
ՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Նրա համանուն ներկայացումը մի քիչ զվարճալի էր, բայց պարզունակ
Վերջերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Վարդան Պետրոսյանը հանդես եկավ «Սեր եւ ատելություն» մոնոներկայացմամբ, որի բեմադրությունը Տիգրան Գասպարյանինն էր:
Տարիներ առաջ Վարդանի ասպարեզ գալը հրավառություն էր հիշեցնում: Նոր էր ասելիքը, մատուցման ձեւը, հիմա նա կարծես սպառել է իրեն կամ էլ որոնումների մեջ է: Ու այն, որ հանդիսատեսը 5 րոպե հոտնկայս ծափարահում էր, դեռ հաջողության գրավական չէ, ուղղակի ամեն տեղ նշաձողն է իջել, չափանիշները՝ փոխվել: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Վարդանի հումորը «դաշտում» եղածներից հաջողվածներից է, մյուսներինն ավելի պարզունակ է, անմակարդակ ու էժանագին: Անկասկած, «Սերն ու ատելությունը» շահել էր դերասանի անկեղծության, հանդիսատեսի հետ հարաբերվելու ինքնատիպ ձեւի ու մեկ էլ աշխույժ, երաժշտական լինելու շնորհիվ: Դա կարեւոր է, բայց ոչ բավարար, եթե ասելիքդ ծամծմված է, անհամ... Բնավ չենք կասկածում, որ Վ. Պետրոսյանի սիրտը ցավում է վերջին ներքաղաքական զարգացումների ու Հայաստանում տիրող մթնոլորտի պատճառով, դրա համար էլ նրա ներկայացումը քաղաքականացված էր ու բարեհոգի հումորի միջոցով դերասանը ցանկացել էր ամեն մեկին իր չափով կարգի հրավիրել՝ Սերժին, Լեւոնին, Ռոբերտին: Վերջինս, ըստ ներկայացման, պատրաստ է թեթեւ բախման դեպքում անգամ Ղարաբաղի «սպյեցնազին» էլ խառնել գործին:
Դերասանը փորձ էր արել «սերժական» ու «լեւոնական» ճամբարներում գտնվողներին ու նրանց համակիրներին հավասար նժարների վրա դնել ու յուրովի «բարիշացնել», մարդկանց համոզել, որ ընտրությունները աշխարհի վերջը չեն: Հասնելով մեր նախահորն ու նախամորը, Վարդանը հիշեցնում էր, որ առաջին «թափանցիկ եւ արդար» ընտրությունները եղել են այն ժամանակ, «երբ Աստված Ադամի առաջ կանգնեցրել է Եվա տոտային ու ասել՝ դու ունես ընտրության մեծ հնարավորություն՝ ահա քեզ կին...»: Այս ավանդույթը հասել է մինչեւ մեր օրերը եւ այդպես էլ կշարունակվեր, եթե, Վարդանի ձեւակերմամբ, մեկ էլ Լեւոնը չորոշեր խոսել ու երգուպարի փառատոն կազմակերպել... Ներկայացման ասելիքն այն է, թե կարեւոր չէ՝ ով կլինի նախագահը, յուրաքանչյուրի մեջ էլ պետք է դրականը տեսնել, ավելին՝ երկու թեկնածուներն էլ, ըստ Վարդանի, սիրո խորհրդանիշ են. «Անգլերեն՝ I LOVE YOU-ն հայերը արտասանում են «այ լով յու», կամ այ լյով, այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյան: Ուրեմն՝ ես սիրում եմ քեզ, կստացվի՝ ես Լեւոնում եմ քեզ... կամ Սերժ բառի արմատը սերն է: Ֆրանսերեն սիրում եմ քեզ, կլինի՝ ժե թեմ, այսինքն՝ սեր-ժե-թեմ կամ Սերժդ եմ» Շարունակելով սիրո թեման, Վարդանը դատողություններ է անում, թե ինչու է հայը միշտ դժգոհ, որի արդյունքում՝ շարունակ հայհոյում է. «Հլա մի արտասանեք՝ Իտալիա՜~... Ի-տա-լյա-լյա-լյա-լյա եւ հետո էլ՝ հա՛յ, հա՛յ-հո՛-յե՛լ»:
Այնուհետեւ բավական ռաբիս ստուգաբանում է հայհոյել բառը եւ ոչ միայն դա՝ հայը հոյում է, թուրքը՝ թրքում, ֆրանսիացին ֆրանկմասսոնում է... եւ այսպես շարունակ: Կրկին հայկական ժողովրդական սիրո եւ ֆրանսիացիների մասին. Վարդանի խոսքով, ֆրանսիայում լսելով «Խնձորի ծառի տակին» հայկական սիրասեռահայրենասիրական երգը, զարմացել են՝ եթե սեր երգելիս այդքան խրոխտ ու ռազմատենչ են, բա գործնականո՞ւմ ինչպիսին կլինեն... Ներկայացման մեջ անդրադարձ կա ծերությանը, ուսուցիչներին, հայկական սնապարծությանը, ռուսներին, բոլորին, նորից մեզ, նորից Լեւոնին ու Սերժին: Ավարտին էլ՝ բարոյախրատական թեմաներով ինչ-որ տեքստ, հետո իր տեսած երազը հակադիր ճամբարներում հայտնված իր ծնողների մասին եւ ներկայացման վերամփոփումը՝ «սիրեցեք զմիմյանս» բանաձեւով... «Սեր եւ ատելությունը» թույլ էր, խեղճ, թեեւ կային որոշ հաջողված հումորային առկայծումներ: Բայց, միեւնույն է՝ Վարդանն այլեւս առաջվանը չէ...…
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Քննարկում
Jiro գրել է:
Ինչ ստոր, նախանձով և թույնով գրված գրախոսական է; հեղինակը չի կարողացել թաքցնել իր սատանայապաշտությունը, փորձելով խոսել Քրիստոսի մասին:
VAHAN-50 գրել է:- Jiro
Ինչ ստոր, նախանձով և թույնով գրված գրախոսական է; հեղինակը չի կարողացել թաքցնել իր սատանայապաշտությունը, փորձելով խոսել Քրիստոսի մասին:
Իսկապես, ահա թե ինչ է նշանակում ատել հայ ժողովրդին ընդհանրապես և պետականությանը մասնավորապես:- Jiro
ԺԻՐՈ գրել է:- Jiro
Ինչ ստոր, նախանձով և թույնով գրված գրախոսական է; հեղինակը չի կարողացել թաքցնել իր սատանայապաշտությունը, փորձելով խոսել Քրիստոսի մասին:
Jiro բարեւ ադաշ: Մինչեւ մի երկու-երեք օր առաջ իմ իմանալով մենակ ես էի Jiro անունով գրում: Քանի որ հիմա դու էլ ես էդ անունով գրում, արի որոշենք մի բան, որ տարբերվի: Ես սրանից հետո իմ անունը կգրեմ հայերեն ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ, դու նույն ձեւ շարունակի: Եթե տենց համաձայն չես, ասա, ոնց ուզում ես, նենց էլ գրենք, որ մարդիկ տարբերեն, մանավանդ, որ շատ հարցերում տարբեր ձեւով ենք մտածում:
Մերսի- Jiro
DAV գրել է:
SKZBUM VARDANI VRA MATIK EN TAP TALIS_IBR TES, RAMSERID MEJ MNA, KISLORODD KPAKENQ, MENQ DZEVY GITENQ- HETO EL, TENWUM EN, MEKA, RAMSI MEJ CHI MNACEL, ROB U SERZHA CAXREL, SKSWUM EN VrA TAL...
AD գրել է:
Ըստ հեղինակի եթե միայն Սերժի մասին կատակեր Վարդանը ուրեմն նա կլիներ նորից հին անփոխարինելի Վարդանը, իսկ եթե համարձակվում ես Լեվոնին էլ երգիծանքի մեջ ներառել ուրեմն դու այլևս Վարդանը չես. Այսինքն "ով մեզ հետ չէ նա տականք է" սկզբունքով են առաջնորդվում Լեվոնի սաները. Ցավալի է որ որոշ մարդիկ այնքան են տրվել քաղաքականությանը որ հումորի զգացումն էլ են մոռացել.
DAV գրել է:- AD
Ըստ հեղինակի եթե միայն Սերժի մասին կատակեր Վարդանը ուրեմն նա կլիներ նորից հին անփոխարինելի Վարդանը, իսկ եթե համարձակվում ես Լեվոնին էլ երգիծանքի մեջ ներառել ուրեմն դու այլևս Վարդանը չես. Այսինքն "ով մեզ հետ չէ նա տականք է" սկզբունքով են առաջնորդվում Լեվոնի սաները. Ցավալի է որ որոշ մարդիկ այնքան են տրվել քաղաքականությանը որ հումորի զգացումն էլ են մոռացել.
- AD
ԺԻՐՈ գրել է:
Ընդհանրապես, Ոզնիները առաջ ավելի սուր ու հետաքրքիր էին, ավելի ըմբոստ: Ինձ թվումա իսկական արվեստագետը պիտի լինի ավելի ըմբոստ ու անխնա իշխանությունների հանդեպ: Բայց արվեստագետը ունի իր արտադրանքի «սպառման » խնդիր: Հայաստանի պես փոքր շուկաներում սպառումը միայն ժողովրդից չի կախված, այլեւ իշխանությունից: Իշխանություններն են պահում ու ֆինանսավորում մեր բազմաթիվ երգիչների, գրողների, դերասանների: Դա է պատճառը, որ մեր արվեստագետների մեծ մասը ուղղակի ըմբոստություն չի ցույց տալիս իշխանության դեմ:
Իհարկե, այս ամեն ինչը Վարդան Պետրոսյանին այդքան էլ չի վերաբերվում, քանի որ նա Հայաստանում էլ չի ապրում: Բայց միեւնույնն է, նա չի ուզի խիստ ընդգծված ընդդիմադիր կերպար ունենա, առավել եւս, որ իր Երեւանի ընկերների մեծ մասը խիստ ընդգծված կառավարամետ են:
Ամեն դեպքում, Վարդան Պետրոսյանը մեր ժամանակների հայ ամենատաղանդավոր դերասաններից մեկն է:
DAV գրել է:- ԺԻՐՈ
Ընդհանրապես, Ոզնիները առաջ ավելի սուր ու հետաքրքիր էին, ավելի ըմբոստ: Ինձ թվումա իսկական արվեստագետը պիտի լինի ավելի ըմբոստ ու անխնա իշխանությունների հանդեպ: Բայց արվեստագետը ունի իր արտադրանքի «սպառման » խնդիր: Հայաստանի պես փոքր շուկաներում սպառումը միայն ժողովրդից չի կախված, այլեւ իշխանությունից: Իշխանություններն են պահում ու ֆինանսավորում մեր բազմաթիվ երգիչների, գրողների, դերասանների: Դա է պատճառը, որ մեր արվեստագետների մեծ մասը ուղղակի ըմբոստություն չի ցույց տալիս իշխանության դեմ:Իհարկե, այս ամեն ինչը Վարդան Պետրոսյանին այդքան էլ չի վերաբերվում, քանի որ նա Հայաստանում էլ չի ապրում: Բայց միեւնույնն է, նա չի ուզի խիստ ընդգծված ընդդիմադիր կերպար ունենա, առավել եւս, որ իր Երեւանի ընկերների մեծ մասը խիստ ընդգծված կառավարամետ են:
Ամեն դեպքում, Վարդան Պետրոսյանը մեր ժամանակների հայ ամենատաղանդավոր դերասաններից մեկն է:
voobshe to tarva kesy Hajastanwuma linwum ir aselov, iharke- ԺԻՐՈ
ԺԻՐՈ գրել է:- DAV
voobshe to tarva kesy Hajastanwuma linwum ir aselov, iharke
Առաջ ես Ոզնիներ-ը շատ էի հավանում: Բայց հիմա էն վահրամ սահակյանը ընդեա խբնվե, ասում են նարկաման ու ալկաշ մեռնումա, իսկ մնացածն էլ համարյա չկան: Մենակ Վարդան Պետրոսյանն ա իրա մակարդակը պահում:- DAV
Հայկ գրել է:
Այո', ըստ երևույթին Վարդանի ջանքերը հանուն հայերի հավասարակշռվածության ջղաձգություն է առաջացնում «սկանդալների» հավերժ քաղց ունեցողների մոտ:
Չէ՞ որ եթե «սկանդալներ» չլինեն, ապա չորրորդ կոչվող իշխանության որոշ մոլագարների մարմինը կարող է քաղցել:
Վարդանին քննադատողները նախ թող նրա եղունգի չափ շնորք ու ուղղամտություն ունենան:
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ԵՐԵԿ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆՈՒՄ» ԷՐ
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով երեկ փոխվել է ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ, պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, չբացակայելու ...ՔԱՆԻ՞ ԶԱՆԳՈՎ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 2Սերժ Սարգսյանը «մեկ զանգով» աշխատելուն սովոր չէ՞ Երբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր երկխոսության անհրաժեշտության մասին, ե՛ւ հայաստանյան հասարակությունը, ե՛ւ միջազգային հանրությունը ...ԻՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՆՔՍ ԵՄ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանը
Ասուլիսին մասնակցելու համար նախագահական էին հրավիրվել 40 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ՝ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ՉԷ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Հայ ազգային կոնգրեսին միանալու կապակցությամբ նման տեսակետ կա «Ժառանգության» նորընտիր վարչությունում: «Ժառանգության» վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը եւ կուսակցության ...ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ», ԿԱՐԾՈՒՄ Է ԹՈՒՐՔ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
2Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին «Հայաստան-Թուրքիա» ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու՝ Սերժ Սարգսյանի հղած հրավերը կապված է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ: Ըստ «Նոյյան ...ԱՐԱՐԱՏԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Ավագանու որոշմամբ քաղաքապետը Արարատի եղած-չեղածը վաճառում է
Արարատի քաղաքապետ, հանրապետական Աբրահամ Բաբայանն ընդամենը մեկ տարի է պաշտոնավարում, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է քաղաքին պատկանող ...ՊԱՇՏՈՆԱԿՌԻՎ՝ ՍԱՆԷՊԻԴՈ՞ՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՊետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնում կատարված կադրային փոփոխությունները նոր աղմուկ են բարձրացրել: Արդեն երկու շաբաթ է՝ այդ կառույցում լարված իրավիճակ ...ՊԱՇՏՈՆԱԿՌԻՎ՝ ՍԱՆԷՊԻԴՈ՞ՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնում կատարված կադրային փոփոխությունները նոր աղմուկ են բարձրացրել: Արդեն երկու շաբաթ է՝ այդ կառույցում լարված իրավիճակ ...«ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱԿԱՆ ՔԱՅԼԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 6Այսպես է բնութագրում Համաժողովրդական շարժման կենտրոնի անդամ Արման Գրիգորյանը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի որդեգրած դիրքորոշումը ՀՀ-ի նկատմամբ: - Մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում ...ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՈԳԻՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Տրավմատիզմներ, հիշողություն եւ մշակույթ» խորագրով գիտաժողովին այս հարցն էին քննարկում աշխարհի տարբեր ծայրերից հավաքված մասնագետները: Օրերս Մոսկվայի տանը մեկնարկեց «Տրավմատիզմներ, ...ՄՇՏԱՄՆԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միությունը այս թեմայով «քննական» մոնիտորինգ է անցկացնում
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը «Առավոտին» ...ՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 10Նրա համանուն ներկայացումը մի քիչ զվարճալի էր, բայց պարզունակ Վերջերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Վարդան Պետրոսյանը հանդես եկավ «Սեր եւ ատելություն» մոնոներկայացմամբ, ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.Տղաներն էլ մեկնեցին Երեկ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի հինգ անդամներ՝ 69 կգ քաշային Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Գեւորգ Դավթյանը եւ Արա Խաչատրյանը (երկուսն էլ՝ 77կգ քաշային կարգ), Տիգրան ...«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ԿԱԶՄԵԼ ԱԿՏԸ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՓաստում են ճանապարհատրանսպորտային բարեփոխումները դիտարկող ու վերահսկող հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ճանապարհատրանսպորտային բարեփոխումներին զուգընթաց, դեռեւս շատ հարցեր մնում են առկախ: ...
«ԿԵՆՍԱԳԻՐ ԲԱՌԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵ՛ՆՔ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ«ՕԼԻՄՊԻԱԴԱ»՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ60 ԸՆՏԱՆԻՔ ԿՎՏԱՐՎԻ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՆՈՐ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴ»

ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ» ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵ՞ՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԿՍԵԼ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

