
ՀՀԿ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱԿԻՐԸ՝ ՍԴՀԿ ԱՆԴԱՄ
Արարատ Մկրտչյանին մտահոգում է դաշնակցականների «անկեղծությունը»
- Պարոն Մկրտչյան, ի՞նչը ստիպեց երբեմնի կարկառուն հանրապետականին անդամագրվել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը:
- Ես եղել եմ Հանրապետական կուսակցության համակիր, եւ այդտեղ մեծ դեր ուներ Վազգեն Սարգսյանը: Ոչ մի տեղ այսօր չեք կարող գտնել իմ ձեռքով գրված դիմում, որով խնդրել եմ ինձ ընդգրկել ՀՀԿ-ի շարքերը: Եթե մտաբերենք Արամ Սարգսյանի ձեւավորած «Համաձայնության» կառավարությունը՝ ես կոմունիստական կուսակցության կողմից էի ներկայացված նախարարի պաշտոնի համար: Կոմունիստ չլինելով՝ ես այն ժամանակ էլ սոցիալիստական գաղափարական ուղղվածություն ունեի: Ես շատ հետաքրքիր ճանապարհ եմ անցել Վազգեն Սարգսյանի հետ, շատ բովանդակալից, բայց շատ կարճ ճանապարհ՝ Արամ Սարգսյանի կառավարության ժամանակ, եւ անկեղծ եմ ուզում լինել, Անդրանիկ Մարգարյանի հետ աշխատելը բավականին մեծ պատասխանատվություն էր ու պատճառում էր լավագույն մասնագիտական հաճույք՝ այն առումով, որ շատ ընդունելի էին բարեփոխումների ողջ ծրագրերը, որոնք փորձում էինք իրականացնել: ՀՀԿ-ին համակիր լինելով՝ նաեւ կուսակցության ցուցակով պատգամավոր եմ եղել: Մեծ թվով գործընկերներ եւ մտերիմներ ունեմ այդ կուսակցությունում: Երկար ժամանակ մտորել եմ, թե նախկինում առողջապահության բնագավառում իմ կատարած քայլերը որքանով են շարունակական եղել 2003 թվականից հետո: Իմ վերլուծությամբ՝ այդ բարեփոխումները կամ շեղվել են, կամ հակառակ ուղղությամբ են գնացել, ընդհուպ մինչեւ օրենսդրությանը հակասող քայլեր են արվել: Առողջապահության ոլորտում իմ պատկերացումները, կարծում եմ, ավելի համադրելի են ՍԴՀԿ ծրագրային դրույթներին՝ սոցիալական եւ սոցիալիստական արդարության մասով, նաեւ, որպես կուսակցության, որն իր պատմության ընթացքում սեւ էջեր չի ունեցել:
- Կարծում եք, որ ՍԴՀԿ-ն այն ո՞ւժն է, որն այսօր կարող է հավակնել իշխանության, եւ դուք էլ ձեր ծրագրերը կյանքի կկոչեք:
- Միանշանակ: Այս կուսակցությունը շատ կարող ուժ է՝ իշխանության ձգտելու եւ մաս կազմելու: Երբ ժամանակը գա, եւ եթե այդ ժամանակ ինձ կվստահվի՝ իմ մտավոր եւ մասնագիտական ունակությունների շրջանակում կփորձեմ բնագավառի բարեփոխումները շարունակել:
- Մի տեսակ պարադոքս չէ՞. ՀՀԿ-ի համակիրը հիմա հակառակ դիրքերից է հանդես գալիս:
- Ոչ: Որովհետեւ խոսքը սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակականության մասին է, իսկ ես ասացի, որ նախաձեռնված բարեփոխումներն իրականացնելու առումով կառավարության կողմից բավականին շեղումներ կան: Նաեւ՝ կարծիքների բախման արդյունքում են ձեւավորվում ճիշտ մոտեցումները: Այստեղ է, որ ես իմ գործընկերների հետ, ովքեր այսօր իշխանության մեջ են, մեծ հաճույքով կբանավիճեմ: Ոչ թե պարադոքս է, այլ ես կասեի՝ դրական միտում կա. այս ճանապարհը հնարավորություն կտա մշակույթ ներմուծել եւ հակառակ բեւեռում գտնվող մարդկանց նայել ոչ թե որպես թշնամիների, այլ լրջագույն օպոնենտների, որոնք կարող են թերություններ տեսնել եւ այդ մասին բարձրաձայն խոսել:
- Դաշնակցությունը, Կոմկուսը նույնպես սոցիալիստական ուղղվածություն ունեն: Ինչո՞ւ անպայման ՍԴՀԿ:
- Երբ ես արդեն պատգամավոր էի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրին սատարելու որոշում կայացրեց ՀՅԴ-ն, այդ թվում՝ նաեւ առողջապահության ոլորտում, եւ կառավարություն գործուղեց իր ներկայացուցչին: Եվ այստեղ էր, որ ծրագրերի շարունակականության փոխարեն ես տեսա մեծ պոպուլիզմ: Լինել կառավարության մեջ եւ պատասխանատվություն չկրելու տեղ թողնելն ու նման երեւույթները մտորելու տեղիք տվեցին: Դաշնակցականների հետ ես գործընկերային ճանապարհ անցել եմ. նրանց անկեղծության մակարդակն ինձ միշտ մտահոգել է: Իսկ ՀԿԿ-ի ջլատումից հետո, չեմ կարծում, որ այդ կուսակցությունը քաղաքական ասպարեզում լուրջ դերակատարություն ունի:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԲՈՂՈՔԻ ԵՐԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ
Մինչ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը իր թիվ 1620 բանաձեւի 4.2 կետով կրկնում է իր պահանջը, որ Հայաստանում գործնականում պետք է երաշխավորվի հավաքների ազատությունը, ՀՀ ոստիկանությունը շարունակում է խոչընդոտել ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՄԵԶ Է ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 8
Այս փաստարկո՞վ են շարունակելու պաշտպանվել ՀՀ պաշտոնյաները, եթե Հայաստանը դարձյալ հայտնվի այն երկրների ցուցակում, որտեղ ծաղկում է հակասեմիտիզմը:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու ...«ՑԱՐԻ ԱԽՐԱՆԿԱՅԻ» ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 6
Լեւոն Տեր-Պետրոսյանն այսպես որակեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ մարզային դատախազներին տրված հանձնարարականները:
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասուլիս էր հրավիրել, իր ձեւակերպմամբ՝ ...ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ
Ն. Մ.Թեեւ ոստիկանները փորձեցին ճնշել դրա մասնակիցներին «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստներն ու երիտասարդական այլ կազմակերպությունների անդամներ, անհատ քաղաքացիներ երեկ փորձեցին բողոքի երթ ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
Մ. Ե. 2ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց. «Ինձ համար ցավալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոր է հասկացել, թե պետք է ոստիկաններին եւ բանակին հարգել: Կարծում ...ՀՀԿ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱԿԻՐԸ՝ ՍԴՀԿ ԱՆԴԱՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱրարատ Մկրտչյանին մտահոգում է դաշնակցականների «անկեղծությունը» - Պարոն Մկրտչյան, ի՞նչը ստիպեց երբեմնի կարկառուն հանրապետականին անդամագրվել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը: - Ես եղել ...ՄԱՐԶՊԵՏԻ «ՄԱ՞ՐԴԸ» ԿԱՆՑՆԻ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՍտեփանավանի կենտրոնական հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթները ձեւական բնույթ են կրում: Բուժհիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախորդ տարվա դեկտեմբերին Ստեփանավանի բժշկական ...«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆՈՒՄ ՉԵՆ ՄՈՐԹՈՒՄ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Ասում է Մանկավարժական համալսարանի զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սերգեյ Արզումանյանը:
«Առավոտի» հունիսի 25-ի՝ «Մի օր բանասիրականում» հրապարակման մեջ տեղեկացրել ...ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՕԳՏՎԵՑԻՆ ԵՐԵՔԸ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԿառավարության որոշմամբ՝ ապագա նոտարներն իրենց քննությանը կարող են նույնիսկ մի արկղ դասագրքով գալ Երեկ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի շենքում որակավորման քննություն էին հանձնում ...ԱՖԵՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՍՏՐԸ՝ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Երգչուհի Նատալյա Աֆեյանը կաշխատի հայաստանյան «Մադամ Բաթերֆլայ» օպերայի վրա
2007 թ. աշնանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Ազգային օպերային թատրոնի համատեղ աշխատանքը՝ Վերդիի «Ռիգոլետտո» ...ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄագիստրոսները զրկված են այդ հնարավորությունից՝ մագիստրոսական թեզերի պաշտպանության դեպքում Վերջերս ՀՀ բուհերում ավարտվեցին մագիստրոսական թեզերի պաշտպանության գործընթացները: Դրանք, ի տարբերություն ընդունելության ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԸ 11-ՐԴՆ Է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հրապարակած ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակում Հայաստանը 2614 վարկանիշային միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: ...ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՄարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ ԵԽԽՎ-ի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ հավասարակշռված է: Մարտի 1-2-ին Երեւանում կատարված դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել ...
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՄԵԶ Է ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏՎԵԼ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«ՑԱՐԻ ԱԽՐԱՆԿԱՅԻ» ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԻՏԻՆԳԻՑ ՈՒՇԱՑՐԵՑԻՆ

ՊԱՇՏՈՆՆԵՐ՝ «ՀԱՎԱՏԱՐԻՄՆԵՐԻՆ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱՎԵՏԱՐԱՆ՝ ԳԵԼԻ ԳԼԽԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ՕՏԱՐՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆ ԵՆՔ ԼՑՆՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԵԽԽՎ-ՈՒՄ 24 ՀՈԳՈՒ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

