
Ո՞ՒՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԹԱԳՆԵԼ
Պատասխան ՄՏԿ-ի Զարիկին
Միանգամայն սպասելի էր, որ Դաշնակցության ղեկավարությունը պետք է ինչ-որ կերպ արձագանքեր Ժիրայր Սեֆիլյանի խոսքերին. «ՀՅԴ-ն հիվանդ է, բուժման կարիք ունի»: Բայց քանի որ ըստ էության չէին կարող պատասխանել, ուրեմն պիտի ստեին եւ պիտակավորեին:
Առաջին օրինակը ցույց տվեց Վ.Հովհաննիսյանը: Ստեց, թե իբր գումարտակում Աֆղանստանում ԽՍՀՄ հերոսի կոչում ստացած զինվորական կար, բայց Ժիրոյին են հրամանատար նշանակել՝ Սփյուռք -Հայաստան կապն ամրապնդելու համար: Կատարյալ անհեթեթություն: Իրականում Հայաստանից ոչ ոք Աֆղանստանում ԽՍՀՄ հերոսի կոչում չի ստացել: Բացի այդ, Դաշնակցության կողմից Ժիրայրը նշանակվել է միայն վաշտի հրամանատար: Իսկ ահա ՀՅԴ մարտական ղեկավարությունը, Շուշիի եւ Քաշաթաղի ազատագրումից անմիջապես հետո, նույնիսկ փորձում էր վերացնել այդ վաշտը: Սակայն Ժիրայրի եւ մի խումբ այլ կամավորականների հաստատակամության շնորհիվ այն մնաց եւ վերակազմավորվեց ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի: Դրա հրամանատար Ժիրայրը նշանակվել է արդեն ԼՂՀ ՊԲ ղեկավարության կողմից: Սակայն ինչ հանգամանքներում էլ որ նա նշանակված լինի հրամանատար, միեւնույն է, նրա արժանիքների մասին բավարար խոսում է այն փաստը, որ շուրջ երեք պատերազմական տարիներ նա լավագույնս գլխավորել է ամենահայտնի զորամասերից մեկը:
Սրանից ավելի մեծ ստեր կուսակցական պաշտոնական դեմքը միգուցե իրեն չէր կարող թույլ տալ: Փոխարենը շարքային կուսակցականների անունից կարելի է ավելի սանձարձակ լինել: Ցավում եմ, որ ՄՏԿ-ի Զարիկը դարձավ անձնավորված եւ կեղտոտ հակաքարոզչության կույր գործիք: Նրա բաց նամակը ՀՅԴ հասցեին ասված՝ Ժիրայրի խոսքերի հերթական հաստատումն է: Այո, Դաշնակցությունն այսօր իսկապես ծանր հիվանդ է եւ դաշնակցականների խնդիրը պետք է իրենց կառույցի, հատկապես ղեկավարության առողջացումը լինի, այլ ոչ թե ուրիշների վրա ցեխ շպրտելը:
Այս պատասխան տողերի հասցեատերը, իհարկե, Զարիկը չէ, այլ նրա պատվիրատուները: Դրանց առկայության մասին է վկայում թեկուզ այն, որ «բաց նամակում» միտք է արտահայտվում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի արյուն թափած լինելու մասին: Զարիկի պես «հին ընկերը» այդպիսի տողեր ինքնուրույն չէր գրի, որովհետեւ այն օրերին, Լեւոն Տեր-Պետրոսյանին հավասար, դաշնակցականներն ատում էին նաեւ Ղարաբաղի երկու հհշականներին՝ Ռոբիկին ու Սերժիկին, որոնք փոքրամասնություն էին Արցախի ղեկավարության մեջ, սակայն Երեւանի շնորհիվ դարձան իշխանություն: Ի՞նչ խղճուկ վիճակի է հասել դաշնակցության ղեկավարությունը, որ այսօր Քոչարյանին ու Սերժին ծառայելու իր խայտառակությունը նվազեցնելու համար նրանց պատերազմական փառք է փորձում վերագրել: Ժիրայրի ասածը, որ «Սերժն ու Ռոբերտը արցախյան պատերազմական գործողություններին չեն առնչվել ոչ մարտի դաշտում, ոչ շտաբում՝ ռազմական գործողություններ մշակելիս», կարող է հաստատել ցանկացած դաշտային հրամանատար:
Ժիրայրին հասցեագրված մյուս սուտը նույնպես վերցված է իշխանական զինանոցից: Առաջին անգամ չէ, որ լուրեր են տարածվում, այդ թվում՝ ընդդիմադիր մամուլի միջոցով, թե իբր Ժ.Սեֆիլյանը 1994թ. հետապնդվել է իշխանությունների կողմից եւ փախել է Հայաստանից: Իրականում Ժիրայրը, որը դեռ չէր տեսել Բեյրութում ծնված իր առաջնեկին, հերթական արձակուրդի է մեկնել 1994թ. նոյեմբերի 29-ին, իսկ «Դրո» գործով առաջին ձերբակալությունները տեղի են ունեցել միայն դեկտեմբերի 3-ին: Հետեւաբար, ոչ մի դաշնակցական չէր կարող մասնակցել Ժիրոյին փախցնելու գործողությանը, որովհետեւ փախուստ ընդհանրապես չի եղել: Իսկ ահա Հայաստան՝ իր ծառայությանը վերադառնալ, Ժիրայրին արգելում էր հենց ՀՅԴ ղեկավարությունը: Նա վերադարձավ այդ արգելքը արհամարհելով ու դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրերին ստանձնեց դիվիզիայի փոխհրամանատարի, հետո 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնները: Հիմա գնացեք եւ որոշեք, թե ո՞ւմ հիշողությունն է մթագնել:
Ինչպես ՀՅԴ-ն, այնպես էլ Ժիրայր Սեֆիլյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ունեն գաղափարական հակասություններ: Այդ տարաձայնությունների մասին Ժիրայրը հայտարարեց նաեւ հունիսի 20-ի հանրահավաքի ընթացքում եւ հազարավոր մարդիկ վանկարկումներով համաձայնեցին, որ տարածքներ հանձնող ցանկացած իշխանավորի դավադիր ձեռքը կկտրվի: Նա ոչ մի քայլ հետ չի կանգնել իր գաղափարական դիրքերից, սակայն համոզված է, որ այդպիսի պայքար կարելի է մղել միայն քաղաքական դաշտում: Իսկ երբ հանցագործ ռեժիմը վերացրել է այն, երբ ամեն բան ծախվում եւ առնվում է, ներառյալ՝ ավանդական կուսակցության ղեկավարները, ապա այդ պայմաններում կա միայն մեկ՝ պետականության վերականգնման խնդիր: Վերականգնված քաղաքական դաշտում դաշնակցականները նույնպես հնարավորություն կստանան գաղափարական պայքար մղելու, ինչից նրանք այսօր նույնքան զրկված են ու ժամանակ առ ժամանակ ստիպված են ձայնակցել արդեն 7 տարի տարածքներ հանձնելու ներքին քարոզը գլխավորող Սերժ Սարգսյանին: Նեղանում եք, որ Ժիրայրը «սեփականաշնորհել է ազատագրված տարածքների պաշտպանության գործը»: Դուք պաշտպանեիք եւ այն ձեր ձեռքից ոչ ոք չէր կարող խլել: Ի դեպ, ես ՀՅԴ շարքերից հեռացվել եմ 2001թ.՝ այն բանի համար, որ գրավոր առաջարկել եմ կուսակցությանը՝ համագործակցել Ժիրայրի «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպության հետ: Հետագա տարիները ցավոք հիմնավորեցին, որ ՀՅԴ այդ կեցվածքը ազատագրված տարածքների խնդրի նկատմամբ բնավ պատահական չէր: Դրանից արդեն ոչ թե հիվանդության, այլ դավաճանության հոտ է փչում:
Ժիրայրի դրդապատճառների մեջ խորանալու փոխարեն, ամեն մեկը նախ թող փորձի հասկանալ, թե ինչու է ինքը կանգնած հայ մարդկանց, կանանց, երիտասարդների վրա ձեռք բարձրացնող մարդասպանների կողքին: Եթե մի քանի նախարարական եւ պատգամավորական աթոռները կամ դրանցով պայմանավորված բիզնես-հնարավորությունները ոմանց համար այդքան թանկ են, ապա, արդյոք, այդպիսիներն ընդհանրապես իրավունք ունե՞ն խոսելու որեւէ մեկի «անճանաչելի դառնալու» մասին:
Դուք ձախողակ եք ձեր քարոզչության մեջ, որովհետեւ՝ փոխանակ Տեր-Պետրոսյանի գաղափարները քննադատելու, նրա հասցեին անհեթեթ ստեր եք տարածում՝ կրկնելով ձեր քաղաքական շեֆ Ռ. Քոչարյանին: Օրինակ՝ «Լեւոնն արգելում էր Շուշիի գրավումը»: Այո, 1992-ին Լեւոնն իսկապես ձգձգում էր Շուշիի գրավումը, որովհետեւ որոշել էր, որ դա պետք է տեղի ունենա մայիսի 8-9-ին եւ համընկնի հաղթանակի տոնին: Քննադատեք նրան, հարցրեք՝ «ինչո՞ւ էիր ձգձգում», բայց մի ասեք, թե նա արգելում էր, դուք էլ, ի հեճուկս նրա, գրավեցիք: Տեր-Պետրոսյանը ոչ միայն տեղյակ է եղել, այլեւ ինքն է որոշել Շուշիի եւ հիմնական ազատագրական գործողությունների թվականները՝ համապատասխանեցնելով դրանք իր արտասահմանյան այցերի ժամանակացույցին: Այս վերջինի համար, խնդրեմ, քննադատեք նրան, բայց հեքիաթներ մի պատմեք տեղեկատվական շրջափակման մասին, որն իբր դուք եք հերոսաբար ճեղքել: Եվս մեկ սուտ. «Լեւոնն արգելում էր դաշնակցական ջոկատների մուտքը Ղարաբաղ»: Արգելում էր, բայց ուղղաթիռ էր տրամադրում, ու մեկ-մեկ էլ Վազգեն Սարգսյանը, հավանաբար՝ Լեւոնից թաքուն, անձամբ էր ճանապարհում նրանց օդանավակայանում: Ժիրայրը, եւ ոչ միայն Ժիրայրը, ի տարբերություն ձեզ, այս ամենը լավ հիշում են:
Ինչ վերաբերում է նրան, թե Լեւոնը մահապատժի է դատապարտել Ժիրայրի մարտական ընկերներին, ապա ստիպված ենք հիշեցնել, որ դա տեղի ունեցավ նաեւ այն պատճառով, որ որոշ՝ այսօր հայտնի կուսակցականներ, դատարանում հենց իրենք էին մեղադրական ցուցմունքներ տալիս, փորձելով փրկել իրենց այսօրվա կուսակցական շեֆին: Լավ, Լեւոնը անարդար դատապարտեց նրանց: Բայց դուք, որ 10 տարի իշխանություն եք, ազատեիք կամ միգուցե հիմա ազատեք, թե չէ՝ կարող է Լեւոնը գա եւ նրանց ներում շնորհի, զարմանաք:
Ճիշտ եք, պետք չէ ատելությունից կույր լինել: Բայց ո՞ւմ եք դա ասում:
Ենթադրում եմ, որ ՀՅԴ ղեկավարության արշավը Ժիրայրի դեմ՝ սրանով չի ավարտվելու: Բայց նաեւ հույս ունեմ, որ մի օր գաղափարական դաշնակցականները կկարողանան ձերբազատվել կուսակցության ներկայիս հիվանդագին դրսեւորումներից, որոնք են.
* ՀՅԴ ծրագրի եւ բարոյական ավանդույթների ամբողջական մերժումը:
* 1998-2008թթ. 7 համապետական ընտրությունների կեղծմանը այս կամ այն կերպ մասնակցելը, հանդուրժելը (ընտրակաշառք բաժանելու մասին գիտեմ իմ նախկին կուսընկերների դառնացած խոստովանություններից):
* Կոռումպացված համակարգում, իր պաշտոնյաներով, երեսպաշտորեն, սուսիկ-փուսիկ տեղավորվելը:
* Երկրի ռազմավարական օբյեկտները օտարին վաճառելը:
* Զզվելի կապիտալիստական համակարգում լակեյի կարգավիճակ ստանձնելը:
* Ազատագրված տարածքների զիջման՝ իշխանությունների դավաճանական ծրագրերին, մեղմ ասած, չընդդիմանալը:
* Կուսակցական ընկերոջ՝ Պողոս Պողոսյանի արյանը տիրություն չանելը:
* 2008թ. մարտի 1-ի նշմարվող բացահայտ ոճրագործությանը չհակազդելը եւ դրանից հետո այն պարտակելը:
Վստահ եմ, որ այս ցանկը ինձնից լավ կարող են շարունակել շատ մտահոգ դաշնակցականներ:
- ԱՐՄԵՆ ԵՂՅԱՆ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հ/կ անդամ 1992-95թթ. Շուշիի առանձնակի գումարտակի կամավորական
Քննարկում
Mard գրել է:
Ապրես, Եղյան, ապրես: Էդ տխմար դաշնակներին հարկավոր է իրենց տեղը դնել:
Ռոբերտ գրել է:- Mard
Ապրես, Եղյան, ապրես: Էդ տխմար դաշնակներին հարկավոր է իրենց տեղը դնել:
Դաշնակները իրենց տխմարությունը ապացուցեցին, երբ ի պատասխան քոռ շան վերնաշապիքի թեվերը վեր քշտելուն եվ նրանց Հայաստանից վտարելուն եվ բանտերում փթեցնելուն, այդ ճիվաղին պատվով ընդունեցին:
Իսկ Ժիրոն իրեն հավասարեցրեց Ziro-ի բանտից ազատվելուց հետո , երբ հայտարարեց՝ «Ամենակարեւորն այն է, որ մեր առաջնորդը` Տեր-Պետրոսյանը, իմաստուն մարդ է, եւ մենք պարտավոր ենք նրա կողքին լինել եւ նրան սատարել` հանուն մեր երեխաների ապագայիՙ»:
Ժիրոյի երկրորդ հայտարարությունը հետեվյալն է, որ լտպեն այն նախագահը չի, որ վերադարձնի Ղարաբաղը թուրքերին:
Միայն այս 2 հայտարարությունները քո ժիրոին հավասարեցրին ZIRO-ի:
ժիրո=ZIRO, (ժիրո=0)- Mard
ԷԼԻ ԾԵԾԵՑԻՆ
6Երեկ Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» դուրս եկած մարդիկ, այդ թվում՝ կանայք եւ երիտասարդներ, ծեծի են ենթարկվել: Այս լուսանկարում պատկերված երիտասարդը մեկն է այն տասնյակից ավելի ...«ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 4Վստահ է վարչապետ Տիգրան Սարգսյանը Վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն հասցրել է լինել հանրապետության մի շարք բնակավայրերում, իսկ երեկ այցելեց Հրազդան քաղաք եւ Մեղրաձոր գյուղ: Հրազդանում Տիգրան Սարգսյանը ...«ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը պատահական չի համարում, որ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունները հնչեցին Մոսկվայում: - Պարոն Փափազյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու ...«ՍԱԴՐԻՉՆԵՐՆ» ԻՐԵՆՑ ԳՈՐԾՆ ԱՐԵՑԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԵրեկ նրանք ծեծի ենթարկեցին Հյուսիսային պողոտայում զբոսնող մարդկանց Երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում, ուր ամեն օր մարդիկ հավաքվում են «քաղաքական զբոսանքի», հերթական միջադեպն է տեղի ունեցել, ...ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Երեկ «Հայացք» ակումբում Համաժողովրդական շարժման առաջնորդներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով ԵԽԽՎ թիվ 1609 եւ 1620 բանաձեւերին, հայտարարեց, որ 1609-ն ավելի պահանջկոտ էր, իսկ 1620-ը ...ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՈՎ՝ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԵՐԻ ՊԵՍ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը կարծում է, որ ամեն մարդ ինքն է որոշում իր անձի կարեւորությունը - Պարոն Արսենյան, որոշել եք անձամբ մասնակցել ժամանակավոր այս հանձնաժողովի աշխատանքներին, նշանակո՞ւմ է սա, ...ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Խ.Եվրոծիրան Չնայած հայկական ծիրանն աշխարհում ամենաքաղցրն է, սակայն պարզվում է՝ եվրոպացիները ծիրանը գնահատում են ոչ թե համով, այլ՝ տեսքով: Այս համոզմանն է եկել գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ ՉՄԵՂԱԴՐԵՑԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱստանայից «Առավոտին» ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերի մանրամասներ պատմեց ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը: Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ղազախստանի Աստանա քաղաքում ընթացավ ԵԱՀԿ խորհրդարանական ...ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՂԹԵԼ Է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀՀ գործազուրկ շարքային քաղաքացի Գագիկ Սարուխանյանն այս տարվա մայիսին հաղթեց Հայաստանի Հանրապետությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նա 3 տարի առաջ դիմել էր Ստրասբուրգի դատարան: Մինչ այդ, ...ԽՐՈԽՏ ԵՐԳԻՉԸ ՆՈՐԻՑ «ԿԽՈՍԻ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԴաշնակցական երգիչ Սահակ Սահակյանը կթողարկի անդրանիկ CD-ն՝ առանց կուսակցական աջակցության Ֆիդայական, դաշնակցական երգերի հայտնի մեկնաբան Սահակ Սահակյանը ձեռնամուխ է եղել իր առաջին CD-ի թողարկման աշխատանքներին: ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԳՈՎԵՑԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵվ կոչ արեցին չապակայունացնել մթնոլորտը «Կայունություն» հասարակական շարժումը Ժողարվեստի թանգարանում կազմակերպել էր «Կայունությունը զարգացման երաշխիքն է» թեմայով կլոր սեղան, որին ...Ո՞ՒՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԹԱԳՆԵԼ
ԱՐՄԵՆ ԵՂՅԱՆ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հ/կ անդամ 1992-95թթ. Շուշիի առանձնակի գումարտակի կամավորական 2Պատասխան ՄՏԿ-ի Զարիկին Միանգամայն սպասելի էր, որ Դաշնակցության ղեկավարությունը պետք է ինչ-որ կերպ արձագանքեր Ժիրայր Սեֆիլյանի խոսքերին. «ՀՅԴ-ն հիվանդ է, բուժման կարիք ունի»: Բայց քանի որ ...
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՄԵԶ Է ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԷԼԻ ԾԵԾԵՑԻՆ

ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏՎԵԼ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«ՑԱՐԻ ԱԽՐԱՆԿԱՅԻ» ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԻՏԻՆԳԻՑ ՈՒՇԱՑՐԵՑԻՆ

«ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՇՏՈՆՆԵՐ՝ «ՀԱՎԱՏԱՐԻՄՆԵՐԻՆ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱՎԵՏԱՐԱՆ՝ ԳԵԼԻ ԳԼԽԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

