
«ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է»
ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը պատահական չի համարում, որ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունները հնչեցին Մոսկվայում:
- Պարոն Փափազյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարությունը:
- Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել էր, որ առաջարկելու է իր թուրք գործընկերոջը գալ Երեւան՝ միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: Դրան դրական եմ վերաբերվում: Որեւէ արտառոց բան չկա, երբ մի երկրի նախագահը, թեկուզ դիվանագիտական հարաբերություններ չունենալով, հրավիրում է մեկ այլ երկրի նախագահին՝ միասին սպորտային որեւէ միջոցառման ներկա գտնվելու: Ինչ վերաբերում է բուն հարցին, որ Հայաստանը, փաստորեն, գործող նախագահի անունից հայտարարում է, որ եթե Թուրքիան սահմանները բացի, ապա Հայաստանը կհամաձայնի թուրքական կողմի առաջարկին՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին, որը կքննարկի Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրները, խիստ բացասական եմ վերաբերվում:
- Ինչո՞ւ:
- Ընդհանրապես, քաղաքական խնդիրը թողնել պատմաբանների քննարկմանը՝ անհեթեթություն է: Թուրքիայի այդ առաջարկն արվեց 2-2,5 տարի առաջ, երբ արեւմտյան երկրներում սրվել էին Հայոց ցեղասպանության հարցի քննարկումները: Մասնավորապես, ԱՄՆ-ի հետ է սա կապված: Եթե Հայաստանն ընդուներ առաջարկը, ԱՄՆ-ին եւ մնացյալին պետք է ասվեր՝ տեսեք, մենք հայերի հետ այս հարցերը քննարկում ենք, հետեւաբար՝ իմաստ չունի, որ դուք ձեր խորհրդարաններում կամ այլ ատյաններում համապատասխան որոշումներ կամ բանաձեւեր ընդունեք: Մենք խոսում ենք քաղաքական հարթության մասին, ոչ թե՝ գիտական: Պատմաբանները պիտի ուսումնասիրեն ոչ միայն այս հարցը, այլեւ՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցերն ամբողջության մեջ: Բայց պատմաբանները չէ, որ քաղաքական գործիչներին պիտի ասեն՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չի եղել: Եթե Հայաստանը համաձայնում է, թեկուզ սահմանը բացելուց հետո, նման հարցի քննարկմանը, ուրեմն մի քանի քայլ ետ է գնում իր այսօրվա դիրքերից: Ընդհանրապես, այս առաջարկն էլ նորություն չէ. ՀՀ անկախության օրվանից սկսած՝ թուրքերը միշտ էլ ասել են՝ նստենք-քննարկենք, պարզապես դա միս ու արյուն ստացավ Էրդողանի նամակով: Հիմա 20-ից ավելի երկրներ ընդունել, դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, որոշ երկրներ անգամ օրենքով ամրագրել են, որ իրենց երկրի տարածքում ցեղասպանության փաստը ժխտողները ենթակա են քրեական հետապնդման: Ստացվում է, որ 20-ից ավելի երկրներն իզուր են այդ ամենն արել: Այս ուղղությամբ հայկական սփյուռքի բոլոր ջանքերը ջուրն են թափվելու:
- Սակայն թե՛ ՀՀ արտգործնախարարը, թե՛ նախագահի մամուլի խոսնակն անմիջապես պարզաբանումներով հանդես եկան եւ հայտարարեցին, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում շարունակում է մնալ ցեղասպանության հարցը: Սերժ Սարգսյանի հայտարարությունն այլ ընկալում է ստացել:
- Դա անհաջող քայլի սքողում է, որովհետեւ Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ բառացիորեն ասել է՝ «սահմանների բացումից հետո մենք կհամաձայնենք թուրքական կողմի առաջարկին»: Իսկ թուրքական կողմի առաջարկի էության մասին ես արդեն խոսեցի: Սրանից հետո խոսնակը կամ այլք կարող են հազար ու մի բացատրություն տալ, բայց փաստը մնում է փաստ, որ խոսքը վերաբերում է հայ-թուրքական հանձնաժողովին, որը կազմված կլինի պատմաբաններից, գուցե նաեւ իրավաբաններից ու էլի այլոցից, ովքեր քննարկելու են ցեղասպանության հետ կապված խնդիրները:
- Ժամանակին գոյություն ուներ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով, որի աշխատանքներին հայկական կողմից մասնակցում էր նաեւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա է՞լ էր դավաճան:
- Դա նախկին քաղաքական գործիչներից կազմված հանձնաժողով էր, որի նպատակն այլ էր:
- Տարօրինակ չէ՞ր, որ հայտարարության առիթով ազատականների արձագանքն ավելի արագ եւ կտրուկ եղավ, քան դաշնակցականներինը: Մասնավորաբար, Կիրո Մանոյանն ասել էր, որ նախագահին վատ խորհուրդ են տվել:
- Վատ չէր լինի, որ Կ. Մանոյանը պարզեր, թե ով է եղել Ս. Սարգսյանին խորհուրդ տվողը: Բայց ՀՅԴ-ն, ինչպես միշտ՝ համ նալին, համ մեխին: Քանի որ իշխանության մաս են, չեն կարող իրենց «ազգայնականությունը» վեր հանել ու ստիպված են հաշտվել այն իրողության հետ, որ իրենք կերակրատաշտից օգտվողների մի մասն են կազմում: Հայտարարությունը բավականին խղճուկ է, ինչը վերջին տարիներին բնորոշ է ՀՅԴ-ին:
- Իսկ ի՞նչ հետեւանքներ կունենա Սերժ Սարգսյանի հայտարարությունը:
- Հայ հասարակության ներսում եւ Սփյուռքում կսկսվեն տարաբնույթ կասկածներ, անհանգստություններ, մեկնաբանություններ. դա լավ չէ: Բայց ակնկալել, որ Թուրքիան սահմանը կբացի եւ դրանից հետո հանձնաժողովը կստեղծվի՝ միամտություն է, քանի որ սահմանի փակ լինելը պայմանավորված է ԼՂ հարցի չլուծվածությամբ: Դրա հետ է կապված նաեւ հայ-թուրքական հարաբերությունների՝ որեւէ կերպ հունի մեջ չմտնելը:
- Կիսո՞ւմ եք տեսակետը, որ Հայաստանին վերաբերող ԵԽԽՎ 1620 եւ Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձեւերով իշխանություններին տրված վեցամսյա ժամկետն ի հաշիվ ԼՂՀ հարցի էր:
- Չեմ բացառում, ուղղակի կապ գուցե չկա, սակայն անուղղակի՝ կա: Բայց ԵԽԽՎ-ն ընդամենը հղում է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին եւ դրա հիման վրա հայտարարություն է արել: Բազմիցս զգուշացրել ենք, որ Գլխավոր ասամբլեայի բանաձեւը վատ հետեւանքներ է ունենալու: Սա առաջինն էր: Ինչ վերաբերում է ԵԽ-ին, ասեմ. այն պահվածքը, որ որդեգրել է ԵԽԽՎ-ն հայաստանյան իրադարձությունների նկատմամբ, նաեւ բերեց Ղարաբաղի հարցի հետ կապված այդ բանաձեւին: Երեւում է, որ մարդիկ տեղյակ չեն. Հայաստանի հետ կապված բանաձեւի քննարկմանը մասնակցել է 24 մարդ: Ծիծաղելի է, փաստում է, որ ՀՀ նկատմամբ հետաքրքրություն չկա: Մարդիկ ստիպված են Հայաստանի հարցերով զբաղվում: Ներքաղաքական խնդիրներ, իշխանությունների կողմից անօրինական գործողություններ եւ ԼՂ հարց. ուրիշ որեւէ տեսանկյունից Հայաստանը չի հետաքրքրում: Հայ հասարակությունն ինքը պիտի իր հարցերը լուծի, եւ այս ամիսները ցույց տվեցին, որ մեր հասարակության զգալի մասը պատրաստ է սեփական արժանապատվության համար պայքարելու:
- Մինչեւ հունվար հնարավոր համարո՞ւմ եք ԼՂ հարցի կարգավորումը:
- Ոչ, բայց ակնարկով կասեմ. այն, որ Ս. Սարգսյանն իր հայտնի հայտարարություններն արել է Մոսկվայում՝ պատահական չէ: ԼՂ հարցում եւ հայ-թուրքական հարաբերություններում նկատում եմ ռուսական ներգրավվածության ակտիվացում: Պատահական չէ, որ Լավրովն Անկարայում քննարկելու է այս հարցը: Իրողությունը դա է: Մի քանի օր անց տեղի է ունենալու նաեւ Մեդվեդեւի այցը Բաքու, եւ քննարկվելիք խնդիրներից մեկն էլ ԼՂՀ հարցն է լինելու: Ինչ-որ իմաստով ողջունելի է ՌԴ ակտիվությունը, քանի որ Հարավային Կովկասում առանց Ռուսաստանի հարցերի լուծումն անհնար է: Ինչպիսի՞ շեշտադրումներ կլինեն, որքանո՞վ ՌԴ-ն ավելի ակտիվ կգնա հօգուտ ԼՂՀ հարցի արագ կարգավորման, սպասենք՝ տեսնենք:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԷԼԻ ԾԵԾԵՑԻՆ
6Երեկ Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» դուրս եկած մարդիկ, այդ թվում՝ կանայք եւ երիտասարդներ, ծեծի են ենթարկվել: Այս լուսանկարում պատկերված երիտասարդը մեկն է այն տասնյակից ավելի ...«ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 4Վստահ է վարչապետ Տիգրան Սարգսյանը Վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն հասցրել է լինել հանրապետության մի շարք բնակավայրերում, իսկ երեկ այցելեց Հրազդան քաղաք եւ Մեղրաձոր գյուղ: Հրազդանում Տիգրան Սարգսյանը ...«ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը պատահական չի համարում, որ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունները հնչեցին Մոսկվայում: - Պարոն Փափազյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու ...«ՍԱԴՐԻՉՆԵՐՆ» ԻՐԵՆՑ ԳՈՐԾՆ ԱՐԵՑԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԵրեկ նրանք ծեծի ենթարկեցին Հյուսիսային պողոտայում զբոսնող մարդկանց Երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում, ուր ամեն օր մարդիկ հավաքվում են «քաղաքական զբոսանքի», հերթական միջադեպն է տեղի ունեցել, ...ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Երեկ «Հայացք» ակումբում Համաժողովրդական շարժման առաջնորդներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով ԵԽԽՎ թիվ 1609 եւ 1620 բանաձեւերին, հայտարարեց, որ 1609-ն ավելի պահանջկոտ էր, իսկ 1620-ը ...ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՈՎ՝ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԵՐԻ ՊԵՍ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը կարծում է, որ ամեն մարդ ինքն է որոշում իր անձի կարեւորությունը - Պարոն Արսենյան, որոշել եք անձամբ մասնակցել ժամանակավոր այս հանձնաժողովի աշխատանքներին, նշանակո՞ւմ է սա, ...ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Խ.Եվրոծիրան Չնայած հայկական ծիրանն աշխարհում ամենաքաղցրն է, սակայն պարզվում է՝ եվրոպացիները ծիրանը գնահատում են ոչ թե համով, այլ՝ տեսքով: Այս համոզմանն է եկել գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ ՉՄԵՂԱԴՐԵՑԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱստանայից «Առավոտին» ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերի մանրամասներ պատմեց ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը: Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ղազախստանի Աստանա քաղաքում ընթացավ ԵԱՀԿ խորհրդարանական ...ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՂԹԵԼ Է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀՀ գործազուրկ շարքային քաղաքացի Գագիկ Սարուխանյանն այս տարվա մայիսին հաղթեց Հայաստանի Հանրապետությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նա 3 տարի առաջ դիմել էր Ստրասբուրգի դատարան: Մինչ այդ, ...ԽՐՈԽՏ ԵՐԳԻՉԸ ՆՈՐԻՑ «ԿԽՈՍԻ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԴաշնակցական երգիչ Սահակ Սահակյանը կթողարկի անդրանիկ CD-ն՝ առանց կուսակցական աջակցության Ֆիդայական, դաշնակցական երգերի հայտնի մեկնաբան Սահակ Սահակյանը ձեռնամուխ է եղել իր առաջին CD-ի թողարկման աշխատանքներին: ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԳՈՎԵՑԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵվ կոչ արեցին չապակայունացնել մթնոլորտը «Կայունություն» հասարակական շարժումը Ժողարվեստի թանգարանում կազմակերպել էր «Կայունությունը զարգացման երաշխիքն է» թեմայով կլոր սեղան, որին ...Ո՞ՒՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԹԱԳՆԵԼ
ԱՐՄԵՆ ԵՂՅԱՆ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հ/կ անդամ 1992-95թթ. Շուշիի առանձնակի գումարտակի կամավորական 2Պատասխան ՄՏԿ-ի Զարիկին Միանգամայն սպասելի էր, որ Դաշնակցության ղեկավարությունը պետք է ինչ-որ կերպ արձագանքեր Ժիրայր Սեֆիլյանի խոսքերին. «ՀՅԴ-ն հիվանդ է, բուժման կարիք ունի»: Բայց քանի որ ...
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՄԵԶ Է ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԷԼԻ ԾԵԾԵՑԻՆ

ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏՎԵԼ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«ՑԱՐԻ ԱԽՐԱՆԿԱՅԻ» ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԻՏԻՆԳԻՑ ՈՒՇԱՑՐԵՑԻՆ

«ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՇՏՈՆՆԵՐ՝ «ՀԱՎԱՏԱՐԻՄՆԵՐԻՆ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱՎԵՏԱՐԱՆ՝ ԳԵԼԻ ԳԼԽԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

