
ՄՇՏԱՄՆԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ
- ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միությունը այս թեմայով «քննական» մոնիտորինգ է անցկացնում

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ հուլիսի 20-ից՝ բուհական քննությունների մեկնարկման օրվանից, սկսվել է ընդունելության քննություններին վերաբերող իրենց հերթական մոնիտորինգը: Նա նշեց մի քանի հարցեր, որոնք հարցաթերթիկների մեջ ներառել են սոցիոլոգները՝ «Գնահատեք հետեւյալ մարմինների կոռումպացվածության աստիճանը՝ գործեր ընդունող հանձնաժողով, քննական հանձնաժողով, ԿԳ նախարարություն...», «Ինչպե՞ս եք գնահատում քննությունների նոր՝ կենտրոնացված համակարգը՝ դրակա՞ն, ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական», «Ականատես եղե՞լ եք կոռուպցիոն դրսեւորումների», «Որեւէ փոփոխություն տեսնո՞ւմ եք նախկինում եւ այժմ տեղի ունեցող քննական գործընթացների միջեւ» եւ այլն:
«Խնդրել էինք ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանին մեզ տրամադրել վերջին չորս տարիների ընդունելության քննությունների հանձնաժողովների նախագահների ցանկը: Փաստենք, որ եթե գոյություն ունի կոռուպցիա, ապա նշանակում է, որ վերջինս ընդունելության քննությունների հանձնաժողովների «տեսքով» է եւ հենց դրա համար էլ ցանկացանք պարզել, ի վերջո, փոփոխություն եղե՞լ է հանձնաժողովներում այս չորս տարիներին: Օրինակ, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանի տխրահռչակ կառավարումից հետո ընդունելության քննությունների հանձնաժողովների նախագահների ցանկը կտրուկ փոփոխվել է: Չնայած Լեւոն Մկրտչյանի եւ նորանշանակ նախարար Սպարտակ Սեյրանյանի ընտրած հանձնաժողովներում էլ կան մարդիկ, որոնք չեն փոխվում»,- նշեց մեր զրուցակիցը: Մենք էլ հավելենք, որ օրինակ հայոց պատմություն առարկայի հանձնաժողովի նախագահը շարունակում է մնալ Էդիկ Գեւորգյանը, ընդհանուր պատմությանը՝ Արտավազդ Դարբինյանը, կենսաբանություն առարկայինը՝ Պողոս Վարդեւանյանը, գերմաներենինը՝ Յուրի Գաբրիելյանը, իտալերենինը՝ Լալա Վարդազարյանը եւ այլն:
Մեր զրուցակցի խոսքերով, Ս. Սեյրանյանի վարած քաղաքականությունը՝ կապված հանձնաժողովներում որոշ նոր անունների ի հայտ գալու հետ, դրական միտում ունի, քանի որ. «Եթե չորս տարի նույն մարդը լինում է հանձնաժողովի նախագահ ու չորս տարի շարունակ բողոքներ են հնչում, ապա նրան պետք է փոխել: Ընդհանուր պատմության հանձնաժողովի նախագահն արդեն երեք տարի Արտավազդ Դարբինյանն է: Ես չեմ ճանաչում այդ մարդուն, իրավունք չունեմ նրա հասցեին ավելորդ բաներ ասել, բայց եթե ընդհանուր պատմությունից կան բողոքներ, ապա պետք է ավելի երիտասարդ մասնագետների հնարավորություն տալ զբաղվել այդ խնդրով: Իմ խորին համոզմամբ, երիտասարդ մասնագետը հաստատ հարցին ուրիշ կերպ կնայի, որովհետեւ չի ցանկանա խրվել այնպիսի գործերի մեջ, որոնք կվնասեն իր հեղինակությանը»: Խոսելով ԿԳՆ-ի կուսակցականացված լինելու մասին, երիտասարդ կուսակցականը փաստեց, որ յուրաքանչյուր նախարար հանձնաժողովի նախագահ է դարձնում իր կուսակիցներին. «Դա հատկապես ընդգծված էր Սերգո Երիցյանի նախարարության օրոք: Քննական հանձնաժողովների ցանկում վեց-յոթ հոգու գոնե ես գիտեի, որ ՕԵԿ-ից էին: Այժմ՝ Սպարտակ Սեյրանյանի նշանակումից հետո, իմ տեղեկություններով, կարծես միայն Արտավազդ Դարբինյանն է դաշնակցական»:
Նարեկ Գալստյանը տեղեկացրեց, որ ամեն շաբաթ կհրապարակեն իրենց նախաձեռնած «քննական» մոնիտորինգի արդյունքները:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ԵՐԵԿ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆՈՒՄ» ԷՐ
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով երեկ փոխվել է ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ, պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, չբացակայելու ...ՔԱՆԻ՞ ԶԱՆԳՈՎ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 2Սերժ Սարգսյանը «մեկ զանգով» աշխատելուն սովոր չէ՞ Երբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր երկխոսության անհրաժեշտության մասին, ե՛ւ հայաստանյան հասարակությունը, ե՛ւ միջազգային հանրությունը ...ԻՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՆՔՍ ԵՄ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանը
Ասուլիսին մասնակցելու համար նախագահական էին հրավիրվել 40 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ՝ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ՉԷ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Հայ ազգային կոնգրեսին միանալու կապակցությամբ նման տեսակետ կա «Ժառանգության» նորընտիր վարչությունում: «Ժառանգության» վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը եւ կուսակցության ...ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ», ԿԱՐԾՈՒՄ Է ԹՈՒՐՔ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
2Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին «Հայաստան-Թուրքիա» ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու՝ Սերժ Սարգսյանի հղած հրավերը կապված է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ: Ըստ «Նոյյան ...ԱՐԱՐԱՏԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Ավագանու որոշմամբ քաղաքապետը Արարատի եղած-չեղածը վաճառում է
Արարատի քաղաքապետ, հանրապետական Աբրահամ Բաբայանն ընդամենը մեկ տարի է պաշտոնավարում, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է քաղաքին պատկանող ...ՊԱՇՏՈՆԱԿՌԻՎ՝ ՍԱՆԷՊԻԴՈ՞ՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՊետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնում կատարված կադրային փոփոխությունները նոր աղմուկ են բարձրացրել: Արդեն երկու շաբաթ է՝ այդ կառույցում լարված իրավիճակ ...ՊԱՇՏՈՆԱԿՌԻՎ՝ ՍԱՆԷՊԻԴՈ՞ՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնում կատարված կադրային փոփոխությունները նոր աղմուկ են բարձրացրել: Արդեն երկու շաբաթ է՝ այդ կառույցում լարված իրավիճակ ...«ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱԿԱՆ ՔԱՅԼԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 6Այսպես է բնութագրում Համաժողովրդական շարժման կենտրոնի անդամ Արման Գրիգորյանը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի որդեգրած դիրքորոշումը ՀՀ-ի նկատմամբ: - Մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում ...ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՈԳԻՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Տրավմատիզմներ, հիշողություն եւ մշակույթ» խորագրով գիտաժողովին այս հարցն էին քննարկում աշխարհի տարբեր ծայրերից հավաքված մասնագետները: Օրերս Մոսկվայի տանը մեկնարկեց «Տրավմատիզմներ, ...ՄՇՏԱՄՆԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միությունը այս թեմայով «քննական» մոնիտորինգ է անցկացնում
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը «Առավոտին» ...ՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 10Նրա համանուն ներկայացումը մի քիչ զվարճալի էր, բայց պարզունակ Վերջերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Վարդան Պետրոսյանը հանդես եկավ «Սեր եւ ատելություն» մոնոներկայացմամբ, ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.Տղաներն էլ մեկնեցին Երեկ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի հինգ անդամներ՝ 69 կգ քաշային Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Գեւորգ Դավթյանը եւ Արա Խաչատրյանը (երկուսն էլ՝ 77կգ քաշային կարգ), Տիգրան ...«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ԿԱԶՄԵԼ ԱԿՏԸ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՓաստում են ճանապարհատրանսպորտային բարեփոխումները դիտարկող ու վերահսկող հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ճանապարհատրանսպորտային բարեփոխումներին զուգընթաց, դեռեւս շատ հարցեր մնում են առկախ: ...
ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴ»

Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ» ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵ՞ՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԿՍԵԼ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

