
ԵՐԿԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵՊ
- Սփյուռքահայ գիտնական Արամայիս Միրզախանյանի մեկնաբանությունները

Վերջերս Երեւանում էր Ստոկհոլմի The Royal Institute of Technology-ի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանը, որը մշտապես համագործակցել է հայաստանյան գիտական շրջանակների, Սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ, եղել է հայ-շվեդական մշակութային կենտրոնի նախագահ: Նա բազմիցս բարեգործական առաքելությամբ հանդես է եկել Հայաստանում եւ Արցախում, պարգեւատրվել ԼՂՀ «Երախտագիտություն» եւ այլ շքանշաններով: Ա. Միրզախանյանը տեղեկացրեց, որ ներկա է եղել Լ. Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ առաջին հանրահավաքին, այնուհետեւ հայաստանյան իրադարձություններին հետեւել է թերթերի եւ ինտերնետի միջոցով: «Ես Հայաստանը դիտում եմ որպես մեր նախնիների հայրենիք, ուստի ինձ իրավունք եմ վերապահում ինչ-որ չափով խառնվել Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին: Ճիշտ է, լինելով սփյուռքահայ, ես ընտրվելու եւ ընտրելու իրավունք չունեմ, բայց դա չի նշանակում, թե նաեւ ձայնազուրկ եմ: Կարծում եմ՝ խոսելու իրավունք շահել եմ հայրենիքում կատարած իմ գործերով: Ինձ դուր չի գալիս այն վիճակը, որ այսօր կա Հայաստանում: Եթե 100 000-ավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ ուրեմն նրանք խնդիր ունեն, եւ իշխանությունները չպետք է այս ամենի առաջ աչք փակեն: Բացի այս, յուրաքանչյուր մարդ ունի ազատորեն մտքերն արտահայտելու իրավունք եւ պարտադիր չէ, որ դրանք բացարձակ ճշմարիտ լինեն... Ես եվրոպական երկրներում մասնակցել եմ միտինգների ու ցույցերի, ու դրա համար ինձ ոչ ոք պատասխանատվության չի կանչել, մինչդեռ Հայաստանում... Այսօրվա վիճակը, որ ստեղծվեց հատկապես մարտի 1-ից հետո, ցավոք, միջազգային հնչողություն է ստացել: Հայաստանի իշխանությունները պիտի թույլ չտային՝ բանը հասներ դրան: Կատարվել է ոճրագործություն, մարդիկ են զոհվել, պատասխանատուն էլ միանշանակ իշխանություններն են, ինչպես ընտանիքի մեծն է պատասխանատու՝ իր ընտանիքում կատարված ամեն իրադարձության համար,- կարծում է պարոն Միրզախանյանն ու հավելում,- գիտակից, մտավորական սփյուռքահայի համար անհասկանալի է, որ հայ զինվորը, ոստիկանը կարող է կանգնել հայի դեմ»: Դառնալով Սփյուռքի պետական կոմիտեին ու նրա ղեկավար Հրանուշ Հակոբյանին, որին, իր խոսքերով, ճանաչում է կոմսոմոլ ժամանակներից, մեր զրուցակիցը փաստում է. «Առայսօր Հայաստանում չունեն Սփյուռքի ճշգրիտ բացատրությունը: Կարլեն Դալլաքյանի ժամանակ ակադեմիային կից կար Սփյուռքի ուսումնասիրության բաժին, մինչեւ հիմա չհասկացանք՝ ուսումնասիրեցի՞ն, եթե այո՝ ի՞նչ եղան այդ ուսումնասիրությունները: Հայաստանյան իշխանությունների ընկալմամբ, Սփյուռքը այն մեծահարուստներն են, որոնք իրենց եկամտահարկերից կարողանում են ինչ-որ բան տալ Հայաստանին... Ոչ, Սփյուռքը դա չէ, ու կրկնում եմ՝ մինչեւ հիմա պարզ չէ, թե ինչ է Սփյուռքը: Օրերս էլ Սերժ Սարգսյանը «բազեների» հավաքի ժամանակ կոչով դիմեց Սփյուռքին, թե՝ եկեք շենացրեք ձեր հայրենիքը: Եղբայր, ո՞ւմ ես դիմում, ո՞ւմ նկատի ունես... Սփյուռքի հետ այսպես աշխատելն անիմաստ է... Ինչ վերաբերում է «բազեներին», դրանք վատ տպավորություն են թողնում սփյուռքահայերիս վրա՝ իրենց հագուստներով... մնում է միայն ֆաշիստական լոզունգներ կրեն...»:
Ա. Միրզախանյանն անդրադարձավ նաեւ քաղբանտարկյալներին ու սփյուռքահայերի հանդեպ իշխանությունների կիրառած երկակի չափանիշներին. «Ղարաբաղյան շարժման ժամանակ 6-7 միլիոն սփյուռքահայերից քչերը եկան ու Արցախում անուղղակի եւ ուղղակի ներդրումներ կատարեցին: Նրանց թվում էին Ժիրայր Սեֆիլյանը, Սարգիս Հացպանյանը: Առաջինին բանտում ամիսներ շարունակ պահելուց հետո, հիմա սպառնում են վտարել հայրենիքից, երկրորդը ընդհատակում է, քանի որ հետապնդվում է սեփական կարծիքն արտահայտելու համար: Նույնը վերաբերում է մտավորական Ալեքսանդր Վարպետյանին, որին քանի տարի է՝ մուտքի վիզա չեն տալիս: ՀՀ իշխանությունները երկակի մոտեցում են ցուցաբերում... ՀՅԴ բյուրոյի անդամների մեծ մասը եւս օտարերկրյա քաղաքացի է: Նրանք վերջերս բացեիբաց հայտարարեցին, որ գնում ենք Ծաղկաձոր՝ գաղտնի ժողովի: Բյուրոյի կազմում էլ ՀՀ կառավարության 3 անդամներն էին: Հետո այդ օտարերկրացիները վերադարձան Երեւան, 3 նախարարներին հանեցին, այլ նախարարների նշանակեցին: Ստացվում է, որ շատ հանգիստ օտար երկրի քաղաքացին կարող է գաղտնի ժողով անել, նախարար փոխել, ու ոչ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ոչ էլ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը չեն ասի՝ էս ի՞նչ եք անում»: Ա. Միրզախանյանը դատապարտեց նաեւ այն սփյուռքահայ մտավորականներին, որոնք Հրանուշ Հակոբյանի հետ վերջերս քննարկումներ են անցկացրել Ծաղկաձորում ու Արցախում, եւ չեն դատապարտել ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը. «Այդ սփյուռքահայ մտավորականները մե՛զ չեն ներկայացնում»: Միրզախանյանին մտահոգում է նաեւ, որ Հայոց ցեղասպանության հարցն այսօր դարձել է «մանր դրամ», եւ այն ամեն ոք իր ուզած ձեւով է մեկնաբանում. «Եթե հայաստանյան իշխանությունները առաջարկում են, որ պատմաբանները համատեղ ուսումնասիրեն խնդիրը, դա նշանակում է, որ հայերս էլ ենք կասկածում, թե ցեղասպանություն է կատարվել: Իսկ դա բարոյական չէ»:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Քննարկում
ԺԻՐՈ գրել է:
Նկարիդ նայում ենք՝ եքա էշ ես, բայց ափսոս մի սովորական քուռակի խելք չունես:
ԺԻՐՈ գրել է:- ԺԻՐՈ
Նկարիդ նայում ենք՝ եքա էշ ես, բայց ափսոս մի սովորական քուռակի խելք չունես:
Ապե, ինչի՞ ես իմ անունից գրում: Կարաս մի քիչ ուրիշ ձեւով անունդ գրե՞ս:
Ասենք անգլերեն տառերով, կամ ցանկացած ուրիշ ձեւով, որ տարբերվի:- ԺԻՐՈ
Սարգիս գրել է:
Պարոն Միրզախանյան, ավելի օգուտ կլիներ Հայրենիքին եթե Շվեդացիների գլուխը մի քիչ խելք մտցնեիք և այնտեղ պայքարեիք ցեղասպանության ճանաչման հարցում: Կարիք չկա Հայաստանի իշխանություններին քարոզել: Բավական է շովինիզմով զբաղվեք:
ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1
Երեկ «Ուրբաթ» ակումբում Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը կրկին ներկայացնելով ընդդիմության դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերության եւ Ցեղասպանության խնդրի վերաբերյալ՝ ...ՏՎԵ՛Ք ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ 6
Եվ կարող եք ձեզ պահել Հյուսիսային պողոտան
Երեւանի քաղաքապետարանը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի գոհունակությանն արժանացած «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անելու մասին» գործող օրենքն ու նաեւ ...«ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆՄԱՆ ԲԱՌԵՐ ԵՄ ԼՍՈՒՄ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հազվադեպ է լինում, որ ընդդիմությունը եւ իշխանությունը հանդես գան միասնական դիրքերից: Երեկ այդ օրն էր: Առիթը ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի հանդիպումներն էին մեր գործիչների հետ:
ԵԽԽՎ նախագահ Լյուիս ...«ԻՄ ԽՈՍՔԸ ՀԶՈՐ Է, ԱԶԴԵՑԻԿ ԵՒ ՀԱՄՈԶԻՉ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Մարքսիստ Դավիթ Հակոբյանը կրկին համերաշխություն է հայտնում Տեր-Պետրոսյանի թիմին «Ռազում վոսկրես». պուշկինյան այս արտահայտությամբ է ողջունում մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ...ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ Է ՍՏԵՂԾՎԵԼ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքից երեկ տեղեկացրին, որ հուլիսի 21-ի գիշերը ձերբակալվել էին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ, ջավախահայ Վահագն Չախալյանը, ...«ՌՈՄԻԿԱԿԱՆ» ԿԱԴՐԵՐԻՑ ԱԶԱՏՎՈՒՄ Է
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Շիրակի մարզի ներկայիս մարզպետ Լիդա Նանյանը շարունակում է ազատվել նախորդ մարզպետի՝ դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի կադրերից:
Շիրակի մարզի դպրոցներն ու հիվանդանոցները «դաշնակաթափ» անելուց հետո, ...«ԲԵՅՍԻԿ ՀԱՈՒԶՆ» ԻՐ ՕՐԵՆՔՆԵՐՆ ՈՒՆԻ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԱյս ֆիրմային խանութի բիզնեսն ընդլայնվում եւ բարգավաճում է սպառողների վրա անորակ ապրանք «սաղացնելու» հաշվին: Պարզվում է, որ մեր Ազգային ժողովից բացի, օրենքներ կարող են սահմանել նաեւ Հայաստանում ...ԵՐԿԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵՊ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 3
Սփյուռքահայ գիտնական Արամայիս Միրզախանյանի մեկնաբանությունները
Վերջերս Երեւանում էր Ստոկհոլմի The Royal Institute of Technology-ի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանը, որը մշտապես համագործակցել է հայաստանյան ...ՓԱՍՏԱԲԱՆԸ՝ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԵ՞Ջ
Սեփ. լր.Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9ա շենքը հանրապետությունից դո՞ւրս Վերոհիշյալ շենքի բնակիչները բողոքում են, որ իրենց գրպանի հաշվին կառուցված բնակարաններից վտարելու գործին Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակից ...ԱԿՏԻՎ ԵՎ ՊԱՍԻՎ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐ՝ «ԲԱԶԵՈՒՄ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեկ այս թեմայով էին բանավիճում ՀՀԿ-ական եւ Հնչակյան երիտասարդները
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին բազեական, ՀՀԿ երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը, ՀՀԿ անդամ Սամվել Մերթարջյանը ...«ՉԳԻՏԵԻՆՔ, ՈՐ ՀԱՅ ԵՆՔ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀամշենահայերը հետագայում են գիտակցել իրենց ինքնությունը «Համշենական շաբաթի» շրջանակներում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի եւ «Երկիր» միության նախաձեռնությամբ երեկ «Կոնգրես» ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՆԱՆ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am 5Դա են վկայում մաքսայինի փաստաթղթերը 2006-ին Հայաստանից Բահամյան կղզիներ է արտահանվել 3002,2 տոննա բանան, 90,7 տ էլ արտահանվել է Վրաստան: 2005-ին այդ կղզիներ է արտահանվել 594 տոննա բանան: Այս տվյալները ...ՇԱՏ ՀՐԱՏԱՊ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈՒՄ
RԵրեւան քաղաքի քաղաքապետ Երվանդ Զախարյանին Հասցե - Արգիշտի փող. 1 Պատճենը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Հասցե-Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՐԾԱՆՈ՞ՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆԸ
Ա. Ն.Արդեն մի քանի ամիս՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը անգլուխ է՝ զրկված թե՛ տնօրենից, թե՛ գեղարվեստական ղեկավարից: Գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը դեռեւս անցած տարվա ...ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ՞ ՊԱՏՃԱՌՈՎ
Ա. Ի. 1Անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե Հանրային հեռուստաընկերությունը հուլիսի 13-ին առանց նախազգուշացման ընդհատել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողության ուղիղ հեռարձակումը, ...
«ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴ»

ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ԵՐԻՑՅԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՎԱՃԱՌՈ՞ՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՊԵՏՔ Է ԴԱՏԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

