
ՄՐՑԵՑԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ
Երեկ «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում անցկացվեց հանրապետության քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների սեղանի թենիսի առաջնության եզրափակիչը:
Կանանց պայքարում մրցանակային եռյակը կազմեցին Աբովյանի ՔԿՀ դատապարտյալներ Քրիստինա Պետրոսյանը, Գոհար Կարապետյանը եւ Դիանա Հարությունյանը: Տղամարդկանց մեջ հաղթող դարձավ Կարեն Գաբրիելյանը («Կոշ» ՔԿՀ), որը վճռական պայքարում պարտության մատնեց «Սեւան» ՔԿՀ-ից Գեւորգ Մակիչյանին: Երրորդը Վարոս Շահբազյանն էր («Կոշ» ՔԿՀ):
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը մրցանակակիրներին հանձնեց դիպլոմներ եւ նվերներ, իսկ եզրափակիչ մրցաշարին մասնակցած բոլոր դատապարտյալներին՝ նյութական մրցանակներ:
Մրցումների ավարտին նախարարը պատասխանեց «Առավոտի» հարցերին:
- Վերջին շրջանում ՔԿՀ դատապարտյալների միջեւ մարզական միջոցառումներ հաճախակի են անցկացվում: Դրանք ինչ-որ ձեւով ներազդո՞ւմ են նրանց վրա:
- Անշուշտ: Եվ ես անձամբ համարում եմ, որ այս մրցումներն անհրաժեշտ են: Դրանք սոցիալ-հասարակական մեծ նշանակություն ունեն դատապարտյալների հոգեբանության վրա դրականորեն ներազդելու, նրանց հասարակություն վերադառնալը հնարավորինս մատչելի դարձնելու հարցերում: Հիմա մտածում ենք այսպիսի միջոցառումները ոչ միայն շարունակական դարձնելու, այլեւ դրանց նոր երանգներ հաղորդելու ուղղությամբ: Այդ նպատակով մենք նոր նախաձեռնություններ պետք է հանդես բերենք:
- Մարզաձեւերի ընտրությունը կատարվում է դատապարտյալների նախասիրություննե՞րը հաշվի առնելով, թե՞ պայմանների եւ գույքի առկայությունը:
- Ցավոք, առայժմ ստիպված ենք ավելի շատ առաջնորդվել երկրորդով: Դուք ներկա եք լինում միայն եզրափակիչներին: Բայց դրանից առաջ տեղերում անցկացվում են ներհիմնարկային ընտրական մրցումներ: Այդպես եղել է ինչպես այս անգամ, այնպես էլ շախմատի եւ ֆուտբոլի մրցումների ժամանակ: Սակայն նախատեսել ենք հետագայում բոլոր ՔԿՀ-ների համար նոր մարզագույք ձեռք բերել՝ ծրագիրն ավելի բազմազան դարձնելու համար:
- Հաջողակներին խրախուսելու մեջ, ասենք, պատժաչափի մեղմացում չի՞ նախատեսվում:
- Պատժի մեղմացումը նախարարից չի կախված: Գոյություն ունեն համապատասխան ընթացակարգեր: Սակայն մասնակիցներից նրանք, ովքեր կարգապահական տույժեր չունեն, այս մրցումները մեզ՝ համապատասխան անկախ հանձնաժողովներին, մարզիկների մասին դրական եզրակացություններ տալու հնարավորություն են տալիս, ինչը, իհարկե, իր իրավական հետեւանքները կարող է ունենալ:
- Դատապարտյալներին ՔԿՀ-ներից մրցավայր եւ ետ տեղափոխելը, անկասկած, հեշտ չէ: Առանձնապես վտանգավորներին, ցմահ դատապարտվածներին նման միջոցառումների մասնակցել թույլատրվո՞ւմ է:
- Իսկ ինչո՞ւ ոչ: Այդպիսի սահմանափակում չկա:
Հ. Գ. Մրցումերի ավարտին եզրափակիչ մրցաշարի մասնակից 30 դատապարտյալներին հարազատների հետ արտահերթ տեսակցության հնարավորություն ընձեռվեց:
- Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՀԱՄՄԱՐԲԵՐԳՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍՏԵՂԾԵԼ ՄԵԿ ԱՅԼ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն առաջարկել է ԱԺ ժամանակավոր ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՊԵՏՔ Է ԴԱՏԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ նախագահն իր խոստումների տերն է:
- Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծես չի համակերպվել այն իրողության հետ, որ ինքն այլեւս ...«ՇԱՆԹԻ ԵԼՈՒՅԹՆ ԷՔՍՏՐԵՄԱԼ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔ ԷՐ»
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 2
Մարտի 1-ի գիշերը Շանթ Հարությունյանի ելույթն այսպես է բացատրում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության»
կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը:
- Որքան մեզ հայտնի է՝ Դուք էիք առաջարկել ...ԳՏՆՎԵԼ ԵՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՓորձեր են արվում մարտի 1-ի զոհերի մահվան մեղքը փաթաթել շարքային զինծառայողների կամ սպաների վզին: Օրերս, ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցին, ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ...ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂԵՂՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Որպեսզի մեր լավագույն մասնագետները չլքեն երկիրն ու աշխատեն օտարերկրացիների համար, գործարարները պետք է
մարդկային կապիտալի շուկայում ներդրումներ անեն:
Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած ...«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՇՓՈԹՎՈ՞ՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՀայկ Բաբուխանյանը համոզված է, որ «Իրավունք de facto»-ն իրենց՝ տարիների ընթացքում հավաքած լսարանը գողանում է: «Տեսակետ» ակումբի կողմից հրատարակվող «Իրավունք de facto» ...ՔՐԳՈՐԾ՝ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ոմանք այն կապում են Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրությունների հետ
Միքանի օր է, ինչ քրեական գործեր են հարուցվում ինչպես Գյումրիի քաղաքապետարանի, այնպես էլ նրա ենթակայության տակ գտնվող կառույցների պատասխանատուների ...ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԵՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀՀ միջպետական բուհերը կազմակերպում են սեփական քննություններ Շուտով կմեկնարկեն բուհական ընդունելության կենտրոնացված քննությունները: Սակայն ՀՀ-ում կան բուհեր, որոնք չեն «ենթարկվում» ընդունելության ...«ՀԱՅԱՑՔՍ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ Է»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Ասում է բաց տեսարաններով «աշխատող» ռեժիսոր Կատրին Բրեյան
Եվրոպական ամենասկանդալային կինոդեմքերից մեկը՝ սցենարիստ, դերասանուհի եւ ռեժիսոր Կատրին Բրեյան երեկ վարպետության դաս անցկացրեց Տիկնիկային ...ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ՝ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՓորձագետների հավաստմամբ, Ադրբեջանում, Թուրքիայում եւ Վրաստանում դրանց անխնա են վերաբերվում «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերն էին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը եւ «Արմենիան ռեփորթըրի» ...ԵՐՐՈ՞ՐԴ, ԹԵ՞ ՉՈՐՐՈՐԴ ՈՒԺ
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ սիրող քաղաքագետԻնչպես արդեն նախապես կանխատեսվում էր, վերջին շրջանում թափ են հավաքում «երրորդ ուժի» կողմնակիցները Այդ մասին մամուլում հպանցիկ անդրադարձներ եղել են, սակայն, նկատի ունենալով վերոհիշյալ աճը, ...ՄՐՑԵՑԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸԵրեկ «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում անցկացվեց հանրապետության քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների սեղանի թենիսի առաջնության եզրափակիչը: Կանանց պայքարում մրցանակային եռյակը ...ՈՎ՝ ՈՐՏԵՂ Է ՄԱՐԶՎՈՒՄ
Ա. Հ.Պեկինում կայանալիք ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է ընդամենը 23 օր: «Առավոտը» ճշտեց, թե այս օրերին յոթ մարզաձեւերի մեր հանրապետության հավաքականներն ու անհատ մարզիկները որտե՞ղ ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
Ս. Դ.
«Առավոտը» կրկին անդրադառնում է Սփյուռքի բուհերում ուսում առնող հայաստանցիներին: Հայրենիք է վերադարձել Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի այս տարվա շրջանավարտ Վարդան Վիրաբյանը՝ ստանալով ...ԿԱՐՈՏԵԼ ԵՆՔ ՔԵԶ
ԵԿՄ Արաբկիր ջոկատի հրամանատար, գնդապետ, քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի 12-ամյա որդին նամակ է գրել մեկուսարանում գտնվող հորը: Ներկայացնում ենք կրճատումներով. «Բարեւ հայրիկ: Եթե չլիներ մեր ...«ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ»
Սեփ. լր.Հայ-ռուսական համալսարանի լրատվական կենտրոնը տարածել է համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի մեկնաբանությունը Թուրքիայի նախագահին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով Երեւան ...
Ե՞ՐԲ ԷՐ ԱՎԵԼԻ ԱՆԿԵՂԾ

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է «ԳՅՈՒԼԼԵԼ»

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ» ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ը ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ ՄԵԿ ՄԱՐԴ՝ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵ՞ՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍԿՍԵԼ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՉԷԻՆ ԶՈՐԱԿՈՉԵԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՊԵՏՔ Է ԴԱՏԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼԻ ԹԵԿՆԱԾՈ՞ՒՆ ԿԱՆՑՆԻ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ«ՇԱՆԹԻ ԵԼՈՒՅԹՆ ԷՔՍՏՐԵՄԱԼ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔ ԷՐ»
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

