համակարգի մասին է, ապա դա գազամատակարար ընկերության սրբազան պարտքն է, իսկ բնակարանի ներսում տեղակայված համակարգը խախտվում է միայն տեխնածին կամ բնական աղետների դեպքում՝ հրդեհ, երկրաշարժ եւ այլն։
1.1.2. կետով սահմանված է տեխնիկական սպասարկում եւ կարգաբերում: Այս կետի առնչությամբ էլ ոչ մի բացատրություն չկա: Եթե խնդրես գազօջախիդ բոցը կարգաբերել, որպեսզի այն այրվի կապույտ բոցով, դրա համար պետք է մի քանի հազար դրամ լրացուցիչ վճարել։
2.2.2. եւ 2.4. կետերն էլ իրար հակասում են։ Առաջինը նախատեսում է, որ սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը, իսկ 2.4. կետով էլ սահմանված է, որ եթե քաղաքացին սահմանված պարտավորությունները չի կատարում (իսկ դա ենթադրում է չկատարած ծառայությունների համար վճարումները)՝ դադարեցվում է գազի մատակարարումը։ Պայմանագրի 4.2. կետով հստակ ասվում է, որ պայմանագրով սահմանված ծառայությունների համար պատվիրատուն վճարում է տարեկան 3000 դրամ՝ ներառյալ՝ ԱԱՀ։ Սակայն կյանքում պատկերն այլ է, օրինակ՝ իմ բնակարանի համար սահմանվել է 6900 դրամ, այսինքն՝ մոտ 2 անգամ ավելի, այն դեպքում, երբ ես գազի վառարան անգամ չունեմ. ունեմ վառարանի համար գիծ, որի ելքը կնքված է։ Չնայած դրան՝ չօգտագործվող կետի համար էլ եմ վճարում:
Եվս մի ուշագրավ հանգամանք. վառարանի համար նախատեսված է գումար մուծել 12 ամիս շարունակ, այն դեպքում, երբ Հայաստանում ջեռուցման սեզոնը տեւում է 4 ամիս, այսինքն՝ սպառողները վճարում են նաեւ այն ամիսների համար, երբ վառարաններ ընդհանրապես չեն օգտագործում: Սույն պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը, սակայն նկատենք, որ այս դեպքում որեւէ մեկի համաձայնությունը հաշվի չի առնվել:
Նշենք, որ ՀՀ նախագահի ընտրություններից առաջ նախագահության թեկնածու, իրավագիտության դոկտոր Ա. Բաղդասարյանը նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ինքն անպայման կվերանայի այդ պայմանագիրը եւ կվերականգնի արդարությունը, սակայն պարոն Բաղդասարյանն այդպես էլ դրան չանդրադարձավ:
Գազի պատասխանատուները մեծ ոգեւորությամբ ներկայացնում են իրենց ստուգայցերի մասին՝ հայտարարելով, որ կատարվել է 361059 ստուգայց, որի ընթացքում 47113 բաժանորդ դուռը չի բացել: Եթե վերցնենք միջին ցուցանիշ-վճարը՝ 5700 դրամ եւ այն բազմապատկենք 361059-ով, կստացվի 2.058.036.300 դրամ: Ստացվում է, որ սպառողների հաշվին «ՀայՌուսգազարդ» ընկերությունը միլիարդավոր գումարներ է գրպանում:
- ԳՐԻԳՈՐ ԹՈՐՈՍՅԱՆ
ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ ՆՍՏԱՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ
10
Հյուսիսային պողոտայում վերջին օրերին կատարվող դեպքերից հետո կրկնապատկվել է այստեղ անցկացվող նստացույցի մասնակիցների քանակը: Ասենք, օգոստոսի 25-ին մինչեւ ուշ գիշեր նստացույցին մասնակցեցին ՀՀ առաջին նախագահի ...«ԹՈՂ ՔՆՆԱԴԱՏԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Առաջիկա օրերին պատրաստ կլինի «Մարտի 1»-ի հանձնաժողովի նախնական եզրակացությունը
Հյուսիսային պողոտայում նստացույց անողների հանդեպ արդեն երկու օր է՝ իրականացվում են կոշտ գործողություններ, առայժմ ...ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԳԱ ՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 1
Ասում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը
- Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված, որ իշխանությունը հանկարծ որոշեց լարել իրավիճակը՝ «մաքրելով» Հյուսիսային պողոտան:
- Մոտենում է սեպտեմբերը, ...ԴԱՐՁՅԱԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ
Մ. ԵՍԱՅԱՆ 1Ինքնորոշման հարցը պետք է լինի առաջնային՝ այս կարծիքին են ե՛ւ ինքնորոշման առաջամարտիկ Պարույր Հայրիկյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը: «Վրացիները փորձեցին ուժի միջոցով հարց լուծել, եւ դա դաս եղավ մարդկության ...ԽՈՒԼ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ
Տ. Ա.ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչում է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, նա իր հեռուստաելույթում ...ԲՈՒՌՆ ՕՐ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ա. Ի. 4Երեկ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, ոստիկանները Հյուսիսային պողոտայից տարել են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու եւ ՀԱԿ-ին անդամագրվելու ստորագրահավաքների ...ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՎԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Ա. Ի.«Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող ՀՀՇ անդամ Սուրեն Սիրունյանը (մեղադրվում է ՔՕ 225 հոդվածով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ) օգոստոսի 6-ին «Սուրբ Ներսես Շնորհալի» հիվանդանոցում ...ԽՆԱՅՈՒՄ ԵՆ, ՈՐ ԹԱՆԿ ՎԱՃԱՌԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
Բենզինի բիզնեսով զբաղվող տնտեսվարողները հույս ունեն, որ իրավիճակից օգտվելով՝ գերշահույթներ են ստանալու
Արդեն 2 օր է՝ մայրաքաղաքի բենզալցակայանների առջեւ ավտոմեքենաների հերթերը ձգվում են կիլոմետրերով: ...ՄԻԼԻԱՐԴՆԵՐ՝ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ԳՐԻԳՈՐ ԹՈՐՈՍՅԱՆՎճարում ենք չկատարած ծառայությունների համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի թիվ 154 որոշմամբ ստեղծվեց «Գազի ներտնային տեխնիկական սպասարկման մասին» պայմանագիրը, ...«ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՅՈՒՄ» ԱՆԴՈՐՐ Է
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Բաժնետերերի մի մասը դժգոհ է գործարանի ղեկավարությունից
Վերջերս «Առավոտին» նամակ էին բերել «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի թվով 50 բաժնետերեր, որոնք ներկայացրել էին նաեւ իրենց լիազորագրերը: ...ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԳԱՅԼԵՐԻ ՈՀՄԱԿ Է ՊԱՀԵԼ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԵրեկ Հյուսիսային քրեական դատարանում բավականին լարված մթնոլորտում շարունակվեց «Մատաղիսի գործի» քննությունը: Հիշեցնենք, որ 23-ամյա գյումրեցիներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին եւ վանաձորցի ...«ՄԱՐԻԻՆՅԱՆՈՒՄ» ՄԻԱՆՁՆՅԱ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ու թատրոնի փառքը դրանով է պայմանավորված
Ի տարբերություն մեր օպերային թատրոնի, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր Մարիինյան օպերայի եւ բալետի պետական թատրոնում գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնները համատեղում ...«ՊԻՏԻ ՉՆԵՂԱՑՆԵՆՔ ՈՐԵՒԷ ՄԵԿԻՆ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Հայաստանը պիտի զգուշավոր լինի Վրաստանի, Ռուսաստանի, Ամերիկայի եւ Իրանի հետ: Երեկ «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական մամուլի ակումբի հյուրն էր ...ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ Հանրապետության հրապարակում մեծարվեցին ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանի մեդալակիրները եւ մասնակիցները: Ողջունելով նրանց՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Պեկինում ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԱմառային 29-րդ օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն հայտարարել էր, թե սպասում է դոպինգ-ստուգումների մոտ 40 դրական արդյունքի: Բարեբախտաբար, նրա այդ կանխատեսումները չիրականացան: Անհամեմատ ...ԳՅՈՒՄՐԻԻ ԲԻԵՆԱԼԵՆ ԲԱՑՎՈՒՄ Է
ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ 1Գյումրիի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեն 10 տարեկան է: Այս օրերին Գյումրին նախապատրաստվում է 6-րդ միջազգային բիենալեին։ Այդ առիթով երեկ տեղի ունեցավ բիենալեի կազմակերպիչների մամուլի ասուլիսը։ ...
 

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ՀՈԳԵԿԱՆ» Է, ԱԼՄ-Ն՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ ՆՍՏԱՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ

ԼՂ-Ն ԿՀԵՏԵՎԻ՞ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՈՒ ՕՍԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Սեփ. լր.
ՄԵԶ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
 

ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԳԱ ՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԷՐ ՏՎԵԼ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀՅԴ-ԻՆ ԷԼ ՉԹՈՂԵՑԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆԵԼ

 
- 1870 Վախճանվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Ծնվ. 1802թ.-ին):
- 1896 Հայերի զանգվածային կոտորածներ սկսվեցին Կ. Պոլսում: Տևեց երկու ամիս:
- 1932 Ծնվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան) Քեսապում (Սիրիա): (Վախճ. 1999թ.-ին):
- 1945 Երևանում բացվում է Հայաստանի խորհրդային նկարիչների միության առաջին համագումարը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

