
7 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Օպերատիվ տեղեկություններ տվողը հրաժարվել է
«2007թ. նոյեմբերի 14-ին 6-րդ բաժնի աշխատակիցներն ինձ առեւանգել են փողոցից: 5 ժամ պահեցին նվաստացուցիչ պայմաններում, ստիպում էին, որ ես վերադարձնեմ ինչ-որ դեղի գումար: Կամ էլ՝ դեղամիջոց: Նրանք ինձ նկարներ էին ցույց տալիս, ասում էին անուններ, որ ես գրեմ անհասկանալի բաների մասին: Վախեցնում էին՝ չգրելու դեպքում կամ կնստացնեն ինձ, կամ էլ բանակում ծառայող տղայիս գլխին մի բան կսարքեն»,- «Առավոտին» ուղարկած նամակում գրել էր արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ներկայումս գտնվող, վերջերս 7 տարվա ազատազրկման դատապարտված՝ «Գալաքսի» սուպերմարկետին կից արտադրամասի առաքիչ Լեւոն Մարգարյանը:
Երեւանի քրեական դատարանը նրան հուլիսի 8-ին դատապարտեց թմրանյութ (0,79 գրամ «ափիոն») ձեռք բերելու եւ իրացնելու համար: Բացի ազատազրկումից, դատարանը վճռեց բռնագրավել նրա անձնական գույքի 30%-ը, տուգանեց 70 000 դրամով:
Մեղադրանքի հիմքում դրվել էր նաեւ այն, որ Լ. Մարգարյանը 20 000 դրամով թմրանյութ է վաճառել Աշտարակի բնակիչ Արտավազդ Սիմոնյանին:
Խոսքն այն Արտավազդ Սիմոնյանի մասին է, որը նոյեմբերի 29-ին դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ ոստիկանների կողմից ենթարկվել է խոշտանգումների: Իրոք, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները ահազանգից հետո գնացել էին Արտավազդ Սիմոնյանի մոտ, որին ուղեղի կաթվածով տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանները ստիպել էին ցուցմունք տալ Լեւոնի դեմ, կոտրել էին նրա ողնաշարը, որի հետեւանքով փշրվել էին կողոսկրերն ու թուլացել ոտքերը: Օմբուդսմենն այս կապակցությամբ դեռ անցյալ տարվա նոյեմբերին հանդես էր եկել հատուկ հաղորդագրությամբ:
Արտավազդ Սիմոնյանը դատաքննության փուլում քրեական դատարանին ուղարկել էր իր «ցուցմունք-հայտարարությունն» այն մասին, որ մեղադրվում է ապօրինի՝ թմրամիջոց օգտագործելու եւ ձեռք բերելու մեջ. «Հայտնում եմ, որ չեմ ճանաչել Լեւոնին: 6-րդ վարչությունում են ինձ ստիպել, որ գրեմ՝ թե թմրամիջոցը վերցրել եմ Լեւոնից: Այլ ելք չունենալով, բառացիորեն գրել եմ նրանց թելադրածը»: Նշենք, որ անկողնուն մինչ օրս գամված Սիմոնյանի մասով գործն առանձնացվել է, կասեցվել:
Լ. Մարգարյանը դատարանին տեղեկացրել էր, որ նախաքննության մարմնից պահանջել է «պաշտպան կամ լրագրող, քանի որ զգում էի, որ գլխիս սարքում են»: Մինչ պաշտպան ունենալը՝ Մարգարյանը չի տվել ցուցմունք, չի ստորագրել որեւէ տողի տակ:
Լ. Մարգարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռազմիկ Թովմասյանը քրեական դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեղադրանք առաջադրելու պահին (այն արձանագրված է ոստիկանների կողմից) Լ. Մարգարյանը գտնվել է աշխատատեղում, որպես առաքիչ ապրանք է տեղափոխել խանութներ: Պաշտպանական կողմը միջնորդել էր դատարան կանչել նրա աշխատանքային ընկերներին, որպեսզի հաստատեին կամ հերքեին Մարգարյանի «ալիբին»: Սակայն միջնորդությունը մերժվել էր:
Ռ. Թովմասյանը դիմել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: Վերաքննիչ բողոքում պաշտպանը գրում է, որ վերծանվել են Լ. Մարգարյանի ձեռքի հեռախոսազանգերը: Սակայն վերծանման արդյունքները մինչ օրս հայտնի չեն։ «Գործում չկան վերծանումները, թե ինչու՝ հասկանալի չէ: Կարելի է ենթադրել, որ խոսակցություն չի եղել Լ. Մարգարյանի եւ Ա. Սիմոնյանի միջեւ: Հետեւաբար, Լ. Մարգարյանի մեղադրանքը շինծու է ու անհիմն: Ստացվում է, որ Լ. Մարգարյանը որպես մեղադրյալ ինքը պետք է ապացուցի իր անմեղությունը, որը չի բխում օրենքից»,- ասաց պաշտպանը:
Անհասկանալի է այն, որ Սիմոնյանի մասով գործն անջատվել եւ կասեցվել է, իսկ Մարգարյանի մասով՝ ոչ: Դա նշանակում է, որ գործի լրիվությունը չի ապահովված, եւ դատավճիռը ապացույցների օբյեկտիվ գնահատականների արդյունք չէ:
- Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
Քննարկում
Azgajin gaxapar գրել է:
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԵՄԲԵՐԼԵՆԻՆ II
http://nationalidea.am/comments.php?id=392&l=A
ՍԻՐՈ ԲԱՌԵՐ
4Կան այգիներ, որտեղ սիրաբանելը, այսինքն՝ սիրո բառեր ասելը որոշ չափով թույլատրված է: Այդպիսին է հավանաբար լինելու նախագահական նստավայրի դիմաց գտնվող Սիրահարների այգին (նախկին՝ Պուշկինի): Իսկ ահա Սունդուկյանի ...ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ «ԲԱՐԵՆՊԱՍՏ» ՉԷԻՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 2Այսպես գնահատեց մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանության կողմից թփերի տակ կամ խոտերի մեջ «բացահայտված» իրեղեն ապացույցները փորձաքրեագիտական վարչության պետը: ՀՀ ոստիկանության ...ԴԱՏՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 1Նրանց առաջադրված մեղադրանքները դատարանում պաշտպանելը մեղադրողներից մեծ ջանքեր է պահանջում Այս շաբաթ էլ դատական տարբեր ատյաններում ընթացան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների դեմ դեռ փետրվարի ...ԱՄՆ-Ը ԿՎԵՐԱՃՇԳՐՏԻ ԻՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
Ռուս-վրացական հակամարտությունը քննարկելու նպատակով երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնել է Ռուսաստան, իսկ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ Վրաստան: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ...ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ՁԵՌՔԻՑ ԽԼԵԼ ԵՆ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 4Գեներալ Սեյրան Սարոյանն ու նրա մերձավորներն Իշխան Սարգսյանի ընտանիքին ահաբեկել են եւ երկրից հեռացնելով՝ նրանց տունը յուրացրել: Նորություն չէ, որ մեր երկրում բարձր պաշտոններ զբաղեցնելն ու գեներալական ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԻ ՀԱՍԵԼ
ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊատերազմի աշխարհաքաղաքական հետեւանքները Ռուսաստանը, իր նախագահի անունից հայտարարելով «խաղաղություն պարտադրելու» օպերացիայի սկիզբը, փաստորեն դարձավ հակամարտող կողմերից մեկը (իսկ աբխազական ...ԿԵՂԾ ԿՏԱԿԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՔրգործի մասին հայտնի դարձավ 4 տարի հետո Այս տարվա փետրվարի 21-ին ՀՀ փորձագիտական կենտրոնի փորձագետ Վ. Գրիգորյանը դատափաստաթղթաբանական փորձաքննության ենթարկեց 1983-ից ԽՍՀՄ քաղաքացիությունից հրաժարված, ...7 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ 1Օպերատիվ տեղեկություններ տվողը հրաժարվել է «2007թ. նոյեմբերի 14-ին 6-րդ բաժնի աշխատակիցներն ինձ առեւանգել են փողոցից: 5 ժամ պահեցին նվաստացուցիչ պայմաններում, ստիպում էին, որ ես վերադարձնեմ ինչ-որ ...«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է»
Հարցազրույցը՝ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ՀՐԱՆՏ ԳԱԴԱՐԻԿՅԱՆԻԱսում է քուրդ երգչուհի Այնուր Դողանը «Գարդեշ թուրքուլեր» համույթի 15-ամյակին նվիրված համերգին մեզ հրավիրեցին ամուսիններ Գայանե Չալըքյանը եւ Ժան Գավրիլովը: Համերգը կայացավ Բոսֆորի ափին, բացօթյա ...ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ԿՎՏԱՐԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԾափաթաղի գյուղապետը տարածքը վաճառել է՝ Մարո Սարգսյանի ընտանիքին թողնելով անտուն «Ես Աբովյանից հարս եմ գնացել Ղարաբաղի Մարտակերտի Չայլու գյուղ: Արցախյան պատերազմի ժամանակ փախել-եկել ենք Վարդենիսի ...«ՊԱԴԱՎԱՏԻ» ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ոչ ձեր իմացած, ոչ էլ էն մեկը 1Միգուցե մենք էլ հայկական մուֆլոնի մարդ տեսակն ենք Քաղաքացի դարձած մեր ընդդիմադիր հատվածը 2 խնդիր ունի լուծելու՝ իշխանություն վերցնելը եւ ժողովրդի այլասերված զանգվածին մարդկային նորմալ հարաբերությունների ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.Վստահ մեկնարկ եւ համոզիչ հաղթանակ Երեկ Պեկինում ընթացող ամառային 29-րդ օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում անչափ հաջող մեկնարկեց մինչեւ 60 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը: Վիճակահանությամբ վանաձորցի ...ՀՈՎՀԱՆԱՎԱՆՔԻ ԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆՕհանավան գյուղի բնակչուհի Սուսաննա Գաբրիելյանը է՛լ ատյան չի մնացել, որ չդիմի ՀՀ նախագահին, վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ այլոց է դիմել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակչուհի Սուսաննա ...ՆՈՐԱՇԵՆԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀՈԳՍԵՐԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՌեպորտաժ՝ գյուղից Շիրակի հարթավայր, ծովի մակերեւույթից 2000մ բարձրություն, Երեւանից մոտ 100 կմ հյուսիս-արեւմուտք, խորհրդանիշը՝ Շարայի սարը, Սբ. Հովհաննես հնամենի մատուռով, բնակչությունը՝ 1200-ից ավելի. ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ քսանչորսերորդ
ՔԱՆՔԱՐԱՎՈՐ ԸՆԿԵՐՆԵՐ
Եթե ինքս իմ հանդեպ մի քիչ ավելի խստապահանջ գտնվեմ, պիտի խոստովանեմ, որ Վիոլետին ասածներս նույնիսկ էս վեպիս սազական չեն՝ էնքան ...ՎՏԱՆԳԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ
Պատրաստված է՝ ըստ regnum.ru, newsru.com, echo.msk.ruՄեկ շաբաթվա ընթացքում վրաց-օսեթական հակամարտության գոտում զոհվել է 4 եւ վիրավորվել տարբեր լրատվամիջոցների 10-ից ավելի աշխատակից: Օգոստոսի 11-ին Հունաստանի հանրային հեռուստատեսության նկարահանող խումբը ...
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ

ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ՁԵՌՔԻՑ ԽԼԵԼ ԵՆ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ՌԵՊՈՐՏԱԺ՝ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԱՅՐՎՈՂ ՑԽԻՆՎԱԼ
Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՍԻՐՈ ԲԱՌԵՐ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է

ՌՈՒՍՆԵՐԸ «ԿԻՍԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԸ»
«Ազատություն» ռ/կ-ի եւ «Մեդիամաքսի» նյութերով պատրաստեց ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
ՄՈՒԹ ՈՒ ՑՈՒՐՏ ՏԱՐԻՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞Ն
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Ի՞ՆՉ ՊԱՏՄԵՑ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

- 1832 Ծնվեց հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ, դերասան և թատերագիր Սրապիոն Հեքիմյանը: (Վախճ. 1892 թ.):
- 1845 Կալկաթայում Մ. Թաղիադյանի խմբագրողթյամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր» շաբաթաթերթը: 1848 թ. այն վերանվանվում է «Ազգասեր Արարատյան» և շարունակում լույս տեսնել մինչև 1852 թվականը:
- 1991 ԼՂ Հաթերք գյուղում «Փառանձեմ» ջոկատի զինյալ կանայք 5 օրով պատանդ վերցրեցին խորհրդային բանակի 43 զինվորների:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

