
ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ԳԻՏԵՄ
ԱԺ նախագահն ասաց, որ ինքը գիտի, թե ով՝b ով է, բայց դարձյալ անուններ չտվեց
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում չխոսեց իր հրաժարականի մասին, սակայն զգացվում էր, որ օդի մեջ հիմնական ասելիքն այդ թեմայի շուրջ էր: «Առավոտը» նկատեց, այնուամենայնիվ, ծուխն առանց կրակ չի լինում, եւ անզեն աչքով էլ երեւում է, որ Հանրապետականում այս խնդրի շուրջ ինչ-որ բաներ են կատարվում: Ուրեմն, ի՞նչ է ասելու Ազգային ժողովի նախագահը որոշ ժամանակ անց, եթե ՀՀԿ խորհուրդը հանկարծ որոշում կայացնի, որ քվոտայով ՀՀԿ-ին հատկացված տեղում փոփոխություն է ուզում կատարել եւ Տիգրան Թորոսյանի փոխարեն այլ հանրապետականի է «գործուղելու» Ազգային ժողով: Ի պատասխան՝ պարոն Թորոսյանն ասաց, որ ՀՀԿ-ի ներսում որեւէ գործընթաց չի կատարվում, եւ եթե Հանրապետականը ինչ-որ հարցի առումով ունենա ասելու բան, ապա կասի: Իսկ քանի դեռ չի ասել, պետք չէ գուշակություններ անել եւ հետո մեկնաբանել այդ գուշակությունները: Խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ինքը հրաժարականի կապակցությամբ սպառիչ արտահայտվել է «գոնե առայժմ»:
Տիգրան Թորոսյանը չթաքցրեց, որ իր հասցեին մամուլում տարածվող լուրերի կապակցությամբ ինքը լավատեղյակ է եւ գիտի, թե դրանք որտեղ եւ ում միջոցով են պատվիրվում: Սակայն նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ մամուլում հրապարակվող այդ կեղծիքներին:
Տիգրան Թորոսյանը նշեց նաեւ, որ ինքը 9 տարի աշխատում է պետական կառավարման համակարգում, եւ մարդիկ գիտեն իր աշխատանքի ոճն ու հնարավորությունները: ԱԺ նախագահը ասում է, թե բոլորը գիտեն՝ ով՝ ով է եւ ով ինչ է անում: Այնուամենայնիվ, լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե այդ ամենը կեղծիք է, ապա դա տարածելով, փաստորեն, «փչացնում» են Ազգային ժողովի նախագահի ինստիտուտը, Հանրապետական կուսակցությունը: Ինչո՞ւ որեւէ մեկը չի փորձում հիմնավորապես արձագանքել, հերքել կամ հաստատել նման տեղեկությունները: Ի պատասխան, ԱԺ նախագահն ասաց՝ եթե մեկնաբանվեն բոլոր անհեթեթությունները, ապա դա թանկ կնստի բոլորի համար: Ինչ վերաբերում է «փչացնելուն» (ի դեպ, այս բառը պարոն Թորոսյանի ճաշակով չէր), ապա, խորհրդարանի նախագահի կարծիքով, որեւէ մեկը չի կարող որեւէ մեկին «փչացնել», եւ այդպիսի կեղծ տեղեկություններով մարդիկ ընդամենն իրենք իրենց են փչացնում:
- Մ. ԵՍԱՅԱՆ
«ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴ»
7Կառավարության շենքի առջեւ երեկ տեսնելով ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանին՝ վաստակավոր մանկավարժ, նախկինում հայերենի ուսուցիչ Կլարա Խաչիկովնան սկսեց նրան հայտնել իր բավական սուր, նաեւ վիրավորանքներով լեցուն ...ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 11Քաղաքական ուժերը գնահատում են նրա 100 օրը Կարծիքները տարբեր են. արմատական ընդդիմությունը գտնում է, որ նա նախագահ չէ, հասարակության մեկ այլ շերտ վստահ է, որ լավ նախագահ է, ուրիշները դեռ ոչինչ չեն հասկանում ...ԱՄԱՌՎԱ ԹԵԺ ՕՐԸ
Լուսանկարչական ռեպորտաժը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100-րդ օրն էլ ընդդիմադիրներն անցկացրին բազմազան բողոքի ցույցերով: Մի քանի տասնյակ քաղաքացիներ առավոտյան «Ազատ խոսք-ազատ Հայաստան», «Ազատություն ...ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ԳԻՏԵՄ
Մ. ԵՍԱՅԱՆԱԺ նախագահն ասաց, որ ինքը գիտի, թե ով՝b ով է, բայց դարձյալ անուններ չտվեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում չխոսեց իր հրաժարականի մասին, սակայն զգացվում էր, որ օդի մեջ հիմնական ...«ՄԵՆՔ ԿՆՍՏԵՆՔ՝ ՈՐՔԱՆ ՊԵՏՔ Է»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱսում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, անազատության մեջ գտնվող Հուսիկ Բաղդասարյանը: Արցախյան ազատամարտի մասնակից, Մասիսի գումարտակի հրամանատար, 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների ...ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ
4Վանաձորյան հանրահավաքում Դավիթ Շահնազարյանը իրավապաշտպաններին կոչ է արել հետամուտ լինել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների պաշտպանությանը, երբ Հաագայի դատարանի վճռով նրան ձերբակալեն: Երեկ «Հելսինկյան ...ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 2Գովազդներում նկարահանվելու եւ միջոցառումներին թամադայություն անելու համար նրանք ամենաքիչը $10 հազար են պահանջում: Այսօր եթերում մատների վրա հաշված գովազդային տեսահոլովակներ կան, որոնք պատրաստվել են պրոֆեսիոնալ ...ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ՇՈԿՈԼԱԴԵ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. ԽԵՉՈՅԱՆՄեր երկրում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն գտնում է, որ երկու երկրների բարեկամությունը գնալով ամրանում է: Երեկ «Գոլդեն փելես» հյուրանոցում նշվեց հայկական «Սովրանո» ...«ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԻ ՓՈՔՐ ՍԽԱԼՎԵԼ ԵՆՔ»
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻԱսում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը - Պարոն Մանուկյան, օրեր առաջ նշվեց ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման 10-ամյակը: Ամփոփելով անցած ճանապարհը, ի վերջո, ո՞րն եք համարում հիմնական ձեռքբերումը: ...«ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՎ՝ ԼՐԱԳՐՈՂ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՄՆ-ի Քենթի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի եւ զանգվածային հաղորդակցության դպրոցի դասախոս Կարլ Իդսվուգը տարբեր ազգերի լրագրողներին սովորեցնում է մեդիա հմտություններ: Հուլիսի 7-19-ը ԵՊՀ ժուռնալիստիկայի ...ԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԿ ՄԻՐԶՈՅԱՆ Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակից, Երիտասարդ պահպանողականների միության համանախագահՀանուն Ազատության պայքարը չի կարող կասեցվել, այն ընդամենը տեղափոխվում է 2007–ի սեպտեմբերից մեկնարկած եւ 2008–ի փետրվարին Ազատության հրապարակում հանգրվան գտած մեր պայքարը՝ նույնպես: Այն ընդամենը ...«ՄԵՆՔ ԴՐԱՆԻՑ ՈԳԵՎՈՐՎՈՒՄ ԵՆՔ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱդրբեջանի ռազմական բյուջեի աճի մասին այսպես է արտահայտվում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հավաստիացնելով, որ մերը եւս համեստ չէ: «Բազե-2008» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ...Ի՞ՆՉ «ԱՐԺԵ» ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԸ ՀՀ-ՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեւանի մամուլի ակումբի մրցանակները՝ լրագրողներին Երեկ՝ Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) իր հիմնադրման 13-ամյակի կապակցությամբ մրցանակներ շնորհեց: «Լրատվամիջոցների անկախության սկզբունքին հավատարմության ...ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հավաքվել էին օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկող ամառային օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկները, մարզիչները: Նրանց հրավիրել էին ՀԱՕԿ-ի նախագահ ...ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՄեկնարկում են նոր քննություններ Երեկ Հանրապետական ընդունող հանձնաժողովում կայացավ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի ասուլիսը, որը վերաբերում էր ընդունելության քննություններին: «Արդեն ունենք միասնական ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ 47
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ քսաներորդ
ՍԱՌԱՋՈՎ ՆԱ ԳԵՏԱՌ
Եվ Նվերն ինձ ասաց՝ «տղես Ղարաբաղ տեղն ընենց ծառայեց՝ ոչ մեկս խաբար չեղանք», եւ ես ասացի՝ «կինդ շատ նեղություններ քաշած ...
ՀԱՅՐԵՆԱՍԵ՞Ր, ԹԵ՞ ԴՐՍԻ ՈՒԺԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՄԵԶ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
Ե՞ՐԲ ԷՐ ԱՎԵԼԻ ԱՆԿԵՂԾ

ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴ»

Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ» ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ը ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ ՄԵԿ ՄԱՐԴ՝ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵ՞ՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԿՍԵԼ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

