<<Հուլիս 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Առավոտ logo
Հրատարակվում է 01/08/1994
Picture of the day
Հրատարակված է Հուլիս 15, 2008

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ» ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  129 օր առաջ |  ջնջել (1) |  պատասխանել
     aaaaa գրել է:
    • ABG
      Հետընտրական մտորումներ ԱՐԺԱՆԻ ՉԵ՞Ն
      Խորհրդային տարիների կուռքերը` Ուլյանով-Լենինն ու նրա հաջորդները, միամիտ ժողովրդին խոստանում էին…կոմունիզմ: Կառուցեցի՞ն: Ո°չ: Փոխարենը իրենց բոլոր չարագործութ յունները «արդարացնում» էին կոմունիզմի համար մղվող պայքարի «դժվարություններով»:
      Քաղաքական վարքագծով ու պրակտիկ գործունեությամբ տիպիկ նեոբոլշևիկ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա գլխավորած ՀՀՇ-ն խորհրդային կայսրության փլուզման շրջանում հրապարակ իջան` ժողովրդին խոստանալով ազատ ու հպարտ հայրենիք, արդարություն ու ժողովրդավարություն, Արցախի համար «մինչև վերջ» պայքարելու վճռականություն:
      Կատարվեցի՞ն այդ խոստումները: Ո°չ: Ընդամենը սահուն կերպով «պայքար-պայքարը» տեղափոխվեց…«հանուն իշխանության» մղվող պայքարի հուն: Իսկ իշխանությունը բռնազավթելուց հետո նա և իր զինակիցները ստեղծեցի¯ն մեզ համար «ազատ ու հպարտ» հայրենիք: Դարձյալ` ո°չ: Բառացիորեն դժոխք դարձրին հայաստանյան իրականությունը` սեփական ապիկար կառավարման դժնդակ տարիների բոլո¯ր շահատակությունները «արդարացնելով»… նորանկախ պետության «կայացման դժվարություններով»:
      Բոլշևիկները նախկին «ունեզրկողներին էին ունեզրկում»` ՀՀՇ-ականները` սեփական ժողովրդին: Բոլշևիկներն սկսեցին ժամանակի «բուրժուական ինտելիգենցիայի» վարկաբեկմամբ. ՀՀՇ-ականները` սեփական մտավորականությանը «նոմենկլատուրային» պիտակավորելով ու ծաղրի ենթարկելով: Բոլշևիկները սեփական հակառակորդներին հայտարարում էին «ժողովրդի թշնամիներ», ՀՀՇ-ականները իրենց քննադատողներին, իրենց սրիկայությունները դատապարտողներին` «ստրկամիտներ», «կոմունիստական կարոտախտով տառապողներ», «անկախության հակառակորդներ»…
      Բոլշևիկները ստեղծում էին իրենց «առաջնորդների» պաշտամունքը, ՀՀՇ-ականները առավոտից երեկո օվսաննաներ էին ձոնում «Շարժման առաջնորդներին», խնկարկում էին «ազգընտիր իշխանություններին»… Քծնանք, շողոմանք, հոգեզմայլանք էր ծորում Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ՀՀՇ-ին հլու-հպատակություն հայտնած «քաղաքական ուժերի» ու նրանց գործիչների շուրթերից… 1-ին Նախագահին հասցեագրվող մեծարանքների այդ ամբողջ քստմնելի, անարժանապատիվ հեղեղը, որոնց մեջ ամենազուսպը «իմաստո¯ւն» ածականն էր, կարելի է գտնել…թե° այն ժամանակ, թե° այսօր իրենց սպասարկող քարոզչամիջոցներում:
      Հիշեք նաև, թե ի¯նչ «խանդավառությամբ» պալատական գրչակներն ու զանազան հացկատակներ փորձում էին ստեղծել 1-ին Նախագահի պաշտամունքը, ժողովրդին ներշնչել «եթե ոչ Լևոնը, հապա ո՞վ» մտայնությունը, նրան դարձնել հասարակության կուռքը…Այդպես էր առաջ, այդպես է նաև… հիմա: Եղե՞լ է թեկուզև մեկ դեպք, որ այն ժամանակվա գործող Նախագահն ու այսօրվա ընդդիմադիրը գոնե ձևի համար, գոնե կեղծ համեստությամբ, հենց թեկուզ որպես մտավորական` ըմբոստանա այդ ստորաքարշության դեմ, ասի` ամոթ է, վե°րջ տվեք, ինձ կուռք մի° դարձրեք, դա Աստվածաշնչին դեմ է:
      Ավա¯ղ, Հայաստանի նորանկախ Հանրապետության պատմությունը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այդպիսի տարրական ազնվության ու պարզ-մարդկային համեստության որևէ դեպք չի արձանագրել: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև նրան հատուկ էր և է ներքին անպարագիծ մեծամտությունը, իր «բացառիկության» համոզվածությունը: Նա այդ ամբողջ ստորաքարշությունն ընդունում է հավուր պատշաճի, իրեն արժանի¯ է համարում այդ չափազանցյալ մեծարանքներին: Այսքանից հետո էլ ի՞նչ «մտավորական» է նա: Հմուտ ամբոխավա՞ր` այո°, բայց մտավորակա՞ն` երբե°ք: Քանզի իրական մտավորականին հակացուցվա¯ծ է փքուն ինքնահիացումը…
      Մեզ, այն ժամանակվա ընդդիմադիրներիս, նախկին Նախագահը վերաբերվում էր ամբարտավան արհամարհանքով, որպես «թերմարդիկ»: Որովհետև մենք իր «մեծությունն ու բացառիկությունը», իր «պատմական առաքելությունը» հասկանալ ու գնահատել «անընդունա¯կ» էինք: Չի նկատվել նաև հակառակ երևույթը` իրեն խնկարկողներին մարդկայնորեն երախտապարտ լինելու ընդունակությունը: Ակնհայտորեն նարցիսային հիվանդությամբ տառապող այդ անձը, անցած 10 տարիներից հետո կրկին հրապարակ գալով` չցուցաբերեց ինքնասիրահարվածութ յունից բուժված լինելու նվազագույն նշույլներ: Ավելին, ինչպես իր իշխանության անփառունակ տարիներին, այնպես էլ այժմ նա անթաքույց արհամարհանքով է վերաբերվում նաև իրեն օվսաննաներ երգողներին, իրեն «պաշտողներին»:
      Այս վերջին` «պաշտողներ» բառը չակերտյալ է, քանզի 1998-ին, երբ գրեթե բոլորից մերժված Նախագահը հրաժարական ներկայացրեց` չեղավ գոնե մեկ «պալատական երգիչ», որ…ափսոսա¯նք արտահայտեր տապալված կուռքի համար…Բոլորը սսկվել էին, բոլորը ենթադրում էին, թե հարկ կլինի գոնե հասարակությանը հաշիվ տալ նախկին Նախագահին կուռք դարձնելու իրենց անբարո և անհաջող ջանքերի համար…
      Ավա¯ղ, ո°չ պետական, ո°չ հասարակական մակարդակով հաշիվ պահանջող… չեղավ: Երկրորդ Նախագահը ավելորդ մեծահոգություն դրսևորեց 1-ինի հանդեպ` հրաժարվելով քաղաքական գնահատական տալ նրա գլխավորած ՀՀՇ-ի բառացիորեն քրեական ռեժիմին: Իրենց համար իսկ անսպասելիորեն հեշտ ազատվելով անցյալ մեղքերի համար պետությանն ու ժողովրդին հաշիվ տալուց` ՀՀՇ-ականները կամաց-կամաց սկսեցին կենդանության նշաններ ցույց տալ…
      10 տարի շարունակ սեփական երկրում ինքն իրեն կամավոր «աքսորի» դատապարտած Լևոն Տեր-Պետրոսյանը, ակնահայտորեն` դրսի ուժերի թելադրանքով կատարելով պետական դավաճանության ակտ, բայց առավել` առաջնորդվելով իր վիրավորված ինքնասիրությանը հագուրդ տալու մաղձոտ չարությամբ, կրկին հրապարակ իջավ:
      Այն էլ ինչպե¯ս «իջավ»: Ամեն ինչ «մինչև հիմքերը փորելու» բոլշևիկյան կարգախոսով, սավոնարոլյան մոլեռանդությամբ, վրեժխնդիր լինելու ամեհի կրքով…Ամենացավալին այն է, որ նախկին Նախագահը, խորապես համոզված եմ, ատում և արհամարհո°ւմ է ամենից շատ հենց ի°ր ետևից գնացողներին, իրեն երկրո°րդ անգամ հավատացողներին: Եվ, անկեղծ ասած, իրավունք ունի: Որովհետև է՞լ ինչ դժոխային ոճիրներ պիտի գործեին ինքն ու իր ՀՀՇ-ական հին ու նոր զինակիցները մեր ժողովրդի հանդեպ, որպեսզի Հայաստանում այլևս ո°չ ոք հուր-հավիտյան չներեր-չմոռանար իրենց արածները:
      Դժբախտաբար, փետրվարի 19-ի Նախագահի ընտրությունները, դրա նախընթաց ու հետընթաց զարգացումները ցույց տվեցին, որ մեր հասարակության մեջ անցյալը հեշտորեն մոռանալու հակված հարյուր-հազարավոր մարդիկ կան: Այդպիսիները ոչ միայն ձայն տվեցին Նախագահի այս թեկնածուին, այլև հետընտրական շրջանում զոհ դարձան նրա չարամիտ սադրանքներին, մասնակցեցին նրա կազմակերպած նոր, այս անգամ «երգ ու պարի» հեղափոխության խեղկատակությանը…
      Թե ինչո՞վ ավարտվեց այդ հեղափոխությունը` տեսանք բոլորս: Եվ տուժեցինք բոլորս` ամբողջ երկիրը: Ապշեցուցիչ է, որ նույնիսկ այդ համընդհանուր ողբերգությունից հետո դեռ գտնվում են բամբառակ բերաններ, որ շարունակում են հին օրերի հանգույն օվսաննանե¯ր երգել… «մեր երկրի անփոփո¯խ Նախագահին», «մե¯ծ արշինի տեր գործչին»:
      Ա¯յ քեզ զարմանք: Նախկին Նախագահին «անփոփոխ» համարողները վերջին 10 տարիները լեթարգիական քնո՞վ էին անցկացրել: Հիմա քնից արթնացել` լեզվագարություններ են մոգոնում բոլորի, այդ թվում համընդհանուր ճանաչման ու հարգանքի արժանացած մտավորականների հասցեին: Ինչու՞: Որովհետև այդ մտավորականները…համաձայն չե¯ն նախկին Նախագահին համարյա թե, մեղա Տեր, «նոր Քրիստոս» համարելու տխմար մտայնությանը: Ոչ միայն համաձայն չեն, այլև «հանդգնել» են ձայն տալ կամ պաշտպանել ա°յլ թեկնածուի, հիշեցնել «նոր Քրիստոսի» ամենևին էլ ոչ-քրիստոնեական արարքները…
      Այս ամենը որքա¯ն է հիշեցնում նախկին իշխանության պղտոր ժամանակների վայնասունը, շողոքորթություններն ու քծնանքները: Հին ու նոր ՀՀՇ-ականների վաղո¯ւց ծանոթ այս կեցվածքից բխող այլ իմաստակություններ մեջբերել պարզապես չարժե°: Ինչպես այն տարիներին, այնպես էլ այսօր այդ ամենից ուղղակի մարդու սիրտ է խառնում …
      Թող ներեն ինձ մինչև հիմա էլ Տեր-Պետրոսյանով հմայված, նրա չարաղետ կերպարի ամբողջ կործանարարությունը չգիտակցած մեր միամիտ հայրենակիցները: Բացե°ք ձեր աչքերը, բարեկամներ: Ականջ մի° կախեք նրա ու իր մերձավոր շրջապատի` կատարված ողբերգության պատասխանատվությունից ամեն կերպ խույս տալու համար հնարվող հրեշավոր ստերին: Իհարկե, պիտի ստեն: Պիտի ջանան մեղքը իշխանությունների վրա գցել: Զղջալը, սեփական հանցանքն ընդունելը անհավատալի ազնվություն կլիներ ՀՀՇ-ի հին ու նոր քուրայում թրծվածների համար: Արջն իր ահից է գոռում: Սրանք էլ հոխորտում են, թե շուտով իշխանության կգան` «բոլոր մեղավորներին կպատժեն…»: Մի° ենթարկվեք այդ հերթական շանտաժին, մի° գնացեք նոր արկածախնդրությունների…
      Թե° Լևոն Տեր-Պետրոսյանը, թե° նրա զինակիցները ժողովրդին հենց դրա°ն են դրդում: Քանզի միայն նոր, է°լ ավելի մեծ խառնակությունը կարող է նրանց փրկել դատարանի առաջ կանգնելու, պետական իշխանության բռնազավթման փորձի ու դրա ծանր հետևանքների համար պատասխան տալու հեռանկարից: Ձեր մեջքերը աստիճան մի° դարձրեք` այդպիսիներին փրկության ափ հանելու: Նրանք դրան արժանի չե°ն…
      Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
      __________________________________________________

  •  128 օր առաջ |  ջնջել (3) |  պատասխանել
     Azgajin gaxapar գրել է:
    КОМАНДА ЛЕВОНА ТЕР-ПЕТРОСЯНА: часть III - Степик Демирчян
    http://nationalidea.am/publications.php?id=250
  •  128 օր առաջ |  ջնջել (3) |  պատասխանել
     Ռոբերտ գրել է:
    ====Աշոտ
    «Էս ապուշ շահնազարյանը չի գիտակցում, որ մեղվի բունը մատ անելով ինչ է իր գլխին գալու, այսպիսի սրիկաները հանուն իրենց անձնական շահերի մինչեւ անգամ ԿԱՐՈՂ ԵՆ դավաճանել հայկական պետականությանը, բայց այսպիսիների ախորժակին քացախ...սրանք շուտով հայտնվելու են ճաղերից անդին»:==========
    ======================================================================
    Հարգելի Աշոտ, դուք շատ սխալ եք: Դավիդ Շահնազարյանը արդե՝ն դավաճանեց հայրենիքին այն վայրկյանից, երբ նա կանգնեց ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԴԱՎԱՃԱՆ քոռ շան կողքին:
  •  127 օր առաջ |  ջնջել (2) |  պատասխանել
     HIMA.. HIMA գրել է:
    • HIMA.. HIMA
      Քոչարյանին վաղուց եր պետք դատի տալ... գրել է:
      Քոչարյանին վաղուց եր պետք դատի տալ...
      և ոչ միայն Քոչարյանին:
      Բոլոր նրանց ,ովքեր անօրինական ձևով 1998 թվին վավերացրին նրա
      նախագահ առաջադրվելը և այնուհետև հացագործ կեղծիքների շնորհիվ
      նրա նախագահ դառնալը:
      Էլ չեմ ասում հոկտեմբերի 27 և մարտի 1-ը:
      Քոչարյանին վաղուց եր պետք դատի տալ... գրել է:
      Քոչարյանին վաղուց եր պետք դատի տալ...
      և ոչ միայն Քոչարյանին:
      Բոլոր նրանց ,ովքեր անօրինական ձևով 1998 թվին վավերացրին նրա
      նախագահ առաջադրվելը և այնուհետև հացագործ կեղծիքների շնորհիվ
      նրա նախագահ դառնալը:
      Էլ չեմ ասում հոկտեմբերի 27 և մարտի 1-ը:
      Քոչարյանին վաղուց եր պետք դատի տալ... գրել է:
      Քոչարյանին վաղուց եր պետք դատի տալ...
      և ոչ միայն Քոչարյանին:
      Բոլոր նրանց ,ովքեր անօրինական ձևով 1998 թվին վավերացրին նրա
      նախագահ առաջադրվելը և այնուհետև հացագործ կեղծիքների շնորհիվ
      նրա նախագահ դառնալը:Քոչարյանին վաղուց եր պետք դատի տալ... գրել է:
      Քոչարյանին վաղուց եր պետք դատի տալ...
      և ոչ միայն Քոչարյանին:
      Բոլոր նրանց ,ովքեր անօրինական ձևով 1998 թվին վավերացրին նրա
      նախագահ առաջադրվելը և այնուհետև հացագործ կեղծիքների շնորհիվ
      նրա նախագահ դառնալը:
      Էլ չեմ ասում հոկտեմբերի 27 և մարտի 1-ը:
      Քոչարյանին վաղուց եր պետք դատի տալ... գրել է:
      Քոչարյանին վաղուց եր պետք դատի տալ...
      և ոչ միայն Քոչարյանին:
      Բոլոր նրանց ,ովքեր անօրինական ձևով 1998 թվին վավերացրին նրա
      նախագահ առաջադրվելը և այնուհետև հացագործ կեղծիքների շնորհիվ
      նրա նախագահ դառնալը:
      Էլ չեմ ասում հոկտեմբերի 27 և մարտի 1-ը:
      Քոչարյանին վաղուց եր պետք դատի տալ... գրել է:
      Քոչարյանին վաղուց եր պետք դատի տալ...
      և ոչ միայն Քոչարյանին:
      Բոլոր նրանց ,ովքեր անօրինական ձևով 1998 թվին վավերացրին նրա
      նախագահ առաջադրվելը և այնուհետև հացագործ կեղծիքների շնորհիվ
      նրա նախագահ դառնալը:
      Էլ չեմ ասում հոկտեմբերի 27 և մարտի 1-ը:
      Էլ չեմ ասում հոկտեմբերի 27 և մարտի 1-ը:


Վերջին լուրերը, Հուլիս 15, 2008
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Loans | Web Advertising | Loan | Auto Loans | Xbox Mod Chips