
ԽՈՍԵՑ ԹԻՄԻ ՄԱՍԻՆ
Երկու օր առաջ կայացած ասուլիսում Սերժ Սարգսյանը պատասխանեց նաեւ իշխանության քաղաքական թիմի մասին հարցին՝ տալով իր թիմի առաջին հրապարակային գնահատականը. «Իշխանությունն իրեն վստահ է զգում, որ այսօր իշխանությունում կենտրոնացել են այնպիսի ուժեր, որոնք ի վիճակի են լուծել բարդագույն խնդիրներ: Մենք կազմել ենք քաղաքական կոալիցիա, այսօր իմ կողքին են ուժեղ կուսակցություններ: Իմ կողքին է ՕԵԿ-ը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, ով նախագահական ընտրություններում ստացավ մեր ժողովրդի մի հսկայական հատվածի վստահությունը: Իմ կողքին է ԲՀԿ-ն՝ իր սկզբունքային, հստակ դիրքորոշմամբ, ՀՅԴ-ն՝ իր կայուն եւ կուռ շարքերով: Ես հենվում եմ ՀՀ ամենաբազմանդամ եւ խորհրդարանում ամենամեծ ուժը ներկայացնող կուսակցության՝ ՀՀԿ-ի վրա: Ավելի ազդեցիկ ի՞նչ կարող է լինել»:
Սերժ Սարգսյանի դրական գնահատականը կոալիցիոն գործընկերներին թերեւս օրինաչափ էր, հաշվի առնելով, որ Համաժողովրդական շարժման ֆոնի վրա ձեւավորվել է համարժեք իշխանական բեւեռ, ուր մուտք են գործել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը: Արթուր Բաղդասարյանի եւ ՕԵԿ-ի գործոնի շեշտումը թերեւս հասկանալի է եւ պայմանավորված է թե ՕԵԿ նախագահի հավաքած քվեներով եւ թե այն վճռորոշ դերակատարությամբ, որ ունեցավ նա վերջին նախագահական ընտրություններում՝ ցուցաբերելով սկզբունքային դիրքորոշում եւ ներքաղաքական լարվածության պիկին ձեռք սեղմեց Սերժ Սարգսյանի հետ՝ նպաստելով ընտրությունների լեգիտիմացմանը եւ նախագահ Սարգսյանի դիրքերի ամրապնդմանը իշխանական ճամբարում: Թերեւս իր այս հայտարարությամբ նախագահը լուծում է երկու կարեւոր խնդիր. առաջինը՝ ընդգծում է, որ բարձր է գնահատում Ա. Բաղդասարյանի դերակատարումը եւ մոռացկոտ չէ արվածը գնահատելու հարցում, եւ երկրորդը՝ հրապարակավ խոսելով իշխանական բուրգի համախմբվածության մասին՝ դրվատանքով նշում է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին, փորձելով ցույց տալ, որ իշխանությունն ունի համախմբված քաղաքական թիմ: Սերժ Սարգսյանը իր խոսքում առանձնահատուկ շեշտել է նաեւ ՀՀԿ-ի դերը՝ ներկայացնելով վերջինիս որպես երկրի ամենաբազմանդամ կուսակցություն: Հաշվի առնելով, որ հայաստանյան մամուլում շատ է խոսվում նախագահի միանձնյա դերակատարման մասին, քաղաքական թիմի գործոնի շեշտադրումը կարեւոր է թե ներքաղաքական եւ թե արտաքին քաղաքական զարգացումների տեսանկյունից: Մնում է սպասել եւ տեսնել, թե ինչքանով իշխանական քառյակը համախումբ կլինի առանցքային նշանակությամբ օժտված քաղաքական քննարկումների ժամանակ:
- Ա. Բ.
ԴԱՏԸ ՉՍԿՍՎԱԾ՝ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, դեռեւս փետրվարի 24-ին ձերբակալված Սմբատ Այվազյանի ...«ԻՆՉՈ՞Ւ ԱՏԲՈՅ ՏՎԵՑԻՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյս հարցը ու տաքսիում հայտնաբերված մետաղաձողը նախաքննության մարմնի հիմնավորումներից են՝ իշխանության բռնազավթման փորձի կազմակերպիչներից մեկը լինելու վերաբերյալ: Երեկվա նիստում «Մարտի 1-2-ին տեղի ...ՄԵՂԱՎՈՐ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի դեմ ցուցմունք չտված Գաբրիել Գաբրիելյանը ավելի քան 3 ամիս անազատության մեջ է: ՀՀ գլխավոր դատախազության վերջին տվյալներով, որոնց, ի դեպ, հայաստանյան ընդդիմությունը շարունակում ...«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Ասում է ազատության մեջ հայտնված Գուրգեն Եղիազարյանը Նախորդ օրը երեկոյան խափանման միջոցը փոխելու արդյունքում ազատ արձակված պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում շնորհակալություն ...ԽՈՍԵՑ ԹԻՄԻ ՄԱՍԻՆ
Ա. Բ.Երկու օր առաջ կայացած ասուլիսում Սերժ Սարգսյանը պատասխանեց նաեւ իշխանության քաղաքական թիմի մասին հարցին՝ տալով իր թիմի առաջին հրապարակային գնահատականը. «Իշխանությունն իրեն վստահ է զգում, որ այսօր ...ԵՐԻՑՅԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՎԱՃԱՌՈ՞ՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԵրկար տարիներ Արաբկիր համայնքում բիզնես ծավալող «Երիցյան եւ որդիներ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանի գործունեությունից արաբկիրցիները սկսել են տուժել: Օրերս «Առավոտի» խմբագրություն ...ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԸ ԽԵՂԴՎՈՒՄ Է
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՏնտեսվարողների հավաստմամբ, իրենք չեն կարողանում շուկայում ազատ գործել, քանի որ խոշոր բիզնեսով զբաղվողներն իրենց ճնշում են: Արդեն 2-րդ ամիսն է, ինչ միջազգային շուկայում ցորենի եւ ալյուրի գները նախորդ ...«ՊԱՅԾԱՌ ԵՐԵԽԵՔ ՉԿԱՆ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ թատերականի դիմորդների մասին նման կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, քննական հանձնաժողովի նախագահ Սոս Սարգսյանը: Երեկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում քննություններ էին: «Դերասանի ...ՁՈՐԱՂԲՅՈՒՐՑԻՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵԼ ԵՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍակայն պարիսպներն առայժմ չեն քանդվում Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան էին դիմել Ձորաղբյուր գյուղի 1-ին եւ 2-րդ զանգվածային տարածքների թիվ 20 եւ 15 թաղամասերում հողակտորներ ունեցող երեք տասնյակից ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՐ ԳՈՏԻՆ ՁԳՈՒՄ
RԵրկրորդ սերնդի բարեփոխումներ Կառավարության ծրագրի ընդունումից ի վեր հաճախ է արծարծվում «երկրորդ սերնդի բարեփոխումներ» հասկացությունը։ Հատկապես ի՞նչ է այն ենթադրում եւ ի՞նչ մոտեցումներով է ...Ո՞ՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԿամ ինչպես են բաշխվում «յուրայինների» միջեւ Այս տարվա մայիսի 28-ի ՀՀ կառավարության N 551-Ա որոշմամբ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ մշակույթի նախարարությանը 90 մլն 389 հազար ...ԲԱՆԱԿՈՒՄԸ «ԲԱԶԵԻ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՉԷ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ հավաստիացրին երիտասարդ դաշնակցականները Երեկ ՀՅԴ Բյուրոյում հրավիրված ասուլիսի ժամանակ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Հայկ Ասատրյանը հայտնեց, որ հուլիսի 18-25-ը անցկացնում են համահայկական ...
ԽԱՂ՝ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԹՈՒՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԵՐԿՅՈՒՂԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԻՑ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆ«ԱՄԲԻՈՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԻՆԵՄ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԴԵՐՈՒՄ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴ»

ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ԵՐԻՑՅԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՎԱՃԱՌՈ՞ՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵ՞ՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԿՍԵԼ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

