
ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԳԱ ՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ասում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը

- Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված, որ իշխանությունը հանկարծ որոշեց լարել իրավիճակը՝ «մաքրելով» Հյուսիսային պողոտան:
- Մոտենում է սեպտեմբերը, եւ ակնհայտ է, որ այն լինելու է շատ ավելի ակտիվ քաղաքական ժամանակահատված: Եվ իշխանությունների մոտ նորից առաջացել է անհանգստություն, որ հնարավոր են զանգվածային լուրջ միջոցառումներ: Էլի փորձ է արվում տարածել վախի մթնոլորտ եւ հասարակությանը հնարավորինս զերծ պահել քաղաքական միջոցառումներին մասնակցությունից: Կարծում եմ, հիմնական պատճառն այս է: Բնականաբար, տեղական բնույթի ինչ-որ խնդիրներ էլ հավանաբար կունենան, որոնց մասին շատ դժվար է իմանալ:
- Սեպտեմբերի վերաբերյալ այլ կանխատեսում էլ կա: Այն է, որ շուտով կավարտվի Ձեր եւ այն բոլոր անձանց գործերով նախաքննությունը, որոնք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 հոդվածով («Պետական իշխանությունը յուրացնելը»), եւ դրանք միասնական վարույթով կքննվեն դատարանում: Որքանո՞վ եք հավանական համարում այս սցենարը:
- Որեւէ բան չեմ բացառում: Սակայն սեպտեմբերի 11-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում լսվելու են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի եւ ԵԽԽՎ նախագահի զեկույցները, որոնցում անդրադառնալու են Հայաստանում առկա վիճակին՝ քաղբանտարկյալներ, քաղաքական հետապնդումներ ու հալածանքներ: Ակնհայտ է, որ մինչ այդ որոշակի արագացում կլինի, ու համոզված եմ, որ մի շարք քաղբանտարկյալներ կհայտնվեն ազատության մեջ: Քանի որ իշխանության գործողությունները երկու ճակատ ունեն՝ արտաքին ու ներքին. բնականաբար, մեր հասարակությանը պետք է փորձեն պահել վախի մթնոլորտում, իսկ միջազգային հանրությանը ցույց տան, թե իրենք կատարում են առաջադրված պահանջները: Եվ այս երկակի վիճակը հանգեցնելու է նրան, որ նրանք ստիպված են լինելու անել որոշակի քայլեր:
Ես համոզված եմ, որ որեւէ մեկը չի կարող դատվել 300 հոդվածով. ոչ թե նրա համար, որ մեր երկրում դա հնարավոր չէ (ցավոք, հնարավո՛ր է), այլ այն պատճառով, որ այնքան խրթին են ներկայացված մեղադրանքները, որ չեմ կարծում, թե նրանք հանդգնեն գնալ այդ ճանապարհով, քանի որ կպարտվեն ցանկացա՛ծ տեղում՝ կարծում եմ, նույնիսկ հայաստանյան դատարաններում: Այդ գործերը չեն կարող ունենալ դատական հեռանկար:
- Վերջերս ՀԿԼ հիմնադիր համագումարում Ձեր ելույթում համոզմունք հայտնեցիք, թե «ինչ-որ ժամանակ հետո համախմբվելու եւ միասնաբար գործելու ենք ազատական դաշտում»: Խնդրեմ ճշտեք՝ խոսքը միասնական կուսակցությա՞ն մասին է, որի ստեղծումը՝ Հայ ազգային կոնգրեսի հենքի վրա, չէր բացառել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քանի որ իշխանամետ մամուլում լուրեր են հրապարակվել, թե Դուք ՀԱԿ-ի ստեղծման հռչակագիրն անձամբ չստորագրեցիք, քանի որ ունեք ինչ-ինչ վերապահումներ:
- Նախ՝ որեւէ միասնական կուսակցություն ստեղծելու գաղափար գոյություն չունի: Ինչու չէ՝ չեմ բացառում, որ Կոնգրեսի շրջանակներում գործող մի շարք կուսակցություններ որոշակի գործընթացի շնորհիվ ու որոշ ժամանակ անց կարող են միավորվել միասնական գաղափարական սկզբունքների հիման վրա: ՀԼԿ համագումարում ես դա նշեցի՝ նկատի ունենալով, որ մենք այդ կուսակցության հետ չունենք քաղաքական ու գաղափարական որեւէ տարաձայնություն եւ ըստ այդմ՝ կարող ենք գործել թե՛ միասնաբար, թե՛ ժամանակի ընթացքում կարող ենք նաեւ միավորվել:
Բայց կա մի պարզ ճշմարտություն. Հայ ազգային կոնգրեսում կուսակցություններ են, որոնց հետ մենք կարող ենք լուծել Հայաստանի սահմանադրական կարգի վերականգնման խնդիրը, համատեղ իրագործել մի շարք ծրագրեր, սակայն հնարավոր չէ նրանց հետ մշտական կամ խիստ տեւական գործունեություն ծավալել մի կուսակցության շրջանակներում, քանի որ նրանց հետ ունենք գաղափարական տարաձայնություններ:
- Նշեցիք, թե միասնական կուսակցություն ստեղծելու գաղափար գոյություն չունի, սակայն մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը չբացառեց, որ ՀԱԿ-ը հետագայում կվերածվի «կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության»: Որքան տեղյակ ենք՝ այդ հայտարարությունը նախապես համաձայնեցված չէր համախոհների հետ: Երբեմն նա Ձեզ այդպես չի՞ զարմացնում, երբ նման հայտարարություններ է անում: Ասենք, ազդարարում է, թե բանակն ու ոստիկանությունը մարտի 1-ին չեն կրակել ժողովրդի վրա: Կամ էլ Վրաստանի դեպքերի կապակցությամբ հանդես է գալիս այնքան ռուսամետ դիրքերից, որ անգամ իշխանության դիրքորոշումն է թվում ավելի հավասարակշիռ:
- Տեր-Պետրոսյանն ամենաքիչն ինձ է զարմացնում, սակայն դեռ շարունակելու է զարմացնել մեր հասարակությանն՝ իր գործունեությամբ: Ինչ վերաբերում է նրա առանձին մտքերին ու ելույթներին՝ ժամանակն իր պարզաբանումները եւ շտկումները կանի դրանց վերաբերյալ:
Ուզում եմ մի քիչ դեպի անցյալը գնալ: Սրանից շուրջ 1 տարի առաջ մեր հասարակությունը վիճում էր՝ կխոսի՞ արդյոք Տեր-Պետրոսյանը, թե՞ չի խոսի, որեւէ հարցի վերաբերյալ կարտահայտվի՞, թե՞ ոչ: Փառք Աստծո, այսօր ունենք իրավիճակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն խոսում է, այլեւ շատ ակտիվ քաղաքական գործունեություն ծավալում, եւ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ունի հստակ դիրքորոշում: Նրա արտահայտած դիրքորոշումները կարող են առանձին անհատների կամ քաղաքական հոսանքների համար ինչ-որ պահ ըմբռնելի կամ ոչ ըմբռնելի լինել, ընդունելի կամ ոչ ընդունելի, սակայն ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած յուրաքանչյուր միտք լուրջ քննարկման որոշակի դաշտ է ստեղծում: Եվ նույնիսկ հանպատրաստից արտահայտած տեսակետը, թե հետագայում կարող է մի մեծ ու հզոր կուսակցություն ձեւավորվել՝ ապրելու իրավունք ունի: Իհարկե, համոզված եմ, որ այդտեղ կլինեն որոշակի շտկումներ: Համոզված եմ, որ ասենք, սոցիալ-դեմոկրատական թեւում կարող է լինել մեկ հզոր կուսակցություն, մեկ այլ կուսակցություն կարող է հզոր լինել ազատական դաշտում: Ինչեւէ՝ դրա համար մենք բոլորս պետք է բավական երկար ճանապարհ անցնենք. դա պետք է լինի գործընթացի հասունացման ընթացքում, եւ պետք է լինի խիստ կամավորության ու լուրջ ցանկության պարագայում: Սակայն մինչ այդ մենք ունենք շատ ավելի կարեւոր խնդիր՝ սահմանադրական կարգի վերականգնումը եւ Հայաստանում օրինական իշխանություն ունենալը: Եվ եթե մեզ հաջողվի լուծել այս խնդիրը՝ կլինի քաղաքական դաշտի առողջացում, որի հետեւանքով էլ հնարավոր են այն գործընթացները, որոնց մասին խոսեցինք:
- Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ ՆՍՏԱՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ
10
Հյուսիսային պողոտայում վերջին օրերին կատարվող դեպքերից հետո կրկնապատկվել է այստեղ անցկացվող նստացույցի մասնակիցների քանակը: Ասենք, օգոստոսի 25-ին մինչեւ ուշ գիշեր նստացույցին մասնակցեցին ՀՀ առաջին նախագահի ...«ԹՈՂ ՔՆՆԱԴԱՏԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Առաջիկա օրերին պատրաստ կլինի «Մարտի 1»-ի հանձնաժողովի նախնական եզրակացությունը
Հյուսիսային պողոտայում նստացույց անողների հանդեպ արդեն երկու օր է՝ իրականացվում են կոշտ գործողություններ, առայժմ ...ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԳԱ ՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 1
Ասում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը
- Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված, որ իշխանությունը հանկարծ որոշեց լարել իրավիճակը՝ «մաքրելով» Հյուսիսային պողոտան:
- Մոտենում է սեպտեմբերը, ...ԴԱՐՁՅԱԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ
Մ. ԵՍԱՅԱՆ 1Ինքնորոշման հարցը պետք է լինի առաջնային՝ այս կարծիքին են ե՛ւ ինքնորոշման առաջամարտիկ Պարույր Հայրիկյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը: «Վրացիները փորձեցին ուժի միջոցով հարց լուծել, եւ դա դաս եղավ մարդկության ...ԽՈՒԼ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ
Տ. Ա.ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչում է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, նա իր հեռուստաելույթում ...ԲՈՒՌՆ ՕՐ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ա. Ի. 4Երեկ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, ոստիկանները Հյուսիսային պողոտայից տարել են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու եւ ՀԱԿ-ին անդամագրվելու ստորագրահավաքների ...ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՎԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Ա. Ի.«Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող ՀՀՇ անդամ Սուրեն Սիրունյանը (մեղադրվում է ՔՕ 225 հոդվածով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ) օգոստոսի 6-ին «Սուրբ Ներսես Շնորհալի» հիվանդանոցում ...ԽՆԱՅՈՒՄ ԵՆ, ՈՐ ԹԱՆԿ ՎԱՃԱՌԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
Բենզինի բիզնեսով զբաղվող տնտեսվարողները հույս ունեն, որ իրավիճակից օգտվելով՝ գերշահույթներ են ստանալու
Արդեն 2 օր է՝ մայրաքաղաքի բենզալցակայանների առջեւ ավտոմեքենաների հերթերը ձգվում են կիլոմետրերով: ...ՄԻԼԻԱՐԴՆԵՐ՝ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ԳՐԻԳՈՐ ԹՈՐՈՍՅԱՆՎճարում ենք չկատարած ծառայությունների համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի թիվ 154 որոշմամբ ստեղծվեց «Գազի ներտնային տեխնիկական սպասարկման մասին» պայմանագիրը, ...«ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՅՈՒՄ» ԱՆԴՈՐՐ Է
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Բաժնետերերի մի մասը դժգոհ է գործարանի ղեկավարությունից
Վերջերս «Առավոտին» նամակ էին բերել «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի թվով 50 բաժնետերեր, որոնք ներկայացրել էին նաեւ իրենց լիազորագրերը: ...ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԳԱՅԼԵՐԻ ՈՀՄԱԿ Է ՊԱՀԵԼ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԵրեկ Հյուսիսային քրեական դատարանում բավականին լարված մթնոլորտում շարունակվեց «Մատաղիսի գործի» քննությունը: Հիշեցնենք, որ 23-ամյա գյումրեցիներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին եւ վանաձորցի ...«ՄԱՐԻԻՆՅԱՆՈՒՄ» ՄԻԱՆՁՆՅԱ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ու թատրոնի փառքը դրանով է պայմանավորված
Ի տարբերություն մեր օպերային թատրոնի, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր Մարիինյան օպերայի եւ բալետի պետական թատրոնում գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնները համատեղում ...«ՊԻՏԻ ՉՆԵՂԱՑՆԵՆՔ ՈՐԵՒԷ ՄԵԿԻՆ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Հայաստանը պիտի զգուշավոր լինի Վրաստանի, Ռուսաստանի, Ամերիկայի եւ Իրանի հետ: Երեկ «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական մամուլի ակումբի հյուրն էր ...ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ Հանրապետության հրապարակում մեծարվեցին ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանի մեդալակիրները եւ մասնակիցները: Ողջունելով նրանց՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Պեկինում ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԱմառային 29-րդ օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն հայտարարել էր, թե սպասում է դոպինգ-ստուգումների մոտ 40 դրական արդյունքի: Բարեբախտաբար, նրա այդ կանխատեսումները չիրականացան: Անհամեմատ ...ԳՅՈՒՄՐԻԻ ԲԻԵՆԱԼԵՆ ԲԱՑՎՈՒՄ Է
ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ 1Գյումրիի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեն 10 տարեկան է: Այս օրերին Գյումրին նախապատրաստվում է 6-րդ միջազգային բիենալեին։ Այդ առիթով երեկ տեղի ունեցավ բիենալեի կազմակերպիչների մամուլի ասուլիսը։ ...
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ՀՈԳԵԿԱՆ» Է, ԱԼՄ-Ն՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 

ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ ՆՍՏԱՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ

ԼՂ-Ն ԿՀԵՏԵՎԻ՞ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՈՒ ՕՍԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Սեփ. լր.
ՄԵԶ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
 

ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԳԱ ՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՀՅԴ-ԻՆ ԷԼ ՉԹՈՂԵՑԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆԵԼ

ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԷՐ ՏՎԵԼ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՋԱՐԴ

- 1870 Վախճանվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Ծնվ. 1802թ.-ին):
- 1896 Հայերի զանգվածային կոտորածներ սկսվեցին Կ. Պոլսում: Տևեց երկու ամիս:
- 1932 Ծնվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան) Քեսապում (Սիրիա): (Վախճ. 1999թ.-ին):
- 1945 Երևանում բացվում է Հայաստանի խորհրդային նկարիչների միության առաջին համագումարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

