
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐՆ ՈՒ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ԳՐԱԳՈ՞Ղ
Նրանց համահեղինակությամբ լույս տեսած ձեռնարկը բառացիորեն արտագրված է ակադեմիկոս Վ. Ս. Լեդնյովի գրքից:
2002թ. սեպտեմբերին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր նշանակվեց ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը, որը 2003-ից զբաղեցնում է նաեւ «020-մանկավարժություն եւ հոգեբանություն» մասնագիտությամբ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահի աթոռը: Չնայած մանկավարժական կամ հոգեբանական բազային կրթության ու այդ գիտությունների գծով գիտական աստիճանի կամ կոչման բացակայությանը, Ա. Ղուկասյանը հանրապետությունում միակ մասնագիտական խորհրդի նախագահի պաշտոնն է զբաղեցնում: Երեւի հասկանալով իրավիճակի պայթյունավտանգությունը, նա այդ պատճառով սկսել է հոդվածներ ու գրքեր գրել ոմանց համահեղինակությամբ:
Դրանց թվին է պատկանում նրա եւ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ գունանկարի ամբիոնի վարիչ Լ. Ներսիսյանի «Մանկավարժական գիտությունների գծով ատենախոսություններին ներկայացվող պահանջները» (Գիտամեթոդական հանձնարարականներ), (Երեւան, 2007թ.) 51 էջանոց ձեռնարկը՝ ծայրից ծայր արտագրված ակադեմիկոս Վ. Ս. Լեդնյովի "Требования к диссертациям по педагогическим наукам" (научно-методические рекомендации, Москва-Воронеж, 2003 г )ձեռնարկից, որի առաջաբանը գրել է ՌԴ կրթության նախարարության ԲՈՀ-ի մանկավարժության եւ հոգեբանության փորձագիտական խորհրդի նախագահ Դ. Ի. Ֆելդշտեյնը: Վերջինս, վերլուծելով ՌԴ-ում մանկավարժության եւ հոգեբանության բնագավառի ատենախոսությունների վիճակը, նշում է դրանցում առկա թերությունների, մասնավորապես՝ որակի լուրջ անկման մասին: Նույն վերլուծությունն աննշան փոփոխություններով փոխանցելով «իրենց» ձեռնարկ, պարոնայք Ղուկասյանն ու Ներսիսյանը մոռանում են, որ ատենախոսությունների որակի անկման գլխավոր պատասխանատուները հենց իրենք են՝ որպես գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ եւ տեղակալ:
"Требования к диссертациям по педагогическим наукам" «իրենց» ձեռնարկը «սարքած» Ա. Ղուկասյանն ու Լ. Ներսիսյանը որոշ ձեռնածություններ են արել Լեդնյովի գրքի գլուխների ու վերնագրերի հետ, օրինակ, «մոռացել» են տրոհումը պարագրաֆների, ռուսերեն տեքստի մեկ նախադասության մեջ հանդիպող թվարկումները բաժանել են առանձին կետերի, տեղ-տեղ աղավաղելով միտքը՝ կրճատել են 1- 2 բառ կամ նախադասություն, տեղ-տեղ էլ ավելացրել են սեփական «գոհարները»՝ առավել խրթին դարձնելով առանց այն էլ ցածրորակ թարգմանությունը, իսկ իսկական հեղինակի որոշ մտքեր շարադրել են իրենց բառերով: Թե պլագիատն ինչ աստիճանի է, ցույց կտանք օրինակներով. հայերեն տարբերակի 7-րդ էջի «Գիտական հետազոտությունները կրթության համակարգում» վերնագրի ներքո շարադրվածը արտագրված է ռուսերեն տարբերակից, ինչում կարելի է համոզվել բացելով Լեդնյովի գրքի 8-րդ էջը: Հայ «հեղինակների» «ստեղծագործության» 12-րդ էջում «Առարկան, գործառույթները եւ գնահատման հիմնական եղանակը» վերնագրով շարադրվածը Լեդնյովի գրքի 15-րդ էջում է, «Ատենախոսական աշխատանքների գնահատման հիմնական կառուցվածքը» բաժինը (էջ 13)՝ զետեղված է ռուսերեն տարբերակի 16-րդ էջում, «Գնահատման հետազոտություններին ներկայացվող պահանջները եւ դրանց գնահատումը» (հայերեն տարբերակում՝ էջ 16)՝ ռուսերեն տարբերակում 21-րդ էջում է, «Հետազոտությունների հիմնախնդիրները» ենթավերնագրի տակ շարադրվածը (հայերեն տարբերակում՝ էջ 17) ռուսերեն տարբերակի 22-րդ էջում է, «Ատենախոսական հետազոտությունների արդյունքների ներկայացումը» (հայերեն տարբերակում՝ էջ 34)՝ ռուսերեն ձեռնարկի 44-րդ էջում, եւ այսպես շարունակ...
Փաստենք, որ հայ երկու պրոֆեսորների՝ ռուսերենից «թխած» գիրքը չունի գրախոսողներ, մասնագետ խմբագիր, երաշխավորված չէ մասնագիտական խորհրդի կողմից, չունի օգտագործված եւ հանձնարարվող գրականության ցանկ (մինչդեռ ռուսերեն բնօրինակում նշված է 58 անուն գիրք), բացակայում են գրքի նույնացման կոդ-թվանիշերը եւ հեղինակային իրավունքները պաշտպանող C նշանը:
Համապատասխան եզրակացությունները թողնում ենք կրթությունն այսուհետ առաջնահերթություն հռչակած նորընտիր իշխանություններին, հույս հայտնելով, որ լուրջ միջոցառումներ կձեռնարկվեն, որպեսզի ապագա մանկավարժներին դաստիարակեն եւ գիտելիքներ հաղորդեն ազնիվ մարդիկ:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Քննարկում
hayuhi.dk գրել է:
Shat shat hetaqrqir hodvac e,, hetaqrqir e te ov e patrel dranc demqer@??? Isk inch mnum e mez, petq che huys dnel norastexc naxararutyan vra, Hajastanum korupcian sksvum e mankapartez-dproc-buh-naxararutyun,,, institutum usanox@ talis e dasaxosin, dasaxos@ semestri verjum pakvum e dekanin, dekan@ rektorin, rektorn el Naxararin,,, Aystexic el Hetevutyun,,,naxarar@ erbex chi merji iren meknac "dzerq@"
ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԽԱԲՈ՞ՒՄ ԷԻՆ
416 տարվա անհայտությունից հետո վերջերս ինտերնետում հայտնվեց ադրբեջանական մի տեսագրություն, որտեղ, ըստ ամենայնի, ցույց են տրվում Մարտակերտի շրջանում 1992թ. զոհված «Արաբո» ջոկատի մարտիկների ...«ՍԱԴՐՈՂ ԽՈՒՄԲԸ» ՎԱՆՈՅԻ ԹԻԿՆԱԶՈ՞ՐՆ ԷՐ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Նախաքննության մարմինը փորձում է ամեն գնով առաջ տանել այս վարկածը՝ որպես ապացույց մատնացույց անելով «կարմիր երիզներով սպորտային շորը»: Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ Վարդան Ղավալբաբունցին ...ՎՃՌԱԿԱՆ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՀԱՂԹԱԿԱՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 2Սա էր ՀՅԴ 30-րդ ընդհանուր ժողովի կարգախոսը, եւ թեպետ այս ոգով Հրանտ Մարգարյանը փորձեց խոսել աշխարհի 30 երկրներից Հայաստանում ժողովված դաշնակցականների եւ հյուրերի առաջ, սակայն նրա խոսքը մեծ մասով ուղղվեց ...ԵՍ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 21.05.2008թ. RԻմ ամուսինը չվախեցավ ի լուր աշխարհի հայտարարել իր սրտանոթային հիվանդության մասին, որն ի հայտ եկավ՝ հաշվի առնելով ժառանգական հակվածությունը: Այդ մասին ամոթ չէ խոսել: Համատեղ կյանքի տարիներն ինձ թույլ են ...ԿՐԱԿՈՑ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Ն. Գ. 1Երեկ մայրաքաղաքի Տերյան փողոցում, ժ.15.00-ի սահմաններում, Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը կրակել է Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի վրա: Ինչպես ...«ԲՈՂՈՔԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՄ»
Հարցազրույցը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՏրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանի կարծիքով՝ իրեն բաժին հասած գերատեսչությունում, ճիշտ է, խնդիրներ կան, բայց լուծվող են: - Պարոն Սարգսյան, ընդամենը 3 շաբաթ է, ինչ ղեկավարում եք տրանսպորտի ...ՔԱՆԻ ՕՐ Է՝ ՀԱՑ ՉԵՆՔ ԱՌՆՈՒՄ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԱնգամ երկու օրով աշխատավարձի ուշացումը Իվետա Սիմոնյանի ընտանիքի համար ծանր հետեւանքներ է ունենում: «Տանն այլեւս ալյումինե ոչ մի սպասք ու գործիք չի մնացել, ամբողջը վաճառել ենք, որ յոլա գնանք: Հիմա ...3 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ՝ ԵՌՕՐՅԱ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեր կառավարության տանուլ տված այս գործի արժեքը լավ կլիներ՝ վճարեր այն դատավորը, որը 5 րոպեում «դակել» էր ոստիկանության եզրակացությունը: ՀԺԿ անդամ ...«ԱՐԱԲՈ» ՋՈԿԱՏԸ ԳՏՆՎԵԼ Է ՍՊԱՆՎԱԾ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 116 տարի հետո հայտնի է դառնում անհետ կորածների ողբերգությունը 1992 թ. հունիսի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հասանղարա տարածքում անհետ կորավ 79 ազատամարտիկներից բաղկացած ջոկատ: Նրանցից 22-ը «Արաբո» ...ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐՆ ՈՒ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ԳՐԱԳՈ՞Ղ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1Նրանց համահեղինակությամբ լույս տեսած ձեռնարկը բառացիորեն արտագրված է ակադեմիկոս Վ. Ս. Լեդնյովի գրքից: 2002թ. սեպտեմբերին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր նշանակվեց ...ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ «ԵՐԿԽՈՍԵՑԻՆ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ Կարս-ԵրեւանՈւ ամեն ինչ անցավ առանց նենգ «հնարքների» եւ ինտրիգների Մայիսի 16-19-ը Թուրքիայում էին 20 հայ երիտասարդներ: Նրանք հանդիպումներ ունեցան իրենց թուրք հասակակիցների հետ: Նախաձեռնության հեղինակները ...ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Ինչպես եւ մնացած դեպքերում, պատրաստ ենք տպագրել այս նյութի արձագանքները 1Ո՞վ է մեղավոր Երկիրը ճգնաժամի մեջ է, այդ ասում են բոլորը: Ճգնաժամը կարճ կարելի է նկարագրել հետեւյալ կերպ. հասարակությունը (առնվազն նրա զգալի մասը) չունի հավատ եւ վստահություն իշխանությունների նկատմամ: ...ԱՆՑԱՆՔ ԵԶՐԱՓԱԿԻՉ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ 2Մայիսի 20 լույս 21-ին Բելգրադում արդեն 53-րդ անգամ կայացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին 19 երկրների թվում մասնակցում էր նաեւ Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում ...«ԿԱՐԿՈՄԱՎՏՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՍԸ ՏԱՐԵԿԱՆ Է
R«Կարկոմավտո» ընկերությունը իր գործունեությունը սկսել է տասը տարի առաջ:Այն ստեղծվել է Հայաստանում ավտոբիզնեսի հիմնադիր, հայտնի գործարար Ռաֆայել Շախմուրադյանի կողմից, որպես ԳԱԶ մակնիշի միակ ...ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ ՉԷ
Երեկ ՀՀ դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Առավոտին» է ուղարկել նամակ, որում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում եմ, որ իրեն ծեծելու մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ ...
«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ՄՆԱ

«Ո՞Վ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ Է, ԲԱՅՑ ԲՌՆՎԱԾ ՉԷ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐ Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՇՂԹԱՅԵԼ ԷԻՆ
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 18
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցության նախագահ
«ՍԱԴՐՈՂ ԽՈՒՄԲԸ» ՎԱՆՈՅԻ ԹԻԿՆԱԶՈ՞ՐՆ ԷՐ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԽԱԲՈ՞ՒՄ ԷԻՆ

- 1864 Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա, սակայն հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը, նահանջում են:
- 1907 Ծնվեց կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը: (Վախճ. 1947 թ.):
- 1918 Սարդարապատի չորս օրյա հերոսամարտը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1924 Ծնվեց հայազգի ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան):
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

