
ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՕԳՏՎԵՑԻՆ ԵՐԵՔԸ
Կառավարության որոշմամբ՝ ապագա նոտարներն իրենց քննությանը կարող են նույնիսկ մի արկղ դասագրքով գալ
Երեկ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի շենքում որակավորման քննություն էին հանձնում ապագա նոտարները: Ընդհանուր հաշվով, նոտարի թեկնածուների որակավորման ստուգման քննություն հանձնողները 25-ն էին, սակայն նրանցից քննությանը մասնակցեց 21-ը: Աբովյանցի Աննա Գրիգորյանը լացակումած քննասենյակ մտավ 30 րոպե ուշացումով եւ դա հանձնաժողովականների կողմից «ներվեց»: Այս փաստը թե՛ հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասյանը եւ թե՛ հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանը արտառոց չհամարեցին՝ պատճառաբանելով, որ պարզապես այդ 30 րոպեները քննություն հանձնողը կորցրեց ու այստեղ այլ միտում լինել չի կարող: Թեեւ 25 դիմողից քննության են ներկայացել 21-ը, սակայն սեղանների թիվը 23 էր՝ 2-ը ազատ էր մնացել, 2 սեղան էլ բացակայում էր: Մեր այս դիտարկմանը Գ. Մալխասյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Մեզ մի երկու հոգի զանգել-տեղեկացրել էին, որ քննության չեն գալու, այդ պատճառով այդ 2 սեղանները դուրս հանեցինք»: Փաստենք, որ սենյակը փոքր էր եւ եւս երկու սեղան դնելու հնարավորություն չկար, բայց հանձնաժողովի նախագահը հակառակն էր փորձում ապացուցել:
Որակավորման ստուգման նպատակով ներկայացվել էր 10 խնդիր, որոնց մի մասը կազմված էր պայմանագրերի ու դրանց կից փաստաթղթերի ձեւով: Քննության համար տրվել էր 8 ժամ եւ գնահատվելու է 20 բալանոց համակարգով: 4 ժամը մեկ հայտարարվում էր ընդմիջում եւ Նոտարական պալատի միջոցներով՝ սննդով ու հյութերով հյուրասիրում էին դիմորդներին: Քննություն հանձնողները հիմնականում պետք է ուսումնասիրեին պայմանագրերն ու դրանց կից բոլոր փաստաթղթերը եւ որոշում կայացնեին՝ վավերացնե՞լ պայմանագիրը, թե՞ մերժել: Այս քննության յուրահատկություններից է նաեւ այն, որ կառավարության որոշմամբ թույլատրվում է քննասենյակ տանել եւ օգտվել համակարգչից (այդ իրավունքից օգտվել էր 3-ը), գրքերից, դասագրքերից, մեկնաբանություններից եւ այլ գրավոր նյութերից, զբոսնել կամ հանգստանալ քննասենյակից դուրս նախատեսված տարածքում: «Արգելանքների» շարքում նշված էր հեռախոսով խոսելը (սակայն հեռախոսները «դիմորդներից» չէին վերցրել), առանց հանձնաժողովի համաձայնության քննական տարածքից դուրս գալը եւ այլն:
Նշենք, որ այս արգելքը «ձեւականներից» էր եւ ազատ ելումուտ էին անում ու չէր բացառվում, որ այդ ընթացքում խնդրի հետ կապված հարցեր էին լուծում: Այս քննությունը նման էր արտագրության, սակայն գլխավոր նոտար Մ. Գաբոյանն արտաքուստ այդպես համարեց. «Եթե խնդրի մեխը չգտնեն, միեւնույն է՝ սխալ են արտագրելու»: Մեզ չհաջողվեց պարզել, թե ով է այդ խնդիրների հեղինակը՝ ոչ հանձնաժողովի նախագահը, ոչ էլ անդամները տեղյակ չէին: Մ. Գաբոյանի խոսքերով, իրենք խնդիրների փակ ծրարը արդարադատության նախարարից ստացել են քննությունից 5 րոպե առաջ: «Դա ամենակարեւոր գաղտնիքն է, որ չպիտի բացահայտվի, նույնիսկ, եթե մենք իմանայինք՝ չպիտի ասեինք, թե ով է կազմել, եթե պարզվի՝ կնշանակի արդեն քննություն չկա: 2-3 ամիս է՝ որոշ մարդիկ անընդհատ զանգում էին մեզ, ծանոթ- բարեկամ էին մեջ գցում, որ քննություն հանձնողներին օգնեինք, եթե իմանան ո՞վ է խնդիրները կազմել, չի բացառվում, որ այդ առումով ճնշումներ լինեն»,- ասաց Գ. Մալխասյանը: Նախորդ տարիների խնդիրները կազմում էր այն ժամանակվա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Արդյունքները պարզ կլինեն 5 օր հետո:
- ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
ԲՈՂՈՔԻ ԵՐԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ
Մինչ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը իր թիվ 1620 բանաձեւի 4.2 կետով կրկնում է իր պահանջը, որ Հայաստանում գործնականում պետք է երաշխավորվի հավաքների ազատությունը, ՀՀ ոստիկանությունը շարունակում է խոչընդոտել ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՄԵԶ Է ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 8
Այս փաստարկո՞վ են շարունակելու պաշտպանվել ՀՀ պաշտոնյաները, եթե Հայաստանը դարձյալ հայտնվի այն երկրների ցուցակում, որտեղ ծաղկում է հակասեմիտիզմը:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու ...«ՑԱՐԻ ԱԽՐԱՆԿԱՅԻ» ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 6
Լեւոն Տեր-Պետրոսյանն այսպես որակեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ մարզային դատախազներին տրված հանձնարարականները:
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասուլիս էր հրավիրել, իր ձեւակերպմամբ՝ ...ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ
Ն. Մ.Թեեւ ոստիկանները փորձեցին ճնշել դրա մասնակիցներին «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստներն ու երիտասարդական այլ կազմակերպությունների անդամներ, անհատ քաղաքացիներ երեկ փորձեցին բողոքի երթ ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
Մ. Ե. 2ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց. «Ինձ համար ցավալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոր է հասկացել, թե պետք է ոստիկաններին եւ բանակին հարգել: Կարծում ...ՀՀԿ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱԿԻՐԸ՝ ՍԴՀԿ ԱՆԴԱՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱրարատ Մկրտչյանին մտահոգում է դաշնակցականների «անկեղծությունը» - Պարոն Մկրտչյան, ի՞նչը ստիպեց երբեմնի կարկառուն հանրապետականին անդամագրվել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը: - Ես եղել ...ՄԱՐԶՊԵՏԻ «ՄԱ՞ՐԴԸ» ԿԱՆՑՆԻ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՍտեփանավանի կենտրոնական հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթները ձեւական բնույթ են կրում: Բուժհիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախորդ տարվա դեկտեմբերին Ստեփանավանի բժշկական ...«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆՈՒՄ ՉԵՆ ՄՈՐԹՈՒՄ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Ասում է Մանկավարժական համալսարանի զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սերգեյ Արզումանյանը:
«Առավոտի» հունիսի 25-ի՝ «Մի օր բանասիրականում» հրապարակման մեջ տեղեկացրել ...ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՕԳՏՎԵՑԻՆ ԵՐԵՔԸ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԿառավարության որոշմամբ՝ ապագա նոտարներն իրենց քննությանը կարող են նույնիսկ մի արկղ դասագրքով գալ Երեկ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի շենքում որակավորման քննություն էին հանձնում ...ԱՖԵՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՍՏՐԸ՝ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Երգչուհի Նատալյա Աֆեյանը կաշխատի հայաստանյան «Մադամ Բաթերֆլայ» օպերայի վրա
2007 թ. աշնանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Ազգային օպերային թատրոնի համատեղ աշխատանքը՝ Վերդիի «Ռիգոլետտո» ...ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄագիստրոսները զրկված են այդ հնարավորությունից՝ մագիստրոսական թեզերի պաշտպանության դեպքում Վերջերս ՀՀ բուհերում ավարտվեցին մագիստրոսական թեզերի պաշտպանության գործընթացները: Դրանք, ի տարբերություն ընդունելության ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԸ 11-ՐԴՆ Է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հրապարակած ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակում Հայաստանը 2614 վարկանիշային միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: ...ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՄարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ ԵԽԽՎ-ի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ հավասարակշռված է: Մարտի 1-2-ին Երեւանում կատարված դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել ...
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՄԵԶ Է ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏՎԵԼ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«ՑԱՐԻ ԱԽՐԱՆԿԱՅԻ» ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԻՏԻՆԳԻՑ ՈՒՇԱՑՐԵՑԻՆ

ՊԱՇՏՈՆՆԵՐ՝ «ՀԱՎԱՏԱՐԻՄՆԵՐԻՆ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱՎԵՏԱՐԱՆ՝ ԳԵԼԻ ԳԼԽԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ՕՏԱՐՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆ ԵՆՔ ԼՑՆՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԵԽԽՎ-ՈՒՄ 24 ՀՈԳՈՒ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

