
ԱՐՑԱԽԸ՝ ՄԵՐՁԲԱԼԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Առաջին անգամ ԼՂՀ-ն, իբրեւ առանձին երկիր, «Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական անսամբլով ներկայացել է միջազգային փառատոնի:
Մերձբալթյան երկրներում 1991-ից ավանդաբար անցկացվում է «Բալթիկա» միջազգային ազգագրական փառատոնը: Վերջերս այն կայացել է Վիլնյուսում, որը հռչակվել է 2009թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Փառատոնին 11 երկրների թվում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը ներկայացել է իբրեւ առանձին երկիր՝ «Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական անսամբլի մասնակցությամբ:
«Առավոտը» հանդիպեց մենեջեր Ալեքսան Զաքյանին, որը պարբերաբար կազմակերպում եւ իրականացնում է հայաստանյան մշակութային խմբերի արտերկրյա համերգային շրջագայություններ:
«Մշակույթը մեծ զենք է, բայց, ցավոք, ոչ հաճախ ու ճիշտ ժամանակին ենք կարողանում այն օգտագործել: Մեջբերեմ միայն Վիլնյուսի քաղաքապետ Արտուրաս Զուոկասի հետեւյալ խոսքերը՝ ուղղված հայերիս. եթե գնայիք ու գրավեիք թեկուզ ադրբեջանական տասը գյուղ, այն էֆեկտը չէր ունենա, ինչ ընդունելություն ու հաջողություն ունեցավ ղարաբաղյան այս անսամբլը: Ի դեպ, Ռատուշայի հրապարակում, որտեղ տեղի էր ունենում փառատոնի բացման արարողությունը, ընդամենը 50-60 մետրի վրա էր գտնվում Թուրքիայի դեսպանատունը, բայց դա բնավ չխանգարեց, որպեսզի ավելի բարձր ծածանեինք Արցախի դրոշը եւ ավելի զիլ ու խրոխտ հնչեցնեինք հայկական երգն ու պարը»,- տեղեկացրեց Ա. Զաքյանը: Նա հայտնեց նաեւ, որ Արցախի անսամբլի ներկայությունը փառատոնում մեծ խանդավառություն էր առաջացրել Լիտվայի շուրջ 2000 հոգանոց հայ համայնքի շրջանում. «Համայնքի ղեկավար Արայիկ Թունյանի ներկայությամբ տեղի հայերը խնդրեցին միջնորդել, որ Հայաստանից ավելի հաճախակի լինեն երաժշտական կոլեկտիվների եւ անհատ կատարողների այցելություններ: Նրանք ցուցաբերեցին հային հատուկ հյուրընկալություն ու աջակցություն»: Հետաքրքրությանը, թե ինչպե՞ս են իրենց զգում մեր հայրենակիցները Լիտվայում, Ա. Զաքյանը բերելով մեկ-երկու, գոնե մեզ համար «հեքիաթ» օրինակներ եւ նշելով, որ նման քաղաքակիրթ երկրում վատ զգալու տարբերակ չկա, փաստեց. «Օրինակ, նախկին վարչապետներից մեկը ժամանակին հեռացվել է աշխատանքից՝ ոչ աշխատանքային օր իր ծառայողական մեքենայով սեփական ամառանոց մեկնելու համար: Մեկ այլ նախարար էլ «գահընկեց» է արվել այն բանից հետո, երբ թերթում հայտնվել է նրա լուսանկարը՝ մեքենայում ծխելիս...»:
«Բալթիկա-2008» փառատոնի կազմակերպչական աշխատանքների մասին էլ, որ մենեջերը սկսել էր դեռեւս այս տարվա սկզբին, հայտնեց հետեւյալը. «Այս նախագիծը ներկայացրել էի ԼՂՀ մշակույթի նախկին նախարար Նորեկ Գասպարյանին: Վերջինս լուրջ չընդունեց այն հանգամանքը, որ արտերկրյա փառատոնին Արցախը կարող է ներկայանալ որպես առանձին երկիր, եւ դա անվանեց ֆանտաստիկա: Լիտվայից վերադառնալուց հետո մեզ ջերմ ընդունեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, հավաստիացնելով, որ առաջիկայում ԼՂՀ կառավարությունը աջակցություն կցուցաբերի Արցախի մշակութային կոլեկտիվների արտերկրյա շրջագայություններին, կարեւորելով մշակույթի դերն ու նշանակությունը Ղարաբաղի՝ «դրսում» ճանաչվելու գործընթացում»:
Տեղեկացնենք, որ Արցախի «Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական անսամբլը օգոստոսի 10-17-ը հրավիրված էր Հունաստան՝ Սալոնիկում անցկացվելիք ամենամյա միջազգային փառատոնին, սակայն, Ա. Զաքյանի փոխանցմամբ, ձեռնարկը չի իրականացել վրաց-օսեթական պատերազմի պատճառով:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է
16
Տավուշի մարզի Բերդի հիվանդանոցում կեսարյան վիրահատության հետեւանքով մահացած Կարինե Աթոյանի գործի կապակցությամբ երեկ Երեւանի դատախազություն էր գնացել նրա մայրը՝ Սվետլանա Աթոյանը: Մեկ տարի Երեւանի ոստիկանությունում ...ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱմառվա ազդեցության տակ «Մենք շատ լուրջ ենք ընդունել կոալիցիոն համաձայնագիրը, եւ եթե տեսնենք, որ այն չի կատարվում, չի իրագործվում, բնականաբար, մեր ինքնուրույն ճանապարհը կընտրենք»,- նախորդ ...ՌԵՊՈՐՏԱԺ՝ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 27
Ոստիկանությունը տեղում էր, բայց հանրահավաք չեղավ
Երեւանի քաղաքապետարանը քննարկել եւ մերժել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ...«ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՉԷԻ, ԱՅԴ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՆԵ ԿԻՍԱԱՍՏՎԱԾ ԷԻ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԵրեկ, պատասխանելով մեր հարցին՝ իր կողմից նոր ստեղծվելիք լիբերալ կուսակցության մեջ չկա՞ն մարդիկ, որ դարձյալ իրենից կվերցնեն կուսակցությունը, ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: Լիբերալ կուսակցության նախաձեռնող ...«ԿՆՈՊԿԱ» ՍԵՂՄԵԼՈՒ ԳՈՐԾ ԿԱ
Մ. Ե.
Օգոստոսի 19-ին, ժամը 12-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Կառավարությունն ունի հարցեր, որոնք հրատապ քննարկման եւ լուծման կարիք ունեն: Որպես հույժ կարեւոր հարց ներկայացվում էր Սեւանից ջուր բաց թողնելու ...ՏՈՒՐԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱյս օրերին հայաստանյան մի շարք տուրիստական գործակալությունների տնօրեններ իրենց հաճախորդներից «փախած են» ման գալիս եւ այցելուների հարցերին պատասխանելու համար իրենց ենթականերին են դեմ տալիս: ...ՑՈՒՅՑ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱռեւտրականները բողոքի ալիք են բարձրացրել՝ իրենց «վզին փաթաթվող» նոր ծախսերի պատճառով Երեկ վաղ առավոտից Գյումրիի կենտրոնական շուկայի առեւտրականները շրջափակել էին փողոցը՝ թույլ չտալով նույնիսկ ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ «Արմենիան ռիփորթերի» մեկնաբան, «Առավոտի» համար Նինոծմինդա-Թբիլիսի, Վրաստան 2
Որտե՞ղ են ավերված Ցխինվալի հայերը
Եթե կանգնես Ախալքալաք-Նինոծմինդա ճամփեզրին՝ կտեսնես հարյուրավոր մարդատար ավտոմեքենաներ եւ ավտոբուսներ, որոնք ՀՀ են հասցնում Սեւ ծովի աջարական ափերին հանգստացող հազարավոր ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԴՐԵՐԸ ՉԵՆ ԱՆՏԵՍՎԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԱշխարհի առաջատար բուհերում եւ գիտակրթական կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքահայերին օժանդակելու հայեցակարգն այլեւս շրջանառության մեջ է: «Առավոտը» տեղեկացրել է, թե ինչպես ...ՆԻԿԱ ՇԵԿԻ «ԳԵՐՄԱՆԱԿԱՆ» ԿԱՐԻԵՐԱՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ 2
Երիտասարդ ռեժիսորը գոհ չէ հայաստանյան «կինոօրենքներից»
Մեծանուն գրող Աղասի Այվազյանի թոռնուհին՝ երիտասարդ կինոռեժիսոր Նիկա Շեկը (Եվգենիա Շեկոյան) լուրջ կարիերա է սկսել Գերմանիայում՝ իրականացնելով ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Beatles-ի պայմանագիրը՝ աճուրդում
Ըստ The Independent-ի, սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կկայանա աճուրդ, որի ընթացքում կվաճառվի լեգենդար Beatles-ի այն պայմանագիրը, որը կնքվել է խմբի ու վերջինիս մենեջեր Բրայան ...ԵՐՐՈՐԴ ԲՐՈՆԶԸ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեկ մինչեւ 77 կգ քաշային ծանրորդ, գյումրեցի Գեւորգ Դավթյանը Պեկինում ընթացող ամառային 29-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի համար նվաճեց երրորդ բրոնզե մեդալը:
Անկեղծ ասած, նրանից, ինչպես նաեւ Գեւորգի ...ԵՐԵՔ ԽՈՇՈՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԸ
ՎԻԿՏՈՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻնչպիսի դեր են այսօր խաղում առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները Սկսած 2007-ի սեպտեմբերից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս եկավ հրապարակային քաղաքականություն, տեղի ունեցավ մի շատ հետաքրքրական քաղաքական ...ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆՈՒՄ» ԷՐ
Երեկ, ուշ երեկոյան, հերթական անգամ Հյուսիսային պողոտա է այցելել ՀՀ առաջին նախագահի տիկինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Պողոտայում արդեն ավելի քան մեկ ամիս շուրջօրյա բողոքի ակցիայի մասնակիցները նրան դիմավորել ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՆԱ ՔԱՋԱԼԵՐՈՂՆԵՐԻՑ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԿոչ է անում ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը - Տարածաշրջանային լարված այս իրավիճակում տպավորություն է ստեղծվում, որ այդ ամենը Հայաստանին չի վերաբերում, ԱԳՆ-ն կցկտուր հայտարարություններ է անում, ...ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՎԱՏԱՌՈՂՋ ԵՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԵրեկ նրանց առողջական խնդիրների մասին կրկին ահազանգել են Մյասնիկ Մալխասյանի եւ Սուրեն Սիրունյանի հարազատները: Մարտի 3-ից անազատության մեջ գտնվող ԱԺ պատգամավոր եւ ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը, որը ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ տուժել է միայն «ռուս ժողովուրդը» ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը երեկ փորձեց բացատրել, թե ինչու է նախագահ Սերժ Սարգսյանը զանգահարել ՌԴ նախագահ Դմիտրի ...ՄԻՆՉ «ՓՈՇԻՆ ԱՆՑՆԻ», ԱՄՆ ԶԻՆՈՒԺԸ ԿՄՏՆԻ ՎՐԱՍՏԱՆ
Սեփ. լր. 1«Հայաստանը կարող է նպաստել վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորմանը: Այն բանից հետո, երբ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում կանցնեն փոշին ու հույզերը, Հայաստանի ղեկավարության համար ...ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՀԱՆՋԵՑ
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ: Արձանագրելով, որ «Համաժողովրդական շարժումը խորապես անհանգստացած է հարեւան Վրաստանում ստեղծված ճգնաժամի պայմաններում մեր երկրի համար արդեն ...ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ «ԿՐՃԱՏՈՒՄ» ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1ՀՀ կառավարությունը մեր հանրապետությունում գործազուրկների թիվը կրճատելու փոխարեն ավելացնում է Շուտով գործազուրկների բանակը կհամալրվի եւս մի քանի հարյուրով, քանի որ ՀՀ մի շարք նախարարություններում, կառավարության ...ՈՍՏԻԿԱ՞ՆՆ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏ «ՄՏՑՆՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԿապանի ոստիկանները հարկային տեսուչների գործն են ստանձնել Վերջին 10 օրերին Կապանի ոստիկանները քաղաքի մի շարք մթերային ու շինանյութի խանութներում, հացի փռերում, պահեստներում եւ սպասարկման այլ օբյեկտներում ...ԱՃՈՒՐԴԸ ԱՆՎԱՎԵՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ 5 ՏԱՐԻ ԱՆՑ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ՞նչ մեղք ունի բարեխիղճ գնորդը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը 2003թ. իր հերթական աճուրդն անցկացրեց: Աճուրդում դրված Երեւանի Սասունցի Դավթի 13 հասցեում գտնվող շենքի 1-ին ...«ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԱՐԺԱՆԻ ՉԷ՞ ԹԱՆԳԱՐԱՆԻ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏուն-թանգարանի տնօրեն Գրիգոր Բրուտյանը կարծում է, որ իր հիմնարկը պիտի ինքնուրույն կառույց լինի «Բյուրականի աստղադիտարանի մասին ասելու լավ բան չունեմ,- երեկվա ասուլիսում հայտարարեց Վիկտոր Համբարձումյանի ...ԱՐՑԱԽԸ՝ ՄԵՐՁԲԱԼԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱռաջին անգամ ԼՂՀ-ն, իբրեւ առանձին երկիր, «Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական անսամբլով ներկայացել է միջազգային փառատոնի: Մերձբալթյան երկրներում 1991-ից ավանդաբար անցկացվում է «Բալթիկա» ...ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸստ «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանի, նրանց հայաստանյան այցելությունների պատճառը, որոշ առումով, վրաց-օսեթական իրադարձություններն են: «Սկսվել են Էրեբունի քաղաք-ամրոցի միջնաբերդի ...ՅՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ՆՈՒՅՆՊԵՍ «ԲՐՈՆԶ» ՆՎԱՃԵՑ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԳերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը Պեկինում անցկացվող ամառային օլիմպիական խաղերում երեկ հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչ օրը Հայաստանին պարգեւեց չորրորդ բրոնզե մեդալը: Խոստումը կատարեց Չինաստան ...ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ
ՄՆԱՑԱԿԱՆ ԲԱԲԱՅԱՆ BԱՄՆ 3Հայաստանը մեր միակ հայրենիքն է, որը չես կարող հետդ տանել ուրիշ երկիր, հեռացնել ճանապարհիցդ, չտեսնելու տալ։ Դրանում համոզվելու համար բավական է խոսել հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր հայի հետ։ Այդուհանդերձ, ...ՁԿՆՈՐՍԻ ԵՎ ՁԿԱՆ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿԱՊԸ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆՏարօրինակ է մարդ արարածի բնույթը, որ սկսում է աղոթել այն ժամանակ, երբ դժվարության-նեղության մեջ է, աղոթում է փրկության համար, այնինչ, թերեւս պետք էր աղոթել լիության, խաղաղության պահին, փառաբանել կյանքն ...
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ

ՌԵՊՈՐՏԱԺ՝ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԱՅՐՎՈՂ ՑԽԻՆՎԱԼ
Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է

ՌՈՒՍՆԵՐԸ «ԿԻՍԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԸ»
«Ազատություն» ռ/կ-ի եւ «Մեդիամաքսի» նյութերով պատրաստեց ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆ Է»

ՄՈՒԹ ՈՒ ՑՈՒՐՏ ՏԱՐԻՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞Ն
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Ի՞ՆՉ ՊԱՏՄԵՑ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

ՍԵՐ, ՍԵՐ ԵՒ ԷԼԻ ՍԵՐ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՐՄԵՆՅԱՆ
- 1828 Ախալցխայի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1878 Ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ Սիամանթոն: 1915թ. հայերի ցեղասպանության նախօրեին թուրքերը նրան կտտանքների ենթարկելով սպանեցին:
- 1896 Սամաթիայի կռիվների ժամանակ մահացան Խաչիկ Գնունին (Շահեն) և իր ընկերները:
- 1917 Ալավերդու պղնձագործ բանվորների գործադուլը:
- 1942 Երևանից ռազմաճակատ մեկնեց 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան:
- 1947 Մահացավ հայ գրականագետ և բանասեր Նիկոլայ Աղբալյանը: (Ծնվ. 1873թ.-ին):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

