
ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՐԾԱՆՈ՞ՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆԸ
Արդեն մի քանի ամիս՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը անգլուխ է՝ զրկված թե՛ տնօրենից, թե՛ գեղարվեստական ղեկավարից: Գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը դեռեւս անցած տարվա դեկտեմբերից հեռացավ Գյումրիից, մոտ երեք ամիս առաջ թատրոնի դե յուրե տնօրեն Կարինե Աղաբեկյանը եւս պաշտոնաթող լինելու դիմում ներկայացրեց, նույն այդ ժամանակ դիմում ներկայացրեց նաեւ դե ֆակտո տնօրեն, փոխտնօրեն Էդիկ Պողոսյանը՝ ստանձնելով համեմատաբար հանգիստ գործ՝ թատրոնի բեմադրական մասի վարիչի պաշտոնը: Ու թեեւ նրանք հեռացել են, սակայն մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը քմահաճորեն ոչ մեկի, ոչ էլ մյուսի աշխատանքից ազատման դիմումները չի ստորագրում, թատրոնի համար յոթ ամիս շարունակ խելքը գլխին «տնօրինացու» չի փնտրում, չի էլ հանդուրժում նաեւ թատրոնի լուծն իր ուսերին վերցրած Էդիկ Պողոսյանին, արդյունքում՝ թատրոնի աշխատանքները պարալիզվում են:
Ինչպես Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում օրերս հայտնեց թատրոնի գրական բաժնի ղեկավար Լեւոն Մութաֆյանը, թատերական գործիչները նախարարին բազմիցս «մտերմիկ», կիսապաշտոնական, պաշտոնական ձեւով ահազանգել են այս մասին, սակայն նա արհամարհել է: Հանրապետության հնագույն թատրոնի նկատմամբ նախարարի քար անտարբերությունը հասել է նրան, որ նույնիսկ հարկ չի համարում կոլեկտիվի հետ հանդիպել ու հարցը քննարկել: Ըստ Մութաֆյանի, նախարարը վախենում է դեմ առ դեմ հանդիպելուց, քանի որ ստեղծել է փակուղային վիճակ, ու թեեւ խոստացել էր հունիս ամսվա մեջ գալ Գյումրի, սակայն թատրոնի հարցերը լուծելու փոխարեն այժմ էլ գերադասել է երկու ամսով մեկնել արտասահման: Թատրոնի կոլեկտիվին մտահոգում է նաեւ այն, որ անտերությունից օգտվելով՝ որոշ պաշտոնյաներ անհարգալից քայլեր են կատարում թատրոնի թիկունքում: Որպես օրինակ, Մութաֆյանը մատնանշում է Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանին, որը երկրաշարժի քսանամյակի կապակցությամբ թույլ է տվել իր բարեկամուհուն՝ դրամատուրգ Աննա Պետրոսյանին պիես պատվիրել, լուծել ռեժիսորի ֆինանսական հարցը ու թատրոնի դերասաններին ստիպել խաղալու այդ «անտաղանդ» պիեսը:
Ըստ Լեւոն Մութաֆյանի, թատրոնի տնօրենի պաշտոնի համար աշխատում են թե հանրապետականները, թե ՕԵԿ-ը եւ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նրա ասելով, այս պաշտոնի համար խառնված է նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը: Նա ժամանակին տնօրենի քարտուղարուհի Կարինե Աղաբեկյանին տնօրեն դարձնելով, այժմ էլ ուզում է այդ պաշտոնին նշանակել տալ իր փեսայի եղբորը՝ Արշալույս Սանոյանին, ով «Կավա» ռեստորանի տերն է եւ ժամանակին եղել է լոկոմոտիվային դեպոյի պետի նախկին տեղակալը: Այս պաշտոնի համար խառնվել են նաեւ քաղաքապետարանի մշակույթի նախկին պետ Աշոտ Մկրտչյանը, ով անխտիր մասնակցում է բոլոր դպրոցների տնօրենների համար հայտարարված մրցույթներին, Գյումրիի ՀԴՄ-ների պատասխանատու, սուսերամարտիկ Բարիք Մանուկյանը, որի համար էլ շահագրգռված է մարզպետը:
- Ա. Ն.
ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1
Երեկ «Ուրբաթ» ակումբում Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը կրկին ներկայացնելով ընդդիմության դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերության եւ Ցեղասպանության խնդրի վերաբերյալ՝ ...ՏՎԵ՛Ք ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ 6
Եվ կարող եք ձեզ պահել Հյուսիսային պողոտան
Երեւանի քաղաքապետարանը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի գոհունակությանն արժանացած «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անելու մասին» գործող օրենքն ու նաեւ ...«ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆՄԱՆ ԲԱՌԵՐ ԵՄ ԼՍՈՒՄ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հազվադեպ է լինում, որ ընդդիմությունը եւ իշխանությունը հանդես գան միասնական դիրքերից: Երեկ այդ օրն էր: Առիթը ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի հանդիպումներն էին մեր գործիչների հետ:
ԵԽԽՎ նախագահ Լյուիս ...«ԻՄ ԽՈՍՔԸ ՀԶՈՐ Է, ԱԶԴԵՑԻԿ ԵՒ ՀԱՄՈԶԻՉ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Մարքսիստ Դավիթ Հակոբյանը կրկին համերաշխություն է հայտնում Տեր-Պետրոսյանի թիմին «Ռազում վոսկրես». պուշկինյան այս արտահայտությամբ է ողջունում մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ...ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ Է ՍՏԵՂԾՎԵԼ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքից երեկ տեղեկացրին, որ հուլիսի 21-ի գիշերը ձերբակալվել էին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ, ջավախահայ Վահագն Չախալյանը, ...«ՌՈՄԻԿԱԿԱՆ» ԿԱԴՐԵՐԻՑ ԱԶԱՏՎՈՒՄ Է
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Շիրակի մարզի ներկայիս մարզպետ Լիդա Նանյանը շարունակում է ազատվել նախորդ մարզպետի՝ դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի կադրերից:
Շիրակի մարզի դպրոցներն ու հիվանդանոցները «դաշնակաթափ» անելուց հետո, ...«ԲԵՅՍԻԿ ՀԱՈՒԶՆ» ԻՐ ՕՐԵՆՔՆԵՐՆ ՈՒՆԻ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԱյս ֆիրմային խանութի բիզնեսն ընդլայնվում եւ բարգավաճում է սպառողների վրա անորակ ապրանք «սաղացնելու» հաշվին: Պարզվում է, որ մեր Ազգային ժողովից բացի, օրենքներ կարող են սահմանել նաեւ Հայաստանում ...ԵՐԿԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵՊ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 3
Սփյուռքահայ գիտնական Արամայիս Միրզախանյանի մեկնաբանությունները
Վերջերս Երեւանում էր Ստոկհոլմի The Royal Institute of Technology-ի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանը, որը մշտապես համագործակցել է հայաստանյան ...ՓԱՍՏԱԲԱՆԸ՝ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԵ՞Ջ
Սեփ. լր.Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9ա շենքը հանրապետությունից դո՞ւրս Վերոհիշյալ շենքի բնակիչները բողոքում են, որ իրենց գրպանի հաշվին կառուցված բնակարաններից վտարելու գործին Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակից ...ԱԿՏԻՎ ԵՎ ՊԱՍԻՎ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐ՝ «ԲԱԶԵՈՒՄ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեկ այս թեմայով էին բանավիճում ՀՀԿ-ական եւ Հնչակյան երիտասարդները
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին բազեական, ՀՀԿ երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը, ՀՀԿ անդամ Սամվել Մերթարջյանը ...«ՉԳԻՏԵԻՆՔ, ՈՐ ՀԱՅ ԵՆՔ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀամշենահայերը հետագայում են գիտակցել իրենց ինքնությունը «Համշենական շաբաթի» շրջանակներում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի եւ «Երկիր» միության նախաձեռնությամբ երեկ «Կոնգրես» ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՆԱՆ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am 5Դա են վկայում մաքսայինի փաստաթղթերը 2006-ին Հայաստանից Բահամյան կղզիներ է արտահանվել 3002,2 տոննա բանան, 90,7 տ էլ արտահանվել է Վրաստան: 2005-ին այդ կղզիներ է արտահանվել 594 տոննա բանան: Այս տվյալները ...ՇԱՏ ՀՐԱՏԱՊ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈՒՄ
RԵրեւան քաղաքի քաղաքապետ Երվանդ Զախարյանին Հասցե - Արգիշտի փող. 1 Պատճենը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Հասցե-Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՐԾԱՆՈ՞ՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆԸ
Ա. Ն.Արդեն մի քանի ամիս՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը անգլուխ է՝ զրկված թե՛ տնօրենից, թե՛ գեղարվեստական ղեկավարից: Գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը դեռեւս անցած տարվա ...ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ՞ ՊԱՏՃԱՌՈՎ
Ա. Ի. 1Անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե Հանրային հեռուստաընկերությունը հուլիսի 13-ին առանց նախազգուշացման ընդհատել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողության ուղիղ հեռարձակումը, ...
«ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴ»

ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ԵՐԻՑՅԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՎԱՃԱՌՈ՞ՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՊԵՏՔ Է ԴԱՏԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

