
ԳԾԱՏԵՐԵՐԻՆ ԿՊԱՏԺԵ՞Ն
Ընդդիմության հանրահավաքների օրերին միջմարզային երթուղիները չեն սպասարկվում
Երեկ միջմարզային տրանսպորտը կրկին կաթվածահար վիճակում էր: Արտաշատի, Արարատի, Էջմիածնի, Աբովյանի եւ այլ միջմարզային երթուղագծեր, ՀՀ իշխանությունների հրահանգով, կրկին ուղեւորներին չեն սպասարկել, որպեսզի ընդդիմության երեկվա հանրահավաքին մարդ չբերեն: Մինչդեռ մարզերի հարյուրավոր բնակիչներ մայրաքաղաքում կարեւոր գործեր ունեին եւ շատերն ի վիճակի չլինելով տաքսիներով Երեւան հասնել, ստիպված են եղել գործերը հետաձգել: Վաղ առավոտից Աբովյան քաղաքի կանգառներում խառնաշփոթ էր, աբովյանցիները անհույս, ժամերով թիվ 261 եւ 262 երթուղայիններին էին սպասում: «Սա ի՞նչ ձեւ է, հանրահավաքի օրերին մեզ կալանավոր են դարձնում, որ տնից դուրս չգանք, ես հանրահավաք չեմ գնում, հիվանդանոց եմ շտապում ու 2-3 հազար դրամ էլ չունեմ, որ տաքսիով ման գամ: Վերջիվերջո, ինչ-որ մեկը սրա համար պիտի պատասխան տա՞, թե՞ ոչ»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց աբովյանցի մի կին:
Արամ Վարդանյանի խոսքերով էլ. «Ես Երեւանում շինարարության վրա եմ աշխատում եւ օրական 4 հազար դրամ եմ վաստակում: Այսօր տաքսիով պետք է գնամ Երեւան եւ, պատկերացնո՞ւմ եք, աշխատածս պետք է տաքսիներին տամ եւ այսօր չեմ կարող անգամ հացի փող տուն տանել: Իսկ չգնալ չեմ կարող, քանի որ աշխատանքից կզրկվեմ»:
Երեկ ժամը 11-ից դադարել էր գործել նաեւ Երեւան-Էջմիածին երթուղին: Հարկադիր գործազրկության էին մատնվել նաեւ Աշտարակի վարորդները: Նշենք, որ այս երթուղիների գծատերերն առաջին անգամ չէ, որ ՀՀ իշխանությունների քմահաճույքով մրցույթով շահած իրենց երթուղագծերը չեն սպասարկում:
Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան, տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը հայտնեց, որ նախարարությունը կեսօրի դրությամբ միջմարզային տրանսպորտի խափանման վերաբերյալ որեւէ ահազանգ չի ստացել. «Նախարարության տրանսպորտի տեսչության աշխատակիցներն ի գիտություն ընդունելով «Առավոտի» լրագրողի ահազանգը, տեղում կուսումնասիրեն փաստի իսկությունը եւ եթե առկա է միջմարզային տրանսպորտի չվացուցակի խախտման դեպք, ապա օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, այդ թվում՝ նախատեսվում են վարչական տույժեր, իսկ կրկնվելու դեպքում՝ ընդհուպ մինչեւ լիցենզիայից զրկում»:
Նշենք, որ ընդդիմության հունիսի 20-ի հանրահավաքին նույնպես միջմարզային տրանսպորտը չէր սպասարկել, սակայն որեւէ գծատեր պատասխանատվության չենթարկվեց:
- Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
«ՎԱՏԱՄԱՐԴԸ» ՈՍՏԻԿԱՆՆԵ՞ՐՆ ԷԻՆ
1
ՀՀ ոստիկանությունը՝ կարմիր բերետավորների եւ հատուկ ջոկատայինների օժանդակությամբ, երեկ փորձում էր արգելել Համաժողովրդական շարժման նախաձեռնած երեկվա հանրահավաքն ու երթը: Ոստիկանական երկու մեքենաներից բարձրախոսներով ...«ԶԲՈՍԱՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Վստահ է հանրապետական նոր-հնաբնակ պատգամավոր Գագիկ Մելիքյանը
- Ձեր` խորհրդարան գալը ի՞նչ է փոխելու ՀՀԿ խմբակցության կյանքում, ավելի ակտիվանալո՞ւ է խմբակցության աշխատանքը, թե՞ ամեն ինչ մնալու է նույնը: ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Համաժողովրդական շարժման նախաձեռնած զանգվածային միջոցառումը, հակառակ ԱԱԾ-ի եւ ոստիկանության պաշտոնական
կանխատեսումների, անցավ խաղաղ եւ առանց միջադեպերի:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ...«ԻԲՐ՝ Ի՞ՆՉ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱզատության հրապարակի շրջակայքում երեկ ոստիկանների առատությունը երեւանցիներին չէր վախեցնում: «Վա՜յ, ոնց որ ոստիկանական պետություն լինի»,- բացականչեց երթուղային տաքսու ուղեւոր մի կին՝ տեսնելով ...BBC-Ն ՄՈՍԿՎԱՅԻ «ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏՈՒԹՅԱՆ» ՄԵՋ ԳԱԶԻ ՀԵՏՔ Է ՏԵՍՆՈՒՄ
1«Բաքու կատարած այցի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը ստորագրել են բարեկամության եւ ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր՝ ԼՂ-ի առնչությամբ ադրբեջանական դիրքորոշումն արտացոլող ...ՍՏՈՒԳՈՒՄ ԷԻՆ ՄՏԱՎՈՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեկ «Առավոտը» ստացավ ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) լրատվականի մեկնաբանությունները՝ օրերս Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած՝ ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանի ստորագրությամբ հայտնի փաստաթղթի ...«ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆՆ ՈՒՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԻՍԿ ԵՍ՝ Ո՞Չ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Մարդու իրավունքների պաշտպանի որոշումներից տարակուսած են Պահպանողական կուսակցության անդամները
Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 28-ին հրապարակեց Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանի գործով ...ԳՐԻԳՈՐ ՈՍԿԵՐՉՅԱՆՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՎստահ է նրա պաշտպան Հրանտ Գեւորգյանը, որը, սակայն, վերապահում ունի՝ «եթե չլինի քաղաքական դրդապատճառ»: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը ...ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՔԱՂՑԱ՞Ծ ԵՆ ՄՆԱՑԵԼ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Ըստ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, եթե մեր պաշտոնյաները կաշառք չվերցնեն, բոլոր հարցերը կձգձգվեն ու չլուծված կմնան:
Վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում, անընդհատ խոսելով Հայաստանի մաքսային ...ԳԾԱՏԵՐԵՐԻՆ ԿՊԱՏԺԵ՞Ն
Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸնդդիմության հանրահավաքների օրերին միջմարզային երթուղիները չեն սպասարկվում Երեկ միջմարզային տրանսպորտը կրկին կաթվածահար վիճակում էր: Արտաշատի, Արարատի, Էջմիածնի, Աբովյանի եւ այլ միջմարզային երթուղագծեր, ...ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԵՐԻՆ «ՄՈՏ ԼԻՆԵԼԸ» ՉՕԳՆԵՑ
Ա. Ն.Վաշինգտոնի տան գողությունը՝ ոստիկանների «դաբրոյո՞վ» Երկու օր առաջ 71-ամյա գյումրեցի Վաշինգտոն Քիշմիշյանը ասուլիս էր հրավիրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Նրա տանը ...ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՈՒՄ՝ ԵՐԿՈՒ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՀՐԱՄԱՆ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ«Հայանտառը» ղեկավարվում է ոչ թե օրենքով, այլ՝ պահի թելադրանքով 1992-ից, կարճատեւ ընդմիջումներով, Արամայիս Մխիթարյանն աշխատել է Ապարանի անտառտնտեսությունում՝ որպես տնօրեն: Սակայն գյուղնախարարի ...DVD-ՆԵՐՆ՝ ԸՆԴԴԵՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հոգեբանական գիտությունների թեկնածու 1
Ինչու երիտասարդները գնացին Լ. Տեր-Պետրոսյանի hետեւից
Անհերքելի իրողություն է, որ PR-ի հիմնական գործիք են ԶԼՄ-ները՝ «ով տիրապետում է տեղեկատվությանը, նա տիրում է աշխարհին» հայտնի սկզբունքով: ...ԳԹԿ-Ն ՉՏՐԱՄԱԴՐԵՑ ԲԱՑԱԿԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տարբեր պատճառներով բացակայած դիմորդները երեկ մասնակցում էին հայոց լեզու եւ գրականություն առարկայի լրացուցիչ քննությանը:
Երեկ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի եւ Արցախի քննական կենտրոններում տեղի ունեցավ ...ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԶԲԱՂՎԻ ԼՂՀ-ՈՎ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Խոսքը Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանի մասին է
Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն անդրադարձավ հոկտեմբերին հրավիրվելիք ...ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Վերջին օրերին մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ երկու օր
առաջ Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» մասնակիցների վրա հարձակված ու նրանց ծեծի ենթարկած երիտասարդների մեջ եղել ...ՆՈՐ ԿՐՔԵՐ՝ «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾՈՎ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Երեկ Հյուսիսային քրեական դատարանում վերսկսվեց հանրապետության
ամենաաղմկոտ քրեական գործերից մեկի քննությունը:
2004 թ. այս գործով մեղավորներ էին ճանաչվել 23-ամյա գյումրեցիներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ տասնութերորդ
ՎՈԺԴ ՄԻՇԱՆ
Երկար ժամանակ չէի կարողանում քնել, եւ առավոտյան արթնացա ուժեղ աղմուկից, ու մերոնք արդեն աշխատանքի էին, եւ ես լուսամուտից նայելով՝ տեսա, ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ՄԻԱՅՆ ԻԼՅՈՒՄԺԻՆՈ՞ՎԸ ԳԻՏԻ
«Սպորտ Էքսպրեսին» վերջերս տված հարցազրույցում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը միմյանց միջեւ խնդիրներ ունեցող սահմանակից երկրների՝ ...ՔՆՆԻՉԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ԿԵՂԾ ԱՊԱՑՈՒՅՑՆԵ՞Ր
Ռ. Մ. 1Մայիսի 24-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած ավտովթարին «Առավոտ» օրաթերթն անդրադարձել է՝ տեղեկացնելով, որ այս գործով տուժողը վերածվել է մեղադրյալի: Ոստիկանության քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ...
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՄԵԶ Է ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԷԼԻ ԾԵԾԵՑԻՆ

ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏՎԵԼ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«ՎԱՏԱՄԱՐԴԸ» ՈՍՏԻԿԱՆՆԵ՞ՐՆ ԷԻՆ

«ՑԱՐԻ ԱԽՐԱՆԿԱՅԻ» ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԻՏԻՆԳԻՑ ՈՒՇԱՑՐԵՑԻՆ

«ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՇՏՈՆՆԵՐ՝ «ՀԱՎԱՏԱՐԻՄՆԵՐԻՆ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

