
6 ՀԱԶԱՐ 600 ԴՐԱՄՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է
Փոստային ծառայության աշխատակիցները գազի սպառողներին ապակողմնորոշում են
Արդեն քանի օր է՝ «Առավոտի» խմբագրություն են զանգահարում գազի բաժանորդներ՝ հետաքրքրվելով, թե ճի՞շտ է, արդյոք, որ «գազամատակարարման սպասարկման համար սահմանված բաժանորդների տարեկան 6600 դրամի պարտքերը որոշվել է զրոյացնել»: Բացի այդ, գազի սպառողները հավաստիացնում էին, որ փոստային ծառայություններում, որտեղ հաճախում են սպասարկման վարձեր վճարելու, աշխատակիցներն իրենց «լավության կարգով» զգուշացնում են՝ գազի սպասարկման այդ 6600 դրամները չվճարել, քանի որ «պետությունը որոշել է այդ վճարներն ընդհանրապես հանել»:
Նշենք, որ տարեկան 6600 դրամ գազամատակարարման սպասարկման վարձը սահմանել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ըստ որի՝ «ՀայՌուսգազարդի» ենթակայությամբ գործող ներտնային տեխնիկական սպասարկում իրականացնող տեսուչները պետք է տարեկան առնվազն երկու անգամ պարտադիր այցելեն սպառողների բնակարաններ, հարցուփորձ անեն՝ արդյո՞ք բաժանորդները բողոքներ չունեն եւ գազամատակարարման հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում՝ թերությունները վերացնեն: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում դժգոհեցին բաժանորդները՝ «Այդ տեսուչների երեսը նույնիսկ տարին մեկ անգամ չենք տեսնում, շատ էլ ճիշտ կանեն, որ այդ մուծումները հանեն: Ի՞նչ են սպասարկում, որ 6600 դրամ էլ պահանջում են: Սպառողների մեծ մասը տեղյակ էլ չէ այն անվտանգության կանոններին, որոնք պարտադիր պետք է կիրառվեին գազիֆիկացման ընթացքում: Տեսուչներն էլ առիթից օգտվելով, որ սպառողները գազիֆիկացման ժամանակ թույլ են տվել սխալներ, թերությունների վրա աչք են փակում ու գումարներ կորզում, որպեսզի օրինական չտուգանեն»:
Բաժանորդներից մեկի խոսքերով էլ. «Հարցրեք ցանկացած բնակչի, քանի՞ անգամ է ստուգումների ականատես եղել, քանի անգամ է գազի տեսուչն ինքնակամ եկել եւ հետաքրքրվել թերությունների մասին: Անձամբ ես երբեք բախտ չեմ ունեցել հանդիպել ստուգումների եկած տեսուչների, սակայն մի քանի անգամ զանգել եմ ներտնային գազի ծառայության տեսուչներին՝ բնակարանի եւ շքամուտքի գազի արտահոսքը վերացնելու համար: Այցելությունից հետո ինձ հավաստիացրել են, որ վերացվել են բոլոր թերությունները, սակայն մինչ օրս դեռ արտահոսքը շարունակվում է: Երբ դիմեցի մեր համայնքային գազամատակարարման սպասարկման կենտրոնի տնօրենին եւ խնդրեցի վերահաշվարկել ու արտահոսած գազի գումարը հանել իմ ամսավճարից, վերջինս ինձ պատասխանեց, որ դա այնքան չնչին գումար կկազմի, որ չարժե նույնիսկ քաշքշուկի մեջ ընկնել»:
Երեկ «Առավոտը» սպասարկման վարձերը հանելու եւ պարտքերը զրոյացնելու վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Մեր հարցին ի պատասխան՝ հանձնաժողովից պատասխանեցին, որ նման բան չկա. «Քանի որ հանձնաժողովը ներտնային տեխնիկական սպասարկման մասին որոշումը կայացրել է՝ ելնելով բաժանորդների կյանքի անվտանգության հույժ կարեւոր խնդրից, ուստի խոսակցությունները, թե այդ գումարները հանվելու են, հիմնավորված չեն»:
- Լ. Բ., Ա. Դ.
ԲԱՆՏԻՑ ՈՂՋՈՒՅՆՆԵՐ` «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՆ»
3
ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի («Ապօրինի զենք, զինամթերք պահելը»), հատկանիշներով մեղավոր ճանաչված եւ այսօր Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող արցախյան ազատամարտի մասնակից, Մասիսի ...Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 62
Հարցնում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը
«Ինձ շատ է տխրեցնում այսօր կատարվողը,- մեր զրույցի ընթացքում ասաց 10 տարի շարունակ Հայաստանի ԱԳՆ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած (արտգործնախարարի ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵՋՔԸ ԳԵՏՆՈՎ ՉԻ ՏԱԼԻՍ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Գլխավոր դատախազության դատախազներից մեկը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում է «արդարացման» վճիռներից երկուսը:
Օգոստոսի կեսերին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կլսվի ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ՕԳՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՍա ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանի կարծիքն է Ըստ Ստեփան Զաքարյանի, Համաժողովրդական շարժումն այսօր պայքարում է մի իշխանության դեմ, որն այլեւս գոյություն չունի. «Եվ պատահական չէ, որ այսօր ստորագրահավաք ...ՕԲԱՄԱ՞Ն ԷԼ ՀԱՅԵՐԻՆ «ԿԳՑԻ»
2«ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ, դեմոկրատ Բարաք Օբաման կմոռանա հայերին տված՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու իր խոստումը ճիշտ այնպես, ինչպես դա արել են ամերիկյան նախորդ նախագահները»: ... 
ԼՂ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԻ Ադրբեջանի ոչ մի սադրանք շփման գծի վրա անպատասխան չի մնա, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», հուլիսի ...ՍԵՎԱՆԻ ՋՈՒՐԸ ՎԱՐԱԿՎԱ՞Ծ Է
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 14
Պետական պաշտոնյաները ժխտում են այս փաստը, սակայն տասնյակ բնակիչներ ահազանգում են Սեւանում ձեռք բերած հիվանդությունների մասին:
Սեւանում հանգստացող մի շարք քաղաքացիներ վերջին օրերին առողջական լուրջ խնդիրների ...6 ՀԱԶԱՐ 600 ԴՐԱՄՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է
Լ. Բ., Ա. Դ.Փոստային ծառայության աշխատակիցները գազի սպառողներին ապակողմնորոշում են Արդեն քանի օր է՝ «Առավոտի» խմբագրություն են զանգահարում գազի բաժանորդներ՝ հետաքրքրվելով, թե ճի՞շտ է, արդյոք, որ «գազամատակարարման ...«ԿՌԻ՞Վ ՏԱՄ, ԹԵ՞ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵՄ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Գեւորգյանը դժգոհում է ակադեմիայում տիրող մթնոլորտից: Երեկ ԳԱԱ-ում մեկնարկեց «Հայաստանի քիմիական գիտության արդի խնդիրները» ...«ՈՉ ՄԵԿԻ ՀԱՑԸ ՉԵՄ ԿՏՐԻ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱյս պայմանով փարիզաբնակ երաժիշտ Հայկ Դավթյանը չի հրաժարվի հայրենիքում մշտական աշխատանք ունենալ «Առավոտը» ժամանակին (21.04.2004, 21.07.2006) անդրադարձել է 1991-ից, ընտանեկան հանգամանքներից ...«ՀԱՅ» «ԴԵՐՁԱԿՈՒՀԻՆ»՝ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հայկ Թոքմաջյանի քանդակը միջազգային սիմպոզիումի ծնունդ է
Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը օրերս է վերադարձել Իտալիայից: Այնտեղ նա մասնակցում էր հուլիսի 7-13-ը Սաուզե դե Լուչե քաղաքում կայացած քանդակագործների ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ք. Հ.
Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունում հուլիսի 12-16-ն անցկացվեց հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում էին 58 երկրների 17-18 տարեկան շուրջ 300 տղաներ ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնություն
Վթարի են ենթարկվել հայ զբոսաշրջիկները
Թուրքիայի Մերսինի Անամուր շրջանում վթարի է ենթարկվել հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը: «Նոյյան տապանը», վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը, ...ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ 4
Մի քանի օր առաջ Պոպլովոկ սրճարանի մոտ պատահաբար հանդիպեցի իմ հին ծանոթ տղաներց մեկին, ում վաղուց չէի տեսել, եւ նա զարմանալի մի բան հիշեցրեց ինձ՝ իմ տողերը, որոնք գրել էի տարիներ առաջ ու մոռացել: Ասաց՝ ...
«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՏՈՒԳԱՆՎԵՑԻՆ ԵՒ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԻ՞Ն Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԱՌԿԱ ԵՎ ՍՊԱՍՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Ա. Ի.
Ե՞ՐԲ ԷՐ ԱՎԵԼԻ ԱՆԿԵՂԾ

Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՍՊԱՌՆԱՑԵԼ Է «ԳՅՈՒԼԼԵԼ»

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ» ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ը ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ ՄԵԿ ՄԱՐԴ՝ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵ՞ՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԿՍԵԼ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՉԷԻՆ ԶՈՐԱԿՈՉԵԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼԻ ԹԵԿՆԱԾՈ՞ՒՆ ԿԱՆՑՆԻ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՊԵՏՔ Է ԴԱՏԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

