
ԱՎՏՈԿԱՅԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԸ ՓՏՈՒՄ Է
Գյումրիի այս թաղամասի հակահիգիենիկ վիճակի պատճառով՝ բնակիչները վարակիչ հիվանդություններով են տառապում:
այանի թաղամասը, որտեղ մոտ 700 տնակ է տեղադրված, գրեթե ամբողջ տարին կեղտաջրերի ու անձրեւաջրերի մեջ է: «Ամբողջ քաղաքի կոյուղաջրերը գալիս-թափվում են մեր թաղամասում, կոյուղագծերն էլ էնքան մաշված են, որ կեղտաջուրն ամբողջովին դուրս է թափվում: Օրերով չենք կարողանում դոմիկներից դուրս գալ: Կոյուղաջրերի գարշահոտությունից խեղդվում ենք: Քիչ է մնում նավակներով ման գանք»,- «Առավոտին» դժգոհեցին ավտոկայանի թաղամասի մի խումբ բնակիչներ: Նշենք, որ այս թաղամասում բնակվում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնք անգամ իրենց երեխաների հիվանդանալու դեպքում չեն կարողանում դիմել բժշկի: «Երեխեքը կռիսների հետ են մեծանում, ջրերից պատերն էնքան խոնավ են, որ էրեխուս կոկորդը միշտ բորբոքված է, տենց ամիս չկա, որ անգինա չլինի: Մի անգամ էլ տիֆով էր հիվանդացել: Ում դիմում ենք՝ մեզ բանի տեղ չեն դնում: Էլ մարզպետարան, էլ քաղաքապետարան, սանէպիդ ու ջրմուղ չենք թողել, սաղին գրել ենք, դժգոհել ենք, բայց սայլը տեղից չի շարժվում: Բա իրենց էրեխեքը սենց պայմաններում որ ապրեին՝ լավ կլինե՞ր»,- դժգոհեց բնակիչներից մեկը: Այս թաղամասը պարբերաբար հայտնվելով ջրերի մեջ, հաճախ զրկվում է էլեկտրաէներգիայից, քանի որ վնասվում են նաեւ էլեկտրալարերը, եւ բնակիչներն օրերով մնում են առանց լույսի: Գյումրեցիների պատմելով, կոյուղաջրերի ու անձրեւաջրերի հետեւանքով թաղամասի միակ ասֆալտապատ նեղ ճանապարհն այնքան է մաշվել ու քարուքանդ եղել, որ տեղումներից հետո ճանապարհով մեկ հսկայական ջրափոսեր են առաջանում: «Էդ ճանապարհի պատճառով մեզ մոտ տրանսպորտ էլ չի գալիս: Հազար ու մի դեպք է լինում, շտապօգնության մեքենան հրաժարվում է մեր թաղամաս մտնել, որովհետեւ անցնելու տեղ չկա: Դեպքեր են եղել, երբ շտապօգնության մեքենան խրվել է ջրի մեջ ու մնացել կանգնած»,- դժգոհեց Համլետ Մինասյանը:
Թաղամասի բնակիչների պատմելով, իրենց թաղամասում երբեւիցե սանմաքրման աշխատանքներ չեն կատարվել, ամիսներ շարունակ աղբը կուտակվում է փողոցներում եւ գարշահոտության ու վարակների պատճառ դառնում:
Այս առնչությամբ Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում եւս հաստատեց, որ թաղամասի վիճակն իսկապես մտահոգիչ է. «Այստեղ կային այնպիսի տնակներ, որոնք անձրեւների ժամանակ հեղեղվում էին ջրով: Այդ թաղամասի բնակիչների հետ շատ դժվար է աշխատել: Ովքեր համաձայնվեցին, մենք նրանց տնակները տեղափոխեցինք ու տեղադրեցինք ավելի չոր վայրում, իսկ ովքեր մի 10 մետր տնամերձ հող ունեն, չհամաձայնվեցին տեղափոխվել։ Թաղամասում կան նաեւ անօթեւան բնակիչներ, որոնք հաշվառված են եւ 2010-ին բնակարան կստանան ու դուրս կգան այդտեղից, իսկ այդ վայրում կանաչ գոտի է լինելու»: Մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս կարող են բնակիչները եւս մի քանի տարի ապրել այդպիսի պայմաններում, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Այդտեղ ֆինանսական ներդրում անելն անիմաստ է, պետք է յոլա գնան»:
- ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՋԱՐԴ
1
Երեկ առավոտյան՝ 10:30-ի սահմաններում, ոստիկաններն ու նրանց հետ եկած քաղաքացիական հագուստով անձինք Հյուսիսային պողոտայից հանեցին նստացույցի բոլոր ցուցապաստառներն ու լուսանկարները՝ պատճառաբանելով, թե «բողոքել ...ՄԵԶ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 1
ԵԿՄ-ում իրենց անդամակցությունը դադարեցրածներին ասում է ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ, գնդապետ Հովհաննես Հարությունյանը, որը դատապարտված է 1,5 տարվա ազատազրկման՝ մի ...«ԳՈՐԾԸ ԼԻՆԻ ՀԻՇԱՏԱԿՈՂ»
RԱլբերտ Երիցյանը ցանկանում էԱրաբկիրը դարձնել բարեկարգ համայնք «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության հիմնադիր նախագահ Ալբերտ Երիցյանի թեկնածության առաջադրումը Արաբկիր համայնքի ղեկավարի սեպտեմբերի ...ԼՂ-Ն ԿՀԵՏԵՎԻ՞ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՈՒ ՕՍԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Սեփ. լր. 1Երեկ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու կոչով միաձայն դիմում է ընդունել՝ ուղղված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: «Մենք ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ՀԱՎԱՔԱՐԱՐՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Ա. Ի. 2Երեկ, ժամը 10:30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա են ներխուժել ոստիկաններ եւ քաղաքացիական հագուստով մարդկանց մի խումբ՝ շուրջ 100 հոգի, եւ ջարդել, պատռել ու առեւանգել քաղբանտարկյալներին ազատ արձակելու ...ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայ ազգային կոնգրեսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանում սկսված վառելիքի ճգնաժամի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հանրապետությունում վերջին օրերին առկա է տնտեսական լուրջ ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐ Է ԳՐՊԱՆԵԼ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Ե. Զախարյանի որոշմամբ, կենտրոնի բնակիչներին 1 քմ-ի համար պետք է տրվեր ոչ պակաս, քան $944 փոխհատուցում, մինչդեռ մարդիկ ստացել են դրանից 3 անգամ պակաս:
2001-ից սկսված եւ մինչ օրս շարունակվող իրացման գոտիների ...ԱՎՏՈԿԱՅԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԸ ՓՏՈՒՄ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԳյումրիի այս թաղամասի հակահիգիենիկ վիճակի պատճառով՝ բնակիչները վարակիչ հիվանդություններով են տառապում: այանի թաղամասը, որտեղ մոտ 700 տնակ է տեղադրված, գրեթե ամբողջ տարին կեղտաջրերի ու անձրեւաջրերի մեջ ...ԴԱՏԱՎՈՐԸ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀՇ վարչության գործադիր քարտուղարը պնդում է, որ ինքը ոչ թե մեղադրյալ է, այլ՝ տուժող
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ...ԴԱՏԱՎՈՐԻ «ԱԳՐԵՍԻԱՆ» ՑՆՑԵԼ Է ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱշոտ Զաքարյան-Շոթա Սաղաթելյան-Պետրոս Մակեյան եռյակի դատավարությունը ՀՀ վերաքննիչ դատարանում քաղաքակրթություն ակնկալող գյումրեցիները օրերս արժանացել են դատավոր Արմեն Դանիելյանի «անտաշ ու վայրագ» ...ՊԼԱԳԻԱ՛Տ, ՊԼԱԳԻԱ՛Տ ՄԻՆՉԵՎ ՎԵ՞ՐՋ
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԳրագողության ավանդույթներն այսօր էլ շարունակվում են հայկական շոու-բիզնեսում Գրագողությունը կամ, ինչպես ընդունված է ասել՝ պլագիատը, աշխարհում շատ տարածված է: Մասնավորապես՝ վերջին տարիներին ականատեսն ենք ...ՍԵՒԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ՀՈՐ» ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Լողափերին հանգստացողներից գումար է կորզվում չմատուցված ծառայությունների համար
Ամռանն ավելի ցցուն է երեւում Սեւանի զավթված լինելը. լճի երկայնքով մեկ ցանկապատեր են, մանր ու մեծ «օբյեկտներ», ...«ՆԱԻՐԻՆ» ՆԱՎԱՐԿԵՑ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆ
Մինչեւ մյուս տարի «ԱՅԱՍ» ակումբի նախաձեռնությամբ եւս տասը որսորդական նավ կնավարկի Սեւանում
Ծովային հետազոտությունների «ԱՅԱՍ» ակումբը փորձում է Սեւանում ընդլայնել առագաստանավերի ...
 

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ՀՈԳԵԿԱՆ» Է, ԱԼՄ-Ն՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԼՂ-Ն ԿՀԵՏԵՎԻ՞ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՈՒ ՕՍԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Սեփ. լր.
ՄԵԶ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
 

ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԷՐ ՏՎԵԼ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀՅԴ-ԻՆ ԷԼ ՉԹՈՂԵՑԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆԵԼ

 
ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՋԱՐԴ

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐ Է ԳՐՊԱՆԵԼ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
- 1854 Արևմտահայերի ներքին կյանքին վերաբերող կանոնադրության առաջին տարբերակի կազմումն ավարտվում է, ներկայացվում պատրիարքին, որը և, որոշ ժամանակ պահելով, մերժում է:
- 1915 Թուրքերի կողմից կտտանքների ենթարկվելով սպանվեց հայ բանաստեղծ, գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժանը: (Ծնվ. 1884թ.-ին):
- 1919 Սարիղամիշում հայկական բանակը պարտության մատնեց Մուստաֆա Քեմալի զորքին:
- 1926 Անգարայի բանտում կախաղան բարձրացվեցին «Իթթիհատ» թուրքական քաղաքական կուսակցության պարագլուխներին և հայ ժողովրդի ջարդարարներին:
- 1926 Բացվում է Արզնի առողջարանը:
- 1945 Վախճանվեց ավստրիացի վիպասան Ֆրանց Վերֆելը: 1933 թ.-ին նա գրել է «Մուսա լեռան քառասուն օրը» ամենատարածված դյուցազնական պատմությունը՝ թուրքերի կողմից հայերի ցեղասպանության մասին: (Ծնվ.1890թ.-ին):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

