
«ԻՆՉՈ՞Ւ ԱՏԲՈՅ ՏՎԵՑԻՔ»
Այս հարցը ու տաքսիում հայտնաբերված մետաղաձողը նախաքննության մարմնի հիմնավորումներից են՝ իշխանության բռնազավթման փորձի կազմակերպիչներից մեկը լինելու վերաբերյալ:
Երեկվա նիստում «Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները լսեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, «մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի պարզաբանումները՝ կալանավորված 3 պատգամավորների վերաբերյալ: Նշենք, որ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտնեց, որ ՀՀ ոստիկանությունից ստացել են իրենց հարցերի պատասխանները ու նաեւ՝ մարտի 1-ի առադեպքերի տեսագրությունը, եւ այս ամենն առաջացրել է նոր հարցեր: Վստահ ենք, որ Վահագն Հարությունյանի պարզաբանումներն էլ կառաջացնեն նոր հարցեր:
Սասուն Միքայելյանի գործով
Պնդելով, թե ինչպես այս, այնպես էլ մյուս պատգամավորներին մեղադրանք առաջադրելու հիմքերը եղել են բավարար՝ Վահագն Հարությունյանն ասաց. «Կան ցուցմունքներ առ այն, որ Սասուն Միքայելյանի կազմակերպմամբ Ազատության հրապարակ, այնուհետեւ՝ Մյասնիկյանի արձանին հարակից տարածք են բերվել մետաղական ձողեր ու մահակներ, եւ կոնկրետ նրա կողմից զանգվածային անկարգությունների ընթացքում կոչեր են արվել շարունակել բռնությունը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ»:
Սամվել Նիկոյանը հարցրեց, թե արդյոք պարզվե՞լ է Սասուն Միքայելյանին պատկանող «Վանատուր» ռեստորանի տարածքում հայտնաբերված զինամթերքի ծագումնաբանությունը: Քննչական խմբի ղեկավարի պատասխանը բացասական էր: Սակայն նշեց, թե քննարկել են այն վարկածը, որ այս զինամթերքը կարող է հնուց մնացած լինել՝ հաշվի առնելով Սասուն Միքայելյանի ակտիվ մասնակցությունը ԼՂ ազատագրական պայքարին. «Այս կապակցությամբ հարցումներ են կատարվել նաեւ պաշտպանության նախարարություն՝ փորձելով պարզել, թե ժամանակին նրան եղե՞լ է տրամադրված ռազմամթերք: Սակայն պատասխանը եղել է բացասական»:
Հանձնաժողովում ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը տարակուսեց, որ ասում են, թե ռազմամթերք է հայտնաբերվել, սակայն Մյասնիկյանի արձանի մոտ են ուղարկվել ձողեր ու մահակներ. «Այսպես հասկանանք՝ այդ ռազմամթերքը, որ հայտնաբերվել է, չի՞ օգտագործվել այնտեղ»: Վահագն Հարությունյանը պատասխանեց. «Դեպքի վայրում ու մասնավորապես քաղաքապետարանին հարակից տարածքում զանգվածային անկարգության մասնակիցների կողմից կիրառվել է ռազմամթերք, ընդհուպ մինչեւ նռնակներ ու պայթուցիկ այլ սարքեր: Այս պահին դեռեւս հստակեցված չէ, թե կիրառվածից, օրինակ, ո՞ր մի նռնակը բերվեց Սասուն Միքայելյանի մոտ հայտնաբերված զինանոցից, թե մեկ այլ կազմակերպչի»:
Մյասնիկ Մալխասյանի գործով
Քննչական խմբի ղեկավարը նշեց Մյասնիկ Մալխասյանի դերակատարությունը կատարվածում՝ մարդիկ է ներգրավել, միջոցներ է տրամադրել, նաեւ «կոչեր է արել ու հրահրել»: Հանձնաժողովում «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Սարգիս Մուրադխանյանը հետաքրքրվեց, թե արդյոք ունե՞ն ձայնագրություններ կամ տեսագրություններ, թե Մյասնիկ Մալխասյանն իրոք արել է իշխանությունը զավթելու կոչեր: «Կան մարդկանց ցուցմունքներ, որոնց ուղղված են եղել կոչերը, եւ կա նրանց սուբյեկտիվ ընկալումը»,- պատասխանեց Վահագն Հարությունյանը: Սարգիս Մուրադխանյանը դարձյալ կրկնեց հարցը՝ պնդելով. «Վկաների ցուցմունքներն ինձ չեն հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է իրեղեն ապացույցը՝ ձայնագրության կամ տեսագրության տեսքով: Կա՞ն, թե՞ ոչ»: Պատասխանը հետեւյալն էր. «Կան Մյասնիկյանի արձանի մոտ նրա ունեցած ելույթների ձայնագրությունները, որոնք, ըստ էության, իրավական գնահատման արժանի ելույթներ են»: Հանձնաժողովի անդամը դարձյալ հետաքրքրվեց՝ Մյասնիկ Մալխասյանը իշխանությունը բռնազավթելու կոչ անո՞ւմ է այդ ելույթներում: Քննչական խմբի ղեկավարն այս անգամ այսպես արձագանքեց, թե հարցին պատասխանելու համար պիտի ներկայացնի ելույթի նախապատմությունը, նաեւ գաղտնալսման տվյալներ. «Ամբողջ շարժը պիտի ներկայացվի, որ այդ կոչի իրավական հետեւանքը կարողանանք ընկալել»: Բայց թերեւս այս հարցուպատասխանն ազդեց, որ Վահագն Հարությունյանը հրապարակի մի վկայի ցուցմունքից հատված: Ըստ այդմ, մարտի 1-ի գիշերը կատարվածից հետո կրկեսի մոտ նկատելով Մյասնիկ Մալխասյանին՝ մոտեցել եւ հարցրել են. «Ինչո՞ւ ատբոյ տվեցիք: Ինչո՞ւ դադարի հրաման տվեցիք: Հետո ի՞նչ ենք անելու», ինչին Մալխասյանը պատասխանել է. «Այդպես էր պետք: Այդպես ճիշտ է: Հետագայում կիմանաք»: Ըստ քննչական խմբի ղեկավարի՝ «Կարծում եմ, այսքանը կփարատի ձեր կասկածները նրա կազմակերպչական դերի հետ կապված»:
Հիշատակվեց նաեւ Մյասնիկ Մալխասյանին ձերբակալելիս տաքսու մեջ հայտնաբերված մետաղաձողը: Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք ստուգե՞լ են՝ այդ ձողի վրա կա՞ն Մալխասյանի մատնահետքերը: Ու հնչեց զարմանալի պատասխան, թե այդ ձողը «մինչեւ նախաքննական մարմնին հասնելը, տրամադրվելը՝ ենթարկվել է բազմաթիվ անձանց շփման: Եվ նման պայմաններում մատնադրոշմային փորձաքննություն նշանակելն արդեն իսկ իր արժանահավատությունը չուներ, եւ այդ պատճառով նման փորձաքննություն չի նշանակվել»:
Հակոբ
Հակոբյանի գործով
Այս մի պատգամավորն էլ է, ըստ նախաքննության մարմնի, կազմակերպիչ ու նրա ուղղորդմամբ «զանգվածային անկարգությունների կատարմանը ներգրավվել են տարբեր անձինք, նրանց կատարվել են վճարումներ: Նրանք զանգվածային անկարգությունների ընթացքում կիրառել են դյուրավառ հեղուկով լի շշեր, նետել ոստիկանության աշխատակիցների վրա: Բացի այդ՝ հարկադրաբար աշխատանքից ազատելու սպառնալիքով կամ այլ պահանջներով են մարդիկ բերվել զանգվածային անկարգությունների վայր»: Վահագն Հարությունյանը նաեւ նշեց, թե ներկայումս ստուգման փուլում է Հակոբ Հակոբյանի կազմակերպմամբ ռազմամթերքի օգտագործման մասին մի վարկած (ի դեպ, հայտնեց, թե կալանավորված է մի անձնավորություն, որը «զանգվածային անկարգությունների ընթացքում կիրառել է հրազեն՝ ինքնաձիգից կրակոցներ է արձակել»: Նրա տվյալները չհրապարակվեցին): Սակայն Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ արցախյան պատերազմում իրենց քաջությունն ապացուցած գործընկեր պատգամավորները ձեռնպահ են մնացել զինամթերք կիրառելուց, եթե իսկապես իրենց ձեռքի տակ զինամթերք է եղել, եւ եթե իսկապես ցանկանում էին զինված հեղաշրջում իրականացնել՝ քննչական խմբի ղեկավարը պատասխանեց հարցով. «Իսկ ո՞վ ասաց, թե ձեռնպահ են մնացել... Զենք-զինամթերք օգտագործվել է միանշանա՛կ: Հարցն այլ է, թե ում բերած կամ ուղարկած զենք-զինամթերքն է օգտագործվել: Դրա պատասխանն այս պահին չունենք: Ինչ վերաբերում է ներուժին կամ հնարավորություններին՝ իշխանափոխություն կատարելու. մի բան է՝ ակնհայտ զինված իշխանափոխության գնալը, մեկ այլ բան՝ փորձել այն հնարավորինս թաքցնել ու քողարկել, որի հետ մենք տվյալ դեպքում առնչվում ենք»:
- ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԴԱՏԸ ՉՍԿՍՎԱԾ՝ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, դեռեւս փետրվարի 24-ին ձերբակալված Սմբատ Այվազյանի ...«ԻՆՉՈ՞Ւ ԱՏԲՈՅ ՏՎԵՑԻՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյս հարցը ու տաքսիում հայտնաբերված մետաղաձողը նախաքննության մարմնի հիմնավորումներից են՝ իշխանության բռնազավթման փորձի կազմակերպիչներից մեկը լինելու վերաբերյալ: Երեկվա նիստում «Մարտի 1-2-ին տեղի ...ՄԵՂԱՎՈՐ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի դեմ ցուցմունք չտված Գաբրիել Գաբրիելյանը ավելի քան 3 ամիս անազատության մեջ է: ՀՀ գլխավոր դատախազության վերջին տվյալներով, որոնց, ի դեպ, հայաստանյան ընդդիմությունը շարունակում ...«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Ասում է ազատության մեջ հայտնված Գուրգեն Եղիազարյանը Նախորդ օրը երեկոյան խափանման միջոցը փոխելու արդյունքում ազատ արձակված պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում շնորհակալություն ...ԽՈՍԵՑ ԹԻՄԻ ՄԱՍԻՆ
Ա. Բ.Երկու օր առաջ կայացած ասուլիսում Սերժ Սարգսյանը պատասխանեց նաեւ իշխանության քաղաքական թիմի մասին հարցին՝ տալով իր թիմի առաջին հրապարակային գնահատականը. «Իշխանությունն իրեն վստահ է զգում, որ այսօր ...ԵՐԻՑՅԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՎԱՃԱՌՈ՞ՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԵրկար տարիներ Արաբկիր համայնքում բիզնես ծավալող «Երիցյան եւ որդիներ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանի գործունեությունից արաբկիրցիները սկսել են տուժել: Օրերս «Առավոտի» խմբագրություն ...ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԸ ԽԵՂԴՎՈՒՄ Է
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՏնտեսվարողների հավաստմամբ, իրենք չեն կարողանում շուկայում ազատ գործել, քանի որ խոշոր բիզնեսով զբաղվողներն իրենց ճնշում են: Արդեն 2-րդ ամիսն է, ինչ միջազգային շուկայում ցորենի եւ ալյուրի գները նախորդ ...«ՊԱՅԾԱՌ ԵՐԵԽԵՔ ՉԿԱՆ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ թատերականի դիմորդների մասին նման կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, քննական հանձնաժողովի նախագահ Սոս Սարգսյանը: Երեկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում քննություններ էին: «Դերասանի ...ՁՈՐԱՂԲՅՈՒՐՑԻՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵԼ ԵՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍակայն պարիսպներն առայժմ չեն քանդվում Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան էին դիմել Ձորաղբյուր գյուղի 1-ին եւ 2-րդ զանգվածային տարածքների թիվ 20 եւ 15 թաղամասերում հողակտորներ ունեցող երեք տասնյակից ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՐ ԳՈՏԻՆ ՁԳՈՒՄ
RԵրկրորդ սերնդի բարեփոխումներ Կառավարության ծրագրի ընդունումից ի վեր հաճախ է արծարծվում «երկրորդ սերնդի բարեփոխումներ» հասկացությունը։ Հատկապես ի՞նչ է այն ենթադրում եւ ի՞նչ մոտեցումներով է ...Ո՞ՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԿամ ինչպես են բաշխվում «յուրայինների» միջեւ Այս տարվա մայիսի 28-ի ՀՀ կառավարության N 551-Ա որոշմամբ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ մշակույթի նախարարությանը 90 մլն 389 հազար ...ԲԱՆԱԿՈՒՄԸ «ԲԱԶԵԻ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՉԷ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ հավաստիացրին երիտասարդ դաշնակցականները Երեկ ՀՅԴ Բյուրոյում հրավիրված ասուլիսի ժամանակ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Հայկ Ասատրյանը հայտնեց, որ հուլիսի 18-25-ը անցկացնում են համահայկական ...
ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴ»

Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ԵՐԻՑՅԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՎԱՃԱՌՈ՞ՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵ՞ՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԿՍԵԼ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

