
ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՔԱՅԼ
- Ինչ հետեւանքներ կարող է ունենալ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը

Հունիսի 23-ին հայ համայնքի ներկայացուցիչների եւ հունիսի 24-ին ռուսական փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին: Առաջին հանդիպմանը նա ասել է (մեջբերված է նախագահական կայքից). «Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց: Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երեւան՝ միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը»:
Մինչեւ անդրադառնալը խոսնակ Ս. Ֆարմանյանի հայտարարության վերաբերյալ հայտնած մեկնաբանությանը, հարկ եմ համարում նշել, որ Թուրքիայի նախագահին հրավերը միանգամայն ողջունելի, թեեւ, կարծում եմ, դժվար իրականանալի նախաձեռնություն է: Առհասարակ Համաժողովրդական շարժումը հատուկ կարեւորություն է տալիս հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգմանը, համարելով, որ երկխոսությունը այս հարցով պետք է լինի առանց որեւէ նախապայմանի:
Միանգամայն համաձայն եմ պրն Ֆարմանյանի այն գնահատականին, որ «երկու ելույթներում հնչեցված մոտեցումները հստակ են եւ տարըմբռնման տեղիք չեն թողնում»: Նա նաեւ նշել էր, որ «Սերժ Սարգսյանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտնի են, փոփոխության չեն ենթարկվել եւ տարբեր առիթներով հնչեցվել են»:
Ստույգ կարող եմ ասել, որ, իսկապես, իր մոտեցումները հայտնի են, բայց այն, որ ակնհայտ է փոփոխությունը՝ դատեք ինքներդ: Ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ուր մասնավորապես ասված է. «Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրված եւ իրականացված եղեռնի արդյունքում հայ ժողովրդի մի հսկայական հատված բնաջնջվեց իր բնօրրանում եւ զրկվեց իր կենսատարածքից։ Ոչնչացվեցին եւ այսօր էլ շարունակում են ոչնչացվել քաղաքակրթական, մշակութային եւ նյութական բազում արժեքներ, որ հայ ժողովուրդն արարել է հազարամյակներ շարունակ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի օրինաչափ եւ անխուսափելի մասն է։ Համայն հայության հայրենիք Հայաստանն իր ջանքերը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ պետք է շարունակի բազմապատկված փութաջանությամբ: Ցեղասպանության դատապարտման հարցում մերժողականությունն ապագա չունի. հատկապես՝ այսօր, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ իրենց ձայնն են միացրել ճշմարտության ձայնին»: ՀՀ ԱԳ նախարարն էլ հունիսի 25-ին հաստատեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը արտաքին քաղաքականության օրինաչափ մասն է:
Հիմա անդրադառնանք ՀՀ պաշտոնական պատասխանին՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու՝ Էրդողանի 2005 թ. ապրիլին արված առաջարկությանը. «ուսումնասիրելու 1915 թվականի դեպքերը թուրքական, հայկական եւ երրորդ երկրների արխիվներում». http://www.turkishembassy.org/index.php?option=com_content&task=view&id=612&Itemid=338: Մենք երեք տարի շարունակ տվել ենք նույն պատասխանը՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելը անընդունելի է, դրա փոխարեն առաջարկել ենք ձեւավորել միջկառավարական հանձնաժողով՝ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրների ողջ սպեկտրը ուսումնասիրելու եւ լուծուներ գտնելու համար: Դա եղել է նաեւ Էրդողանին հղած Ռ. Քոչարյանի պատասխան նամակի հիմնական դրույթը:
Մոսկվայում արված Ս. Սարգսյանի հայտարարություններին (նախագահական կայքում զետեղված է միայն առաջին հայտարարությունը) հետեւած նախագահի խոսնակի պարզաբանման մեջ նշվում է, որ «մենք դեմ չենք որեւէ ուսումնասիրության, անգամ ակնհայտ փաստերի եւ լայնորեն ընդունված իրողությունների: Ուսումնասիրությունը չի նշանակում փաստերի իսկությունը կասկածի տակ առնել: Սակայն նման հանձնաժողովի ստեղծումը տրամաբանական կլիներ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից եւ սահմանները բացելուց հետո միայն»: Այսինքն՝ փաստ է, որ պատմական հանձնաժողով ստեղծելուն Ս. Սարգսյանը դեմ չէ: Մոսկվայում Ս. Սարգսյանը ոչ մի խոսք չի ասել Հայաստանի հայտնի մոտեցման՝ միջկառավարական հանձնաժողովի մասին:
Այժմ եկեք ձեռնպահ մնանք «շահարկումներից» եւ փորձենք վերլուծել նախագահականից դուրս եկած նոր՝ շրջադարձային նախաձեռնությունը: Այս հայտարարությունը ունենալու է մի քանի էֆեկտ.
1. Վերջին տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում մի քանի անգամ եղել են պահեր, երբ թուրքական կողմը միջազգային հանրությանը եւ Հայաստանին տարբեր խողովակներով ուղերձներ է փոխանցել, թե իր ավանդական նախապայմանները երկկողմ հարաբերությունների կանոնակարգման համար կարող են անտեսվել եւ երկկողմ դիվանագիտական շփումների արդյունքում հնարավոր է հասնել համաձայնության ու բացել սահմանները: Նման իրավիճակներ են գրանցվել, մասնավորապես, երբ Ֆրանսիայի եւ ԱՄՆ խորհրդարաններում, ցեղասպանության բանաձեւի ընդունման սպառնալիքի ներքո, Թուրքիան նախաձեռնում էր բանակցություններ՝ արտգործնախարարների կամ նրանց տեղակալների մակարդակով եւ ներկայացնում այդ հանդիպումները իբրեւ երկխոսություն Թուրքիայի ու Հայաստամի միջեւ: Այս հանդիպումների փաստը շահարկելով, Թուրքիան միջազգային հանրությանը ներկայացնում էր, թե իբրեւ կա լուրջ «երկխոսություն» մեր երկրների միջեւ եւ պահանջում էր նշված երկրների վարչակարգերից չվտանգել «կառուցողական գործընթացը» եւ հանդես գալ խորհրդարանների առջեւ խնդրո առարկա բանաձեւերը չընդունելու կոչով: Բավականին տեւական ժամանակ անցավ, մինչեւ Հայաստանում հասկացան Թուրքիայի դիվանագիտական խաղերը եւ սկսեցին առավել մեծ շրջահայացությամբ մոտենալ պաշտոնական շփումներին, թույլ չտալու Անկարային օգտագործել դրանք իր նպատակների համար: Վերջերս ԱԳ փոխնախարար Ա. Կիրակոսյանը նկատեց հետեւյալ «ավանդույթը»՝ ամեն տարի ապրիլի 24-ից առաջ Թուրքիան մեղմացնում է իր կոշտ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, արթնացնելով պատրանքներ երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարի նկատմամբ, եւ մոռանում նման սիրալիր ժեստերը Ցեղասպանության հիշատակի օրվանից անմիջապես հետո:
Ս. Սարգսյանի մոսկովյան հայտարարություններից հետո կարելի է վստահ պնդել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը այլ երկրներում, եթե չասենք՝ կանգ է առնելու, ապա միանշանակ լինելու է ավելին, քան խնդրահարույց: Եվ դա արվելու է շատ պարզ գործողությունների միջոցով՝ Թուրքիայի դիվանագետներն ու բանագնացները ներկայացնելու են Ս. Սարգսյանի հայտարարությունը երրորդ երկրների խորհրդարանականներին եւ պաշտոնյաներին եւ ասելու՝ «սպասեք՝ Հայաստանի մոտեցման մեջ կա փոփոխություն, մենք էլ մեր հերթին ուսումնասիրում ենք այս իրավիճակը, երկկողմ պատմաբանների հանձնաժողովը կաշխատի եւ կտա գնահատական, որի հիման վրա դուք կընդունեք ձեր դիրքորոշումը»: Այն պնդմանը, թե հայկական առաջարկության մեջ կա նախապայման, թուրքական կողմը կարող է պնդել, որ արդեն կա հայկական կողմի լուրջ զիջում, եւ հաշվի առնելով Հայաստանի «ճկունությունը», հնարավոր կլինի շարունակել աշխատել վերջինիս հետ:
Այս պայմաններում անհնարին է դառնալու պրակտիկորեն իրագործել վարչակարգի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին արտաքին քաղաքականության օրակարգային դրույթը: Թուրքական մամուլում արդեն եղել են հրապարակումներ այս թեմայի շուրջ, որոնք փաստում են վերոհիշյալը:
Թուրքական դիվանագիտությունն արդեն փորձ ունի աշխատելու Ս. Սարգսյանի արած հայտարարությունների հետ: Թուրքական դեսպանությունները գործեցին նույն սցենարով Ս. Սարգսյանի հոկտեմբերի 19-ին «Լոս Անջելես Թայմս» թերթին տրված հարցազրույցի այն հայտարարությունից հետո, որ «թերեւս միայն կրոնական գործոնն է պատճառը թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի:» http://www.latimes.com/
news /opinion/la-oew-sargsyan
19oct19,0,5482239.story
Հայկական դիվանագիտությունը մեծ գլխացավանք ունեցավ այդ հայտարարությունից հետո, սակայն այդ հայտարարության խիստ բացասական հետեւանքները դեռ երկար իրենց զգացնել կտան:
2. Մերժելով Էրդողանի՝ պատմաբանների հանձնաժողովի մասին առաջարկը, մեր դիվանագիտությունը հիմնվում էր հետեւյալ փաստարկի վրա. համաձայնելով թուրք պատմաբանների հետ նստել մեկ սեղանի շուրջ Ցեղասպանության հարցի ուսումնասիրման նպատակով, մենք անմիջապես՝ ուղղակի եւ անուղղակի հարցականի տակ ենք դնում Ցեղասպանության փաստը: Չնայած խոսնակ Ս. Ֆարմանյանի հայտարարության հետեւյալ դրույթի՝ «մենք դեմ չենք որեւէ ուսումնասիրության, անգամ ակնհայտ փաստերի եւ լայնորեն ընդունված իրողությունների: Ուսումնասիրությունը չի նշանակում փաստերի իսկությունը կասկածի տակ առնել», աշխարհի համար դա ուղերձ է, որ ընթանում է գործընթաց՝ մի վիճելի հարցի շուրջ, որը դեռ պետք է ապացուցվի: Փաստ է, որ միջազգային հանրությանը Հայաստանի դիրքորոշումը հասցնելու առումով մեր հնարավորություններն ու ռեսուրսները շատ են զիջում թուրքա-ադրբեջանականին: Երկուսը միասին ավելի քան 150 դեսպանություններ ունեն արտերկրում, որոնցից յուրաքանչյուրի անձնակազմը գերազանցում է մեր դեսպանություններինը մի քանի անգամ: Կարծում եմ, ավելորդ է խոսել մեր եւ Թուրքիայի միջազգային վարկանիշի ու նշանակության մասին, հատկապես հաշվի առնելով ԵԽԽՎ կողմից Հայաստանի նկատմամբ մոնիթորինգի երկարաձգումը առնվազն եւս կես տարով:
3. Ս. Սարգսյանը հայտնել է ցանկություն բարելավելու հայ-թուրքական հարաբերությունները: Դա նշանակում է, համենայնդեպս՝ միջազգային հանրության համար, ազնիվ մի գործընթաց, ուր կներկայացվեն կողմերի դիրքորոշումները խնդրահարույց հարցերի վերաբերյալ եւ բանակցային սեղանին կորոնվեն իրավիճակից դուրս գալու ելքերը: Սակայն՝ եթե նույն միջազգային հանրությունը կամ թուրքական կողմը հաշվի է առնում խոսնակի վերոնշյալ բառերը՝ էլ ի՞նչ երկխոսության մասին է խոսքը, եթե «փաստը ակնհայտ է» եւ մենք «չենք պատրաստվում փաստերի իսկությունը կասկածի տակ առնել»: Այսինքն՝ բուն քննարկման առարկան չկա, հետեւաբար հայկական կողմի առաջարկը ի սկզբանե նման է դիվանագիտական խաղի կամ խաբեության: Արդյո՞ք Հայաստանը այն վիճակում է, որ իրեն թույլ տա գնալ նման ռիսկային քայլի:
4. Մեր դիրքորոշման կտրուկ փոփոխությունը սխալ ուղերձ է հենց երկկողմ հարաբերությունների կանոնակարգման տեսանկյունից: Դա ակնհայտ նահանջ է մեր նախկին դիրքորոշումից, որը կարող է օգտագործվել եւ շահարկվել Թուրքիայի կողմից: Այսօր արդեն Թուրքիան իր մարտավարության մեջ կարող է գրանցել, որ այս մի հարցում Հայաստանը հրապարակայնորեն արդեն զիջել է իր դիրքերը եւ առաջ քաշել նորանոր պահանջներ հարաբերությունների կարգավորման համար: Հայտարարության վտանգը նաեւ կայանում է նրանում, որ մենք որեւէ բան Թուրքիայից չենք ստացել՝ փոխարենը «մեղմացնելով» մեր դիրքորոշումը նախապայմաններից մեկով: Եվ, իսկապես՝ ի՞նչն էր փոխվել, ի՞նչ նոր զարգացում կամ զիջում կար թուրքական կողմից, որ մենք հրապարակայնորեն այսպիսի անսպասելի քայլ արեցինք:
5. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որքան էլ մենք այն բարոյական, նաեւ անվտանգության տեսանկյունից ներկայացնենք, ունի նաեւ քաղաքական ասպեկտ: Եվ այդ հատույթը, շատ դեպքերում մեր կամքից անկախ եւ շատ հաճախ բացասական երանգով՝ օգտագործվում է որպես ճնշման լծակ Թուրքիայի վրա: Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո այդ լծակը վերանում է, եւ այս իրավիճակը նոր եւ անսպասելի խնդիրներ կարող է առաջ բերել Հայաստանի համար:
Այս հոդվածում չեմ անդրադառնա Սփյուռքի հնարավոր գնահատականներին նման շրջադարձային քայլի կապակցությամբ, վստահ լինելով, որ ՀՀ ԱԳՆ-ն եւ ապագայում ստեղծվելիք Սփյուռքի նախարարությունը դեռ շատ ջանքեր պետք է գործադրեն՝ պարզաբանելու հայտարարության իմաստն ու նպատակահարմարությունը: Մենք չենք բացառում, որ կլսենք բացատրություններ, որ նման հայտարարությունը առաջ է եկել ինչ-ինչ խորհրդապահական պայմանավորվածությունների, արտաքին ինչ-ինչ ազդանշանների կամ ազդակների, դրական հանգամանքների արդյունքում: Այս ամենի մասին հնարավոր կլինի վերջնական դատողություններ անել միայն ու միայն որոշակի զարգացումներից հետո: Ամեն պարագայում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:
Արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների նմանատիպ փոփոխությունները առհասարակ ողջունելի չեն, սակայն եթե կայացվել է որոշում ինչ-ինչ նորություն ներկայացնելու համար՝ այն պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի եւ հավուր պատշաճի ներկայացվի հանրությանը: Մենք, ինչպես նաեւ Սփյուռքը, իշխանություններից ակնկալում ենք հավելյալ հիմնավորումներ:
- ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆv Համաժողովրդական շարժման արտաքին հարաբերությունների պատասխանատու
ՄԻՏԻՆԳԻՑ ՈՒՇԱՑՐԵՑԻՆ
3
Շաբաթ օրը Գյումրիում կայացած հանրահավաքից հետո «Առավոտին» դիմեց ՀՀՇ վարչության անդամ, Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության գլխավոր մասնագետ Անդրանիկ Գեւորգյանը՝ տեղեկացնելով, ...«ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Շաբաթ օրը Գյումրիում կայացած հանրահավաքին այսպիսի բացահայտում արեց ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նախորդ շաբաթ Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաները ջանք ու եռանդ չէին խնայել շիրակցիներին ...«ՄԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ...»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց բացատրական հուշագրում դարձյալ առաջարկել են երկխոսություն, թեեւ նաեւ ըմբռնումով են
մոտեցել ընդդիմության առաջադրած նախապայմանին:
«Վեհաժողովի 1609 բանաձեւի կատարումը Հայաստանի ...ՀԱՇԻՎՆԵ՞Ր ԵՆ ՄԱՔՐՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀետընտրական Արմավիրում «սխալ ընտրություններ անցկացրած» պաշտոնյաները Տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող ստուգումների արդյունքում վերջերս պաշտոնեական դիրքը չարաշահելու առիթով ...«ՀՅՈՒՐԻՅԵԹԸ» ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՋԵՐՄԱՑՈՒՄՆԵՐ» Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ
«Անկարա-Երեւան կապերի ջերմացման միտումները շարունակվում են: Այն բանից հետո, երբ Թուրքիան թույլատրեց Երեւան-Անթալիա չարտերային ավիաթռիչքները, Հայաստանի հետ հարաբերություններն ավելի են փափկել: Այս ...ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 2
Պատգամավորն առանց հիմնավոր ապացույցների մեղադրվում է ծանր հանցագործության մեջ
«Մալաթիա» ջոկատի հրամանատար Հակոբ Հակոբյանը միակ ազատամարտիկն էր, որ համարվելով «իշխանական կռուգի» ...ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Գյուղի պաշտոնյաները լրագրող-երեխաներին արգելում են իրենց համայնքների խնդիրների վերաբերյալ հոդվածներ տպագրել:
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի դպրոցահասակ երեխաները հորթեր ու տնկիներ են նվեր ստացել: Մինչ ...«Ա1+»-Ի ՎՃԻՌԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԴԵՊ
Հարցազրույցը՝ ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ
«Առավոտի» հարցազրույցը արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանի հետ
- Պարոն Կոստանյան, ինչքա՞ն ժամանակ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում եք Հայաստա-նի կառավարությանը: ...ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՄեկնաբանում են կուսակցական գործիչները Վերջերս Գյումրիում կայացած արտագնա նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ ...ԱՐԱՏԱՎՈՐ ՇՐՋԱՆ
ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌՈՒԶԱՆ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆԻ՞նչ է կատարվում մշակույթի նախարարությունում Մշակույթի նախարարությունում կռիվ է ընկել: Առիթը կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի որոշումն է, որով նախարարության աշխատակազմի անունից հանվում է «երիտասարդության ...«ԱՆԱՎԱՐՏ ՎԵՊԻ» ՊՐԵՄԻԵՐԱՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԼիբանանահայ հեղինակ Արա Արծրունու գործը խորհելու տեղիք է տալիս Հունիսի 30-ին Տիկնիկային թատրոնի բեմում տեղի ունեցավ լիբանանահայ դրամատուրգ, արձակագիր Արա Արծրունու «Անավարտ վեպ» պիեսի պրեմիերան՝ ...ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՔԱՅԼ
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆv Համաժողովրդական շարժման արտաքին հարաբերությունների պատասխանատու
Ինչ հետեւանքներ կարող է ունենալ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը
Հունիսի 23-ին հայ համայնքի ներկայացուցիչների եւ հունիսի 24-ին ռուսական փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների ...
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՄԻ ԵՐՐՈՐԴ ՈՒԺ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՍԱ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ Է
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈԽՎԵԼ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏՎԵԼ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
ՀԱՋՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՄԱՐԴԱՇԱՏ ԿԼԻՆԻ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԻՏԻՆԳԻՑ ՈՒՇԱՑՐԵՑԻՆ

ՊԱՇՏՈՆՆԵՐ՝ «ՀԱՎԱՏԱՐԻՄՆԵՐԻՆ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց Ռ. ՄԻՆԱՍՅԱՆԸԱՎԵՏԱՐԱՆ՝ ԳԵԼԻ ԳԼԽԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ՕՏԱՐՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆ ԵՆՔ ԼՑՆՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԵԽԽՎ-ՈՒՄ 24 ՀՈԳՈՒ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

