
«ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՎ՝ ԼՐԱԳՐՈՂ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ»
ԱՄՆ-ի Քենթի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի եւ զանգվածային հաղորդակցության դպրոցի դասախոս Կարլ Իդսվուգը տարբեր ազգերի լրագրողներին սովորեցնում է մեդիա հմտություններ:
Հուլիսի 7-19-ը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ժուռնալիստիկայի հայկական դպրոցում Լրագրողների միջազգային կենտրոնի (Վաշինգտոն, ԱՄՆ) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ անցկացվում է «Ժուռնալիստիկայի ուսուցումը նոր մեդիա միջավայրի համար» խորագրով միջազգային ամառային դպրոց: Դրան մասնակցում է ԱՊՀ-ից, Արեւելյան Եվրոպայից եւ Կենտրոնական Ասիայից շուրջ 21 հոգի: Նրանցից շատերը որեւէ բուհի դասախոս են (ժուռնալիստիկայի, մեդիայի եւ հաղորդակցության ոլորտներին առնչվող առարկաներ դասավանդող) եւ ասպիրանտներ: Ծրագրի նպատակն է երիտասարդ դասախոսներին տալ մասնագիտական հմտություններ եւ գիտելիքներ՝ նոր մեդիա միջավայրի համար լրագրողներ պատրաստելու մեթոդների վերաբերյալ: «Առավոտը» զրուցեց որոշ մասնակիցների հետ: Նրանց խոսքերով՝ ամառային այս դպրոցը արդյունավետ է, քանի որ ծանոթանում են նորանոր մեթոդների, պրակտիկ աշխատանքի՝ նկարահանման, մոնտաժի, վեբ դիզայնի միջոցով ամրապնդում իրենց մասնագիտական հմտությունները: ԱՄՆ-ի Քենթի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի եւ զանգվածային հաղորդակցության դպրոցի դասախոս Կարլ Իդսվուգը, որը մասնակիցներին է փոխանցում մուլտիմեդիա ժուռնալիստիկայի հմտություններ, «Առավոտի» հետ զրույցում հայտնեց. «Շուրջ 30 տարի հիմնականում աշխատել եմ որպես հետաքննող լրագրող եւ տարբեր դասընթացներ կազմակերպել ուսանողների համար՝ Ադրբեջանում, Վրաստանում, Սիրիայում, Հայաստանում եւ այլուր: Նկատել եմ, որ հեռուստալրագրողները հիմնականում իրենց գործը չեն անում. նրանք մարդ-միկրոֆոնների դեր են խաղում. անհրաժեշտ հարցեր չեն տալիս իրենց զրուցակիցներին կամ պատասխանատուներին»: Խոսելով ժուռնալիստիկայի դասավանդման մասին՝ նկատեց. «Շատ է ժամանակ ծախսվում տեսականի վրա: Այնինչ, ժուռնալիստիկա չեն սովորում դրա մասին խոսելով, դա անում են նկարահանելով, մոնտաժելով, հոդվածներ պատրաստելով եւ այլն: Ուստի, այն ուսումնական պլանները, որոնք հիմնված են տեսականի վրա, անարդյունավետ են»: Կ. Իդսվուգից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն են հայ ուսանողները: «Նրանք ամերիկացիների հետ համեմատած աշխատասեր են: Կրթություն ստանալիս մեծ ուշադրություն չեն դարձնում ձեռք բերվելիք աստիճանի վրա, ինչը չես ասի շատ ամերիկացիների մասին»,- հնչեց պատասխանը: Մեր մյուս հարցին, թե ինչպիսի՞ն է մամուլի ազատության վիճակը ՀՀ-ում, Կ. Իդսվուգը պատասխանեց. «Այդ առումով լուրջ մարտահրավերներ ունեք: Հայկական հեռուստատեսությունը ղեկավարվում է կամ իշխանությունների, կամ էլ նրանց ընկերների կողմից, ինչը գովելի չէ: Համարյա թե ռեպորտաժներ չեն լինում հասարակական այն դժգոհության մասին, որն առաջացել է որոշ մարդկանց ազատազրկման պատճառով: Եվ, ընդհանրապես, ցանկացած երկրում, որտեղ լրագրողը կարող է ազատազրկվել իշխանությանը քննադատելու պատճառով, այդտեղ չի կարող մամուլի ազատություն լինել»: Կ. Իդսվուգը ՀՀ-ի համար լուրջ խնդիրներ է համարում երիտասարդների՝ աշխատանք չգտնելու պատճառով երկիրը լքելը եւ բարձրորակ ինտերնետ կապի բացակայությունը: Վրաստանից ժամանած լրագրող Մայա Շվելաշվիլին էլ ասաց. «Հայաստանում իրավիճակը համարյա Վրաստանի պես է: Այստեղ էլ հեռուստատեսությունը ավելի շատ կոմերցիոն շահեր է հետապնդում: Տպագիր լրատվամիջոցներում ավելի մեծ է ազատությունը: Վրաստանում իշխանությունը չի խառնվում լրագրողների գործերին, պետք եղած դեպքում դա, կարծում եմ, կարվի տվյալ ԶԼՄ-ի ղեկավարության միջոցով»:
Ռումինացի Դանիել Քլուրելն էլ ասաց. «Հայերն ու ռումինացիները նման են: 2-ն էլ ընկերական եւ շփվող են: Ի տարբերություն հայերի, ռումինացիները ռուսներին շատ չեն սիրում, քանի որ նրանք ներխուժել են մեր երկիր եւ գրավել մեր հողերը»: Ռումինացի Մարիուս-Ադրիան Հազապարուն էլ նկատեց. «Առաջին անգամ եմ Հայաստանում եւ տպավորվել է այն, որ մայրաքաղաքի կենտրոնում բազում թափառական շներ են շրջում: Կցանկանայի, որ ամեն շենքի, փողոցի անուն անգլերեն տարբերակ եւս ունենար: Ինչ վերաբերում է մամուլի ազատությանը, ՀՀ-ում տեղեկատվության տրամադրման դեպքում հաստատությունները եւ լրագրողները լավ չեն համագործակցում»:
Ալբանացի Իսիդոր Կոտին, որը ներկայացնում է Էլբասանի համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը, ասաց. «Առաջին անգամ եմ այստեղ, բայց այնքան շատ են հայերի եւ ալբանացիների նմանությունները, որ կարծես այժմ հայ լինեմ: Երեւանը պարզ եւ հետաքրքիր քաղաք է: Մեր մայրաքաղաքը՝ Տիրանան, եւս վերակառուցման փուլում է: Թե հայերը, թե ալբանացիները, որոնք զարգացող երկրներում են ապրում, ավելի շատ են աշխատում, քան շատ զարգացած երկրների ներկայացուցիչներ: Ինչպես մեզ մոտ, այնպես էլ այստեղ, լրատվամիջոցները կախված են բիզնեսից եւ քաղաքական կացությունից»: Սլովակիայից ժամանած հետաքննող լրագրող Իվան Բրադան էլ հայերին չափից ավելի անկեղծ եւ հյուրասեր համարեց. «Երբ դուրս էի եկել նկարահանման, նկատեցի, որ երթուղային տաքսիների վարորդներն իրենց լանչը փողոցում են կազմակերպել, ինչը բաղկացած էր պոնչիկներից: Շատ քաղաքավարի վարվեցին, երբ մեզ հրավիրեցին միանալ իրենց: Մի անգամ էլ սրճարանում նկարում էինք մատուցողուհուն ու մեզ հյուրասիրեցին ոչ ալկոհոլային ըմպելիքով: Եվ այսպես ամեն քայլափոխի»: Ի. Բրադան խոսեց նաեւ ՀՀ-ի խնդիրներից. «Վատ տնտեսական իրավիճակի ազդեցությունը երեւում է ամենուր. չափից շատ են հին շենքերն ու մեքենաները, աղքատները: Երեւանը շատ աղմկոտ քաղաք է, ի տարբերություն մերի՝ Բրատիսլավայի: Ձեզ մոտ երթեւեկությունն է խճճված: Ուստի եվրոպացիների համար փողոց անցնելը լուրջ փորձություն է դառնում»:
- ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴ»
7Կառավարության շենքի առջեւ երեկ տեսնելով ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանին՝ վաստակավոր մանկավարժ, նախկինում հայերենի ուսուցիչ Կլարա Խաչիկովնան սկսեց նրան հայտնել իր բավական սուր, նաեւ վիրավորանքներով լեցուն ...ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 11Քաղաքական ուժերը գնահատում են նրա 100 օրը Կարծիքները տարբեր են. արմատական ընդդիմությունը գտնում է, որ նա նախագահ չէ, հասարակության մեկ այլ շերտ վստահ է, որ լավ նախագահ է, ուրիշները դեռ ոչինչ չեն հասկանում ...ԱՄԱՌՎԱ ԹԵԺ ՕՐԸ
Լուսանկարչական ռեպորտաժը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100-րդ օրն էլ ընդդիմադիրներն անցկացրին բազմազան բողոքի ցույցերով: Մի քանի տասնյակ քաղաքացիներ առավոտյան «Ազատ խոսք-ազատ Հայաստան», «Ազատություն ...ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ԳԻՏԵՄ
Մ. ԵՍԱՅԱՆԱԺ նախագահն ասաց, որ ինքը գիտի, թե ով՝b ով է, բայց դարձյալ անուններ չտվեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում չխոսեց իր հրաժարականի մասին, սակայն զգացվում էր, որ օդի մեջ հիմնական ...«ՄԵՆՔ ԿՆՍՏԵՆՔ՝ ՈՐՔԱՆ ՊԵՏՔ Է»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱսում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, անազատության մեջ գտնվող Հուսիկ Բաղդասարյանը: Արցախյան ազատամարտի մասնակից, Մասիսի գումարտակի հրամանատար, 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների ...ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ
4Վանաձորյան հանրահավաքում Դավիթ Շահնազարյանը իրավապաշտպաններին կոչ է արել հետամուտ լինել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների պաշտպանությանը, երբ Հաագայի դատարանի վճռով նրան ձերբակալեն: Երեկ «Հելսինկյան ...ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 2Գովազդներում նկարահանվելու եւ միջոցառումներին թամադայություն անելու համար նրանք ամենաքիչը $10 հազար են պահանջում: Այսօր եթերում մատների վրա հաշված գովազդային տեսահոլովակներ կան, որոնք պատրաստվել են պրոֆեսիոնալ ...ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ՇՈԿՈԼԱԴԵ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. ԽԵՉՈՅԱՆՄեր երկրում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն գտնում է, որ երկու երկրների բարեկամությունը գնալով ամրանում է: Երեկ «Գոլդեն փելես» հյուրանոցում նշվեց հայկական «Սովրանո» ...«ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԻ ՓՈՔՐ ՍԽԱԼՎԵԼ ԵՆՔ»
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻԱսում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը - Պարոն Մանուկյան, օրեր առաջ նշվեց ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման 10-ամյակը: Ամփոփելով անցած ճանապարհը, ի վերջո, ո՞րն եք համարում հիմնական ձեռքբերումը: ...«ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՎ՝ ԼՐԱԳՐՈՂ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՄՆ-ի Քենթի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի եւ զանգվածային հաղորդակցության դպրոցի դասախոս Կարլ Իդսվուգը տարբեր ազգերի լրագրողներին սովորեցնում է մեդիա հմտություններ: Հուլիսի 7-19-ը ԵՊՀ ժուռնալիստիկայի ...ԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԿ ՄԻՐԶՈՅԱՆ Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակից, Երիտասարդ պահպանողականների միության համանախագահՀանուն Ազատության պայքարը չի կարող կասեցվել, այն ընդամենը տեղափոխվում է 2007–ի սեպտեմբերից մեկնարկած եւ 2008–ի փետրվարին Ազատության հրապարակում հանգրվան գտած մեր պայքարը՝ նույնպես: Այն ընդամենը ...«ՄԵՆՔ ԴՐԱՆԻՑ ՈԳԵՎՈՐՎՈՒՄ ԵՆՔ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱդրբեջանի ռազմական բյուջեի աճի մասին այսպես է արտահայտվում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հավաստիացնելով, որ մերը եւս համեստ չէ: «Բազե-2008» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ...Ի՞ՆՉ «ԱՐԺԵ» ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԸ ՀՀ-ՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեւանի մամուլի ակումբի մրցանակները՝ լրագրողներին Երեկ՝ Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) իր հիմնադրման 13-ամյակի կապակցությամբ մրցանակներ շնորհեց: «Լրատվամիջոցների անկախության սկզբունքին հավատարմության ...ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հավաքվել էին օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկող ամառային օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկները, մարզիչները: Նրանց հրավիրել էին ՀԱՕԿ-ի նախագահ ...ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՄեկնարկում են նոր քննություններ Երեկ Հանրապետական ընդունող հանձնաժողովում կայացավ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի ասուլիսը, որը վերաբերում էր ընդունելության քննություններին: «Արդեն ունենք միասնական ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ 47
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ քսաներորդ
ՍԱՌԱՋՈՎ ՆԱ ԳԵՏԱՌ
Եվ Նվերն ինձ ասաց՝ «տղես Ղարաբաղ տեղն ընենց ծառայեց՝ ոչ մեկս խաբար չեղանք», եւ ես ասացի՝ «կինդ շատ նեղություններ քաշած ...
Ե՞ՐԲ ԷՐ ԱՎԵԼԻ ԱՆԿԵՂԾ

«ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴ»

ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ» ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ը ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ ՄԵԿ ՄԱՐԴ՝ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵ՞ՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԿՍԵԼ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

