
ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՈՎ՝ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԵՐԻ ՊԵՍ
ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը կարծում է, որ ամեն մարդ ինքն է որոշում իր անձի կարեւորությունը
- Պարոն Արսենյան, որոշել եք անձամբ մասնակցել ժամանակավոր այս հանձնաժողովի աշխատանքներին, նշանակո՞ւմ է սա, որ լուրջ ակնկալիքներ ունեք հանձնաժողովի աշխատանքներից, սպասում եք, որ բացահայտումնե՞ր է անելու:
- Բացահայտումներ կանի, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա, անձամբ մասնակցում եմ եւ բացատրել եմ անձամբ մասնակցության պատճառը, որպեսզի հետագայում որեւէ շահարկում բացառեմ ի սկզբանե: Վերջիվերջո, երբ ներկայացուցիչ ես գործուղում, ներկայացուցչի աշխատանքների կամ հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության կամ ոչ արդյունավետության լույսի ներքո կա քո ինչ-որ չափով մեղքի բաժինը:
- Գյումրիում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ժողովրդի վրա ոստիկանները չեն կրակել, այլ՝ «օլիգարխների սափրագլուխները»:
- Նախ, առաջին նախագահի եւ Գուրգեն Արսենյանի ֆորմատները տարբեր են, ես առաջին նախագահի արած հայտարարությունների մեկնաբանողը չեմ, բնականաբար, նաեւ՝ հակառակը: Կարծում եմ, այդ հայտարարությունը արվել է՝ ելնելով ինչ-որ ենթադրություններից, տեղեկություններից, շրջանառվող լուրերից կամ՝ ոչ փաստագրված տեղեկատվությունից: Արված է հայտարարություն, հանձնաժողովում կաշխատենք նաեւ այդ մասով ուշադրություն դարձնել, փորձել հասկանալ՝ արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը: Եթե այդպիսի բան կա, նշանակում է, որ քաղաքական եւ քաղաքացիական ցանկացած իրադարձություն Հայաստանում՝ ինչ-որ չկառավարվող կամ որոշակի ուժերի կողմից հստակ կառավարվող, կարող է բերել քաղաքացիական բախման: Ոչ իշխանության, ոչ ընդդիմության, ոչ մեր եւ ոչ էլ մեր երեխաների շահերից չի բխում, որ երկրում կարող են լինել այդպիսի չկառավարվող կամ «կառավարվող» գործոններ:
- Բայց Դուք անձամբ եւս ունեք թիկնապահներ:
- Ես ունեմ օգնական, որը թիկնապահի գործառույթներ կարող է ստանձնել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը փորձի հարձակվել, հարձակվել ոչ թե քաղաքական գործչի կամ կուսակցական ղեկավարի, այլ պարզապես մարդու վրա:
- Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր այն գործընկերներին, ովքեր ունեն զինված սափրագլուխների «բանակներ», գաղտնիք չէ, որ բոլոր օլիգարխները, գործարար պատգամավորները, հայտնի անուններն ունեն զինված խմբավորումներ:
- Մարդու, գործչի, քաղաքացու անձնական ապահովման երաշխիքները ի սկզբանե պայմանավորված են տվյալ անձի կարեւորությամբ, հասարակական գործունեությամբ եւ իր կողմից իր սեփական անձի, իր թանկագին «ես»-ի կարեւորության սեփական գիտակցմամբ: Ամեն մարդ ինքն է որոշում, թե որքանով է կարեւոր ինքը, իր «ես»-ը:
- Պաշտոնը ստանձնելուց հետո ներկայիս վարչապետը հայտարարեց, որ այն անձինք, ում համար օրենքով սահմանված չէ ունենալ ուղեկցող մեքենաներ, պետք է հրաժարվեն դրանից: Չե՞ք կարծում, որ սա ճիշտ քայլ է:
- Չկա այդպիսի օրենք, որը մեկին արգելի, ասենք, տեղաշարժվել 5 մեքենայով: Առավել եւս, եթե այդ, այսպես կոչված, ոչ ֆորմալ շարասյունը չի խանգարում հասարակության մյուս անդամներին կամ՝ չի խախտում երթեւեկության կարգը: Չկա այդպիսի մոնիտորինգ, որ որեւէ մեկը փորձի պարզել, թե ընթացող մեքենաների թափորից քանիսն են իրար հետ փոխկապակցված:
- Սակայն հենց այս Ձեր նշած թափորի մեջ են նստած լինում նույն զինված սափրագլուխները:
- Հետեւանքները մի ներկայացրեք որպես պատճառ: Ես ներկայացնում են այն, ինչ տեսնում են մեր հասարակության մեջ: Մարդիկ կան, որոնք իրենց թանկագին «ես»-ը պետք է կարեւորեն հենց իրենց շրջապատած մարդկանց քանակով: Բերեմ հետեւյալ օրինակը՝ ասենք շոու-բիզնեսի աստղերը կամ կինոդերասանները երբեք հասարակական վայրերում մենակ չեն հայտնվում, ուղեկցողների թափոր միշտ էլ կա:
- Ձեր երեք գործընկեր պատգամավորներն արդեն չորս ամիս կալանավորված են, երբեւէ ցանկություն չե՞ք ունեցել այցելել նրանց, տեսնել, թե մարդիկ ինչպես են:
- Առաջին օրն եմ մասնակցում այս հանձնաժողովի նիստին (խոսքը ԱԺ «մարտի 1-ի» հանձնաժողովի մասին է-Մ. Ե.) եւ երբ հնարավորություն լինի, անպայման կգնամ այդ հանդիպմանը, որպեսզի նաեւ այդ մարդկանց տեսակետը լսեմ՝ ոչ միայն որպես ընկեր կամ պատգամավոր, դա դեռ մի կողմ թողնենք, այլ՝ այդ մարդիկ ուղղակիորեն մասնակցել են իրադարձություններին, մեղադրվող կողմ են, որպեսզի փորձենք պարզել այն ճշմարտությունը, որը պետք է բոլորիս:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼԻ ԾԵԾԵՑԻՆ
6Երեկ Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» դուրս եկած մարդիկ, այդ թվում՝ կանայք եւ երիտասարդներ, ծեծի են ենթարկվել: Այս լուսանկարում պատկերված երիտասարդը մեկն է այն տասնյակից ավելի ...«ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 4Վստահ է վարչապետ Տիգրան Սարգսյանը Վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն հասցրել է լինել հանրապետության մի շարք բնակավայրերում, իսկ երեկ այցելեց Հրազդան քաղաք եւ Մեղրաձոր գյուղ: Հրազդանում Տիգրան Սարգսյանը ...«ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը պատահական չի համարում, որ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունները հնչեցին Մոսկվայում: - Պարոն Փափազյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու ...«ՍԱԴՐԻՉՆԵՐՆ» ԻՐԵՆՑ ԳՈՐԾՆ ԱՐԵՑԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԵրեկ նրանք ծեծի ենթարկեցին Հյուսիսային պողոտայում զբոսնող մարդկանց Երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում, ուր ամեն օր մարդիկ հավաքվում են «քաղաքական զբոսանքի», հերթական միջադեպն է տեղի ունեցել, ...ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Երեկ «Հայացք» ակումբում Համաժողովրդական շարժման առաջնորդներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով ԵԽԽՎ թիվ 1609 եւ 1620 բանաձեւերին, հայտարարեց, որ 1609-ն ավելի պահանջկոտ էր, իսկ 1620-ը ...ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՈՎ՝ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԵՐԻ ՊԵՍ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը կարծում է, որ ամեն մարդ ինքն է որոշում իր անձի կարեւորությունը - Պարոն Արսենյան, որոշել եք անձամբ մասնակցել ժամանակավոր այս հանձնաժողովի աշխատանքներին, նշանակո՞ւմ է սա, ...ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Խ.Եվրոծիրան Չնայած հայկական ծիրանն աշխարհում ամենաքաղցրն է, սակայն պարզվում է՝ եվրոպացիները ծիրանը գնահատում են ոչ թե համով, այլ՝ տեսքով: Այս համոզմանն է եկել գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ ՉՄԵՂԱԴՐԵՑԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱստանայից «Առավոտին» ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերի մանրամասներ պատմեց ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը: Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ղազախստանի Աստանա քաղաքում ընթացավ ԵԱՀԿ խորհրդարանական ...ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՂԹԵԼ Է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀՀ գործազուրկ շարքային քաղաքացի Գագիկ Սարուխանյանն այս տարվա մայիսին հաղթեց Հայաստանի Հանրապետությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նա 3 տարի առաջ դիմել էր Ստրասբուրգի դատարան: Մինչ այդ, ...ԽՐՈԽՏ ԵՐԳԻՉԸ ՆՈՐԻՑ «ԿԽՈՍԻ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԴաշնակցական երգիչ Սահակ Սահակյանը կթողարկի անդրանիկ CD-ն՝ առանց կուսակցական աջակցության Ֆիդայական, դաշնակցական երգերի հայտնի մեկնաբան Սահակ Սահակյանը ձեռնամուխ է եղել իր առաջին CD-ի թողարկման աշխատանքներին: ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԳՈՎԵՑԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵվ կոչ արեցին չապակայունացնել մթնոլորտը «Կայունություն» հասարակական շարժումը Ժողարվեստի թանգարանում կազմակերպել էր «Կայունությունը զարգացման երաշխիքն է» թեմայով կլոր սեղան, որին ...Ո՞ՒՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԹԱԳՆԵԼ
ԱՐՄԵՆ ԵՂՅԱՆ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հ/կ անդամ 1992-95թթ. Շուշիի առանձնակի գումարտակի կամավորական 2Պատասխան ՄՏԿ-ի Զարիկին Միանգամայն սպասելի էր, որ Դաշնակցության ղեկավարությունը պետք է ինչ-որ կերպ արձագանքեր Ժիրայր Սեֆիլյանի խոսքերին. «ՀՅԴ-ն հիվանդ է, բուժման կարիք ունի»: Բայց քանի որ ...
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՄԵԶ Է ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԷԼԻ ԾԵԾԵՑԻՆ

ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏՎԵԼ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«ՑԱՐԻ ԱԽՐԱՆԿԱՅԻ» ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԻՏԻՆԳԻՑ ՈՒՇԱՑՐԵՑԻՆ

«ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՇՏՈՆՆԵՐ՝ «ՀԱՎԱՏԱՐԻՄՆԵՐԻՆ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱՎԵՏԱՐԱՆ՝ ԳԵԼԻ ԳԼԽԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

