
ՔՆՆԻՉԸ ՏԵՂԱԶՆՆԵԼ Է «ԱՉՔԱՉԱՓՈՎ»
Ասֆալտի «թաց» լինելը մաքրում է բոլոր հետքերը
2007թ. նոյեմբերի 5-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 23 շենքի հարակից տարածքում Հովհաննես Մկրտչյանն՝ իր «Մերսեդես-Բենց-Ե420» մակնիշի 01 UL 042 պետհամարանիշի ավտոմեքենայով, ընդհարվեց Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Վահե Ասեյանի կողմից վարած, «Պրոմեթեյ» ՍՊԸ-ին պատկանող «Գազ-3102» մակնիշի 119 ՏԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենային: Վ. Ասեյանը ստացավ միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի քննիչ Հ. Հովհաննիսյանի կողմից 2007թ. նոյեմբերի 6-ից նախապատրաստվեցին նյութեր՝ քրգործ հարուցելու համար:
Սակայն այս տարվա ապրիլի 2-ին քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ ՀՀ քրդատօրի 35 հոդ. 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության պատճառով: Վ. Ասեյանի տեղեկացմամբ, նույն որոշմամբ հիմք են ընդունվել Վ. Ասեյանի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդ. 3-րդ մասի պահանջները խախտելու հանգամանքները, որի հետեւանքով «Պրոմեթեյ» ՍՊԸ-ին պատկանող «Գազ-3102» ավտոմեքենային պատճառվել է 381.760 ՀՀ դրամի նյութական վնաս, իսկ «Մերսեդես-Բենց-Ե420» ավտոմեքենայի սեփականատեր Սեդա Առաքելյանին՝ 2.018.600 ՀՀ դրամի նյութական վնաս:
Մայիսի 26-ին քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը Վ. Ասեյանի կողմից բողոքարկվել է Երեւանի, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազություն: Սակայն վարորդի դիմում-բողոքների մեջ ներկայացված բազմաթիվ պատճառաբանությունները թողնվել են անհետեւանք: Բողոքում նշվել էին քննիչի կողմից թույլ տրված բազմաթիվ ակնհայտ դատավարական խախտումները, ինչի արդյունքում Վ. Ասեյանը, առանց որեւէ հիմքի, ավտովթարի հետեւանքով անարդարացի կրել եւ կրում է ընդհանուր առմամբ 2.400.360 ՀՀ դրամի պարտավորություններ: Ըստ վարորդի ներկայացուցիչ՝ փաստաբան Արշակ Թովմասյանի, քննիչը դեպքի վայր է ժամանել շուրջ 2 ժամ հետո, ինչի հետեւանքով չի պահպանվել դեպքի վայրը՝ «Մերսեդես-Բենց-Ե420»-ը դիտավորյալ դուրս է բերվել դեպքի վայրից, խախտվել են ճանապարհատրանսպորտային պատահարի ելակետային բոլոր տվյալները:
Քննիչը չափումները կատարել է «աչքաչափով», որի հետեւանքով զննության արձանագրության եւ դեպքի վայրի գծագիր տվյալները ընդհանրապես չեն համապատասխանում իրական, փաստացի չափագրական տվյալներին: Քննիչը արձանագրել է, որ ճանապարհի երթեւեկելի մասի ծածկույթը եղել է թաց վիճակում, այնինչ՝ իրականում այն եղել է չոր: Այդ հաստատվել է Վ. Ասեյանի եւ ականատեսների կողմից, ինչպես նաեւ Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության 06.06.2008թ., N36-4/233 գրությամբ: Ավտովթարին նախորդող պահին «Մերսեդես-Բենց-Ե420» ավտոմեքենայի արգելակման հետեւանքով ասֆալտին մնացել են անվադողերի արգելակման հետքերը: Սակայն «ասֆալտի թաց» լինելու պատճառով այն քննության առարկա չի դարձել, հետեւաբար՝ իրավական գնահատականի չի արժանացել:
«Վահե Ասեյանի կողմից վարվող «Գազ-3102» ավտոմեքենային հարվածը հասցվել է ձախ կողմի ետեւի մասին, եւ նշված ավտոմեքենան վթարի պահին գտնվել է երթեւեկելի ուղեմասի ձախ կողմում՝ հոծ գծից դեպի աջ՝ 0,4 մ հեռավորության վրա, իսկ «Մերսեդես-Բենց-Ե420»-ը ընդհարվել է իր առջեւի աջ մասով «ԳԱԶ-3102» ավտոմեքենայի ետեւի ձախ մասին, ապա, ելնելով գոյություն ունեցող չափագրական եւ տրամաբանական բոլոր սկզբունքներից, ակնհայտ է դառնում, որ «Մերսեդես-Բենց-Ե420» ավտոմեքենայի ձախ հատվածը (հաշվի առնելով ավտոմեքենայի լայնությունը) ավտովթարի պահին հատել է սահմանված հոծ գիծը եւ դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչն, ըստ էության, ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտում է: Սակայն քննիչը նշված հանգամանքը քննության առարկա չի դարձրել»,- ասում է Ասեյանի փաստաբան Արշակ Թովմասյանը:
Մենք նշեցինք, որ, ըստ քննիչի, ավտովթարի նախորդող պահին եւ տեղազննության ժամանակ ասֆալտը եղել է թաց: Սակայն հետագայում քննիչը, հակասելով ինքն իրեն, 14.11.07թ. եւ 03.03.08թ. դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու որոշումների նկարագրական մասում արձանագրել է՝ տեղումներ չլինելու եւ ասֆալտը չոր լինելու մասին:
Դեպքից 6 ամիս հետո քննիչ Հ. Հովհաննիսյանը որոշում է կայացրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին եւ օրենքով սահմանված կարգով Վահե Ասեյանին հայտնելու փոխարեն՝ նա վերոնշյալ որոշման օրինակը գրությամբ Վ. Ասեյանին է ուղարկել 2 ամիս հետո, որը վարորդը ծրարով ստացել է «Հայփոստ» ՓԲԸ տեղեկատվության համաձայն՝ մայիսի 21-ին:
Դատախազության կողմից «օրինական» համարված նյութերն այս պահին բողոքարկվում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:
- ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
ՍԿՍԵԼ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
9
Երեկ Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք էր ընթանում՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու համար: Հիշեցնենք, որ այդ ստորագրահավաքը նախաձեռնել է Համաժողովրդական շարժման կենտրոնը: ...ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵ՞ՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 4
Ժամանակավոր հանձնաժողովի փորձագետ Սարգիս Հակոբյանի կարծիքով՝ հանձնաժողովը պետք է պահանջի բոլոր իրավական հիմքերը, որոնց հիման վրա ԱԺ երեք պատգամավորները պահվում են կալանքի տակ:
Տեղեկացրել էինք («Առավոտ»,12.07.08), ...ՄԱՐՏԻ 1-Ի ՀԻՄՔԸ ԴՐՎԵՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՍա Համաժողովրդական շարժման կենտրոնի գնահատականն է Հուլիսի 14-ին Համաժողովրդական շարժման առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ...ԲԱՆԱՁԵՒԸ ԼԻԱՐԺԵՔ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՍա է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այս պահի գնահատականը ԵԽԽՎ 1620 բանաձեւի իրականացմանը: Երեկ մինչ լրագրողների հարցերին պատասխանելը՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար ...«ԲԱՑԱԿԱՆԵՐԻ» ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ
Մ. ԵՍԱՅԱՆ«Առավոտի» հուլիսի 14-ի համարում տեղեկացրել էինք, որ խորհրդարանը չի հասցրել օրենքով սահմանված կարգով ձեւավորել ԱԺ երեք մշտական հանձնաժողովները՝ Սոցիալական, Գյուղատնտեսական եւ բնապահպանական, ...ՀՐԱՎԻՐԵԻՐ ՈՉ ԹԵ ՖՈՒՏԲՈԼԻ, ԱՅԼ՝ ԿՈՄԻՏԱՍ ԼՍԵԼՈՒ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 2
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդ է տալիս ՀԱԱԿ նախագահ Էդվարդ Անտինյանը
Շարունակում է մեկնաբանությունների տեղիք տալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 23-ին Մոսկվայում արած հետեւյալ հայտարարությունը՝ ...ՄԱՐՏԻ 1-Ի ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵ՞Լ ԵՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀՀ իշխանությունները «լավ աշխատածներին» հողատարածքնե՞ր են բաշխում Մինչ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը փորձում է հետաքննել ու բացահայտել հետընտրական ...ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆ ՁԵՐԲԱԶԱՏՎՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 2
Մշակույթի նախարարությունը չի փոխվում
Կառավարության նիստերից մեկի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ մշակույթի նախարարությունը պետք է վերջապես ձերբազատվի իր գավառամտությունից: Վարչապետի ...ՔՆՆԻՉԸ ՏԵՂԱԶՆՆԵԼ Է «ԱՉՔԱՉԱՓՈՎ»
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԱսֆալտի «թաց» լինելը մաքրում է բոլոր հետքերը 2007թ. նոյեմբերի 5-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 23 շենքի հարակից տարածքում Հովհաննես Մկրտչյանն՝ իր «Մերսեդես-Բենց-Ե420» ...ՉԹՌՉԵԼՈՒ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ«Ոսկե ծիրանը» գրեթե չի հպվում մեր իրականությանը Երբ երկրում եղել են մեծ ցնցումներ, երբ այդ ցնցումների արդյունքում կան մարդկային զոհեր, երբ բանտերն ակնհայտորեն լեցուն են ամենեւին ոչ սպանությունների ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՉԻՆ ԵՎ ԻՐԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ Երեկ «Երեւան» հյուրանոցում կայացավ չին ռեժիսոր Ցայ Շանգժունի եւ նրա իրանցի գործընկեր Աբոլֆազ Սաֆարիի մամուլի ասուլիսը: Առաջինը փառատոնին ներկայացել է «Կարմիր ...«ԿԻՏՐՈՆԻ ԾԱՌԸ»՝ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ֆիլմերի թվում է Էրան Ռիքլիսի «Կիտրոնի ծառը» խաղարկային ֆիլմը (Իսրայել-Գերմանիա-Ֆրանսիա): Կինոաշխատանքը պատմում է պաղեստինցի կնոջ՝ Սալմայի ու ...
Ե՞ՐԲ ԷՐ ԱՎԵԼԻ ԱՆԿԵՂԾ

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է «ԳՅՈՒԼԼԵԼ»

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ» ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ը ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ ՄԵԿ ՄԱՐԴ՝ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵ՞ՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱԼԱՏԱԿԱՆ «ՀԻՆ ԳԱՅԼԸ»

ՍԿՍԵԼ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՉԷԻՆ ԶՈՐԱԿՈՉԵԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼԻ ԹԵԿՆԱԾՈ՞ՒՆ ԿԱՆՑՆԻ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԻ ՓՈԽԱՐԻՆԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

