
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՐ ԳՈՏԻՆ ՁԳՈՒՄ
Երկրորդ սերնդի բարեփոխումներ
Կառավարության ծրագրի ընդունումից ի վեր հաճախ է արծարծվում «երկրորդ սերնդի բարեփոխումներ» հասկացությունը։ Հատկապես ի՞նչ է այն ենթադրում եւ ի՞նչ մոտեցումներով է իրականացվելու: Այս հարցադրումներին են անդրադառնում ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարներ Տիգրան Դավթյանը եւ Ներսես Երիցյանը։
- Որոշակի ի՞նչ են ենթադրում երկրորդ սերնդի բարեփոխումները:
Ներսես Երիցյան - Առաջին սերնդի բարեփոխումների արդյունքում ձեւավորվեցին ազատ շուկայական տնտեսությանն անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու ինստիտուտները։ Այժմ անհրաժեշտ է ապահովել մրցակցային դաշտ, ապա կապիտալի շուկաների ձեւավորում, այդ թվում նաեւ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացում եւ կայացում՝ ներառյալ ֆինանսական ու ոչ ֆինանսական հատվածները: Երկրորդ սերնդի բարեփոխումների արդյունքում նախ պետք է կարողանանք ապահովել մեր երկրի մրցունակությունը։ Երկրորդը, պետք է կարողանանք տարատեսակ դոնորային ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորումից անցում կատարել ինքնավար ֆինանսավորման, ինչը ենթադրում է բարդագույն ֆինանսական գիտելիքների տիրապետում եւ կապիտալի շուկաների գոյություն, որպեսզի ընկերությունները կարողանան ներգրավել միջոցներ, իսկ քաղաքացիներն էլ կատարեն ներդրումներ:
- Եթե առավել առարկայական փորձենք ներկայացնել նշված բարեփոխումները, ապա կոնկրետ ի՞նչ փոփոխություններ են դրանք ենթադրում, ի՞նչ սպասելիքներ կան եւ, ամենակարեւորը, քանի՞ փուլով են իրականացվելու:
Տիգրան Դավթյան - Երկրորդ սերնդի բարեփոխումները, ինչպես եւ առաջինը, ընթանալու են մի քանի փուլով եւ յուրաքանչյուր փուլում լուծվելու են կոնկրետ խնդիրներ: Ֆինանսների մասով առաջին փուլում դրվել է պետական ֆինանսական հոսքերի եւ պետական ֆինանսների կառավարման խնդիրը, որը համապարփակ լուծում է պահանջում: Այսինքն, պետք է ներդնենք պետական ֆինանսների կառավարման այնպիսի համակարգ, որը կլինի առկա տարբերակներից լավագույնը: Այն իր մեջ ներառում է բյուջեի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանավորումն ու կատարումը, այդ թվում նաեւ ներքին աուդիտի եւ պետական գնումների համակարգը: Բարեփոխման արդյունքը ենթադրում է, որ սա կդառնա մեկ ամբողջական, արդյունավետ կառավարվող համակարգ: Դա, իհարկե, բավականին բարդ, ծախսատար ու երկարաժամկետ խնդիր է, սակայն դրանից է մեծապես կախված մեր տնտեսական զարգացումը: Ասեմ, որ այժմ բավականին արդյունավետ աշխատում ենք Համաշխարհային բանկի հետ ու, ըստ իս, այդպիսի համակարգի ներդրման նպատակով կստանանք տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն, որը կպարունակի թե՛ գիտելիք, թե՛ մասնագետներ, թե՛ կառավարման եւ թե՛ բարձր մակարդակի ծրագրավորման համակարգեր: Բացի այդ, պետք է փորձենք պետական ֆինանսների կառավարման համակարգը, զարգացման մակարդակի առումով, մոտեցնել մեր բանկային համակարգին, որը լավագույններից է տարածաշրջանում։ Նպատակ ունենք որոշակի տեսանելի ժամանակահատվածում Հայաստանը հասցնել, պայմանականորեն ասած, արեւելաեվրոպական զարգացած երկրների մակարդակին:
- Իսկ այդ տեսանելի ժամանակահատվածում քանի՞ փուլ կանցնեն տնտեսության մեջ նախանշված բարեփոխումներն ու կոնկրետ ի՞նչ արդյունքներ են ակնկալվում դրանց կիրարկումից:
Ներսես Երիցյան - Կառավարության ծրագրում նշված ժամանակահատվածում կամ ամբողջությամբ կիրացնենք առաջադրված խնդիրները, կամ էլ գոնե լուրջ առաջընթաց կապահովենք բոլոր ուղղություններով: Սա միանշանակ է: Կոնկրետ այս փուլի առանձնահատկությունը լինելու է այն, որ բոլոր այն ոլորտներում, որտեղ նախատեսում ենք բարեփոխումներ, դրանց նախագծման փուլում նախ եւ առաջ համադրենք արեւելաեվրոպական կամ որոշակի թիրախային երկրների ցուցանիշները եւ մեր տնտեսական իրողությունները, որպեսզի քաղաքականությունն ի սկզբանե մշակվի մեր եւ նրանց տնտեսությունների միջեւ եղած անջրպետը կրճատելու հենքով: Սա Հայաստանի բանկային համակարգի զարգացման երաշխիքներից է եղել ու ըստ այդմ թույլ է տալիս մեզ այդ սկզբունքով ռազմավարություն ձեւավորել: Նկատենք, որ հաջողված մոտեցումներ եղել են նաեւ տնտեսության իրական հատվածում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Օրինակ, միջազգային շուկայում առկա բարձր գները հնարավորություն են տալիս հանքարդյունահանումից ստացվող հասույթն օգտագործել ոչ միայն այդ ճյուղի զարգացման, այլեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու եւ, հատկապես, ինժեներական լուծումների համար: Մեծ քիմիայի մասով շուկաների խնդիր կա, տարբեր փուլերով ենք անցել, ուղղակի ինքը՝ հատվածը, բարդ է եւ մի քանի փուլ է պահանջում: Արդեն այսօր ոլորտում որոշակի դրական միտումներ են արձանագրվում, որի հիմքով կկարողանանք այն կապիտալիզացնել: Այսօր նաեւ բարձրարժեք ծառայությունների ոլորտը պետք է նոր որակ ստանա: Դրանք, ֆինանսական ծառայություններից զատ, իրավախորհրդատվական, անշարժ գույքի հետ կապված ծառայություններն են, որոնք աշխարհում մեծ տեսակարար կշիռ ունեն։ Կառավարության ծրագրում, որպես առաջնահերթություն, ամրագրվել են նաեւ առողջապահական եւ կրթական ծառայությունները: Այս փուլում մեր պոտենցիալ մրցակիցներ հանդիսացող թիրախային երկրների հետ համադրումներ կատարելով, կմշակենք ռազմավարություններ, որոնք թույլ կտան ոչ միայն հասկանալ, թե ինչպես վերացնենք անջրպետը, այլեւ ինչպես կարողանանք նոր իրավիճակում մրցակցել նրանց հետ: Անջրպետի կրճատման խնդիրը հիմնականում պետք է փորձենք լուծել օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաեւ ներքին խնայողությունները ներդրումների վերածելու միջոցով: Ճիշտ համամասնություններով եւ ճշգրիտ ռազմավարությամբ պետք է փորձենք ներդրումներ ներգրավել, ինչը մեզ կմոտեցնի զարգացած շուկաներին թե՛ արտադրողականության, թե՛ աշխատավարձի եւ թե՛ զբաղվածության մասով: Հենց այս երեք բաղադրիչներն են, որ ժողովուրդը ուզում է տեսնել ու զգալ իր առօրյա կյանքում եւ մենք դրան հասնելու ենք:
- Իսկ այդ ռազմավարությունների մշակման փուլը որքա՞ն է տեւելու եւ արդյո՞ք դրանք եւս կմշակվեն հանրային մասնակցության սկզբունքով, ինչպես ԱՀՌԾ-ն:
Ներսես Երիցյան - ԱՀՌԾ-ն, որն այսօր վերանայման եզրափակիչ փուլում է, կլինի հենց առաջին նմանատիպ փաստաթուղթը, ընդ որում, նախանշված զարգացումների հիմնարար փաստաթուղթը: Կան նաեւ որոշակի ոլորտային ռազմավարություններ, որոնցում նշված են թիրախները: Կարծում եմ, մեկ տարում այդ հիմնական ռազմավարությունների մշակման աշխատանքները կավարտենք: Սա չի նշանակում, թե ռազմավարությունները հաստատելուց հետո նոր կսկսենք գործել: Մշակման գործընթացն արդեն իսկ որոշակի շարժեր է առաջացնում, դա, ըստ էության, երկխոսություն է եւ չես կարող ինչ-որ երեւակայական հատվածի վրա սեւեռվել, քանի որ այդ գործընթացը ենթադրում է նաեւ հստակություն. կոնկրետ ի՞նչ միջոցների հաշվին կամ ո՞ւմ կողմից պետք է իրականացվի այն, թիրախային ո՞ր շուկաները պետք է դառնան դրա սպառողը, ո՞ր ներդրողները կլինեն առաջինը, որոնք այդ գաղափարախոսությունը կտանեն առաջ: Ռազմավարությունների մշակման փուլում մենք նաեւ կհասկանանք, թե որ հավակնություններն են իրատեսական։
- Կառավարության ծրագրում առանձնակի կարեւորվել է նաեւ բյուջետային կարգապահության խնդիրը, ինչը սերտորեն փոխկապակցվում է ծրագրով նախանշված հարկային ու մաքսային վարչարարության բարեփոխումների հետ: Ի՞նչ են ենթադրում այդ բարեփոխումները:
Տիգրան Դավթյան - Շատ կարեւոր հարց է, հատկապես, եթե այն դիտարկենք այս տարվա մայիսի վերջին ՀՀ նախագահի նախաձեռնությամբ կայացած գործարարների հետ հանդիպման համատեքստում: Այնտեղ կոնկրետ դրվեցին առաջիկա տարիների հստակ մոտեցումներն ու սկզբունքները, որոնք, ճիշտ է, միշտ էլ առաջադրվել են, սակայն ոչ այդպիսի հստակությամբ, ինչը որոշ առումով նաեւ օբյեկտիվ պատճառներ է ունեցել, քանզի դրանց պետք է պատրաստ լիներ ոչ միայն պետությունը, այլեւ հասարակությունը, տնտեսությունն ու գործարար շրջանակը: Այդ հանդիպման ժամանակ հստակ դրվեցին մի քանի սկզբունքներ, որոնց թվում նաեւ հարկային եւ մաքսային դաշտում հավասար մոտեցման ապահովումը: Նկատենք, որ չկար մեկը, որ դեմ լիներ այդ մոտեցմանը: Ամենաբարձր մակարդակով ասվեց, որ սա է լինելու մեր մոտեցումը եւ բոլորը պետք է աշխատեն այդ շրջանակներում: Օրինակ, մաքսայինում արդեն բավականին շոշափելի փոփոխություններ կան, ինչը փաստում են անձամբ գործարարները: Առաջիկայում փոփոխությունները կնկատվեն նաեւ հարկային համակարգում, իսկ որ ամենակարեւորն է, երկրի քաղաքական ղեկավարությունը հստակ խնդիր է դրել այդ փոփոխությունները դարձնել ոչ միայն տեսանելի, այլեւ անշրջելի: Սա, թերեւս, հիմք դառնա նաեւ մեր մտածելակերպի մեջ փոփոխություններ կատարելու համար: Այսինքն, բարեփոխումների 2-րդ սերունդ պետք է մտնենք լրիվ ուրիշ մտայնությամբ եւ մտածողությամբ: Պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք դառնալ քաղաքակիրթ երկիր, պետք է քաղաքակիրթ մտածենք, ոչ թե խոսքով, այլ վարքագծով եւ մոտեցումներով պետք է հասնենք դրան, լինի դա պետական կառավարման մարմին, թե գործարար շրջանակ: Այս ճանապարհն այլընտրանք ուղղակի չունի: Նախագահի հետ հանդիպման ժամանակ հստակ հայտարարվեց, որ բարեխիղճ հարկատուների նկատմամբ կլինի մեղմ մոտեցում, իսկ անբարեխիղճների նկատմամբ՝ բավականին կոշտ: Սրանք են փոխադարձ համաձայնությամբ ձեռք բերված խաղի կանոնները, որոնք լինելու են բաց, հրապարակային եւ հասարակությունն է դատելու այդ ամբողջ գործընթացը: Այսօր արդեն բարեփոխումներ են սկսվել նաեւ պետական ֆինանսական համակարգում։ Սա այլեւս դառնում է սկզբունք եւ բոլորս դրանով պետք է առաջնորդվենք, հակառակ դեպքում՝ լավ արդյունքներ ակնկալելն առնվազն միամտություն կլինի:
- Վերոնշյալ զարգացումներն ապահովելու համար անհրաժեշտ է հստակ վերահսկողություն: Ինչպե՞ս է կազմակերպվելու այն:
Տիգրան Դավթյան - Ըստ էության, 2 մեխանիզմ կա, որոնցով պետք է կարողանանք այս գործողությունները տեղ հասցնել: Առաջինը կառավարության աշխատանքների թափանցիկությունն ու օրինախախտների ցուցակի հրապարակումն է, որի մասին բազմիցս խոսել են հանրապետության նախագահն ու վարչապետը, իսկ երկրորդը՝ հասարակության անհանդուրժողականությունը: Ըստ իս՝ այդ երկուսը փոխկապված են, քանի որ ժողովուրդն ամենուր դժգոհում է, բայց կառավարությանը չի օգնում բացահայտել խնդիրները, ինչը, թերեւս, անվստահության արդյունք է: Քաղաքացին համոզված չէ, որ բացահայտածն իր գլխին պրոբլեմ չի դառնա, իսկ օրինախախտն էլ կստանա արժանի պատիժը: Այս երկու գործիքների համատեղ կիրառումը պետք է դառնա այդ խնդիրների լուծման երաշխիքը: Սա նաեւ հիմնարար նշանակություն է ունենալու հենց երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացման համատեքստում, քանզի մեր խնդիրը ոչ թե նոր օրենքներ գրելն է, այլ եղածը հստակ կիրառելը: Ամենալավ վերահսկողը հասարակությունն է: Անընդունելի քայլերը պետք է բարձրացվեն, ներկայացվեն բաց, եւ հասարակությունը պետք է դրանք մերժի: Սա է հիմնական ելքը, միայն ճնշման ու պարտադրման մեխանիզմով անհնար կլինի այդ խնդիրները լուծել: Պետք է ուղղակի բացատրենք, ինչու չէ, նաեւ կրթենք հասարակությանը, որ ազնիվ աշխատելն ու ապրելը շատ ավելի հաճելի է եւ ապահով: Կարծում եմ, այդ ընկալումն արդեն կա թե՛ բիզնեսում, թե՛ պետական կառավարման համակարգում եւ թե՛ ֆիսկալ մարմիններում: Պետք է դա ամրապնդենք ու անցնենք առաջ:
- Անշուշտ, երկրորդ սերնդի բարեփոխումների արդյունավետ իրականացման գլխավոր գրավականներից մեկն էլ պետական կառավարման համակարգում բարձրակարգ մասնագետների ապահովումն է, որոնց, բնականաբար, պետք է բարձր վարձատրել: Ո՞րն է այս խնդրի կարգավորման պետական մոտեցումը:
Տիգրան Դավթյան - Իրոք, լավ ու ազնիվ աշխատանքը պետք է բարձր գնահատվի: Բոլորս էլ գիտենք, որ պետական կառավարման համակարգում, ինչպես եւ շատ այլ տեղերում, աշխատանքի վարձատրությունը համարժեք չէ այսօրվա պահանջներին եւ դրված նոր խնդիրներին: Ես կողմնակից եմ, որ այդ մոտեցումը լինի համակարգային: Այսինքն, մոտեցումները լինեն հստակ, իսկ բարձր վարձատրությունն էլ զուգակցվի բարձրորակ կադրերով, ինտենսիվ ու արդյունավետ աշխատանքով: Պետք է հստակ գիտակցել, որ պետական կառավարման համակարգը շատ ավելի կարեւոր կառավարում է, որովհետեւ առնչվում է ամբողջ պետության հետ: Ցավալի է արձանագրել, սակայն շատ մասնագետներ, այդ թվում նաեւ կառավարության շատ աշխատակիցներ, եթե ներգրավվում են պետական համակարգ, վարձատրվում են շատ ավելի ցածր, քան նախորդ աշխատավայրերում: Ունենք արտասահմանում եւ Հայաստանում միջազգային պահանջներին համապատասխան որակյալ կրթություն ստացած երիտասարդ մասնագետներ, որոնք, ցավոք, խուսափում են մտնել պետական համակարգ: Առանց բարձր որակավորման մասնագետների՝ այս բարեփոխումներն ուղղակի անհնար է իրականացնել։ Կարեւորն այն է, որ մեր ֆինանսական հնարավորությունները բավականին մեծացել են եւ եթե նախկինում սա իրոք ֆինանսական խնդիր էր, ապա հիմա մոտեցման խնդիր է: Ինչեւէ, այն արդեն քննարկվում է եւ փորձում ենք գտնել օպտիմալ տարբերակը:
- Քանի որ հասարակության շրջանում ընդհանրապես բարեփոխումներ գաղափարն ավելի շատ մտավախություն եւ բացասական մտայնություն է առաջացնում, հատկապես հաշվի առնելով, որ որոշ դեպքերում բարեփոխումների արդյունքում մարդիկ համալրել են գործազուրկների շարքերը, վերջում խնդրեմ ներկայացնեք, թե կոնկրետ երկրորդ սերնդի բարեփոխումների արդյունքում նման իրողության հետ կառնչվե՞նք, թե՞ ոչ:
Ներսես Երիցյան - Գործազրկություն՝ ո՛չ, եթե նման բան էլ լինի, դա կառուցվածքային բնույթ կկրի: Այսինքն, վերակրթելու խնդիր կլինի, քանզի խոսքը գնում է ավելի բարդ, ավելի բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման մասին, ինչը նշանակում է, որ մարդիկ ավելի լավ աշխատանքով են ապահովված լինելու: Ընդհանրապես, այս բարեփոխումները, կարծում եմ, ավելի ցավոտ են լինելու կառավարության, քան հասարակության համար, քանի որ ոչ թե հասարակությունը, այլ կառավարությունն է իր գոտին ձգում եւ իր առջեւ դնում հասարակության համար բարդ խնդիրներ լուծելու առաջադրանք:
Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն
- R
ԴԱՏԸ ՉՍԿՍՎԱԾ՝ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, դեռեւս փետրվարի 24-ին ձերբակալված Սմբատ Այվազյանի ...«ԻՆՉՈ՞Ւ ԱՏԲՈՅ ՏՎԵՑԻՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյս հարցը ու տաքսիում հայտնաբերված մետաղաձողը նախաքննության մարմնի հիմնավորումներից են՝ իշխանության բռնազավթման փորձի կազմակերպիչներից մեկը լինելու վերաբերյալ: Երեկվա նիստում «Մարտի 1-2-ին տեղի ...ՄԵՂԱՎՈՐ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի դեմ ցուցմունք չտված Գաբրիել Գաբրիելյանը ավելի քան 3 ամիս անազատության մեջ է: ՀՀ գլխավոր դատախազության վերջին տվյալներով, որոնց, ի դեպ, հայաստանյան ընդդիմությունը շարունակում ...«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Ասում է ազատության մեջ հայտնված Գուրգեն Եղիազարյանը Նախորդ օրը երեկոյան խափանման միջոցը փոխելու արդյունքում ազատ արձակված պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում շնորհակալություն ...ԽՈՍԵՑ ԹԻՄԻ ՄԱՍԻՆ
Ա. Բ.Երկու օր առաջ կայացած ասուլիսում Սերժ Սարգսյանը պատասխանեց նաեւ իշխանության քաղաքական թիմի մասին հարցին՝ տալով իր թիմի առաջին հրապարակային գնահատականը. «Իշխանությունն իրեն վստահ է զգում, որ այսօր ...ԵՐԻՑՅԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՎԱՃԱՌՈ՞ՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԵրկար տարիներ Արաբկիր համայնքում բիզնես ծավալող «Երիցյան եւ որդիներ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանի գործունեությունից արաբկիրցիները սկսել են տուժել: Օրերս «Առավոտի» խմբագրություն ...ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԸ ԽԵՂԴՎՈՒՄ Է
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՏնտեսվարողների հավաստմամբ, իրենք չեն կարողանում շուկայում ազատ գործել, քանի որ խոշոր բիզնեսով զբաղվողներն իրենց ճնշում են: Արդեն 2-րդ ամիսն է, ինչ միջազգային շուկայում ցորենի եւ ալյուրի գները նախորդ ...«ՊԱՅԾԱՌ ԵՐԵԽԵՔ ՉԿԱՆ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ թատերականի դիմորդների մասին նման կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, քննական հանձնաժողովի նախագահ Սոս Սարգսյանը: Երեկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում քննություններ էին: «Դերասանի ...ՁՈՐԱՂԲՅՈՒՐՑԻՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵԼ ԵՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍակայն պարիսպներն առայժմ չեն քանդվում Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան էին դիմել Ձորաղբյուր գյուղի 1-ին եւ 2-րդ զանգվածային տարածքների թիվ 20 եւ 15 թաղամասերում հողակտորներ ունեցող երեք տասնյակից ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՐ ԳՈՏԻՆ ՁԳՈՒՄ
RԵրկրորդ սերնդի բարեփոխումներ Կառավարության ծրագրի ընդունումից ի վեր հաճախ է արծարծվում «երկրորդ սերնդի բարեփոխումներ» հասկացությունը։ Հատկապես ի՞նչ է այն ենթադրում եւ ի՞նչ մոտեցումներով է ...Ո՞ՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԿամ ինչպես են բաշխվում «յուրայինների» միջեւ Այս տարվա մայիսի 28-ի ՀՀ կառավարության N 551-Ա որոշմամբ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ մշակույթի նախարարությանը 90 մլն 389 հազար ...ԲԱՆԱԿՈՒՄԸ «ԲԱԶԵԻ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՉԷ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ հավաստիացրին երիտասարդ դաշնակցականները Երեկ ՀՅԴ Բյուրոյում հրավիրված ասուլիսի ժամանակ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Հայկ Ասատրյանը հայտնեց, որ հուլիսի 18-25-ը անցկացնում են համահայկական ...
«ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴ»

ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ԵՐԻՑՅԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՎԱՃԱՌՈ՞ՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵ՞ՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԿՍԵԼ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

