
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ
«Գիտնական տեղակալին փոխարինել են 20 տարվա բուֆետչիկով»
Թերեւս այսպես է պնդում վարչական դատարանում իր պաշտոնը վերականգնել ակնկալող բնապահպանության նախարարության քաղծառայողի դասային առաջին աստիճանից զրկված Հենրիկ Մարտիրոսյանը: Հուլիսի 1-ին Վարչական դատարանում (նախագահող՝ Քրիստինե Մկոյան) շարունակվեց 2001 թվականից բնապահպանության նախարարության (ԲՆ) աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանի հայցադիմումի լսումը: Այն ընթանում է արդեն 6 ամիս: Հայտնենք, որ Հ. Մարտիրոսյանը ԲՆ աշխատակազմի ղեկավարի համապատասխան հրամանագրով 2007-ի դեկտեմբերին ազատվել է աշխատանքից: 6 անձից բաղկացած բազմանդամ ընտանիքում միակ աշխատող քաղաքացու պահանջն է՝ վերականգնել աշխատանքում, վերադարձնել օրենքով սահմանված լիազորությունները եւ տալ վնասների փոխհատուցում: Հ. Մարտիրոսյանն իր հայցադիմումում նշում է, որ 2005թ. սկսած՝ ԲՆ աշխատակազմի ղեկավարը եւ ԲՊՏ-ի պետը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի (ՔԾԽ) հովանավորությամբ, չարաշահում են իրենց լիազորությունները՝ կատարելով անօրինական գործողություններ իր նկատմամբ՝ ընդհուպ հետապնդումներ ու ճնշումներ: Ըստ հայցվորի, զբաղեցրած պաշտոնից ինքնակամ հեռանալու համար կիրառվել են մի շարք պատժիչ միջոցներ. չեն հատուցվել ծառայողական գործուղումների համար Հ. Մարտիրոսյանի կատարած ծախսերը՝ շուրջ 1.439.200 դրամ: «Մինչդեռ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում կատարած իմ վերահսկողության արդյունքում պետբյուջե եմ մուտքագրել 7.800.000 դրամ: Ամենաբարձր ցուցանիշները ես եմ տվել բաժնում, բայց իմ հաշվետվությունը գնահատվել է բացասական, որի մասին իմացել եմ ամիսներ անց»,- դատական նիստից հետո «Առավոտին» ասաց հայցվորը: Հ. Մարտիրոսյանը հայտնեց, որ իրեն 2005թ.-ից զրկել են նաեւ հասանելիք միանվագ պարգեւատրումից, դադարեցրել են աշխատավարձի՝ 1 միավորով ավելացումը. «2006 թ. հունիսի 1-ից հատուցման պայմանով վճարել եմ բաժնի տարածքի վարձը, որը կազմում է 500.000 դրամ, սակայն փոխհատուցում չի կատարվել»:
Էկոլոգիայի ոլորտում գիտությունների թեկնածու եւ առաջիկայում դոկտորական ատենախոսություն պաշտպանել պատրաստվող Հ. Մարտիրոսյանի համոզմամբ՝ իրեն միտումնավոր մեկուսացնելու նպատակն ակնհայտ է, քանի որ, ըստ նրա, կարգապահական տույժը, այսինքն՝ ծառայողական քննության անցկացման արդյունքում պաշտոնից ազատումը, համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, կատարվում է միայն այն դեպքում, երբ քաղծառայողը տարվա ընթացքում երկրորդ անգամ է խիստ նկատողություն ստանում, մինչդեռ ինքը, ինչպես հավաստիացրեց, նախարարության աշխատակազմի պետի կողմից նույնիսկ նախազգուշացման չի ենթարկվել:
ԲՆ իրավաբանության վարչության պետ, պատասխանող Լեւոն Գեւորգյանը հրաժարվեց «Առավոտին» ներկայացնել իրենց հիմնավորումները, թե ինչպիսի՞ ծանրակշիռ փաստերի առկայությամբ են ազատել Հ. Մարտիրոսյանին պաշտոնից՝ պատճառաբանելով. «Ձեր հրապարակումները կարող են ազդել դատարանի որոշման վրա: Կգնահատի դատարանը»: Միայն ՔԾԽ-ի ներկայացուցիչ Գալուստ Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Հ. Մարտիրոսյանը պաշտոնավարման ժամանակ մի քանի կարգապահական պարտավորություններ պատշաճ չի կատարել, գերազանցել է լիազորությունները, որը ապացուցվել է ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստերով, ուստի՝ կայացվել է համապատասխան որոշում: Մեր հարցին՝ ԲՆ-ի ծառայողական պարտականություններն իրավասո՞ւ եք ուսումնասիրել, որպեսզի եզրակացնեք, թե ով է այս դեպքում լիազորությունները գերազանցել, Գ. Դավթյանը պատասխանեց. «Միանշանակ ուսումնասիրվել է: Երկու կողմերի փաստարկներն ու հակափաստարկները համադրվել են օրենքի հետ»:
Հ. Գ. Ինչ վերաբերում է հուլիսի 1-ի դատական ընթացքին, ապա տեղեկացնենք, որ այն հետաձգվեց, քանի որ հայցվորի գործուղումների առնչությամբ ԲՆ վերահաշվարկները չէին համապատասխանում հայցվորի ներկայացրած հաշվարկներին, ուստի դատավոր Ք. Մկոյանը մինչեւ հուլիսի 18-ը ժամանակ տվեց պատասխանող կողմին՝ կրկին վերահաշվարկ կատարելու համար:
- ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿՄՆԱ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱ՞Ր
1
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանի՝ իր պաշտպանյալի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն այն պատճառաբանությամբ, ...ԵԿԵԼ ԷՐ ԱՍԵԼՈՒ, ՈՐ ԻՆՔԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Երեկ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը Հյուսիսային պողոտայում էր, բայց ոչ «քաղաքական զբոսանքին» միանալու նպատակով:
«Խուժանը հարձակվեց խաղաղ զբոսնող ժողովրդի վրա»,- երեկ հայտարարեց ...ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ԱՌՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵվրոպական դատարանում «Ա1+»-ի գործով կրած պարտության պատճառները վերլուծելու, խախտման հետեւանքները վերացնելու փոխարեն՝ մեր պաշտոնյաներն արդարացումներ են մոգոնում: Սկզբի համար՝ մեկ անգամ եւս ...ՈՒՐԻՇ ԻՆՉԻ՞Ց ՊԵՏՔ Է ՍԿՍԵԻՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հանձնաժողովականներն իրար «խելք» են սովորեցնում
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին ...ՈԽԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ 1Ռուսաստանը եւ Ադրբեջանը անթույլատրելի են համարում «միջազգայնորեն ճանաչված սահմանների բռնի փոփոխությունը»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին ասված է նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԿԱԼԱՆՔԸ ԽՈՉԸՆԴՈՏԵՑ ՆԱԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ
Ա. Ի.ԱՄՆ-ում բնակվող ճարտարապետ, «Երեւան» հայրենակցական միության նախագահ Արկադի Բաղրամյանը երեկ «Առավոտի» հետ զրույցի ընթացքում հայտնեց. «2003 թվականից մենք համագործակցել ենք ...ԲԱՐԵԿԱՐԳ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ՝ ԲԱՐԵԿԱՐԳ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ Նյութը պատրաստվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Նորանկախ Հայաստանում մինչեւ 2004 թվականը մայրաքաղաքում փողոցների ասֆալտապատման ուղղությամբ վերանորոգման եւ վերականգնման որեւէ աշխատանք քաղաքային ծրագրերով չի կատարվել:
Միայն այս փաստն արդեն խոսում է ...ՄԱՂԱՐԻՉՈ՞Վ Է ԲԱՇԽԵԼ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՎթարային շենքի բնակիչները փոխհատուցումից դժգոհ են Մոտ 2 ամիս առաջ Աջափնյակ համայնքի Սիսակյան 22 վթարային շենքի բնակիչներին Մալաթիա-Սեբաստիա համայնքում նոր բնակարաններ են հատկացրել: Չնայած քաղաքապետարանի ...«ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՈՒՆԵՆԱԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄՐՑԱԿԻՑ»
ԱՐՄԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ասում է Արաբկիր համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Հովհաննես Շահինյանը
- Պարոն Շահինյան, դեռեւս նախագահական ընտրություններից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ընտրությունների օրը՝ փետրվարի 19-ին, ...ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ«Գիտնական տեղակալին փոխարինել են 20 տարվա բուֆետչիկով» Թերեւս այսպես է պնդում վարչական դատարանում իր պաշտոնը վերականգնել ակնկալող բնապահպանության նախարարության քաղծառայողի դասային առաջին ...ԼԻԶԱ ԲԻԼԱՎԱՅԻ «ՀԱՅԿԱԿԱՆ» ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Այս ամերիկացի կոմպոզիտորի շնորհիվ առաջին անգամ ԱՄՆ-ում հայ կոմպոզիտորներին պատվիրել են սիմֆոնիկ գործեր:
Օրերս Կամերային երաժշտության տանը կայացած նորաստեղծ Մենակատարների պետական անսամբլի (գեղարվեստական ...«ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆԸ»՝ ՄԵԾ ԵՐԿՐՈՒՄ ԵՒ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» 5 ԺՅՈՒՐԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրկու ասուլիս՝ երկու փառատոնի առիթով Հունիսի 19-22-ը Գերմանիայի Ռուդոլշտադտ քաղաքում կայացել է «Ֆանտաստիկ» խորագրով մանկապատանեկան թատրոնների առաջին միջազգային փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացրել ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Արոնյանը կխաղա Վեյկ ան Զեեում
Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եկող տարվա հունվարի 16-ից փետրվարի 1-ը կմասնակցի «Corus Chess 2009» 71-րդ միջազգային մրցաշարին, որն ...ԶԵՂՉԵՐ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԾնողներն ու դիմորդները մտահոգված են, որ այս «մասով» անարդարություններ չլինեն Ընդունելության քննություններով պայմանավորված, «Առավոտը» վերջերս անընդհատ մտահոգություններ, նամակներ ...ԿԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է
Ե. ՀԱԿՈԲՅԱՆՕրերս մեր թերթում տպագրված «Մաթեմատիկան բացակայում է քոլեջներում» հոդվածից հետո ԿԳ նախարարությունից ստացանք արձագանք: «Հայտնում ենք, որ հոդվածում տեղ գտած մտահոգությունների մի մասը լիովին ...ԵՐԱԶԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՉՔԸ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ 2
Հաճախ եմ մտածել, անդրադարձել ու ինձ համար այդպես էլ չեմ կարողացել պարզել, թե Հոմերոսը իր վեհաշեն էպոսները գրելիս ինչ աչքով է տեսել իր հերոսներին եւ նրանց կյանքը մանրամասնության մեջ ինչպես է դարձրել ավելի ...
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՄԵԶ Է ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԷԼԻ ԾԵԾԵՑԻՆ

ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏՎԵԼ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«ՑԱՐԻ ԱԽՐԱՆԿԱՅԻ» ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՄԻՏԻՆԳԻՑ ՈՒՇԱՑՐԵՑԻՆ

ՊԱՇՏՈՆՆԵՐ՝ «ՀԱՎԱՏԱՐԻՄՆԵՐԻՆ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱՎԵՏԱՐԱՆ՝ ԳԵԼԻ ԳԼԽԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԵԿԵԼ ԷՐ ԱՍԵԼՈՒ, ՈՐ ԻՆՔԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

