
ՀՀ-Ն ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ ՉՈՒՆԻ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐ
- Ըստ Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջ՝ Մելիսա Բրաունի, սա իրենց ասվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

ԵԽԽՎ 1620 բանաձեւի 9.2 կետով ոչ միայն առաջարկվում է, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը 2008-ի սեպտեմբերին Մոնիտորինգի հանձնաժողովին տեղեկացնի մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից արձանագրված առաջընթացի ու նաեւ՝ կալանավորված անձանց ազատման գործընթացի վերաբերյալ, այլ նաեւ կոչ է արված «ներդրում ունենալ» այդ հանձնաժողովի աշխատանքին «միջազգային փորձագետների մասնակցությանը, եթե բավարարվեն անկախության, թափանցիկության եւ վստահելիության պայմանները»: Սա է պատճառը, որ հուլիսի 13-ին Հայաստան ժամանած Թոմաս Համմարբերգին ուղեկցում է հետաքննության ազգային հանձնաժողովների հարցերով մեծ փորձ ունեցող շվեդ իրավաբան Յոհան Հիրշֆելդտը: Նա նախագահել է Շվեդիայում մի քանի տարի առաջ ստեղծված հատուկ հանձնաժողովը, որը հետաքննում էր ազգային աղետը, երբ 500 շվեդներ զոհվեցին Հարավ-Արեւելյան Ասիայում տեղի ունեցած ցունամիի հետեւանքով: Արդյոք այս փորձագետը կներգրավվի՞ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում, որում արդեն իսկ ներկայացուցիչներ ունեն ԵԱՀԿ գրասենյակը եւ ԱՄՆ դեսպանությունը՝ պարզ կդառնա թերեւս այսօր: Իսկ առայժմ ներկայացնենք Թոմաս Համմարբերգի հուլիսի 13-14-ի հանդիպումների վերաբերյալ որոշ մանրամասներ:
Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի առջեւ, որտեղ կիրակի հանդիպումներ էր անցկացնում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ հավաքվել էին մի քանի տասնյակ ցուցարարներ՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ այլ կարգախոսներով: Ցուցարարների 3 ներկայացուցիչներին, որոնցից մեկը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր՝ ընդունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գեսսելը: Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ նրան են փոխանցել անգլերեն փաստաթղթեր. «Թե՛ բանաձեւի կատարման, թե՛ Արման Բաբաջանյանի վերաբերյալ»: Ցուցարարների մյուս ներկայացուցիչը Ժիրայր Սեֆիլյանն էր, եւ հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը հայտնել է, թե իրենք էլ են միջամտել, որ նրան չարտաքսեն երկրից:
Կարապետ Ռուբինյանը, որպես «Քաղբանտարկյալների կոմիտեի» անդամ, ներկա գտնվեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Թոմաս Համմարբերգի հանդիպմանը. «Ես նշեցի, որ ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանին տրված ժամկետի երկարաձգումը մեր հասարակության կողմից գնահատվեց որպես գործարք ՀՀ իշխանությունների եւ ԵԽԽՎ պաշտոնյաների միջեւ: Եվ խնդրեցի, որ հաշվի առնեն՝ այդ երկարաձգումը ծանրագույն վիճակի մեջ է դրել քաղբանտարկյալների ընտանիքներին»: Հայաստանի Հելսինկյան ընկերակցության ղեկավար Միքայել Դանիելյանը հանդիպումից հետո հայտնեց, թե ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը որոշ հարցերում համաձայն չէր 1620 բանաձեւի դրույթներին. «Ինձ թվում է՝ նա հասկանում էր, որ 6 ամսով հետաձգումը չի հանգեցնի դրական փոփոխությունների»:
Թոմաս Համմարբերգը հանդիպեց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին, որն «Առավոտին» հայտնեց, թե ծանոթ լինելով Գագիկ Ջհանգիրյանին ու Գուրգեն Եղիազարյանին մեղադրանք առաջադրելու որոշումներին՝ անհամաձայնություն է հայտնել ՔՕ 300 հոդվածի՝ «Պետական իշխանությունը յուրացնելը», առաջադրման կապակցությամբ. «Այն ձեւակերպմամբ, որը կա նրանց որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ՝ համաձայն չեմ»: Իսկ Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը հանդիպումից հետո հայտնեց, թե ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ղեկավարած պատվիրակության անդամները «հիմնականում չէին հետաքրքրվում առանձին գործերով: Նրանց ավելի գլոբալ էր հետաքրքրում խնդիրը՝ ՔՕ 300, 316 եւ 225 հոդվածները եւ դրանցում նախատեսվող փոփոխությունները, նաեւ՝ թե ինչպես է ընթանում բանաձեւի կատարումը»: Մեր ենթադրությանն ի պատասխան, թե վերջին հարցին գուցե պատասխանել են, որ լա՛վ է կատարվում բանաձեւը՝ Լուսինե Սահակյանը մի քանի քայլ հետ գնաց ու ծիծաղեց. «Խիստ զարմանալի կլիներ»:
ԵԽ գրասենյակում հուլիսի 13-ի վերջին հանդիպումը քաղբանտարկյալների կանանց հետ էր: Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը պատմեց, որ հանդիպման ժամանակ այն հարցի առնչությամբ, թե ինչ կարող է հաջորդել Մոնիտորինգի հանձնաժողովում Համմարբերգի՝ սեպտեմբերի 11-ին զեկույցին՝ «ասացին, թե ձայնից զրկելու խնդիրը, իհարկե, հետաձգվելու է մինչեւ հունվար, բայց դա չի նշանակում, որ նրանք քարտ-բլանշ ունեն ոչ մի գործ չանելու մինչեւ հունվար: Համմարբերգն ասաց, թե աշնանը ԵԽԽՎ-ն կարող է քննարկել քաղբանտարկյալների հարցը՝ սա պայմանավորված է իր զեկույցով: Հարցրեցինք, թե ԵԽԽՎ դժգոհություններն ինչպե՞ս կազդեն մեր իշխանության վրա, եթե իր զեկույցը, որը շատ ճիշտ էր՝ կարծես չէր ազդում: Համմարբերգը պատասխանեց, թե ԵԽԽՎ-ն քաղաքական մարմին է, իսկ իր գրասենյակի ու նաեւ Վենետիկի հանձնաժողովի, որ անկախ կառույցներ են՝ ասածները մինչեւ այժմ ինչ-որ ազդեցություն ունեցել են մեր իշխանության վրա»:
Միքայել Հայրապետյանի կինը՝ Սյուզան Ալեքսանյանը, պատմեց. «Ես հարց տվեցի ընդհատակում գտնվողների մասին, ասացի՝ ի՞նչ պիտի անեք, սպասեք, որ նրանք է՞լ հայտնվեն կալանավորների վիճակում, նո՞ր զբաղվեք նրանցով, թե՞ ինչ-որ լծակ կա իշխանության վրա ներազդելու, որ հնարավորություն տան այդ մարդկանց լեգալ գործելու: Պատասխան չտվեց»:
Իսկ երեկ Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությունն ԱԺ-ում հանդիպել է «մարտի 1»-ի հանձնաժողովի անդամների հետ: Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ «Համմարբերգը նշեց, որ իր այցի նպատակներից է նաեւ քննարկել, թե ինչպես կարելի է ապահովել իրական անկողմնակալություն, ինչպես կարելի է փաստեր պարզելու եւ փաստեր հաստատելու գործում խուսափել քաղաքական բանավեճից, քաղաքական միավորներ հավաքելու փորձերից»:
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպման ընթացքում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը տեսակետ է հայտնել, որ մարտի 1-ին տեղի ունեցածի հետաքննությանն «առնչվող որոշակի քայլեր կատարվել են», իսկ ձերբակալությունների ու դատավարությունների առնչությամբ «մտահոգություն կա, որ մարդիկ կալանավորվել են ոչ թե բռնի հանցանք գործելու, այլ միտինգներին մասնակցելու համար: Մտահոգություն կա նաեւ, որ մի քանի ամիսների ընթացքում մեղադրանքը դեռ չի ուղարկվել դատարան եւ քայլեր չեն արվել բացահայտելու այն ոստիկաններին, որոնք կարող է գերազանցած լինեին իրենց լիազորությունները եւ բռնի ուժ կիրառած ցուցարարների նկատմամբ»:
Թոմաս Համմարբերգին երեկ հանդիպել է նաեւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, որը հետո լրագրողներին պատմել է, թե խոսել են մասնավորապես ԵԽԽՎ 1620 բանաձեւի հետեւյալ դրույթի մասին, ըստ որի՝ անընդունելի են այն դատավճիռները, որոնք հիմնված են բացառապես ոստիկանական ցուցմունքների վրա: Նախարարը նշել է, թե այս դիրքորոշումը համահունչ չէ միջազգային չափանիշներին, Եվրոպական դատարանի նախադեպային դատական ակտերին. «Եթե մենք կասկած ունենք որեւէ ոստիկանի ցուցմունքի վրա՝ սա առանձին խնդիր է, պետք է քննարկման առարկա դառնա», իսկ եթե ոչ, ապա որեւէ մեկը իրավասու չէ ասելու, թե մեկ ապացույցը, եթե դա ոստիկանի ցուցմունք է, չի կարող հիմք համարվել:
Ըստ Գեւորգ Դանիելյանի՝ Համմարբերգը համաձայնել է, նշելով, թե բանաձեւում այլ գաղափար է եղել՝ ոչ թե ընդհանրապես չի կարող ընդունելի համարվել, այլ նախապատվություն չպետք է տրվեր այն ապացույցին, որը ինքնախոստովանական ցուցմունք է կամ մեկ ոստիկանի ցուցմունք:
Հ. Գ. Համմարբերգի պատվիրակությունը երեկ այցելել է Վարդաշեն ՔՀԿ-ում պահվող Գագիկ Ջհանգիրյանին, Դավիթ Մաթեւոսյանին, Սմբատ Այվազյանին, Շանթ Հարությունյանին, Սուրեն Սիրունյանին եւ այլոց:
- ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՅՑ
Շաբաթ օրը ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, այցելեց Տավուշի մարզ եւ ստուգեց մեր սահմանների ամրությունը: Կարդացեք«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ» ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 5Հայտարարեց Դավիթ Շահնազարյանը Երեկ «Ուրբաթ» ակումբում Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարանում ...ՀՀ-Ն ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ ՉՈՒՆԻ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Ըստ Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջ՝ Մելիսա Բրաունի, սա իրենց ասվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
ԵԽԽՎ 1620 բանաձեւի 9.2 կետով ոչ միայն ...ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐԸ ԿԱՊ ՉՈՒՆԵԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյդ մասին վկայում են պաշտոնական հաղորդագրությունները Մարտի 1-2-ին հաջորդող օրերին հեռուստաեթերը ողողված էր Մաշտոցի պողոտայում գտնվող ջարդուխուրդ արված ու կողոպտված խանութների պատկերներով, եւ այդ ամենը ...ԿԼԻՆԻ՞ ՄԵԾ ԲԱԽՈՒՄ, ԹԵ՞ ՈՉ
Տ. Ա.«Վրաստանը շահագրգիռ չէ Ռուսաստանի հետ առճակատմամբ: Հակառակը՝ մենք շահագրգիռ ենք այդ երկրի հետ լավ, կառուցողական հարաբերությունների հաստատմամբ»: Այս մասին «Յալթայի եվրոպական ռազմավարություն» ...«ՄԻԱՍԻՆ»-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Երեկ «Միասին» երիտասարդական շարժումը հանդես է երեկ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հուլիսի 11-ին «Միասին» երիտասարդական շարժումը նախաձեռնել էր ռոք-համերգ ...ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԵՐԵՎԱՆԸ
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ես չափազանց կարեւորում եմ Երեւանի կառուցապատման աշխատանքները. դրանք նոր տեսք տվեցին մայրաքաղաքին եւ հասցրեցին զարգացման նոր փուլի»,- անցած շաբաթ, քաղաքապետարան այցելության ժամանակ, ընթացող ...«ԶՎԱՐԹՆՈՑԻՑ» ԱՆՀԻՄՆ ԿՐՃԱՏԵԼ ԵՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԴավիթ Եղիազարյանը 6 տարի է, չի կարողանում պարզել աշխատանքից կրճատվելու պատճառը: «Իմ ամբողջ կյանքն ու պրոֆեսիոնալիզմը ներդրել եմ «Զվարթնոց» օդանավակայանում: Բայց մի րոպեում, 2002 թվականին, ...ԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՉԷԻՆ ԶՈՐԱԿՈՉԵԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Վարչապետն ու նախարարները կրակեցին: Բարեբախտաբար, ոչ իրար վրա
Հուլիսի 12-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը, գրեթե բոլոր նախարարները եւ կառավարությանը մաս կազմող մի շարք գերատեսչությունների ղեկավարներ պաշտպանության ...ՇԱՏ ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ՔԻՉ՝ ՈՒՍԱՆՈՂ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲուհերը պրակտիկայի կազմակերպման ժամանակ խնդիրներ են ունենում որոշ «անհյուրընկալ» կազմակերպությունների հետ: Ուսումնական տարվա ավարտից հետո այժմ ՀՀ բուհերում առաջացել է մի խնդիր՝ ինչպես կազմակերպել ...
ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ 2010 Թ.
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՍՄԵՏԻԿԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԼՈՒԾՈՒՄԸ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԵԿԵԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՄԵՐՈՆՑ ՍԱՏԱՐԵԼՈՒ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ«ԹՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՆ»
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Ե՞ՐԲ ԷՐ ԱՎԵԼԻ ԱՆԿԵՂԾ

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է «ԳՅՈՒԼԼԵԼ»

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ» ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ը ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ ՄԵԿ ՄԱՐԴ՝ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱԼԱՏԱԿԱՆ «ՀԻՆ ԳԱՅԼԸ»

ԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՉԷԻՆ ԶՈՐԱԿՈՉԵԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՎՐԱ ՎԵՐՑՆԵՆՔ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼԻ ԹԵԿՆԱԾՈ՞ՒՆ ԿԱՆՑՆԻ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԻ ՓՈԽԱՐԻՆԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

