
«ՉԳԻՏԵԻՆՔ, ՈՐ ՀԱՅ ԵՆՔ»
Համշենահայերը հետագայում են գիտակցել իրենց ինքնությունը
«Համշենական շաբաթի» շրջանակներում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի եւ «Երկիր» միության նախաձեռնությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում բացվեց «Համշեն եւ համշենահայեր. պատմություն եւ մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողովը: Համշենները էթնիկ հայեր են եւ այժմ բնակվում են Թուրքիայում, ժամանակին ընդունել են իսլամ: Հրանտ Դինքը ժամանակին պնդում էր, որ համշենահայերը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այլ քաղաքական հարցերի առումով կարող են «օգտակար» լինել: «Առավոտը» ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին հիշեցրեց այդ դիտարկումը եւ հարցրեց, թե ինչո՞վ է բացատրում համշենահայերի նկատմամբ հայաստանցիների անուշադրությունը: «Ոչ մ
իայն իսլամադավան, այլեւ ընդհանրապես այլադավան հայերի նկատմամբ՝ կաթոլիկ թե ուղղափառ, մենք մերժողական կեցվածք ենք դրսեւորել, ընդունել նրանց ոչ միայն որպես այլակրոնների, այլեւ այլազգիների: Միայն վերջին շրջանում են մարդիկ հասկանում, որ իսլամադավան հայությունը եւ նրա գոյությունը Արեւմտյան Հայաստանի տարածքում լուրջ կարեւորություն ունի: Փաստորեն, պատմական հայրենիքի տարածքում միակ հայկական տարածաշրջանը Համշենն է: Սա խոսում է այն մասին, որ հայրենազրկվելուց, ցեղասպանվելուց բացի, ունենք հայության մի հատված, որը, հարկադրված ընդունելով իսլամ, շարունակում է ապրել հայկական հողում: Հայ դատի ճանաչման, հատուցման տեսանկյունից համշենահայությունը կարող է լուրջ դերակատարություն ունենալ»,- հայտնեց Ա. Մելքոնյանը: Հետո էլ հավելեց. «Համշենահայերի մոտ վերադարձ կա դեպի հայկական արմատները. տեղի կրոնի նախարարությանը 4-10 հազար համշենահայեր են դիմել եւ վերականգնել իրենց ինքնությունը: Այդ է պատճառը, որ թուրքական իշխանությունները խուճապի մեջ են»: Համշենահայեր կան նաեւ Կրասնոդարի երկրամասի Սոչիի, Ադլերի շրջաններում: Ա. Մելքոնյանը նշեց. «Համշենահայերենը Էրզրումի բարբառի ճյուղերից մեկն է: «Ր»-ի փոխարեն գործածում են «շ», օրինակ՝ ասում են կեշտամ, կուգամ, կըսեմ: Բուն Համշենում ապրում է մինչեւ 70 հազար հայ, 10-12 հազարը խոսում է համշենի բարբառով: Հայաստան-Թուրքիա բեռնատար մեքենաներով իրականացվող առեւտրի մեծ մասը իրականացվում է համշենահայերի միջոցով: Նրանք խոսում են կիսախառն արեւմտահայերեն եւ արեւելահայերեն»:
Թուրքիայի Հաջեթեփե համալսարանի գիտությունների դոկտոր Էրհան Գյուրսել Էրսոյը ներկայացրեց համշենահայերի արեւմտյան խմբի առանձնահատկությունները. «Նրանց շրջանում ամեն տարի մեծ ոգեւորությամբ տոնվում է Վարդավառը: Դա տոնվում է յայլաներում, ինչը երիտասարդներին զույգ գտնելու հնարավորություն է տալիս: Համշենահայերը էթնիկ պատկանելության, պատմական անցյալի, 1914-15 թթ. շատ կյանքեր խլած դեպքերի (նկատի ունի Հայոց ցեղասպանությունը- Տ. Հ.) հետ կապված տրավմատիկ խնդիրներ ունեն: Նրանք բարձրակարգ հրուշակագործներ են, խանութներ են բացել Իզմիրի ամենահարգի թաղամասում: Նախագահները հաճախ են օգտվում Իզմիրի «Ֆլամինգո» սրճարանից, որը համշենահայերին է պատկանում»: «Առավոտը» զրուցեց մի քանի համշենահայերի հետ: «Վով ա» (Ով է) համույթի հիմնադիր, երգիչ Հիքմեթ Աքչիչեքը (Ճերմակ ծաղիկ) ասաց. «Համշենահայերը Թուրքիայում քիչ են: Լեզուն պահպանելու խնդիր ունենք, քանի որ դրա մեջ թուրքերեն է խառնվում, մանավանդ երիտասարդները հիմնականում թուրքերեն են խոսում: Մշակույթը պահողը լեզուն է, երբ այն կորցնում ես՝ մշակույթի մյուս բաղադրիչները կորցնելը սովորական բան է: Վերջին տարիներին առեւտրի բերումով համշենահայերը շփվում են հայաստանցիների հետ»,- նշեց մեր զրուցակիցը, որի համշենահայերենը հասկանալի էր մեզ համար: Հարցրինք, թե ի՞նչ գիտեն Հայաստանի մասին: «Շատ բան չգիտենք: Մերոնցից շատերը նույնիսկ չգիտեն, որ հայ են»,- հնչեց պատասխանը: Երբ հարցրինք, թե ե՞րբ է իմացել, որ հայ է, Հ. Աքչիչեքը պատասխանեց. «Փոքր ժամանակ մեզ չէին ասել, որ արմատներով հայ ենք: Երբ չարություն էինք անում, մեզ վրա բարկանում էին եւ ասում, թե հաստ կող ունեցող հայ եք... դա հայհոյանք էր: Այսպիսով, հայ լինելու գիտակցությունը արթնացավ մեր մեջ: 1970-ականներին էլ, երբ ԱՍՍԱԼԱ-ից մի վրիժառու սպանել էր մի թուրքի, հեռատեսիլով ցույց էին տալիս դատը: Ժողովուրդն առաջին անգամ հեռուստացույցով լսեց հայերեն: Տեսան, որ իրենց լեզվով է խոսում, իսկ մինչ այդ կարծում էին, թե իրենց լեզուն թուրքերենի մի տեսակ է»: Հ. Աքչիչեքը նաեւ պատմեց. «2 դուստր ունեմ, կինս համշենցի չէ, այդ պատճառով նրանց հետ համշեներեն չեմ խոսում: Երեխաներս գիտեն, որ իրենց հայրը արմատներով հայ է, բայց իրենք իրենց հայ չեն համարում»: Արթվինի Հոփա թաղամասից Ռեզա Թաթարն էլ «Առավոտին» ասաց. «Համշենցիներին ճանաչում են որպես գործարար եւ աշխատասեր: Մենք 2 տուն ունենք՝ լեռներում եւ յայլաներում, որտեղ ամռան ամիսներին ենք ապրում: Հետաքրքիր ավանդույթներ էլ ունենք. օրինակ՝ հարսը օժիտ չի բերում, փոխարենը, մինչեւ ամուսնանալը, փեսայի կողմի նվերներն է գնահատում եւ ըստ այդմ որոշում՝ փեսային ինչ նվեր տալ»:
- ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1
Երեկ «Ուրբաթ» ակումբում Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը կրկին ներկայացնելով ընդդիմության դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերության եւ Ցեղասպանության խնդրի վերաբերյալ՝ ...ՏՎԵ՛Ք ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ 6
Եվ կարող եք ձեզ պահել Հյուսիսային պողոտան
Երեւանի քաղաքապետարանը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի գոհունակությանն արժանացած «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անելու մասին» գործող օրենքն ու նաեւ ...«ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆՄԱՆ ԲԱՌԵՐ ԵՄ ԼՍՈՒՄ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հազվադեպ է լինում, որ ընդդիմությունը եւ իշխանությունը հանդես գան միասնական դիրքերից: Երեկ այդ օրն էր: Առիթը ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի հանդիպումներն էին մեր գործիչների հետ:
ԵԽԽՎ նախագահ Լյուիս ...«ԻՄ ԽՈՍՔԸ ՀԶՈՐ Է, ԱԶԴԵՑԻԿ ԵՒ ՀԱՄՈԶԻՉ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Մարքսիստ Դավիթ Հակոբյանը կրկին համերաշխություն է հայտնում Տեր-Պետրոսյանի թիմին «Ռազում վոսկրես». պուշկինյան այս արտահայտությամբ է ողջունում մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ...ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ Է ՍՏԵՂԾՎԵԼ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքից երեկ տեղեկացրին, որ հուլիսի 21-ի գիշերը ձերբակալվել էին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ, ջավախահայ Վահագն Չախալյանը, ...«ՌՈՄԻԿԱԿԱՆ» ԿԱԴՐԵՐԻՑ ԱԶԱՏՎՈՒՄ Է
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Շիրակի մարզի ներկայիս մարզպետ Լիդա Նանյանը շարունակում է ազատվել նախորդ մարզպետի՝ դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի կադրերից:
Շիրակի մարզի դպրոցներն ու հիվանդանոցները «դաշնակաթափ» անելուց հետո, ...«ԲԵՅՍԻԿ ՀԱՈՒԶՆ» ԻՐ ՕՐԵՆՔՆԵՐՆ ՈՒՆԻ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԱյս ֆիրմային խանութի բիզնեսն ընդլայնվում եւ բարգավաճում է սպառողների վրա անորակ ապրանք «սաղացնելու» հաշվին: Պարզվում է, որ մեր Ազգային ժողովից բացի, օրենքներ կարող են սահմանել նաեւ Հայաստանում ...ԵՐԿԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵՊ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 3
Սփյուռքահայ գիտնական Արամայիս Միրզախանյանի մեկնաբանությունները
Վերջերս Երեւանում էր Ստոկհոլմի The Royal Institute of Technology-ի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանը, որը մշտապես համագործակցել է հայաստանյան ...ՓԱՍՏԱԲԱՆԸ՝ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԵ՞Ջ
Սեփ. լր.Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9ա շենքը հանրապետությունից դո՞ւրս Վերոհիշյալ շենքի բնակիչները բողոքում են, որ իրենց գրպանի հաշվին կառուցված բնակարաններից վտարելու գործին Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակից ...ԱԿՏԻՎ ԵՎ ՊԱՍԻՎ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐ՝ «ԲԱԶԵՈՒՄ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեկ այս թեմայով էին բանավիճում ՀՀԿ-ական եւ Հնչակյան երիտասարդները
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին բազեական, ՀՀԿ երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը, ՀՀԿ անդամ Սամվել Մերթարջյանը ...«ՉԳԻՏԵԻՆՔ, ՈՐ ՀԱՅ ԵՆՔ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀամշենահայերը հետագայում են գիտակցել իրենց ինքնությունը «Համշենական շաբաթի» շրջանակներում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի եւ «Երկիր» միության նախաձեռնությամբ երեկ «Կոնգրես» ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՆԱՆ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am 5Դա են վկայում մաքսայինի փաստաթղթերը 2006-ին Հայաստանից Բահամյան կղզիներ է արտահանվել 3002,2 տոննա բանան, 90,7 տ էլ արտահանվել է Վրաստան: 2005-ին այդ կղզիներ է արտահանվել 594 տոննա բանան: Այս տվյալները ...ՇԱՏ ՀՐԱՏԱՊ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈՒՄ
RԵրեւան քաղաքի քաղաքապետ Երվանդ Զախարյանին Հասցե - Արգիշտի փող. 1 Պատճենը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Հասցե-Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՐԾԱՆՈ՞ՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆԸ
Ա. Ն.Արդեն մի քանի ամիս՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը անգլուխ է՝ զրկված թե՛ տնօրենից, թե՛ գեղարվեստական ղեկավարից: Գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը դեռեւս անցած տարվա ...ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ՞ ՊԱՏՃԱՌՈՎ
Ա. Ի. 1Անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե Հանրային հեռուստաընկերությունը հուլիսի 13-ին առանց նախազգուշացման ընդհատել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողության ուղիղ հեռարձակումը, ...
«ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴ»

ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ԵՐԻՑՅԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՎԱՃԱՌՈ՞ՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՊԵՏՔ Է ԴԱՏԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

