
ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՈԳԻՆ
«Տրավմատիզմներ, հիշողություն եւ մշակույթ» խորագրով գիտաժողովին այս հարցն էին քննարկում աշխարհի տարբեր
ծայրերից հավաքված մասնագետները:
Օրերս Մոսկվայի տանը մեկնարկեց «Տրավմատիզմներ, հիշողություն եւ մշակույթ» խորագրով ՀՀ-ում առաջին միջազգային հոգեվերլուծական եռօրյա գիտաժողովը: Երեկ այն «տեղափոխվեց» Գյումրի:
Փարիզի հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ, Հայաստանում հոգեվերլուծության զարգացման ֆրանս- հայկական ասոցիացիայի նախագահ (ՀՀԶՖՀԱ) Դիրան Դոնաբեդյանը «Ես-ի աշխատանքը տրավմատիկ փորձում» թեմայով զեկուցման ընթացքում աշխատանքային փորձից բերեց օրինակներ: Մեկը մազաթափությամբ տառապող Անահիտն էր, որը երկրաշարժի ժամանակ հոր հետ տանն էր եղել: Մոր եւ մորական տատի բացակայությունից աղջիկը մանկական դեպրեսիայի է ենթարկվել: Դ. Դոնաբեդյանը նկատեց. «Եթե աշխարհում երեխաները հաշվում էին «Մեկ, երկու երեք, արեւ», ապա երկրաշարժից հետո հայ երեխաները այսպես էին հաշվում. «Մեկ, երկու, երեք, երկրաշարժ»:
Փարիզի 13-րդ արվարձանի հոգեկան առողջության ասոցիացիայի հոգեսոմատիկայի բաժանմունքի գլխավոր բժիշկ Կլոդ Սմաջան «Տրավմատիկականի տեղը հոգեսոմատիկ շարքում» զեկուցման ժամանակ ներկայացրեց մի կնոջ պատմություն, որի դժվարությունների արմատները ձգվում էին մանկության տարիներ: Հոգեվերլուծող, փարիզյան հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ, հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի նախագահ, ՀՀԶՖՀԱ-ի փոխնախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Վարդանյանը «Առավոտին» ներկայացրեց երկրաշարժից հետո «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության իրականացրած ծրագիրը. «Նրանք հոգեբանական օգնություն բերեցին: Հաշմանդամ դարձած, ծնողներին կորցրած, ուժեղ շոկ ապրած երեխաների քանակը մեծ էր, եթե հոգեբանական վիճակը տեղում չշտկվեր, ապա հետագայում կառաջանային ծանր հետեւանքներ: 1988-ին ՀՀ-ում եւ ԽՍՀՄ-ում հոգեվերլուծություն չկար: Հայ մասնագետները պատրաստ չէին դրան, այդ պատճառով էլ ծրագրի երկրորդ մասում սկսեցին սովորեցնել մեզ: Հիվանդների վրա, ֆրանսիացիների հսկողության տակ, գործնականում կիրառեցինք մեր տեսական գիտելիքները»: Տիկին Վարդանյանն անդրադարձավ նաեւ հասարակության ներկա վիճակին. «Երկար ժամանակ սթրեսի մեջ ապրած, այդ պայմաններում ծնված երեխաները պիտի հոգեբանական մի խնդիր ունենան: Դա անձի ներսում սպասում է հարվածի պահին, որ արտահայտվի: Երեխաների վրա վատ հետեւանքներ են ունենում նաեւ ամուսնալուծությունները, հեռավորության վրա ապրող ծնողները»:
ՌԴ ԳԱԱ հոգեբանության ինստիտուտի աշխատակից Զոյա Խիմչյանն «Առավոտին» ներկայացրեց ճառագայթահարման սթրեսի հետեւանքները. «Այդ սթրեսի ազդեցությունը գիտակցվում է սուբյեկտիվ ձեւով՝ կախված մարդու ինֆորմացվածությունից եւ առանձնահատկություններից: Օրինակ՝ Չեռնոբիլի աղետը վերացնողների շրջանում դա արտահայտվել է հոգեսոմատիկ հիվանդությունների ձեւով: Այդ հիվանդության դեպքում մարդը հոգեբանական այն վիճակում է, որ չի հասկանում, թե վախի հետ կապված սթրեսը կարող է տրավմատիկ լինել: Միայն մտածում է, թե ճառագայթումը որքան կարող է ազդել առողջության վրա»: Զ. Խիմչյանը նաեւ նկատեց. «Հաճախ հետտրավմատիկ սթրես ապրած մարդիկ խուսափում են դիմել մասնագետի. կարծում են, որ ինքնուրույն կարող են հարցը լուծել կամ չեն վստահում նրան՝ ասելով, թե այնտեղ չեք եղել եւ չեք կարող մեզ հասկանալ»: Հոգեբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սթրես» կենտրոնի տնօրեն Սամվել Սուքիասյանը խոսեց ԼՂ ազատամարտի վետերանների շրջանում նկատվող հետվնասվածքային դինամիկայի մասին. «Գոյություն ունեն մի քանի խմբեր. կառուցողական, երբ ազատամարտիկները գտել են իրենց տեղը ուժային կառույցներում՝ թիկնապահներ, զինվորականներ, ներքին մարմինների աշխատողներ են դարձել: Ապակառուցողական խումբն ունի սոցիալական, կլինիկական եւ հոգեբանական մակարդակներով զարգացումներ. մի դեպքում մարդիկ դարձել են չհարմարվող, գրգռվող, իրենց եւ ընտանիքի համար խնդիրներ հարուցող: Մյուս դեպքում՝ ազատամարտիկները ենթարկվել են կլինիկական խանգարումների, սոմատիզացիայի՝ հոգեբանական տրավման բերել է մարմնական խանգարումների, ունեն սրտի, ստամոքսի, գլխի հետ կապված գանգատներ»: Ապա հավելեց. «Թունամոլների խումբ էլ կա, որոնք իրենց չլուծված խնդիրների արդյունքում դարձել են թմրամոլներ ու թունամոլներ: Կա նաեւ, այսպես կոչված, «բոմժերի»՝ «հատակում» հայտնվածների խումբ: Այս տեսակը անգամ բժշկի չի դիմում, սոցիալական կարգավիճակ ու հնարավորություններ չունի: Այս մարդկանցից շատերը աշխատանք չունեն. ասում են՝ արյուն ենք թափել, մեզ պիտի աշխատանք տաք: Ցանկացած հասարակություն պիտի հոգ տանի նրանց մասին եւ փոխհատուցի... բայց մեզ մոտ փոխհատուցումը համարժեք չէ կորստին»:
- ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ԵՐԵԿ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆՈՒՄ» ԷՐ
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով երեկ փոխվել է ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ, պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, չբացակայելու ...ՔԱՆԻ՞ ԶԱՆԳՈՎ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 2Սերժ Սարգսյանը «մեկ զանգով» աշխատելուն սովոր չէ՞ Երբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր երկխոսության անհրաժեշտության մասին, ե՛ւ հայաստանյան հասարակությունը, ե՛ւ միջազգային հանրությունը ...ԻՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՆՔՍ ԵՄ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանը
Ասուլիսին մասնակցելու համար նախագահական էին հրավիրվել 40 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ՝ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ՉԷ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Հայ ազգային կոնգրեսին միանալու կապակցությամբ նման տեսակետ կա «Ժառանգության» նորընտիր վարչությունում: «Ժառանգության» վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը եւ կուսակցության ...ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ», ԿԱՐԾՈՒՄ Է ԹՈՒՐՔ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
2Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին «Հայաստան-Թուրքիա» ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու՝ Սերժ Սարգսյանի հղած հրավերը կապված է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ: Ըստ «Նոյյան ...ԱՐԱՐԱՏԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 1
Ավագանու որոշմամբ քաղաքապետը Արարատի եղած-չեղածը վաճառում է
Արարատի քաղաքապետ, հանրապետական Աբրահամ Բաբայանն ընդամենը մեկ տարի է պաշտոնավարում, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է քաղաքին պատկանող ...ՊԱՇՏՈՆԱԿՌԻՎ՝ ՍԱՆԷՊԻԴՈ՞ՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՊետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնում կատարված կադրային փոփոխությունները նոր աղմուկ են բարձրացրել: Արդեն երկու շաբաթ է՝ այդ կառույցում լարված իրավիճակ ...ՊԱՇՏՈՆԱԿՌԻՎ՝ ՍԱՆԷՊԻԴՈ՞ՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնում կատարված կադրային փոփոխությունները նոր աղմուկ են բարձրացրել: Արդեն երկու շաբաթ է՝ այդ կառույցում լարված իրավիճակ ...«ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱԿԱՆ ՔԱՅԼԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 6Այսպես է բնութագրում Համաժողովրդական շարժման կենտրոնի անդամ Արման Գրիգորյանը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի որդեգրած դիրքորոշումը ՀՀ-ի նկատմամբ: - Մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում ...ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՈԳԻՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Տրավմատիզմներ, հիշողություն եւ մշակույթ» խորագրով գիտաժողովին այս հարցն էին քննարկում աշխարհի տարբեր ծայրերից հավաքված մասնագետները: Օրերս Մոսկվայի տանը մեկնարկեց «Տրավմատիզմներ, ...ՄՇՏԱՄՆԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միությունը այս թեմայով «քննական» մոնիտորինգ է անցկացնում
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը «Առավոտին» ...ՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 10Նրա համանուն ներկայացումը մի քիչ զվարճալի էր, բայց պարզունակ Վերջերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Վարդան Պետրոսյանը հանդես եկավ «Սեր եւ ատելություն» մոնոներկայացմամբ, ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.Տղաներն էլ մեկնեցին Երեկ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի հինգ անդամներ՝ 69 կգ քաշային Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Գեւորգ Դավթյանը եւ Արա Խաչատրյանը (երկուսն էլ՝ 77կգ քաշային կարգ), Տիգրան ...«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ԿԱԶՄԵԼ ԱԿՏԸ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՓաստում են ճանապարհատրանսպորտային բարեփոխումները դիտարկող ու վերահսկող հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ճանապարհատրանսպորտային բարեփոխումներին զուգընթաց, դեռեւս շատ հարցեր մնում են առկախ: ...
«ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴ»

ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԵՐ ԵՒ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ» ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵ՞ՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԿՍԵԼ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

