
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ՀՈԳԵԿԱՆ» Է, ԱԼՄ-Ն՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ
Կարապետիչը՝ հայկական եւ վրացական իրականության մասին
«Եթե Վրաստանը գիշերով ուրիշի զենքով ու ներուժով հարձակվում է Հարավային Օսիայի վրա, ուրեմն ընդունակ է հարձակվել նաեւ Ջավախքի վրա: Ես դատապարտում եմ բոլոր այն ուժերին, որոնք Սահակաշվիլու ղեկավարությամբ նախաձեռնել են այդ ամենը: Համարում եմ, որ կատարվածը հանցագործություն էր,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը եւ հավելեց:- Ըստ իս, Սահակաշվիլին հոգեկան խանգարում ունի: Եվ ոչ միայն ինքը, այլեւ իր ընկեր եւ գործընկեր ԱՄՆ նախագահը: Իմ կարծիքով, պարոն Սահակաշվիլին որպես քաղաքական գործիչ եւ Վրաստանի նախագահ՝ շատ կարճ ժամանակ «կգոյատեւի»: Նա ո՞վ է, որ խառնի գոյություն ունեցող նուրբ բալանսը՝ ունենալով ՆԱՏՕ մտնելու ինչ-ինչ նկատառումներ»:
Կարապետիչը խորհուրդ է տալիս դասեր քաղել այս ամենից ու մեծացնել ուշադրությունը ջավախահայության հանդեպ. «Եթե այնտեղ հայկական դպրոցի վրա գումար չեն ծախսում, չկան հայկական բուհեր, ջավախահայությունը չունի էլեկտրաէներգիա, ճանապարհներ, ներուժ, ուրեմն կամաց-կամաց կամ կհայաթափվի տարածքը, կամ էլ ջավախահայությունը կհարմարվի դրանց՝ կորցնելով ազգային ինքնությունը: Օրինակ՝ Հարավային Օսիայում մեկ գիշերում ոչնչացվեց 600 պատմամշակութային կոթող ու հուշարձան, չէ՞ որ սա եւս հարված է ինքնությանը: Ժամանակին Հիտլերը խորհրդային երկրից արտահանում էր այն ամենը, ինչը կարող էր փաստել, որ ժողովուրդը ունեցել է հանճարներ: Այնպես որ, ջավախահայության համար եւս վտանգ կա: Վրաստանում ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա Ջավախքի վրա: Սահակաշվիլին ասում էր, որ իրենք հաստատում են ժողովրդավարական արժեքներ, բայց եթե վրացական դպրոցում ուսուցիչը երեք անգամ ավելի է վարձատրվում, քան հայկական դպրոցում է, եթե վրացական գյուղերում էլեկտրականությունը շուրջօրյա է, հայկականում՝ օրական 3 ժամ, էլ ի՞նչ արժեքների մասին է խոսքը: Միակ արժեքը կողմնապահությունն է»:
ԺԿ նախագահի համոզմամբ, «Սահակաշվիլին եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշ նմանություններ ունեն: Մեր նախագահն ունի խստություն, իսկ դրանից ավելի պետք չէ, որովհետեւ կհայտնվենք փակուղում: Սահակաշվիլուն էլ է բնորոշ խստությունը, ինչը նա չարաշահեց, այդ պատճառով էլ Վրաստանը հայտնվեց այս վիճակում...
Այսօր Միացյալ Նահանգների պլանները խափանվեցին՝ մտածում էին, որ Սահակաշվիլուն ամեն ինչ կհաջողվի, Ռուսաստանի նախագահը վճռական մոտեցում չի ցուցաբերի եւ հետո Սոչիում դեռ օլիմպիադա պետք է լինի: Իրականում ամեն ինչ այլ կերպ դասավորվեց»:
Վրաց-օսեթական իրականությունից անցում կատարելով Հայաստանի ներքաղաքական կյանքին, Տ. Կարապետյանն ասաց. «Իմ կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ կան ինչ-ինչ պայմանավորվածություններ եւ ինչո՞ւ չեն դա հրապարակում: Օրինակ, ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի միանում Կոնգրեսին, բայց թաղապետի իր թեկնածուին է առաջադրում Արաբկիր համայնքում: Գուցե դա է հարցի գինը, որ եթե «Ժառանգության» թեկնածուն անցնի, ինքը չի միանա, եթե չանցնի՝ կմիանա»:
Խոսելով «ԱԼՄ»-ի մասին շրջանառվող այն լուրերին, որ մի քանի ամսից TV-ն իր ձեռքից վերցնելու է Սամվել Բաբայանը կամ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ուրիշներն ինչ պլաններ ունեն: Համենայնդեպս, չեն եկել ու ինձ ասել, որ TV-ս վերցնելու են: Նման լուր «Հայկական ժամանակ» թերթում տեսել եմ... Մյուս կողմից էլ, եթե թերթն ասում է, ուրեմն մի բան գիտի, իսկ եթե գիտի, ուրեմն շփվում է առաջին դեմքերի հետ: Եվ հետաքրքիր է՝ էդ ո՞նց է շփվում, եթե ընդդիմադիր է: Լինելով ընդդիմադիր, հավաստի աղբյուրներ վկայակոչելով, մեկ-մեկ այնպիսի բաներ են գրում քո մասին, որ ինքդ էլ չգիտես: Գուցե ինձ թասիբի են գցում, որ իրավիճակը սրե՞մ:…Մի բան հաստատ կասեմ, եթե նման բան լինի, կպայքարեմ բոլոր միջոցներով ու մինչեւ վերջ»:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՅԴ-ԻՆ ԷԼ ՉԹՈՂԵՑԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆԵԼ
1
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը օգոստոսի 20-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում՝ սեպտեմբերի 2-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որն, ... 
1ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԶԱՅՐԱՑԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ Մեր զրուցակիցների կարծիքով՝ այն պատճառով, որ հարկային մարմիններում կա ընդդիմություն՝ կատարվող բարեփոխումներին: Հեռուստատեսությամբ նախագահի զայրույթը տեսան բոլորը, նաեւ ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՔՆՆԵՑ ԲՈՂՈՔՆԵՐԸ
Մ. Ե.«Մարտի 1»-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնաժողովի հյուրերն էին մեր գործընկերներ Գագիկ Շամշյանն ... 
ՀԵՐՔԵԼԸ ՄԻ ԲԱԺԱԿ ՋՈՒՐ ԽՄԵԼ ՉԷ «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը պնդում է, որ իր անվտանգության նկատմամբ սպառնալիքների մասին սեփական պնդումները կապ չունեն կալանավորին «փչացնելու» ...ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԷՐ ՏՎԵԼ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՎահրամ Սահակյանն այժմ ինքն է ակամա հերքել ոստիկանության հաղորդագրությունը Հուլիսի 10-ի երեկոյան Վահրամ Սահակյանը ատրճանակը ձեռքին գնացել էր Հյուսիսային պողոտա՝ սպառնալիքներ ու վիրավորանքներ տեղալով նստացուցարարների ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ՀՈԳԵԿԱՆ» Է, ԱԼՄ-Ն՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԿարապետիչը՝ հայկական եւ վրացական իրականության մասին «Եթե Վրաստանը գիշերով ուրիշի զենքով ու ներուժով հարձակվում է Հարավային Օսիայի վրա, ուրեմն ընդունակ է հարձակվել նաեւ Ջավախքի վրա: Ես դատապարտում ...ՆՈՐԱԿԵՐՏԻ ԱՐՏԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՋՐԻ ՏԱԿ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԳյուղացիները հսկայական վնասներ են կրել, սակայն մարզպետարանի պաշտոնյաները կարծում են, որ ջրհեղեղը դեռ մի բան էլ նպաստել է, որ բերքը փարթամանա: Գեղարքունիքի Նորակերտ գյուղի ցորենի արտերն արդեն մի քանի ... 
Ո՞ՒՄ ՏԱՐԱԾՔԻՆ ԵՆ ՏԻՐԱՆՈՒՄ Այս տարվա հուլիսին 88-ամյա Երվանդ Ավետիքյանը բողոքով դիմեց «Առավոտին» Բողոքում բերված փաստարկները, փաստաթղթերը դեռ չէինք հասցրել ուսումնասիրել, ճշտել, երբ նա կնքեց իր մահկանացուն: ... 
Վանաձորի բնակիչ Ռոստոմ Դարբինյանից խլում են սեփական խանութը Ռոստոմ Դարբինյանը 1993թ.-ից հանդիսանում է Տարոն-2 թաղամասի Վերածննդի փողոցի 1 հասցեում գտնվող խանութի սեփականատերը, ունի այդ հողատարածքի եւ ... 
2«ԻՆՁ ՑԱՆԿԱՑԵԼ ԵՆ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ» Ասաց Գագիկ Ջհանգիրյանը, շեշտելով, որ իրենց վրա քաղաքական ենթատեքստ ունեցող հարձակումը սպանության պատվեր է եղել: Երեկ Երեւանի քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի ... 
Հովտամեջում սեպտեմբերի 1 չի լինի Աշակերտներն այդպես են սգում տնօրենի մահը Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի միջնակարգ դպրոցն արդեն հինգ օր է՝ տնօրեն չունի: Օգոստոսի 18-ին Սեւանում փողոցն անցնելիս դպրոցի ... 
ՍՏՐԻՊՏԻԶ ՆԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՂ ՉԵՆ ԽՆԱՅՈՒՄ Ստրպտիզ պարուհիների հավաստմամբ, իրենց պարը տեսնելու համար հայ տղամարդը պատրաստ է հազարավոր դոլարներ ծախսել: Ստրիպտիզ պարուհիներն, իրենց խոսքով, մեծ բավականությամբ ... 
ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐԺՈՒՄ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ Արդյոք մեր ազգի մշակույթը միայն սիրողակա՞ն է Այսօր Հանրապետության հրապարակում գալա համերգով կավարտվի օգոստոսի 17-ին մեկնարկած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երրորդ ... 
Արեւի լույսից զրկված Արեւիկը Նա ստեղծագործում է ու երազում իր ձայներիզի մասին Արեւիկ Գեւորգյանը տաղանդ ունի, բայց զրկված է տեսողությունից: Նա ստեղծագործում է՝ առանց կանգ առնելու: Գրում է երգի բառերը, ... 
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ Հայաստանի մարզիկները Պեկինում ավարտեցին մրցելույթներն ամառային 29-րդ օլիմպիական խաղերում: Նրանք ընդհանուր առմամբ նվաճեցին վեց բրոնզե մեդալ: Հոգեբանորեն պատրաստ չէր ավելիին Երեկ մեր ... 
«Փյունիկի» նախագահ Գաբրիել Ջամբարջին՝ այլեւս ՀՀ քաղաքացի Նա խոստացավ հիմնադրամի գործունեության մեջ ընդգրկել Արցախը Երեկ կրթության եւ գիտության նախարարությունում հրավիրված ասուլիսի հյուրերն էին ԿԳ նախարար ... 
Գլուխ քսանհինգերորդ ՄՈՄԻ ԼՈՒՅՍԻ ԴԵՄ Որպեսզի ասածներս ձեզ համար առավել հասկանալի ու տեսանելի դառնան, պիտի հավելյալ ձեզ տեղեկացնեմ, որ հավերժության էդ դարպասները գրականության ու հատկապես պոեզիայի մայրուղի ...
 

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ՀՈԳԵԿԱՆ» Է, ԱԼՄ-Ն՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 

ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԷՐ ՏՎԵԼ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀՅԴ-ԻՆ ԷԼ ՉԹՈՂԵՑԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆԵԼ

 
 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՔՆՆԵՑ ԲՈՂՈՔՆԵՐԸ
Մ. Ե. 
 
- 1890 Թիֆլիսում կազմակերպվեց «Հայ հեղափոխականների դաշնակցություն» կուսակցությունը, որը հետագայում կոչվեց «Հայ հեղափոխական դաշնակցություն»:
- 1915 հայերի ջարդը Տեր - Զորիում Սաին Զեքքիի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ Գաբրիել Լազյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1966 Մահացավ Կարմենը (Լևոն Ստեփանյան): (Ծնվ. 1914 թ.):
- 1998 Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի 53-րդ նստաշրջանում ելույթ ունենալով, կոչ ուղղեց միջազգային համայնքին՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը, որպեսզի կանխվի նմանօրինակ ողբերգությունների կրկնությունը աշխարհում:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

