
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ «ՄԱՅԻՍԻ 28»
«Կանգնեք մինչեւ վերջ»,- Սարդարապատում ժողովրդին խորհուրդ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը
«Այս երկրի բախտը դուք եք վճռելու: Չպիտի հոգնեք, պետք է պայքարեք այնքան ժամանակ, մինչեւ հասնեք ձեր նպատակին: Դա իմ խնդիրը չէ: Բացարձակապես ինձ համար չէ, ինչ որ անելու եք՝ ձեր երեխաների համար եք անելու: Եթե այս գիտակցությունը չունեցաք՝ մենք շատ փորձանքների կգանք: Ուրիշ բան չեմ ասում. կանգնեք մինչեւ վերջ»,- երեկ Սարդարապատում ժողովրդի հետ զրուցելիս նման հորդորով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները՝ առաջին նախագահին սատարող քաղաքական ուժերը եւ հասարակության ընդդիմադիր հատվածը, Սարդարապատի հուշահամալիր այցելեցին կեսօրին եւ ծաղկեպսակ դրեցին 1918 թվականի հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ: Առաջին նախագահին դիմավորեցին ծափերով եւ ակնհայտ հրճվանքով՝ նույնիսկ նրանք, ովքեր որեւէ քաղաքական խմբի հետ կապ չունեին եւ «ինքնուրույն» էին եկել Սարդարապատ: Չնայած վանկարկումները դադարեցնելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի անընդհատ զգուշացումներին, շարժման ակտիվիստները, որոնք բավականին շատ էին, առաջին նախագահին ուղեկցում էին «Լեւոն, նախագահ», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան» եւ հայտնի այլ վանկարկումներով: «Այնքան ասացիք, որ արդեն հասկացա՝ նախագահ եմ»,- կատակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Սարդարապատից առաջին նախագահն ուղեւորվեց Եռաբլուր: Նա հորդորեց նախորդ օրվանից Եռաբլուրում հացադուլ հայտարարած 11 մարդկանց դադարեցնել բողոքի ակցիան, բայց ազատամարտիկները եւ նրանց համախոհները մտադիր են շարունակել հացադուլը: Ավելին, մեր տեղեկություններով, երկու տասնյակից ավելի մարդիկ եւս ցանկություն ունեն միանալու նրանց բողոքին: Սակայն, որպեսզի ակցիաները տարերային բնույթ չկրեն եւ արդյունավետ լինեն, բողոքի այս ծայրահեղ ձեւի կողմնակիցներից ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը կկանոնակարգի եւ առաջիկայում հայտարարություն կտարածի մայրաքաղաքում բողոքի նման ակցիայի շարունակական եւ տեւական կազմակերպման մասին: Մեզ հետ զրույցում առաջին նախագահի շտաբի ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանն ասաց, որ որեւէ մանրամասների ինքը չի տիրապետում, բայց «որպես պայքարի ձեւ՝ հացադուլը լայն տարածում է գտնում ժողովրդի մեջ, եւ դա շատ ինքնաբուխ է լինում: Ես, իհարկե, չէի ցանկանա, որ իմ ընկերներն ու զինակիցներն այս արեւին ու շոգին այստեղ նստած լինեն, բայց նաեւ չեմ կարող բռնանալ իրենց իրավունքի վրա: Եթե իրենք իրենց պայքարի ձեւն այսպիսին են տեսնում եւ ընտրում, մեզ միայն մի բան է մնում՝ անընդհատ իրենց կողքին եւ իրենց հետ լինել»: Ի դեպ, առաջին նախագահը եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը երեկ այցելել են նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին:
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարմանը՝ ասաց. «Ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են ձգձգել բանաձեւում բարձրացված հարցերի լուծումները: Մինչեւ վերջին օրը կձգձգեն եւ վերջում կգնան այդ լուծումներին: Այսպիսով, իշխանությունը մեկ խնդիր է լուծում՝ պատրվակներ գտնել եւ քաղբանտարկյալներին պարտադրել, որպեսզի մեղադրանքների ինչ-որ մաս վերցնեն իրենց վրա: Ակնհայտ է, որ Քրեական օրենսգրքի 300 (իշխանության յուրացում- Ն. Գ.) հոդվածին համապատասխան բաներ տեղի չեն ունեցել՝ ինչպե՞ս կարելի է մեղադրանք ներկայացնել»: Մեր զրուցակիցը մի կարեւոր նկատառում էլ ունի. «Մինչեւ հիմա պարզ չէ, թե ո՞վ է ղեկավարել «Մարտի 1»-ի օպերացիան: Պարզվում է, այս պետությունում ոչ ոք չի ղեկավարել: Ուրեմն, եթե ժողովուրդը պաշտպանվել է՝ ճիշտ է արել: Պետությունն իրենց դեմ չի գործել... այդպիսի տասնյակ հարցեր կան, որոնց պատասխաններն այսօր տրված չեն: Իշխանությունները ստիպված են լինելու կալանավորվածներին ազատ արձակել, որովհետեւ պատասխան չկա, թե ո՞ւմ իշխանությունն է յուրացվել: Իշխանության յուրացումը կոնկրետ գործողություն է. Ազատության հրապարակում գտնվող մարդիկ չէին կարող իշխանություն յուրացնել: Եթե ասել են, որ ընտրությունները կեղծ են եղել՝ դա իրենց սահմանադրական իրավունքն է»: Անկախ ամեն ինչից, պաշտպանության նախկին նախարարն անթույլատրելի է համարում կալանքի տակ գտնվող նախկին ազատամարտիկների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը. «Կան բաներ, որոնք ավելի լուրջ են: Երկրապահներին, որոնք հիմնականում իրենց ուսերի վրա են կրել պատերազմը՝ դատապարտում ես իբր իշխանության յուրացման համար եւ այդ կերպ ես նոր կայացնում հասարակությանը: Օրինակ, այն, ինչ արվեց Սասուն Միքայելյանի նկատմամբ եւ հեռուստաեթերից էլ ցուցադրվեց: Հովիկի, Հուսիկի, Հակոբի, Մյասնիկի... բոլոր երկրապահների. դա ոչ թե այդ մարդկանց դեմ տրամադրություն ստեղծել է, այլ պետությունը վարկաբեկելու գործընթաց է: Չավարտված պատերազմի պարագայում նման բան անելը նշանակում է ջարդել հասարակության մարտական ոգին: Իսկ մենք արցախյան պատերազմում հաղթանակ ենք ապահովել նաեւ այդ ոգու շնորհիվ»: Վաղարշակ Հարությունյանն ասում է, որ պատերազմի վերսկսման հավանականությունը միշտ էլ կա եւ հիմա ավելի է մեծանում՝ նկատի ունենալով ադրբեջանական բանակի բյուջեի անընդհատ աճը, ադրբեջանցի այրերի կոշտ հայտարարությունները եւ Հայաստանի համեմատական թուլացումը: Ի դեպ, այստեղ մեր զրուցակիցը վերապահումներ ունի. «Նայած ինչն ենք թուլացում որակում. սահմանադրական ճանապարհով պայքա՞րը, թե՞ ընտրություն կեղծելը, վատ արտաքին քաղաքականություն վարելը: Իմ կարծիքով, վերջիններն են Հայաստանը թուլացնում: Եվ եթե Հայաստանի լիազորությունների հարցը դրված է ԵԽԽՎ-ում, իհարկե, Հայաստանն այսօր թույլ է»: Ընդդիմության հետագա գործողությունները Վաղարշակ Հարությունյանը պայմանավորում է իշխանությունների քայլերով. «Կախված դրանցից՝ քաղաքական խորհրդում որոշում կընդունվի: Եթե մինչեւ հունիսի 20-ը հանրահավաքի թույլտվություն չտրվի՝ այդ ժամանակ, անկախ ամեն ինչից, Ազատության հրապարակում հանրահավաքը տեղի կունենա»: Թե իշխանական այրերն իրենց ունեցած ռեսուրսով ինչքան կհաջողեն պահել իշխանությունը՝ «դա կախված է ընդդիմությունից»,- ասում է մեր զրուցակիցը՝ իշխանության ուժը գնահատելով այսպես. «Ընդդիմության ուժը ժողովուրդն է, իսկ ժողովուրդը տեսնում է, որ դեպի լավացում որեւէ քայլ արված չէ, եւ ժողովուրդն իր կարծիքը չի փոխի իշխանության մասին»:
Հ. Գ. Նախապես հայտարարություններ էին եղել, որ երեկոյան Հյուսիսային պողոտայի զբոսանքների մասնակիցները փորձելու են զբոսնել նաեւ Ազատության հրապարակում: Արդեն առավոտից ոստիկանության ուժերը եւ կարմիր բերետավորները կենտրոնացվել էին Ազատության հրապարակը շրջափակելու համար: Իսկ Հյուսիսային պողոտայի զբոսնողները երեկ սովորականից անհամեմատ շատ էին: Դեռ ժամը 17.00-ի սահմաններում մի խումբ մարդիկ փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ, ինչի արդյունքում քաշքշուկ է առաջացել ոստիկանության եւ ժողովրդի միջեւ: Միջադեպը արագ հարթվել է: Բարեբախտաբար լուրջ հետեւանքներ եւ այլ զարգացումներ չեն եղել:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԵԿԵԼ ԷԻՆ՝ ՄԵԶ ՍՊԱՆԵԻՆ»
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, որը եղել է մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակիցը, երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ, ըստ էության, հայտարարեց, որ ցուցարարներն այդ օրը եկել էին, ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ «ՄԱՅԻՍԻ 28»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ«Կանգնեք մինչեւ վերջ»,- Սարդարապատում ժողովրդին խորհուրդ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը «Այս երկրի բախտը դուք եք վճռելու: Չպիտի հոգնեք, պետք է պայքարեք այնքան ժամանակ, մինչեւ հասնեք ձեր ...ԻՇԽԱՆԱԿԱՆ «ՄԱՅԻՍԻ 28»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ«Մարզային սեղաններ»՝ Սարդարապատում Երեկ առավոտից դեպի Սարդարապատի հուշահամալիր էր ձգվում իշխանական ավտոշարասյունը. մեծ ու միջին բոլոր պաշտոնյաները, իշխանամետ քաղաքական գործիչները, սփյուռքից ...ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ, ԳԱԼԻՍ ԵՆ ՆՈՐԵՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 2Ըստ որոշ պնդումների՝ սա ոչ թե ՀՅԴ-ի, այլ Սերժ Սարգսյանի որոշումն էր՝ փոխել բոլոր նրանց, ովքեր աշխատել են Ռոբերտ Քոչարյանի հետ: ՀՅԴ Բյուրոյի անդամ դառնալը դաշնակցական երեք նախարարներն էլ «Առավոտի» ...«ԷԱԿԱՆՈՐԵՆ ԽԱԽՏՎԱԾ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Մարդու իրավունքների ապահովման բնագավառում Հայաստանի կառավարության գործունեությունը մնում է անբավարար»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին ասված է ազատության եւ ժողովրդավարության ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԷՆԵՐԳԻԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ
Հարցազրույցը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻԱրտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը գտնում է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ երիտասարդների էներգիան իրենց պետք կգա: - Պարոն Շահգելդյան, Ձեր ղեկավարած գերատեսչությունում կառուցվածքային լուրջ ...ԵԶԴԻՆ ՔՈՒՐԴ ՉԻ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԵզդին եզդի է Երեկ Զովունի գյուղի մատույցներում եզդիները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց բարկացրել էր օրերս մի խումբ քրդերի արած հայտարարությունը, թե եզդիներն ու քրդերը նույն ազգն են: Ակցիան ղեկավարում ...ԸՄԲՈՍՏԻ «ՀՈԴՎԱԾԸ» ՓՈԽՎԵԼ ԷՐ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԴա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ այդ ըմբոստը՝ Գագիկ Մաթեւոսյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով հացադուլ էր հայտարարել: Ակնհայտ է, որ իշխանությունները ...ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵ՞Ն ԿՈՐՑՐԱԾ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳԹԿ-ն դպրոցներին այդ շանսը կտա՝ միասնական քննությունների ավարտական հատվածի ստուգումը թողնելով նրանց վրա: Հունիսին կայանալիք միասնական քննությունները ավարտականի մասով կստուգվեն հանրակրթական դպրոցներում: ...ԺԻՍԼԻՆԸ ՄԻ ՔԻՉ ՀԱՅ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՃանաչված ջութակահարն ասաց, որ իր առաջին կինը հայուհի է, որդին էլ հայկական արտաքին եւ հոգի ունի «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 30-ին կմեկնարկի Ա. Խաչատրյանի անվան արդեն ավանդական դարձած ...ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՒՆ՝ ԸՍՏ ԱՍՏՂԱԲԱՆԻ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԷլյա Հովհաննիսյանի «դեղատոմսը» Եթե ֆիզիկայի օրենքում մագնիսի դրական դաշտը ձգում է բացասականին, մարդու հոգեւոր աշխարհում ճիշտ հակառակն է՝ դրական մտքեր ունեցողները ձգում են դրական լիցքեր, չարակամներն ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԱռանձնահատուկ ատելություն Կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդայի առանձնահատուկ ատելությունը IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հանդեպ՝ չի մեղմանում: Հունիսի 21-ին նրանց միջեւ ԱՄՆ-ում ...«ԱԼՏԵՐՆԱՏԻՎԸ» ՄԵԿՆԱՐԿԵՑ
Լ. ՇԱՀԲԱԶՅԱՆՄայիսի 27-ից «ՆՓԱԿ»-ում արդեն 10-րդ անգամ մեկնարկել է «Ժամանակակից փորձառություն» ալտերնատիվ արվեստի փառատոնը: Մասնակցում են 60 արվեստագետներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: «Փառատոնի ... 
ԽՈՅ 21.03-20.04: Սիրո մեջ զուգընկերոջ ցանկությունները մի մերժեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը հագեցած կլինի իրադարձություններով եւ արկածներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Դուք պիտի կենտրոնանաք ու ստեղծված իրավիճակից ...ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԱԾ ԵՆ
Ն. Ա.«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին, ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանին եւ ՀՀ մյուս քաղբանտարկյալներին ...ԿԱՐԱՅԱՆԻ «ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ»
Ճանաչված արձակագիր, հրապարակախոս եւ բանաստեղծ Ռոբերտ Կարայանի «Փրկություն» խորագրով վեպը՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտին, փառապանծ հաղթանակի 90-ամյակի առիթով վերջերս վերահրատարակվել է մշակույթի ...«ԱՌԱՎՈՏԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Սեփ. լր.Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ծանոթացել են օրաթերթի թիվ 87-ում (24.05.08թ.)տպագրված «Հողն ո՞ւմ է պատկանում» խորագրով հոդվածին, որտեղ վիճարկվում էր ...ԾԱՐԱՎ ԱՂԲՅՈՒՐԸ ԿԵՂՏՈՏ Է
Ա. Հ.Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ծարավ աղբյուրի փողոցը կիսաքանդ, խորդուբորդ եւ գրեթե անանցանելի վիճակում է: Բանն այն է, որ անցյալ տարվա ամռանը «Երեւան ջուր» ընկերությունը այդ փողոցի ջրատար խողովակները ...
«ԴԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՉԷ, ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
 

ՏՈՆ, ՈՐ ՆՎԻՐՈՒՄ Է ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ
«ԵԿԵԼ ԷԻՆ՝ ՄԵԶ ՍՊԱՆԵԻՆ»
ՏԵՍԱԺԱՊԱՎԵՆԸ ՄՈՆՏԱԺՎԱԾ Է
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ«ՍԱԴՐՈՂ ԽՈՒՄԲԸ» ՎԱՆՈՅԻ ԹԻԿՆԱԶՈ՞ՐՆ ԷՐ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԽԱԲՈ՞ՒՄ ԷԻՆ

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ, ԳԱԼԻՍ ԵՆ ՆՈՐԵՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼ ԹՇՆԱՄԻ Ո՞ՆՑ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԴՐԵՑԻՆ
- 1453 Թուրքերը գրավում են Կ. Պոլիսը:
- 1866 Ելիզավետպոլում (Գանձակ) ծնվեց պրոլետարական հայ պոեզիայի հիմնադիր Հակոբ Հակոբյանը: (Վախճ. 1937թ.-ին, Թիֆլիսում):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

